Բացել գլխավոր ցանկը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958, Աշխարհի գավաթի վեցերորդ խաղարկությունը, որը տեղի է ունեցել Շվեդիայում հունիսի 8-ից հունիսի 29-ը։ Առաջնությունում հաղթել է Բրազիլիան, որը եզրափակչում 5-2 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, որը նրանց առաջին տիտղոսն է։ Առաջնությունը նաև հայտնի է նրանով, որ լայն ճանաչում ձեռք բերեց 17 տարեկան Պելեն։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958
Världsmästerskapet i Fotboll
Sverige 1958
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Շվեդիա Շվեդիա
      Քաղաքներ 12
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Բրազիլիա Բրազիլիա (1-ին անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Շվեդիա Շվեդիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Ֆրանսիա Ֆրանսիա
Չորրորդ տեղ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 819 810  (23 423 խաղում)
Խաղեր 35
Խփված գոլեր 126  (3.6 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Ֆրանսիա Ֆոնտեն
1954    Football pictogram.svg    1962

Ընդունող երկրի ընտրությունԽմբագրել

Արգենտինան, Չիլին, Մեքսիկան և Շվեդիան հետաքրքրված էին առաջնությունը ընդունելով։ Շվեդիան ընտրվեց որպես ընդունող երկիր ՖԻՖԱ կոնգրեսի կողմից 1950 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950-ի բացման արարողությունից հետո[1][2]։

ՈրակավորումԽմբագրել

 
Որակավորված երկրները և նրանց արդյունքները:

Ընդունող Շվեդիան և գործող չեմպիոն Արևմտյան Գերմանիան որակավորվեցին ավտոմատ։ Մնացած 14 տեղերից ինը տրվեց Եվրոպային, երեքը` Հարավային Ամերիկային, մեկը` Հյուսիսային/Կենտրոնական Ամերիկային և մեկը` Ասիային/Աֆրիկային։

Առաջին անգամ որակավորմանը մասնակցեց Խորհրդային միությունը։ Միացյալ Թագավորության բոլոր հավաքականները որակավորվեցին առաջին անգամ։

Եվրոպական գոտում Ուելսը զբաղեցրեց երկրորդ տեղը որակավորման խմբում Չեխոսլովակիայից հետո, այնուհետև Փլեյ օֆֆ խաղերով հանդիպեց Իսրայելի հետ, որը լռելյայն իր խմբում զբաղեցրել էր առաջին տեղը, քանի որ նրա հակառակորդները հրաժարվել էին խաղալ։ ՖԻՖԱ-ն որոշեց, որ առանց որակավորման փուլում հանդիպում անցկացնելու չի կարելի մասնակցել եզրափակիչ փուլին և որոշեց, որ Իսրայելը պետք է խաղա Ուելսի հետ, որպեսզի որակավորվի, արդյունքում Ուելսը հաղթեց և Իսրայելը դուրս մնաց։

1958 թվականին շվեդական Սոլնա քաղաքում ներկայացվեցին 16 որակավորված հավաքականներին և անկացվեց վիճակահանություն և հավաքականները բաժանվեցին չորս խմբի։ Վիճակահանության ժամանակ առավել նշանակություն տրվեց հավաքականների աշխարհագրական դիրքին, քան հավաքականների գործակիցներին։ Այսպիսով ամեն խմբում ընդգրկվեցին մեկական հավաքական Արևմտյան Եվրոպայից, մեկական` Արևելյան Եվրոպայից, մեկական բրիտանական հավաքական և մեկական Ամերիկայից[3]։

Առաջին և առայժմ միակ անգամ եզրափակիչ փուլին մասնակնեց Ուելսի հավաքականը, բացի այդ միակ անգամ մասնակցեցին Մեծ Բրիտանիայի չորս հավաքականները։ Առաջին անգամն էին նաև մասնակցում Խորհրդային Միությունը և Հյուսիսային Իռլանդիան։ Արգենտինան հանդես եկավ առաջին անգամ 1934 թվականից սկսած։ Այն եղավ Պարագվայի վերջին մասնակցությունը մինչև 1986 թվականը, Հյուսիսային Իռլանդիայինը մինչև 1982 թվականը, և Ավստրայինը` մենիչև 1978 թվականը։

Այս աշխարհի առաջնությունը մնում է միակը, որին Իտալիան չի անցել որակավորման փուլը (1930 թվականին Իտալիան չի մասնակցել, սակայն որակավորում չի եղել)։ Որակավորումը չհաղթահարած մյուս հզոր հավաքականներն էին Ուրուգվայը, Իսպանիան և Բելգիան։

