Գումիստա

գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում

Գումիստա (Գումիսթա, աբխազ.` Гәымсҭа, վրաց.` გუმისთა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Գումիստա գետի ձախ ափին, Սուխումից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 10 մ բարձրության վրա։

Գյուղ
Գումիստա
աբխ.՝ Гәымсҭа, վրացերեն՝ გუმისთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ10 մ
Բնակչություն2721 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
##Գումիստա (Աբխազիա)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

1959 թվականի տվյալներով Գումիստայում ապրում էր 2563 մարդ` հիմնականում հայեր[1][2] : 1989 թվականին գյուղում բնակվում էր 4177 մարդ[3], մեծամասնությունը կրկին հայեր[4], իսկ ներառյալ նաև Գումիստայի գյուղական խորհրդին ենթակա գյուղերը` 7713 բնակիչ (Լեչկոպ, Աչադարա և ներկայումս Սուխումի կազմի մեջ մտնող, նախկին Մայակ գյուղերի հետ միասին)[3]։

2011 թվականին Գումիստա գյուղական խորհրդի բնակչության թվաքանակը կազմել է 2721 մարդ, որոնցից 1684 (61,9%) - հայեր, 772 (28,4%) - աբխազներ, 128 (4,7%) - ռուսներ, 58 (2,1%) - վրացիներ, 19 (0,7%) - հույներ, 8 (0,3%) - ուկրաինացիներ և 52 (1,9%) - այլ ազգերի ներկայացուցիչներ[5]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, բանջարանոցային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ-կինո, գրադարան և բուժկայան։

Գումիստան հիմնադրել են Սամսունից և Օրդուից գաղթած համշենահայերը` 1883 թվականին։

Գումիստայում է ծնվել թատրոնի և կինոյի հայ դերասան Մայիս Կարագյոզյանը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248