Աբազգներ
Աբազգներ (հին հունարեն՝ Αβασγοί, լատին․՝ Abasci, Abasgi[1], վրաց.՝ აბაზგები), Աբխազիայի արևմտյան տարածաշրջանում բնակված հնագույն ցեղ, ի սկզբանե ապրել են Ափսիլիայից հյուսիս (ներկայիս՝ Օչամչիրայի շրջան)։
Աբազգներ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
աբազգերեն | |||
Հավատք(ներ) | |||
Պատմություն
խմբագրելՆրանց մասին հիշատակում են Պլինիոս Ավագը, Ստրաբոնը և Արիանոսը։ 6-րդ դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին գրել է, որ նրանք ռազմատենչ էին, պաշտում էին ծառերի աստվածներին և ներքինիներ էին տրամադրում Հուստինիանոս Աի արքունիքին[2]։ 550 թվականին Լազական պատերազմի ժամանակ Աբազգները ապստամբում են Բյուզանդական կայսրության դեմ և օգնության կանչում Սասանյաններին։ Սակայն գեներալ Բեսսասը ճնշում է ապստամբությունը[3]։ 6-րդ դարում Աբազգները տեղափոխվում են հյուսիս և գրավում Գումիստա և Բզիբ գետերի միջև ընկած տարածքը[3], իսկ նրանցից հյուսիս ապրում էր մեկ այլ ցեղ՝ սանիգները։ Արիանոսի ժամանակներում նրանք ապրում էին Աբազգուս գետի ափին, ներկայումս անհայտ գետ, որը թափվում է Եվքսին[1]։ 10-րդ դարի բյուզանդական մատենագիր Հովսեփ Գենեսիոսը հաղորդում է, որ 820 թվականին աբազգները մասնակցել են Բյուզանդիայի արևելյան շրջաններում բռնկված և Թովմա Գազիրացու կողմից գլխավորած հակաֆեոդալական ապստամբությանը, որին մասնակցել են նաև մի շարք այլ ժողովուրդներ՝ արաբներ, հնդիկներ, ասորիներ, մարեր, զեխեր, իբերներ, կաբիրներ, սլավներ, հոներ, վանդալներ, գետեր, լազեր, ալաններ, խալդեր, հայեր և այլն։ Թոմվայի գլխավորած ապստամբական բանակը գրավում է ամբողջ արևելքը, իսկ հետո անցնում Թրակիա և փորձում գրոհով տիրանալ Կոստանդնուպոլսին[4][5][6]։
Ծագում
խմբագրելԺամանակակից պատմագիտության մեջ վիճելի հարց է աբազգների ազգային պատկանելությունը։ Որոշ աղբյուրներ նրանց համարում են աբխազական, իսկ մյուսները՝ վրացական ցեղեր[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 William Smith A Dictionary of Greek and Roman Antiquities Part 2 // A Dictionary of Greek and Roman Antiquities. — Cambridge: Cambridge University Press. — С. 577–580.
- ↑ An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires. — Westport, Conn.: Greenwood Press, 1994. — С. 6. — ISBN 0-313-27497-5
- ↑ 3,0 3,1 Manana Odisheli Abasgia(անգլ.) // The Oxford Dictionary of Late Antiquity. — Oxford University Press, 2018. — ISBN 978-0-19-866277-8.
- ↑ «Թագավորություններ», Հովսեփ Գենեսիոս, գիրք Բ, էջ 33․
- ↑ Genesii Regum, ex recognitione, Caroli Lachmani, Bonnae, 1834.
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 781.
- ↑ Alexander Mikaberidze Historical dictionary of Georgia. — Lanham, Md.: Scarecrow Press, 2007. — С. 55. — ISBN 978-0-8108-5580-9