ՁևաչափԽմբագրել

Մրցույթի ձևաչափը 1954 թվականի համեմատ փոխվեց։ 16 հավաքականները նորից ընդգրկվեցին չորս խմբում, բայց այս անգամ յուրաքանչյուր հավաքական խաղաց խմբի մյուս բոլոր հավաքականների դեմ մեկական անգամ, առան լրացուցիչ ժամանակի ոչ ոքիի դեպքում։ Երկու միավոր ստանում էր հաղթողը, մեկ միավոր ոչ ոքիի դեպքում և զրո միավոր պարտության դեպքում։ Եթե առաջին երկու հավաքականները հավաքում էին հավասար միավոր ապա խմբի հաղթողին որոշելու համար հիմք էր ընդունվում գոլային տարբերությունը։ Ինչպես 1954 թվականին երկրորդ և երրորդ տեղերը եթե ունենում էին հավասար միավոր ապա նրանց միջև խաղարկվում էր լրացուցիչ հանդիպում։ Եթե լրացուցիչ հանդիպումը նույնպես ավարտվում էր ոչ ոքի ապա հիմք էր ընդունվում խմբում գոլային տարբերությունը։ Եթե գոլային տարբերությունը նույնպես հավասար էր, ապա հաղողը որոշվում էր վիճակահանության արդյունքում։ Այս կանոնները չէին հաստատվել երբ մրցույթը սկսվեց և ընդունվել էին մրցույթի ընթացքում։ Որոշ հավաքականները պետք է անցկացնեին լրացուցիչ հանդիպում, ինչը նշանակում է երեք խաղ հինգ օրում, ինչը չափազանց շատ էր և միայն խմբային փուլի երկրորդ հանդիպումների ժամանակ ՖԻՖԱ-ն տեղեկացրեց, որ գոլային տարբերությունը կկիրառվի լրացուցիչ հանդիպումից առաջ[4]։ Այս որոշմանը դեմ դուրս եկավ Շվեդիայի ֆուտբոլի ասոցացիան` բացատրելով, որ սխալ է կանոն փոխել առաջնության կեսից[4]:

Առաջին անգամ Աշխարհի առաջնություններում կիրառվեց գոլային տարբերության կանոնը: Այն գործածվում էր, եթե նույն խմբում առաջին և երկրորդ հավաքականները ունենում էին հավասար միավորներ, իսկ բոլոր երեք լրացուցիչ խաղերը երկրորդ և երրորդ հավաքկանների միջև ավարտվեցին որևէ մեկի հաղթանակով, այդ պատճառով կանոնը գոլային տարբերության կանոնը այս դեպքում չկիրառվեց:

Խմբային փուլի երեք շրջանների գրեթե բոլոր հանդիպումները սկսվեցին զուգահեռաբար, ինչպես և քառորդ եզրափակիչները և կիսաեզրափակիչը: Շվեդիայի հավաքականի խմբային փուլի հանդիպումները ցուցադրվում էին հեռուստատեսությամբ ավելի ուշ, այսպիսով շվեդները կարող էին դիտել այլ հանդիպումները` չվախենալով որ բաց կթողնեն սեփական հավաքականի հանդիպումները։ Խմբային փուլի ամեն շրջանում, հեռուստատեսությամբ ցուցադրվում էր միայն մեկ հանդիպում։ Շատ շվեդներ գնեցին իրենց առաջին հեռուստացույցը այս առաջնության ժամանակ։

Պաշտոնական գնդակն էր «Top-Star VMbollen 1958» մոդելը։ Այն ընտրվել էր 102 թեկնածուներից փորձարկման արդյունքում ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի կողմից[5][6]։

ՏեսությունԽմբագրել

4-րդ խմբում ընդգրկվելով` Պելե չհայտավորվեց Բրազիլիայի կազմում խմբային խաղերին բացառությամբ ԽՍՀՄ դեմ խաղին: Նա գոլի հեղինակ չդարձավ, սակայն Բրազիլիան հաղթեց 2-0 հաշով (հիմնականում նրա թիմակից Գարինչայի խաղի շնորհիվ): Մինչ այդ Բրազիլիան 0-0 հաշվով էր խաղացել Անգլիայի դեմ, ինչը առաջի գոլազուրկ ոչ ոքին էր Աշխարհի առաջնության պատմության մեջ: ԽՍՀՄ և Անգլիայի հավաքականները վերախարկեցին հանդիպումը, որտեղ Անատոլի Իլյինի միակ գոլի շնորհիվ Անգլիան դուրս մնաց պայքարից Ավստրիայի հետ միասին: Անգլիայի հավաքականը զգալիորեն թուլացել էր Մյունխենի օդնավային աղետի մատճառով, որը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ և խլել էր Մանչեսթեսթեր Յունայթեդի շատ ֆուտբոլստների կյանք, այդ թվում անգլիացի երիտասարդ աստղ Դունկան Էդվարդսի կյանքը:

