ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականը (ռուս.՝ сбо́рная Сове́тского Сою́за по футбо́лу) ներկայացրել է ԽՍՀՄ-ը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում էր ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական
Сбо́рная Сове́тского Сою́за по футбо́лу
ՄականունԿարմիր բանակ
Ստեղծման տարեթիվ1923
Լուծման տարեթիվ1991
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Գլխավոր մարզիչԱնատոլի Բիշովեց
Թիմի ավագԱլեքսեյ Միխայլիչենկո
Ամենաշատ խաղերՕլեգ Բլոխին (112)
ՌմբարկուՕլեգ Բլոխին (42)
Հիմնական մարզադաշտ

Լուժնիկի մարզադաշտ (1956-ից հետո)
Դինամո մարզադաշտ (մինչև 1956)

Վորովսկի մարզադաշտ (մինչև 1928)
ՖԻՖԱ կոդURS
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 3 – 0 Թուրքիա Թուրքիա
(Մոսկվա, ԽՍՀՄ; նոյեմբերի 16, 1924)
Վերջին հանդիպում
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 0 – 3 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Լառնակա, Կիպրոս; նոյեմբերի 13, 1991)
Ամենախոշոր հաղթանակ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 11 – 1 Հնդկաստան Հնդկաստան
(Մոսկվա, ԽՍՀՄ; սեպտեմբերի 16, 1955)
Ֆինլանդիա Ֆինլանդիա 0 – 10 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Հելսինկի, Ֆինլանդիա; օգոստոսի 15, 1957)
Ամենախոշոր պարտություն
Անգլիա Անգլիա 5 – 0 ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
(Լոնդոն, Անգլիա; հոկտեմբերի 22, 1958)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն7 (Առաջինը՝ 1958)
Ամենալավ արդյունք4-րդ տեղ, 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն6 (Առաջինը՝ 1960)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1960
 Soviet Union national association football team Վիքիպահեստում

ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը չի կարողացել որակավորվել Աշխարհի առաջնություններին միայն երկու անգամ՝ 1974 և 1978 թվականներին, և մասնակցել է 7 աշխարհի առաջնությունների։ Թիմի լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1966 թվականին, երբ նրանք կիսաեզրափակչում պարտվեցին Արևմտյան Գերմանիային 2-1 հաշվով։ Հավաքականը նաև մասնակցել է 5 Եվրոպայի առաջնությունների՝ հաղթելով 1960 թվականի անդրանիկ առաջնությունում և եզրափակչում պարտության մատնելով Հարավսլավիային 2-1 հաշվով։ Առաջնությունում նրանք 3 անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը (1964, 1972, 1988) և 1 անգամ չորրորդ տեղը (1968): ԽՍՀՄ-ն նաև մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ նվաճելով ոսկի 1956 և 1988 թվականներին։

ԽՍՀՄ-ի լուծարումից հետո հավաքականը փոխակերպվեց ԱՊՀ-ի ֆուտբոլի հավաքականի։ ՖԻՖԱ-ն ընդունում է ԱՊՀ-ի հավաքականը որպես ԽՍՀՄ-ի հավաքականի իրավահաջորդ թիմ, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ որպես ԱՊՀ-ի իրավահաջորդ։ Այսպիսով՝ ԽՍՀՄ-ի հավաքականի ռեկորդները հիմա վերագրվում են Ռուսաստանի հավաքականին, թեև ԽՍՀՄ-ի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը գալիս էր ուրիշ ԽՍՀՄ-յան երկրներից՝ ոչ Ռուսաստանից, հիմնականում՝ Ուկրաինայից։