Ալոիս Մուսիլ (չեխ․՝ Alois Musil, հունիսի 30, 1868(1868-06-30)[1][2][3][…], Rychtářov, Վիշկով, Չեխիա[2] - ապրիլի 12, 1944(1944-04-12)[1][2][3][…], Otryby, Soběšín[4]), չեխ[7] արևելագետ, աստվածաշնչագետ, ճանապարհորդ, նշանավոր Քուսայր Ամրա հնավայրի հայտնագործող, ազգագրագետ, գրող (ստեղծագործել է չեխերեն և գերմաներեն), կաթոլիկ հոգևորական։ Համարվում է 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծի մեծագույն արևելագետներից, արաբագետներից մեկը։ Չեխական ծագումով ավստրիացի մեծ գրող Ռոբերտ Մուզիլի (Մուսիլի) մտերիմ զարմիկն էր[8][9]։ Բրիտանացի անվանի գիտնական Էռնեստ Գելները նրան կոչել է «Լոուրենս Մորավիացի»՝ համեմատելով նշանավոր Թոմաս Էդվարդ Լոուրենսի՝ Լոուրենս Արաբացու հետ[10]։

Ալոիս Մուսիլ
չեխ․՝ Alois Musil
Ծնվել էհունիսի 30, 1868(1868-06-30)[1][2][3][…]
Rychtářov, Վիշկով, Չեխիա[2]
Մահացել էապրիլի 12, 1944(1944-04-12)[1][2][3][…] (75 տարեկան)
Otryby, Soběšín[4]
Բնակության վայր(եր)Rychtářov?, Կրոմերժիժ, Բռնո, Վիսոկե Միտո, Օլոմոուց, Երուսաղեմ, Բեյրութ, Արաբական թերակղզի, Պրահա, Վիեննա, Նյու Յորք, Նյու Յորք և Otryby?
Քաղաքացիություն Չեխոսլովակիա,  Ավստրո-Հունգարիա և  Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աստվածաբան, մանկավարժ, գրող, համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա, ուսուցիչ, արևելագետ, արաբագետ, ճանապարհորդ, աստվածաշնչագետ, քահանա և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Saints Cyril and Methodius Faculty of Theology of Palacký University, Olomouc? և Oriental Institute, ASCR?
Գործունեության ոլորտարևելագիտություն[2], Արաբագիտություն[2], biblical studies?[2], ազգագրություն[2] և literary activity?[2]
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ, պրոֆեսոր, պրոֆեսոր և պրոֆեսոր
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
Ալմա մատերSaints Cyril and Methodius Faculty of Theology of Palacký University, Olomouc? (1891)
Գիտական աստիճանաստվածության դոկտոր (1895), պրոֆեսոր և դոկտորի աստիճան (1933)
Տիրապետում է լեզուներինչեխերեն[5] և արաբերեն
Պարգևներ
 Alois Musil Վիքիպահեստում
Քուսայր Ամրա ամրոցը

Կենսագրություն խմբագրել

Ալոիս Մուսիլը ծնվել է 1868 թվականին Մորավիայում՝ Վիշկով քաղաքի մոտ գտնվող Ռիխտարժով գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում[11]։ Սովորել է Կրոմերժիկի, Բռնոյի, Վիսոկե Միտոյի գիմնազիաներում[12], 1887-ից 1891 թվականներին ուսումնառությունը շարունակել Օլոմոուցի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որն ավարտելով՝ 1891 թվականին հոգևորական է ձեռնադրվել, չորս տարի անց էլ աստվածաբանության դոկտորի աստիճան է ստացել։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել արաբական աշխարհի նկատմամբ։ 1895-ից 1898 թվականներին ուսանել է Երուսաղեմի դոմինիկյան աստվածաշնչյան դպրոցում և Բեյրութի Սուրբ Հովսեփի անված ճիզվիտական համալսարանում։ 1898 թվականին Հորդանանում հետազոտություններ կատարելիս նշանավոր Պետրա հնագույն քաղաքի ավերակների մերձակայքում հայտնաբերել և տևական ժամանակ հանգամանորեն ուսումնասիրել է 8-րդ դարի կառույց Քուսայր Ամրա ամրոցը, որի մասին մի քանի գիրք է գրել։ Փորձել է հափշտակել ամրոցի՝ ներկայումս համբավված ստեղծագործություններից մեկը՝ օմայադյան վեց արքաներ պատկերող որմնանկարը և անդառնալիորեն վնասել է այն[13]։

Մուսիլը տևական ժամանակ ապրել է Արաբիայի հյուսիսում՝ բեդվինական ռուվալլա ցեղի հետ, դարձել է այդ ցեղի անդամը՝ ստանալով շեյխ Մուսա ար Ռուեյլի անունը։ Նա ջանասիրաբար սովորել է տեղացիների խոսվածքները և ի հավելումն իր իմացած դասական ու ժամանակակից լեզուների՝ տիրապետել է արաբերենի երեսունհինգ բարբառների։