Վերախաղարկում պահանջվեց նաև 1-ին խմբում (Հյուսիսային Իռլանդիան հաղթեց Չեխոսլովակիային և միացավ գործող չեմպիոն ԳՖՀ-ին քառորդ եզրափակչում) և 3-րդ խմբում (Ուելսը հաղթեց Հունգարիային և միացավՇվեդիային քառորդ եզրափակչում): Հունգարիան, որը նախորդ առաջնության արծաթե մեդալակիրն էր, սենսացիոն դուրս մնաց խմբային փուլից: Նրանք կորցրել էին իրենց լավագույն ֆուտբոլիստներին երկու տարի առաջ կոմունիստների դեմ Հունգարիայի հեղափոխության պատճառով: 1954 թվականի հավաքականից մնացել էին միայն Դյուլա Գրոշիչը, պաշտպան Յոժեֆ Բոժիկը և հարձակվող Նանդոր Հիդեգկուտին:

2-րդ խմբում հանդիպում էին Շոտլանդիան, Հարավսլավիան, Պարագվայը և Ֆրանսիան: Ֆրանսիան գրավեց առաջին տեղը Ժյուստ Ֆոնտենի վեց գոլի շնորհիվ: Հարավսլավիան երկրորդն էր իսկ Շոտլանդիան` վերջինը:

Քառորդ եզրափակչում Ֆրանսիայի կազմում նորից փայլեց Ժյուստ Ֆոնտենը` երկու գոլ խփելով Հյուսիսային Իռլանդիայի դարպասին և Ֆրանսիայի դուրս բերեց կիսաեզրափակիչ: Հելմուտ Ռանի գոլի շնորհիվ Գերմանիան 1-0 հաշով հաղթեց Հարավսլավիային, իսկ Շվեդիան իր հերթին հաղթեց ԽՍՀՄ-ին: Քառորդ եզրափակչի վերջին խաղում Պելեի միակ գոլի շնորհիվ Բրազիլիան հաղթեց Ուելսին:

Կիսաեզրափակչում շվեդները 3-1 հաշվով հաղթեցին Գերմանիային, ընդ որում գերմանացի Էրիխ Յուսկովյակը հեռացվեց (առաջին գերմանացին, ով հեռացվել է միջազգային հանդիպումներում) և գերմանացի վետերան հարձակվող Ֆրից Վոլտերը վնասվածք ստացավ և թուլացրեց Գերմանիայի հավաքականին (փոխարինումներ առաջին անգամ թույլատրվեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970-ի ժամանակ):

Կիսաեզրափակչում Բրազիլիան և Ֆրանսիան առաջին խաղակեսը ավարտվեցին 1-1 հաշվով, ընդ որում 36-րդ րոպեին Ֆրանսիայի պաշտպան Ռոբեր Ժոնկեն կոտրեց ոտքը Վավաի հետ պայքարում և Ֆրանսիան մնաց տասը հոգով (փոխարինումները այդ ժամանակ արգելված էին): Բրազիլիան մնացած ժամանակ ավելի ուժեղ էր և Պելեի հեթ տրիկի շնորհիվ հաղթեց 5-2 հաշվով: Ֆրանսիայի երկրորդ գնդակը խփեց Ֆոնտենը:

Երրորդ տեղի համար խաղում Ֆոնտենը խփեց չորս գնդակ և Ֆրանսիան հաղթեց Գերմանիային 6-3 հաշվով: Ֆոնտենը 13 գոլով դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու, որի ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել:

ԵզրափակիչԽմբագրել

Եզրափակիչը կայացավ Սոլնա քաղաքի Ռասունդա մարզադաշտում: Մոտ 50.000 հանդիսական ականատես եղավ ինչպես բրազիլացիները բաց թողեցին առաջին գոլը չորրորդ րոպեին: Սակայն Վավան հավասարեցրեց հաշիվը քիչ անց և ևս մեկ գնդակ խփեց խաղակեսի ավարտից առաջ: Երկրորդ խաղակեսում բոլորին ստվերեց Պելեի խաղը, ով հեղինակեց ևս երկու գոլ, որից հետո ևս մեկ գոլ հեղինակեց Զագալոն` դարձնելով հաշիվը 5-1: Շվեդները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Այս եզրափակչում գրանցվեցին մի քանի ռեկորդներ, որոնք մինչ օրս անգերազանցելի են: 17 տարեկանում Պելեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նմանաբար Նիլս Լիդհոլմը դարձավ ամենածեր ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց եզրափակչում, նա 35 տարեկան 263 օրական էր: Եզրափակչում հաղթող թիմը խփեց ամենաշատ գոլը (5), ամենաշատ ընդհանուր գոլերի թիվը (7) և 1970 և 1998 թվականների հետ կիսում է ամենամեծ գոլային տարբերությունը (3), այս երեք եզրափակիչներում խաղացել է Բրազիլիան:

Առաջին անգամ եզրափակչում հանդիպեցին երկու երկրներ տարբեր մայրցամաքներից: Սա առաջին և միակ անգամն էր, որ Եվրոպայում անցկացվող առաջնությունում հաղթեց ոչ եվրոպական թիմ:

ՄարզադաշտերԽմբագրել

 
 
