Էմմա Ռոտշիլդ
Էմմա Ջորջինա Ռոտշիլդ (անգլ.՝ Emma Georgina Rothschild, մայիսի 16, 1948[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի տնտեսագետ, տնտեսագիտության պատմության մասնագետ։ Ռոտշիլդների բանկային ընտանիքի անդամ։
Էմմա Ռոտշիլդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1948[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սոմերվիլ Քոլեջ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | տնտեսության պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս և տնտեսագետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Ամուսին | Ամարտյա Սեն[2] |
Ծնողներ | հայր՝ Victor Rothschild, 3rd Baron Rothschild?[1][2], մայր՝ Teresa Rothschild?[1][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Emma Georgina Rothschild Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Էմման ծնվել է 3-րդ բարոն Ռոտշիլդ Վիկտորի և նրա երկրորդ կնոջ՝ Թերեզա Ջորջինա Մայերի ընտանիքում։ Էմման ունի քույր՝ Վիկտորիան, խորթ քույրերը՝ Սառան և Միրանդան, և խորթ եղբայրը՝ Ջեյքոբը[3]։ 15 տարեկանում Էմմա Ռոտշիլդը դարձավ Օքսֆորդի համալսարանի պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողը (Սոմերվիլ քոլեջ), որտեղ նա ստացավ բակալավրի աստիճան 1967 թվականին, իսկ մագիստրոսի կոչումը՝ 1970 թվականին։ Նա շարունակել է իր ուսումը (այնուհետև դասավանդել) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նաև դասավանդել է Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում ֆր.՝ École des Hautes Études en Sciences Sociales, Հարվարդի և Քեմբրիջի համալսարաններում[4][5]։ Եղել է Քեմբրիջի համալսարանի պատմության և տնտեսագիտության կենտրոնի տնօրեն։ Նա ղեկավարում է Ռոտշիլդների արխիվը՝ հետազոտական հաստատությունը, որը նվիրված է Ռոտշիլդների ընտանիքի պատմության ուսումնասիրությանը։ Նա Սուրբ Միքայել և Սուրբ Գեորգի շքանշանի ուղեկից է 2000 թվականին։ Նրա ամուսինը Ամարտյա Կումար Սենը 1991 թվականից Նոբելյան մրցանակակիր է[6][7]։
Հիմնական աշխատանքներ խմբագրել
- 1994 թվական, Ադամ Սմիթը և «անտեսանելի ձեռքը» անգլ.՝ Adam Smith and the Invisible Hand
- 2001 թվական «Տնտեսական զգացմունքներ, Ադամ Սմիթ, Կոնդորսե և լուսավորություն» , անգլ.՝ Economic Sentiments: Adam Smith, Condorcet and the Enlightenment
- 2005 թվական, «Աքսիոմա, թեորեմ, հետևություն և այլն. Կոնդորսետը և մաթեմատիկական տնտեսագիտությունը» անգլ.՝ Axiom, theorem, corollary &c.: Condorcet and mathematical economics
- 2006 թվական, «Ադամ Սմիթի տնտեսագիտությունը» անգլ.՝ Adam Smith’s Economics, в соавторстве с А. Сеном
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
- ↑ «Emma Rothschild :: Centre for History and Economics». www.histecon.magd.cam.ac.uk. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Research Project: project description». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Obituary: Teresa, Lady Rothschild - People - News - The Independent». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Emeritus and Honorary Fellows». Somerville College Oxford (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ռոտշիլդ» հոդվածին։ |