Մարիո Զագալլո

բրազիլական Ֆուտբոլիստ

Մարիո Ժորժի Լոբո Զագալլո (պորտ.՝ Mário Jorge Lobo Zagallo, օգոստոսի 9, 1931(1931-08-09)[1][2], Atalaia, Ալագոաս, Բրազիլիա[3] - հունվարի 5, 2024(2024-01-05)[4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Զագալլոն համարվում է միակ մարդը, որը 4 անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն․ 2 անգամ որպես ֆուտբոլիստ (1958, 1962), 1 անգամ որպես մարզիչ (1970), մեկ անգամ էլ՝ մարզչի օգնական (1994)[6]։ Ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է ՖԻՖԱ-ի պատվավոր շքանշան[7]։

Մարիո Զագալլո
պորտ.՝ Mário Zagallo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1931(1931-08-09)[1][2]
Ծննդավայր Atalaia, Ալագոաս, Բրազիլիա[3]
Մահվան ամսաթիվ հունվարի 5, 2024(2024-01-05)[4] (92 տարեկան)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 61 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Զագալլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյի «Ամերիկա» ֆուտբոլային ակումբից։ Հետագայում հանդես է եկել «Ֆլամենգո» և «Բոտաֆոգ» ֆուտբոլային ակումբներում[8]։

Եղել է 1958 և 1962 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն| Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Իր առաջին՝ 1958 թվականի առաջնության ժամանակ եղել է «Ֆլամենգոյի» խաղացող, իսկ 1962-ի առաջնության ժամանակ՝ «Բոտաֆոգյի»[9]։

1958-ից 1964 թվականների ընթացքում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է 33 տիտղոս[10]։

Մարզչական կարիերա խմբագրել

Լինելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, նրա գլխավորած թիմը 1970 թվականին նվաճում է ֆուտբոլի աշխարհի գավաթը։ 1994 թվականին, Բրազիլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ Զագալլոն եղել է մարզչի օգնական։ Եղել է առաջին մարդը, որը և որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1970 թվականին, 38-ամյա Մարիոն դարձել է Ալբերտո Սուպպիչիից հետո երկրորդ ամենաերիտասարդ մարզիչը, որի թիմը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[11]։ 31-ամյա Սուպպիչին այդ տիտղոսը նվաճել է 1930 թվականին, ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղից հետո, երբ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ դարձավ չեմպիոն[12]։

Ընտանիք խմբագրել

Զագալլոն ամուսնացել է 1954 թվականին Ալցինե դե Կաստրոյի հետ, համատեղ ապրել են մինչև կնոջ մահը՝ 2012 թվականի նոյեմբերի 5-ը[13]։

Նվաճումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

«Բոտաֆոգյի»

  • Փարիզի միջցամաքային մրցաշար (1963)
  • Ռիո-Սան-Պաուլու մրցաշար (1962, 1964)
  • Կարիոկայի Լիգա (1961, 1962)

Բրազիլիայի հավաքականում

Որպես մարզիչ խմբագրել

Բրազիլիայի հավաքականում

«Բոտաֆոգյի»

  • Բրազիլիայի գավաթ (1968)
  • Կարիոկայի Լիգա (1967, 1968)
  • Գուանաբարայի գավաթ (1967, 1968)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Զագալլո» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.lance.com.br/futebol-nacional/anos-zagallo-passagem-futebol-unico-tetracampeao-mundial.html
  4. 4,0 4,1 4,2 Morre Zagallo, o único tetracampeão mundial de futebol
  5. 5,0 5,1 5,2 Zagallo, o único tetracampeão mundial de futebol, morre aos 92 anosG1, 2023.
  6. «Motty's World Cup greats: Mario Zagalo». Mail online. Associated Newspapers. 25 апреля 2006. Վերցված է 19 июня 2015-ին.
  7. «FIFA Order of Merit holders» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Zagallo». Sambafoot. Վերցված է 19 июня 2015-ին.
  9. Gwidon Naskrent, Roberto Di Maggio, José Luis Pierrend (17 сентября 2010). «World Cup Champions Squads 1930 – 2010». RSSSF. Վերցված է 19 июня 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Roberto Mamrud (2012 թ․ փետրվարի 29). «Appearances for Brazil National Team». Brazil – Record International Players. RSSSF. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «ЗАГАЛЛО Марио». persons-info.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  12. «Футбол. 31. Самый юный победитель» (ռուսերեն). 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  13. Esposa de Zagallo morre no Rio // globoesporte.com