Բուրոս
 
Էսկիլստունա
 
Գյոտեբորգ
 
Հալմստադ
 
Հելսինգբորգ
 
Մալմյո
 
Նորչյոպինգ
 
Էրեբրու
 
Սանդվիկեն
 
Ստոկհոլմ
 
Ուդեվալա
 
Վեստերոս
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958 ընդունող քաղաքների քարտեզ

Շվեդիայի հարավային և կոնտրոնական շրջաններից ընդհանուր 12 քաղաք ընդունեցին մրցույթը: ՖԻՖԱ-ի պահանջով նվազագույնը վեց մարզադաշտ պետք է ունենար նվազագունը 20.000 նստատեղ[7]: Եթե Դանիայի հավաքականը որակավորվեր, կազմակերպիչները մտադիր էին օգտագործել Կոպենհագենի Իդրատսպարկեն մարզադաշտը Դանիայի խմբային հանդիպումների համար[7]: Այս նպատակով Իդրատսպարկենը վերանորոգվեց, սակայն Անգլիան դուրս թողեց Դանիային ընտրական փուլում[7] Այդ ժամանակ կասկածներ առաջացան, կկարողանան արդյոք ժամանակին ավարտել Ուլևի և Մալմյո մարզադաշտերը, կազմակերպիչները պահեստային մարզադաշտեր դիտարկում էին Կոպենհագենի և Օսլոյի մարզադաշտերը[8]:

Ռասունդա մարզադաշտը վերանորոգվեց առաջնության համար և 38.000 նստատեղին ավելացվեցին կանգնելու տեղեր:

Կառուցվեց նոր Մալմյո մարզադաշտը 1896-ին կառոցված հին մարզադաշտի տեղում[9]:

Իդրոտսպարկենին ավելացվեցին ևս 4.709 նստատեղ: .[10]

Ռիմնարսվալենը կառուցվեց փոքր Օդեվալեն մարզադաշտի փոխարեն:

Ամենաշատը օգտագործվեց Ստոկհոլմի Ռասունդա մարզադաշտ, որտեղ կայացան 8 հանդիպում ներառյալ եզրափակիչը, Ուլևիում կայացավ 7 հանդիպում:

Սոլնա (Ստոկհոլմ) Գյոտեբորգ Մալմյո Հելսինգբորգ
Ռասունդա մարզադաշտ Ուլևի մարզադաշտ Մալմյո մարզադաշտ Օլիմպիա
Տարողություն` 52,400 Տարողություն` 53,500 Տարողություն` 30,000 Տարողություն` 27,000
       
Էսկիլստունա Նորչյոպինգ Սանդվիկեն Ուդևալա
Տունավալեն Իդրոտսպարկեն Երնվալեն Ռիմներսվալեն
Տարողություն` 20,000 Տարողություն` 20,000 Տարողություն` 20,000 Տարողություն` 17,778
       
Բուրոս Հալմստադ Էրեբրու Վեստերոս
Ռյավալեն Էրյանս Վալ Էյրավալեն Արոսվալեն
Տարողություն` 15,000 Տարողություն` 15,000 Տարողություն` 13,000 Տարողություն` 10,000
     

ՎիճակահանությունԽմբագրել

Արևմտյան Եվրոպայի զամբյուղ Արևելյան Եվրոպայի զամբյուղ Բրիտանական զամբյուղ Ամերիկյան զամբյուղ

Աշխարհագրական դիրքերի հիման վրա հավաքականների դասակարգումները հանդիպեց քննադատությունների հատկապես Ավստրիայի կողմից, որին բաժին ընկան ամենաուժեղ ակումբները[11]:

ԱրդյունքներԽմբագրել

Խմբային փուլԽմբագրել

Խումբ 1Խմբագրել

Արևմտյան Գերմանիան, որը անսպասելի դարձել էր չեմպիոն չորս տարի առաջ, դեռևս շատ ուժեղ էր և թիմը համալրել էր երիտասարդ հարձակվող Ուվե Զեելեր: Բայց այս անգամ գերամանացիները պետք է մրցեին Արգենտինայի հզոր հավաքականի հետ, որը չէր մասնակցել Աշխարհի առաջնություններին 1934 թվականից հետո: Իրականում շատերը կարծում էին, որ Արգենտինան իրական հնարավորություն ուներ հաղթելու մրցույթում:

Չեխոսլովակիան նույնպես ուներ հզոր հավաքական հարուստ ֆուտբոլային պատմությամբ և կանխատեսվում էր, որ նրանք արժանի դիմադրություն ցույց կտան Գերմանիային և Արգենտնիային: Ոչ ոք չէր կանխատեսում, որ Հյուսիսային Իռլանդիան կարող է անակնկալներ մատուցել: Սակայն Հյուսիսային Իռլանդիան արդեն ցույց էր տվել, որ նրանցից կարելի է սպասել անակնկալներ` դուրս թողնելով կրկնակի չեմպիոն Իտալիային որակավորման փուլից:

