Ռոբերտ Մուզիլ
Ռոբերտ Մուզիլ (գերմ.՝ Robert Musil, նոյեմբերի 6, 1880[1][2][3][…], Կլագենֆուրտ, Ավստրիա[4] - ապրիլի 15, 1942[4][1][2][…], Ժնև, Շվեյցարիա[4]), ավստրիացի գրող։
Ռոբերտ Մուզիլ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլագենֆուրտ, Ավստրիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1942[4][1][2][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, գրադարանավար, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, ակնարկագիր, ճարտարագետ և արձակագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | HU Berlin (1908) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] (1908) |
Ուշագրավ աշխատանքներ | The Confusions of Young Törless?, Մարդն առանց հատկանիշների և The Posthumous Papers of a Living Author? |
Պարգևներ | |
Ամուսին | Martha Musil? |
Ներշնչվել է
| |
Կայք | musilgesellschaft.at |
Ռոբերտ Մուզիլ Վիքիքաղվածքում | |
Robert Musil Վիքիպահեստում |
Կյանքի ժամանակագրություն
խմբագրել- 1880 - Ծնվել է Ավստրիայի Քլանգեֆուրտ քաղաքում, ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ՝ Հերմինեի (օրիորդական ազգանունով՝ Բերգաուեր) ընտանիքում։ Հայրը սերում էր մի հին ավստրիական ընտանիքից, մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին։ Ռոբերտ Մուզիլը մկրտվում է կաթոլիկական ծեսով։
- 1881 - 1882 - Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա)։
- 1882 - 1891 - Շտայր (Վերին Ավստրիա)։ Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը։
- 1891 - 1892 - Բրյունն։ Հաճախում է տեղի ռեալական դպրոցը։
- 1892 - 1894 - Հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը։
- 1894 - 1897 - Հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը։ Զբաղվելով հրետանային գործով՝ Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները։
- 1897 - Ուսանում է Վիեննայի Տեխնիկական Զինվորական ակադեմիայում։
- 1898 - 1901 - Սպայական կրթության ընդհատումը։ Մեքենաշինություն է ուսանում Բրյուննի Տեխնիկական Բարձրագույն դպրոցում, ուր 1890-ից Մուզիլի հայրը աշխատում էր որպես պրոֆեսոր։ Առաջին ստեղծագործական փորձերը։
- 1901, հուլիս - Պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար։
- 1902 - 1903 - Ուսանում է Շտուտգարտի Բարձրագույն Տեխնիկական դպրոցում։ Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա։
- 1903 - 1908 - Փիլիսոփայություն, հատկապես տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում։
- 1904 - Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյուննի գերմանական պետական գիմնազիայում։
- 1905 - «Մարդը առանց հատկությունների» վեպի ծրագրերի առաջին հիշատակությունը օրագրերում։
- 1906 - Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը՝ «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» վերնագրով։ Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ՝ մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է՝ մուզիլյան գունահոլ)։
- 1908 - Դիսերտացիա է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով՝ փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա՝ «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով։
- 1909 - 1914 - Մինչև առաջին աշխարհամարտը աշխատակցում է մի շարք պարբերականների։
- 1911 - Լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն։ Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունով՝ Հայմանն) հետ։
- 1914 - 1918 - Պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով, այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում։
- 1918 - 1920 - Պատերազմի ընթացքում և հետո՝ մինչև 1920 թ. շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը։
- 1921 - 1923 - Բեռլին կատարած մի քանի այցելությունից հետո՝ հիմնականում հաստատվում է Վիեննայում՝ դառնալով ազատ ստեղծագործող։ Աշխատում է «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
- 1921 - Լույս է ընծայում «Երազողները» դրաման։
