Նանդոր Հիդեգկուտի
Նանդոր Հիդեգկուտի (հունգ.՝ Hidegkuti Nándor, 3 մարտի, 1922, Բուդապեշտ, Հունգարիա – 14 փետրվարի, 2002, Բուդապեշտ), իսկական անունը՝ Նանդոր Կալտենբրուներ[3] (հունգ.՝ Kaltenbrunner Nándor), հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է Հունգարիայի ազգային հավաքականում հետ քաշված հարձակվողի դիրքում՝ դառնալով առաջին կենտրոնական հարձակվողն աշխարհում, ով խաղացել է դաշտի կենտրոնին մոտ[4]։ Եղել է հայտնի «Ոսկե թիմի» անդամ, որ 32 խաղ անընդմեջ անցկացրել է առանց պարտության։ 1954 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի կազմում արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1952 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն։ Եղել է Անգլիայի հավաքականի դեմ խաղում Հունրգարիայի հաղթանակի կերտողներից մեկը՝ խաղի ընթացքում ձևակերպելով հեթ-տրիկ․ այդ խաղում անգլիացիներն առաջին անգամ տնային խաղում պարտվել են ոչ Մեծ Բրիտանիայից եկած թիմի[5]։
Նանդոր Հիդեգկուտի հունգ.՝ Hidegkuti Nándor | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Նանդոր Կալտենբրուներ | |||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հունգար | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Ծեր (Öreg), Թափառող կենտրոնական հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1922[1] | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 14, 2002 (79 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նանդոր Հիդեգկուտիի անունն է կրում մարզադաշտ Բուդապեշտում[6]։
Կենսագրություն Խմբագրել
Նանդոր Հիդեգկուտին ծնվել է 1922 թվականի մարտի 3-ին Բուդապեշտի Օբուդան թաղամասում, միջին դասի ընտանիքում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է «Ույլակի» աղյուսի գործարանի թիմում։ Այնտեղից նա տեղափոխվել է այլ գործարանների թիմեր՝ նախ «Գազմյուվեկ», ապա «Էլեկտրոմոշ»։ 1945 թվականին Հիդեգկուտին տեղափոխվել է «Հերմինամեզեյ» ակումբ։
1946 թվականին Նանդոր Հիդեգկուտին տեղափոխվել է ՄՏԿ ակումբ, որի կազմում երեք անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել է Հունգարիայի գավաթը։
Որպես մարզիչ՝ Նանդոր Հիդեգկուտին աշխատել է ոչ միայն հունգարական, այլև արտասահմանյան մի շարք թիմերի հետ։ Իտալական «Ֆիորենտինա» ակումբի հետ նա նվաճել է Գավաթների գավաթը, «Դյոր» ակումբի հետ հաղթել է Հունգարիայի առաջնությունում և հասել մինչև Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Առօրյա կյանքում աչքի է ընկել չափազանց հանգիստ բնավորությամբ[3]։ 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխությունից հետո, Նանդոր Հինդեգկուտին Հունգարիայի հավաքականի այն քիչ թվով ֆուտբոլիստներից մեկն էր, որ վերադարձել է հայրենիք[3]։
Նանդոր Հիդեգկուտին մահացել է 2002 թվականի փետրվարի 14-ին Բուդապեշտում։
Նանդոր Հիդեգկուտիի անվամբ է կոչվում ՄՏԿ ակումբի մարզադաշտը[7]։
Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է Հունգարիայում։ - Ենյո Բուզանսկի
|
Վիճակագրություն Խմբագրել
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1940/41 | Գազմյուվեկ | Երկրորդ լիգա | ? | ? |
1941/42 | Գազմյուվեկ | Երկրորդ լիգա | ? | ? |
1942/43 | Գազմյուվեկ | Երկրորդ լիգա | ? | ? |
1942/43 | Էլեկտրոմոշ | Առաջին լիգա | 15 | 4 |
1943/44 | Էլեկտրոմոշ | Առաջին լիգա | 27 | 14 |
1944 | Էլեկտրոմոշ | Առաջին լիգա | 11 | 8 |
1945 | Էլեկտրոմոշ | Երկրորդ լիգա | ? | ? |
1945/46 | Հերմինամեզեյ | Առաջին լիգա | 26 | 16 |
1946/47 | ՄՏԿ | Առաջին լիգա | 27 | 10 |
1947/48 | ՄՏԿ | Առաջին լիգա | 29 | 21 |
1948/49 | ՄՏԿ | Առաջին լիգա | 28 | 26 |
1949/50 | Տեքստիլ | Առաջին լիգա | 30 | 23 |
1950 | Բաշտյա | Առաջին լիգա | 14 | 12 |
1951 | Բաշտյա | Առաջին լիգա | 25 | 21 |
1952 | Բաշտյա | Առաջին լիգա | 26 | 28 |
1953 | Վյորյոշ Լոբոգո | Առաջին լիգա | 26 | 23 |
1954 | Վյորյոշ Լոբոգո | Առաջին լիգա | 25 | 18 |
1955 | Վյորյոշ Լոբոգո | Առաջին լիգա | 25 | 16 |
1956 | Վյորյոշ Լոբոգո | Առաջին լիգա | 16 | 8 |
1957 | ՄՏԿ | Առաջին լիգա | 11 | 10 |
1957/58 | ՄՏԿ | Առաջին լիգա | 20 | 6 |
Ձեռքբերումներ Խմբագրել
Որպես խաղացող Խմբագրել
Թիմային Խմբագրել
- Օլիմպիական չեմպիոն - 1952
- Աշխարհի փոխչեմպիոն - 1954
- Կենտրոնական Եվրոպայի գավաթի դափնեկիր - 1953
- Հունգարիայի չեմպիոն - 1951, 1953, 1958
- Հունգարիայի գավաթակիր - 1952
- Միտրոպայի գավաթի դափնեկիր - 1955
Անհատական Խմբագրել
- Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1953
Որպես մարզիչ Խմբագրել
- Գավաթների գավաթի դափնեկիր - 1961
- Հունգարիայի չեմպիոն - 1963
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 1965
- Աֆրիկայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1983
- Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Գավաթների գավաթի դափնեկիր - 1984, 1985
- Եգիպտոսի չեմպիեն - 1974/75, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1984/85
- Եգիպտոսի գավաթակիր - 1977/78
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ 1949/50 մրցաշրջանում ակումբը կոչվել է «Տեքստիլ», 1950 թվականից մինչև 1952 թվականը՝ «Բաշտյա», 1952-1956 թվականներին՝ «Վյորյոշ Լոբոգո»։
- ↑ 3,0 3,1 3,2 Гордость и боль венгерского футбола
- ↑ «Էջը ronaldofan.net կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-23-ին։ Վերցված է 2016-10-22
- ↑ Нандор Хидегкути: блуждающий центрфорвард
- ↑ Nándor Hidegkuti Stadion
- ↑ Стадион Нандор Хидегкути
Արտաքին հղումներ Խմբագրել
- Էջը footballplayers.ru կայքում Archived 2016-05-16 at the Wayback Machine.
- Блуждающий центрфорвард Archived 2016-03-16 at the Wayback Machine. (ռուս.)
- Նանդոր Հիդեգկուտիի խաղերը Հունգարիայի հավաքականի կազմում
- Հոդված independent.co.uk կայքում
- Հոդված telegraph.co.uk կայքում