Վերջում Հյուսիսային Իռլանդիան մատուցեց Աշխարհի առաջնություններում ամենամեծ անակնկալներից մեկը` դուրս թողնելով Չեխոսլովակիային և դուրս գալով քառորդ եզրափակիչ: Խմբում Արգենտինան ավարտեց վերջին տեղով −5 գոլային տարբերությամբ ինչի արդյունքում նրանց Բուենոս Այրեսի Էսեյսա օդանավակայանում դիմավորեցին հազարավոր զայրացած ֆուտբոլի երկրպագուներ[12]:

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
  ԳՖՀ 3 1 2 0 7 5 1.40 4
  Հյուսիսային Իռլանդիա 3 1 1 1 4 5 0.80 3
  Չեխոսլովակիա 3 1 1 1 8 4 2.00 3
  Արգենտինա 3 1 0 2 5 10 0.50 2
  • Հյուսիսային Իռլանդիան ավարտեց Չեխոսլովակիայից բարձ դիրքում` հաղթելով լրացուցիչ հանդիպումում
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Արգենտինա   1–3   ԳՖՀ Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 31,156
Մրցավար՝ Լիֆ (Անգլիա)
Կորբատտա   3' Հաշվետվություն Ռան   32'79'
Զեելեր   42'

Արգենտինան մոռացել էր բերել իրենց մարզաշապիկները և խաղացին տեղի ակումբ Մալմյո ՖԱ-ի մարզաշապիկներով[13]:

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հյուսիսային Իռլանդիա   1–0   Չեխոսլովակիա Էրյանս Վոլ, Հալմստադ
Հանդիսական՝ 10,647
Մրցավար՝ Շեյպելտ (Ավստրիա)
Կաշ   21' Հաշվետվություն

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   2–2   Չեխոսլովակիա Օլիմպիադտադիոն, Հելսինգբորգ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Էլիս (Անգլիա)
Շաֆեր   60'
Ռան   71'
Հաշվետվություն Դվորակ   24' (pen.)
Զիկան   42'
11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Արգենտինա   3–1   Հյուսիսային Իռլանդիա Էրյանս Վոլ, Հալմստադ
Հանդիսական՝ 14,174
Մրցավար՝ Ահլներ (Շվեդիա)
Կորբատտա   37' (11 մ.)
Մենենդես   56'
Ավիո   60'
Հաշվետվություն Մարկպալան   4'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   2–2   Հյուսիսային Իռլանդիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 21,990
Մրցավար՝ Կամպոս (Պորտուգալիա)
Ռան   20'
Զեելեր   78'
Հաշվետվություն Մարկպալան   18'60'
15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Չեխոսլովակիա   6–1   Արգենտինա Օլիմպիադտադիոն, Հելսինգբորգ
Հանդիսական՝ 16,418
Մրցավար՝ Էլիս (Անգլիա)
Դվորակ   8'
Զիկան   17'39'
Ֆեուրեյսլ   68'
Հորովկա   81'89'
Հաշվետվություն Կորբատտա   64' (11 մ.)
ՎերախաղարկումԽմբագրել
17 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հյուսիսային Իռլանդիա   2–1 (ա.ժ.)   Չեխոսլովակիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 6,196
Մրցավար՝ Գուի (Ֆրանսիա)
Մարկպալան   44'97' Հաշվետվություն Զիկան   18'

Խումբ 2Խմբագրել

Երկրորդ խմբում խփվեցին առաջնության խմբերում ամենաշատ գոլերը` ընդհանուր 31 գոլ (~5.16 գոլ մեկ խաղում): Ժյուստ Ֆոնտեն Ֆրանսիայի կազմում խփեց իր 13 գոլերից 6-ը` դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն մինչև քառորդ եզրափակչ:

Խմբից ոչ մի հավաքական նախկինում հաջող ելույթ չէր ունեցել Աշխարհի առաջնություններում: Չնայած ֆրանսիան ընդունել էր 1938 թվականի առաջնությունը, նա ոչ մի իրական հաջողության չէր հասել, Հարավսլավիան չէր կարողացել կրկնել իր 1930 թվականի հաջողությունը, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ, իսկ Պարագվայը և Շոտլանդիան համարվում էին առաջնության ետնապահ:

Խմբում հաղթեց Ֆրանսիան, իսկ Հարավսլավիան զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
  Ֆրանսիա 3 2 0 1 11 7 1.57 4
  Հարավսլավիա 3 1 2 0 7 6 1.17 4
  Պարագվայ 3 1 1 1 9 12 0.75 3
  Շոտլանդիա 3 0 1 2 4 6 0.67 1
  • Ֆրանսիան առաջ անցավ Հարավսլավիայից գոլային տարբերության շնորհիվ
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա   7–3   Պարագվայ Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 16,518
Մրցավար՝ Գարդիսաբալ (Իսպանիա)
Ֆոնտեն   24'30'67'
Պիանտոնի   52'
Վիսնեսկի   61'
Կոպա   70'
Վինսեն   83'
Հաշվետվություն Ամարիլլա   20'44' (11 մ.)
Ռոմերո   50'