- 1923 - 1929 - Ավստրիայի գերմանացի գրողների միության փոխնախագահն է։ Նախագահն էր Հուգո ֆոն Հոֆմաննսթալը։
- 1924 - «Երեք կին» նովելաշարի համար արժանանում է Վիեննա քաղաքի հատուկ գրական մրցանակին։
- 1927 - Ռայներ Մարիա Ռիլկեի մահվան կապակցությամբ ճառ է արտասանում Բեռլինում։
- 1929 - «Երազողները» դրամայի համար արժանանում է Գերհարտ Հաուպտմանի անվան մրցանակին։
- 1931 - Լույս է տեսնում «Մարդը առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում, չնայած գրողի նյութական վիճակը շարունակում է ծանր մնալ;
- 1931 - 1933 - Մուզիլն ապրում է Բեռլինում և շարունակում է աշխատանքը «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա։
- 1932 - Կուրտ Գլազերի ջանքերով Բեռլինում ստեղծվում է Մուզիլյան ընկերությունը, որի ֆինանսական օգնության շնորհիվ Մուզիլը հնարավորություն է ստանում շարունակել աշխատանքը վեպի վրա։
- 1933 - Լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը։ Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա՝ նյութական մեծ դժվարություններ կրելով։
- 1934 - 1938 - Բեռլինի Մուզիլյան ընկերության լուծարումից հետո՝ Վիեննայում հիմնված մի նոր Մուզիլյան ընկերությունը իր կանոնավոր նյութական օժանդակությամբ հնարավորություն է տալիս Մուզիլին շարունակել աշխատանքը վեպի վերջին՝ երրորդ մասի վրա։
- 1936 - Հրապարակում է «Ժառանգություն կենդանության օրոք» ժողովածուն։ Սրտի կաթված է ստանում։
- 1938 - Վիեննայից գաղթում է Ցյուրիխ, այդ ընթացքում կարճ ժամանակ անցկացնելով Իտալիայում։ Մուզիլի գրքերի վրա արգելք է դրվում Գերմանիայում և Ավստրիայում։
- 1939 - Տեղափոխվում է ժնև։ Դարձյալ ծանր նյութական դրության մեջ և փոքր քանակի դրամական օժանդակությամբ՝ միայնության մեջ շարունակում է աշխատանքը վեպի վրա։
- 1942 - Ապրիլի 15-ին մահանում է Ժնևում։
- 1943 - Կինը՝ Մարթա Մուզիլը ինքնահրատով լույս է ընծայում «Մարդը առանց հատկությունների» վեպի վերջին մասի անավարտ հատվածները։
- 1952 - 1957 - «Ռովոլտ» հրատարակչությամբ լույս է ընծայվում Ադոլֆ Ֆրիզեի նախապատրաստած վեպի եռահատոր հրատարակությունը[6]։,
Ռոբերտ Մուզիլը հայերեն
խմբագրել- Երեք կին (նովելներ և էսսեներ), Երևան, «Նաիրի», 1994, 148 էջ։ Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Երևան, 2003։ Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը։
- Ճշգրտություն և հոգի (երկերի ժողովածու), Երևան, 2004։ Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը։
- Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը (վեպ), Երևան, «Գրական հայրենիք», 2010: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. I, Եր., Անտարես, 2017: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. II, Եր., Անտարես, 2017: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Հինգ կին, պատմվածքներ, Եր., Անտարես, 2020։ Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Ժառանգություն կենդանության օրոք, էսսեներ, Եր., Քյուրքչյան, 2020։ Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Երազողները, դրամա, 2018, Tatron-drama.am կայք, http://tatron-drama.am/archives/1822 Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. III, Եր., Անտարես, 2023: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. IV, Եր., Անտարես, 2023: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը։
- Աշոտ Ալեքսանյան, Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության, մենագրություն, Եր., Վան Արյան հրատարակչություն, 2009:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Музиль Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118585916 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ռ. Մուզիլ (1994). Երեք կին. Երևան: «Նաիրի». էջ 144-146.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոբերտ Մուզիլ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մուզիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մուզիլ» հոդվածին։ |