Ռաճացիներ (վրացերեն՝ რაჭველები), վրացիների ազգագրական խումբ։ Խոսում են վրացերենի ռաճայան բարբառով։ Բնակվում են Ռիոնի գետի վերին հոսանքներում՝ Ռաճա պատմական շրջանում (ներկայիս Օնիի և Ամբրոլաուրիի շրջաններ)։ Հայտնի են եղել որպես հմուտ շինարարներ։