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա   1–1   Շոտլանդիա Արոսվալեն, Վեստերոս
Հանդիսական՝ 9,591
Մրցավար՝ Վայսլինգ (Շվեյցարիա)
Պետակովիչ   6' Հաշվետվություն Մարեյ   49'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա   3–2   Ֆրանսիա Արոսվալեն, Վեստերոս
Հանդիսական՝ 12,217
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Պետակովիչ   16'
Վեսելինովիչ   63'88'
Հաշվետվություն Ֆոնտեն   4'85'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Պարագվայ   3–2   Շոտլանդիա Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 11,665
Մրցավար՝ Օրլանդինի (Իտալիա)
Ագուերո   4'
Ռե   45'
Պարոդի   73'
Հաշվետվություն Մուդի   24'
Քոլինս   74'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա   2–1   Շոտլանդիա Էյրավալեն, Էրեբրու
Հանդիսական՝ 13,554
Մրցավար՝ Բրոցի (Արգենտինա)
Կոպա   22'
Ֆոնտեն   44'
Հաշվետվություն Բեյրդ   58'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Պարագվայ   3–3   Հարավսլավիա Տունավալեն, Էսկիլստունա
Հանդիսական՝ 13,103
Մրցավար՝ Մասկո (Չեխոսլովակիա)
Պարոդի   20'
Ագուերո   52'
Ռոմերո   80'
Հաշվետվություն Օգնյանովիչ   18'
Վեսելինովիչ   21'
Ռայկով   73'

Խումբ 3Խմբագրել

Շվեդները իրենց հաջողակ էին զգում, քանի որ ընկել էին համեմատաբար թույլ խումբ: Չնայած խմբում ընդգրկված էր Հունգարիա, որը չորս տարի առաջ լավագույն հավաքականներից մեկն էր` պարտվելով միայն եզրափակչում Արևմտյան Գերմանիային: Սակայն Հունգարիայի հավաքականը ծանր կորուստներ ունեցավ Հունգարական հեղափոխություն (1956)-ում, որից հետո Շանդոր Կոչիշը և Ֆերենց Պուշկաշը լքեցին իրենց հայրենիքը: Նանդոր Հիդեգկուտին դեռ խաղում էր, սակայն նա արդեն 36 տարեկան էր և երբեք այլևս չվերադարձրեց իր վաղեմի մարզավիճակը:

Չնայած կորուստներին Հունգարիան համարվում էր, որ դուրս կգա խմբից, սակայն Ուելսի հաջողությունը մեծ անակնկալ էր: Մեքսիկան Ուելսի հետ ոչ ոքի խաղալով նվաճեց իր առաջին միավորը Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում:

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
  Շվեդիա 3 2 1 0 5 1 5.00 5
  Ուելս 3 0 3 0 2 2 1.00 3
  Հունգարիա 3 1 1 1 6 3 2.00 3
  Մեքսիկա 3 0 1 2 1 8 0.13 1
  • Ուելսը առաջ անցավ Հունգարիայից վերախաղարկման արդյունքով
8 հունիս 1958
14:00 (ԿԵԺ)
Շվեդիա   3–0   Մեքսիկա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 34,107
Մրցավար՝ Լատիչև (ԽՍՀՄ)
Սիմոնսոն   17'64'
Լիդհոլմ   57' (11 մ.)
Հաշվետվություն

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հունգարիա   1–1   Ուելս Յերնվալեն, Սանդվիկեն
Հանդիսական՝ 15,343
Մրցավար՝ Կոդեսալ (Ուրուգվայ)
Բոժիկ   5' Հաշվետվություն Ջ. Չառլս   27'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Մեքսիկա   1–1   Ուելս Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 15,150
Մրցավար՝ Լեմեստիկ (Հարավսլավիա)
Բելմոնտե   89' Հաշվետվություն Ալչուրչ   32'

12 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա   2–1   Հունգարիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 38,850
Մրցավար՝ Մովատ (Շոտլանդիա)
Համրին   34'55' Report Տիխի   77'

15 հունիս 1958
14:00 (ԿԵԺ)
Շվեդիա   0–0   Ուելս Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 30,287
Մրցավար՝ Վան Նուֆել (Բելգիա)
Հաշվետվություն

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հունգարիա   4–0   Մեքսիկա Յերնվալեն, Սանդվիկեն
Հանդիսական՝ 13,300
Մրցավար՝ Արնե Էրիկսոն (Ֆինլանդիա)
Տիխի   19'46'
Շանդոր   54'
Բենչիշ   69'
Հաշվետվություն
ՎերախաղարկումԽմբագրել
17 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ուելս   2–1   Հունգարիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 2,823
Մրցավար՝ Լատիչև (ԽՍՀՄ)
Ալչուրչ   55'
Մեդվին   76'
Հաշվետվություն Տիխի   33'