Իր յուրաքանչյուր ուղևոությունից հետո Մուսիլը դրա արդյունքների հիման վրա գրքեր է հրատարակել։ 1902 թվականին դարձել է Օլոմոուցի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1909 թվականին դասախոսել է Վիեննայի համալսարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հետախուզական աշխատանք է կատարել Մերձավոր արևելքում։ Աշխարհամարտից հետո՝ 1920 թվականին դարձել է Պրահայի Կառլով համալսարանի պրոֆեսոր, 1927 թվականին այնտեղ հիմնել է գիտությունների ակադեմիային առընթեր արևելագիտության ինստիտուտ։ Համագործակցել է ամերիկացի արդյունաբերող Չարլզ Քրեյնի հետ, նրա աջակցությամբ կազմակերպել իր աշխատությունների անգլերեն թարգմանությունների հրատարակման գործը։ Չեխերեն ու գերմաներեն գրել ու լույս է ընծայել նաև գեղարվեստական գրքեր՝ 21 վեպ ու բազմաթիվ պատմվածքներ, մեծամասամբ արկածային բնույթի՝ պատանիների ու երիտասարդների համար։ 1929-1932 թվականներին լույս է ընծայել իր աշխատությունների պարզեցված, չեխերեն տարբերակները՝ 8 հատորով։ Հայրենի երկրի նախագահ Մասարիկի նախաձեռնությամբ հրատարակել է «Արևելքն այսօր» մատենաշար (լույս է տեսել 11 հատոր)։

Ալոիս Մուսիլի գիտական գործունեությունը միջազգային ճանաչում է ստացել. նա ընտրվել է եվրոպական գիտական ընկերությունների մեծ մասի անդամ, իսկ 1928 թվականին էլ Ամերիկյան աշխարհագրական ընկերությունը նրան պարգևատրել է Չարլզ Դեյլիի ոսկե մեդալով։ Բացի այդ, նշանավոր ճանապարհորդների փառքի սրահում նրան նվիրված անկուն է բացվել Մարկո Պոլոյի, Դևիդ Լիվինգստոնի անկյունների կողքին։ 1933 թվականին Մուսիլին շնորհվել է Բոննի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Մահը խմբագրել

Ալոիս Մուսիլը, որ երկար տարիներ տառապել է թոքերի հիվանդությունից, մահացել է 75 տարեկան հասակում՝ 1944 թվականի ապրիլի 12-ին Չեսկի Շտեռնբերկ քաղաքի մերձակայքում գտնվող Օտռիբի գյուղում[14]։ 1948 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո որոշ ժամանակ փորձ է արվել նրա անունը ջնջել պատմությունից, նրա գրքերն արգելվել են, անունն անգամ արգելված է եղել հիշատակել։

Աշխատություններ խմբագրել

Թեև Ալոիս Մուսիլն առաջին հերթին հիշվում է որպես Քուսայր Ամրա ամրոցի հայտնագործող, նա միաժամանակ եղել է բազմաբեղուն հեղինակ, ստեղծել գիտական ու գրական-գեղարվեստական բազում գործեր։ Գրել է 50-ից ավելի գիրք (այդ թվում՝ 20 մանկական), շուրջ 1.200 գիտական հոդված, արել է հնավայրերն ու արաբական ցեղերի կյանքը պատկերող հազարավոր լուսանկարներ, պատրաստել տեղագրական բազմաթիվ քարտեզներ, տեղանքի հատակագծեր[15]։

  • Musil, Alois (1927). J.K. Wright (ed.). Arabia Deserta - A Topographical Itinerary. Oriental Explorations and Studies No. 2, on behalf of the American Geographical Society (անգլերեն). New York: Czech Academy of Sciences and Arts & Charles R. Crane. OCLC 635356892.
  • Ḳuṣejr ʻamra und andere Schlösser östlich von Moab: Topographischer Reisebericht, Wien 1902
  • Sieben samaritanische Inschriften aus Damaskus, Wien 1903
  • Od stvoření do potopy (From Creation to the Flood), Prag 1905
  • Auf den Spuren der Geschichte des Alten Testaments, 2 Bde., Olmütz 1906/07
  • Kuseir 'Amra, 2 Bde., Wien 1907
  • Musil, A. (1907). Arabia Petraea (գերմաներեն). Vol. 1–4. Vienna (Wien): Alfred Hölder, for the Kaiserliche Akademie der Wissenschaften. OCLC 465845427. (with excerpts on Jerusalem and other places in Palestine)
  • Ethnologischer Reisebericht, Wien 1908
  • Im nördlichen Hegaz, Wien 1911
  • Zur Zeitgeschichte von Arabien, Leipzig 1918[16]
  • The Northern Hegaz, a Topographical Itinerary, American Geographical Society, Oriental Studies and Explorations No: 1, 1926
  • Northern Negd, New York 1928
  • The Manners and Customs of the Rwala Bedouins, New York 1928
  • In the Arabian Desert, arranged for publication by Katherine McGiffort, New York 1930
  • Krest'anské Církve dnešního orienta (The Christian Churches in the present day Orient), Olmütz 1939
  • 1910 until 1933 over 1.500 articles, contributions to collected essays, and new paper articles, the most important ones are collected in: Dnešní Orient, 11 Bde., Prag 1934–1941.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. https://americangeo.org/honors/medals-and-awards/charles-p-daly-medal/
  7. «English».
  8. Hall, M.G., "The great Austrian writer Robert Musil", Virtual Vienna [Digital Resource], Online: Արխիվացված 2013-06-17 Wayback Machine.
  9. The great Austrian writer Robert Musil | Virtual Vienna
  10. Геллнер. Э. А. Times Literary Supplement. — М. : 19. 8. 1994, чис. 4768. — 12-14 с. — ISSN 0307-661X.
  11. Matriky - ACTA PUBLICA
  12. První český beduín
  13. Fowden, Garth (2004 թ․ սեպտեմբերի 20). Qusayr 'Amra: Art and the Umayyad Elite in Late Antique Syria. University of California Press. էջ 198. ISBN 978-0-520-92960-9.
  14. Digitální knihovna Kramerius
  15. Harrigan, P., "From Moravia to Arabia", Aramco World [Magazine], November–December, 2009, Online:
  16. Original publication of 1918

Արտաքին հղումներ խմբագրել