Ավստրիացիներ
Ավստրիացիներ (գերմ.` Österreicher), ազգ, Ավստրիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 95%)։ Բնակչության ամբողջ թիվը Ավստրիայում ` մոտ 7, 5 միլիոն (2005)։ 2 միլիոնից ավել ապրում են Իտալիայում (Հարավային Տիրոլ), ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Գրական լեզուն գերմաներենն է։ Ավստիացիները մեծ մասամբ կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ։ Ավստրիական ժողովուրդը կազմավորվել է գերմանական ցեղերի (բավարիացիներ, ալեմաններ, սվեբներ) հիման վրա, որոնք խառնվել են սլավոնների և ավելի վաղ ռոմանականացված բնակչության հետ (կելտեր, ռետեր, իլիրիացիներ)։
Ավստրիացիներ |
---|
![]() |
![]() |
Ընդհանուր քանակ |
7.500.000 |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Գերմաներեն |
Հավատք(ներ) |
Քրիստոնեություն (Կաթոլիկություն, Բողոքականություն) |
Բարեկամական էթնիկ խմբեր |
գերմանացիներ, շվեյցարիացիներ, անգլիացիներ, դանիացիներ, շվեդներ, նորվեգացիներ, իսլանդացիներ և այլ գերմանական ժողովուրդներ։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 638)։ ![]() |