Խումբ 4Խմբագրել

Մասնագետների կարծիով չորրորդ խումբը ամենաուժեղն էր այս մրցությունում: Ինչպես նախորդ առաջնություններում Բրազիլիայի հավաքականը դեռևս ուժեղ էր, համալրված նոր տաղանդավոր ֆուտբոլիսռներով: Խորհրդային միությունը գործող Օլիմպիական չեմպիոնն էր, իսկ Ավստրիան բրոնզե մեդալակիրը: Եվ վերջապես Անգլիան թուլացել էր` կորցնելով մի քանի ֆուտբոլիստների Մյունխենի օդային աղետում, սակայն դեռևս համարվում էր մարտունակ թիմ:

Այս խմբի խաղերը ունեցան ամենամեծ հաճախելիությունը, անգամ ավելին քան 3-րդ խմբում, որտեղ հանդես էր գալիս ընդունող երկիր Շվեդիան:

Սակայն ֆուտբոլի որակը այս խմբում չարդարացրեց սպասելիքները: Խմբի բոլոր խաղերում գրանցվեց ընդամենը 15 գոլ, ավելի քիչ քան մյուս խմբերում: Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, այն գրանցվեց Բրազիլիա Անգլիա խաղում:

Բրազիլիան հաղթեց խմբում առանց գնդակ բաց թողնելու: Երիտասարդ Պելեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ԽՍՀՄ դեմ վերջին խմբային խաղում: ԽՍՀՄ հավաքականը գրավեց երկրորդ տեղը խմբում:

Team Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
  Բրազիլիա 3 2 1 0 5 0 5
  ԽՍՀՄ 3 1 1 1 4 4 1.00 3
  Անգլիա 3 0 3 0 4 4 1.00 3
  Ավստրիա 3 0 1 2 2 7 0.29 1
  • ԽՍՀՄ հավաքականը առաջ անցավ Անգլիայից վերախաղարկման արդյունքով
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   3–0   Ավստրիա Ռիմներսվալեն, Ուդևալա
Հանդիսական՝ 17,778
Մրցավար՝ Գյուժ (Ֆրանսիա)
Ժոզե Ալտաֆինի   37'85'
Նիլտոն Սանտոս   50'
Հաշվեվություն

8 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ   2–2   Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 49,348
Մրցավար՝ Զոլթ (Հուգարիա)
Սիմոնյան   13'
Ա. Իվանով   56'
Հաշվեվություն Կևան   66'
Ֆինի   85' (11 մ.)

11 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   0–0   Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 40,895
Մրցավար՝ Դաշ (Գերմանիա)
Հաշվեվություն

Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի[14]:


11 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ   2–0   Ավստրիա Ռյավալեն, Բուրոս
Հանդիսական՝ 21,239
Մրցավար՝ Յորգենսեն (Դանիա)
Իլյին   15'
Վ. Իվանով   62'
Հաշվետվություն

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Անգլիա   2–2   Ավստրիա Ռյավալեն, Բուրոս
Հանդիսական՝ 15,872
Մրցավար՝ Բրոնկհոստ (Նիդերլանդներ)
Հայնես   56'
Կևան   74'
Հաշվետվություն Կոլլեր   15'
Կյորներ   71'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   2–0   ԽՍՀՄ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 50,928
Մրցավար՝ Գյուժ (Ֆրանսիա)
Վավա   3'77' Հաշվետվություն
ՎերախաղարկումԽմբագրել
17 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ   1–0   Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 23,182
Մրցավար՝ Դաշ (Գերմանիա)
Իլյին   69' Հաշվետվություն

Փլեյ օֆֆ փուլԽմբագրել

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
19 հունիս – Գյոտեբորգ        
   Բրազիլիա  1
24 հունիս – Սոլնա
   Ուելս  0  
   Բրազիլիա  5
19 հունիս – Նորչյոպինգ
       Ֆրանսիա  2  
   Ֆրանսիա  4
29 հունիս – Սոլնա
   Հյուսիսային Իռլանդիա  0  
   Բրազիլիա  5
19 հունիս – Սոլնա    
     Շվեդիա  2
   Շվեդիա  2
24 հունիս – Գյոտեբորգ
   ԽՍՀՄ  0  
   Շվեդիա  3
19 հունիս – Մալմյո
       ԳՖՀ  1   28 հունիս – Գյոտեբորգ
   ԳՖՀ  1
   Ֆրանսիա  6
   Հարավսլավիա  0  
   ԳՖՀ  3
 

Քառորդ եզրափակիչներԽմբագրել

19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   1–0   Ուելս Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 25,923
Մրցավար՝ Շեյպելթ (Ավստրիա)
Պելե   66' Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա   4–0   Հյուսիսային Իռլանդիա Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 11,800
Մրցավար՝ Գարդիսաբել (Իսպանիա)
Վիսնեսկի   44'
Ֆոնտեն   55'63'
Պիանտոնի   68'
Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա   2–0   ԽՍՀՄ Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 31,900
Մրցավար՝ Լիֆ (Անգլիա)
Հարմին   49'
Սիմենսոն   88'
Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   1–0   Հարավսլավիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 20,055
Մրցավար՝ Վայսլինգ (Շվեյցարիա)
Ռան   12' Հաշվետվություն

ԿիսաեզրափակիչներԽմբագրել

24 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   5–2   Ֆրանսիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 27,100
Մրցավար՝ Սանդի Գրիֆիթս (Ուելս)
Վավա   2'
Դիդի   39'
Պելե   52'64'75'
Հաշվետվություն Ֆոնտեն   9'
Պիանտոնի   83'
24 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա   3–1   ԳՖՀ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 49,471
Մրցավար՝ Ցոլտ (Հունգարիա)
Սկոգլանդ   32'
Գրեն   81'
Համրին   88'
Հաշվետվություն Շաֆեր   24'

Հանդիպում երրորդ տեղի համարԽմբագրել

28 հունիս 1958
17:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա   6–3   ԳՖՀ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 32,483
Մրցավար՝ Բրոցի (Արգենտինա)
Ֆոնտեն   16'36'78'89'
Կոպա   27' (11 մ.)
Դուի   50'
Հաշվետվություն Չեսլարժիկ   18'
Ռան   52'
Շաֆեր   84'

ԵզրափակիչԽմբագրել

29 հունիս 1958
15:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   5–2   Շվեդիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 49,737
Մրցավար՝ Մաուրիս Ժագե (Ֆրանսիա)
Վավա   9'32'
Պելե   55'90'
Զագալո   68'
Հաշվետվություն Լիդհոլմ   4'
Սիմոնսոն   80'

ՌմբարկուներԽմբագրել

[15]

13 գոլով Ժյուստ Ֆոնտենը դարձավ առաջնության լավագույն ռբմարկու: 2017 թվականի դրությամբ ոչ մի այլ ֆուտբոլիստ այսքան գնդակի հեղինակ չի դարձել ՖԻՖԱ առաջնության եզրափակիչ փուլի մեկ մրցաշրջանում: Ընդհանուր 126 գնդակ հեղինակել են 60 տարբեր ֆուտբոլիստ, իսկ ինքնագոլեր չեն գրանցվել:

13 գոլ

6 գոլ

5 Գոլ

4 գոլ

3 գոլ

2 գոլ

1 գոլ

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակԽմբագրել

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[16][17]: 1954 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է:

Դ Հավաքական Խմբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Բրազիլիա 4 6 5 1 0 16 4 +12 11
2   Շվեդիա 3 6 4 1 1 12 7 +5 9
3   Ֆրանսիա 2 6 4 0 2 23 15 +8 8
4   ԳՖՀ 1 6 2 2 2 12 14 −2 6
Դուրս են մնացել քառորդ եզրափակչից
5   Ուելս 3 5 1 3 1 5 5 0 5
6   ԽՍՀՄ 4 5 2 1 2 5 6 −1 5
7   Հյուսիսային Իռլանդիա 1 5 2 1 2 6 10 −4 5
8   Հարավսլավիա 2 4 1 2 1 7 7 0 4
Դուրս են մնացել խմբային փուլից
9   Չեխոսլովակիա 1 4 1 1 2 9 6 +3 3
10   Հունգարիա 3 4 1 1 2 7 5 +2 3
11   Անգլիա 4 4 0 3 1 4 5 -1 3
12   Պարագվայ 2 3 1 1 1 9 12 −3 3
13   Արգենտինա 1 3 1 0 2 5 10 −5 2
14   Շոտլանդիա 2 3 0 1 2 4 6 −2 1
15   Ավստրիա 4 3 0 1 2 2 7 −5 1
16   Մեքսիկա 3 3 0 1 2 1 8 −7 1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Norlin, pp.24–25
  2. «FIFA World Cup: host announcement decision» (PDF)։ FIFA։ 12 March 2009։ Վերցված է 2 October 2011 
  3. «History of the World Cup Final Draw» (PDF)։ Վերցված է 2 March 2012 
  4. 4,0 4,1 Norlin, p.117
  5. Norlin, pp.130–6
  6. «Top Star 1958»։ balones-oficiales.com։ Վերցված է 17 September 2011 
  7. 7,0 7,1 7,2 Norlin, p.23
  8. Norlin, p.32
  9. Norlin, p.30
  10. Norlin, p.28
  11. Norlin, p.8
  12. Mundo Deportivo, 23 June 1958; El Grafico, 27 June 1958.
  13. Norlin, p.57
  14. Norlin, p.88
  15. «1958 FIFA World Cup Sweden ™»։ FIFA.com։ Վերցված է 25 May 2014 
  16. page 45
  17. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7»։ ՖԻՖԱ։ 26 March 2013։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2013-ին