Հելսինգբորգ
Հելսինգբորգ (նաև՝ Հելսինբորգ կամ Գելսինգբորգ, շվեդերեն՝ Helsingborg, ['hɛlsiŋ'bɔrj]), քաղաք Շվեդիայի հարավում` Սկոնե գավառում, համանուն կոմունայի կենտրոնը։ 2017 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 108334 մարդ[3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հելսինգբորգ | |||
շվեդերեն՝ Helsingborg[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1085 թ. | ||
Մակերես | 4103±0,5 հեկտար | ||
ԲԾՄ | 10 մետր | ||
Բնակչություն | ▲113 816 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 042 | ||
Փոստային ինդեքսներ | 25X XX | ||
Պաշտոնական կայք | helsingborg.se | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Հելսինգբորգը նավահանգիստ է Էրեսուն նեղուցի ամենանեղ կետի (մոտ 5 կմ) արևելյան ափին, Դանիայի Հելսինգյոր քաղաքի դիմաց։ Քաղաքը տեսանելի է Դանիայի ափերից։ Այն կապված է Հելսինգյորի հետ ավտոմոբիլային լաստանավով, որը ուղերթեր է կատարում ամեն 20 րոպեն մեկ։ Քաղաքում ավարտվում են E04 և E55 եվրոպական ավտոմոբիլային երթուղիները (որոնք չեն միավորվում միայն նշանների փոխարինման բարձր արժեքի պատճառով)։
ԿլիմանԽմբագրել
Հելսինգբորգի կլիման բարեխառն է, տարեկան միջին տեղումները կազմում են 500-600 մմ, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 0,1 °C, հուլիսինը՝ 16.8 °C[4]:
ԱրդյունաբերությունԽմբագրել
Հելսինգբորգում զարգացած են նավաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռետինա-քիմիական, տեքստիլ, կերամիկական, սննդի արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան (պղնձաձուլություն)։ Հելսինգբորգը համարվում է տրանսպորտային, առևտրային և բիզնեսի կարևորագույն կենտրոն։
ԲնակչությունԽմբագրել
ԹվաքանակԽմբագրել
Մինչև 19-րդ դարի կեսերը Հելսինգբորգը փոքր քաղաք էր, որի բնակչությունը կազմում էր շուրջ 1000 մարդ։ Բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, մասամբ արդյունաբերության զարգացման շնորհիվ, քաղաքի բնակչությունը սկսեց արագ աճել և մինչև 1900 թվականը այստեղ ապրում էր շուրջ 25 հազար մարդ։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում բնակչության աճը կտրուկ անկում է ապրել։ 2010 թվականին 97 հազար մարդ ունեցող Հելսինգբորգը բնակչության թվով Շվեդիայի ութերորդ քաղաքն էր։
Ազգային կազմԽմբագրել
Բնակչության մեծ մասը շվեդներ են։ Օտարերկրացիները (այսինքն՝ նրանք, ովքեր կա՛մ ծնվել են Շվեդիայի սահմաններց դուրս, կա՛մ նրանց ծնողները երկուսն էլ ծնվել են Շվեդիայի սահմաններից դուրս) կազմում են քաղաքի բնակչության 23,2%-ը։ Օտարերկրացիների թվում կան հատկապես դանիացիներ, սերբեր, արաբներ (հիմնականում Իրաքից, Լիբանանից և Պաղեստինից) և բոսնիացիներ։ Քաղաքում ապրում են նաև լեհեր, իրանցիներ, վիետնամցիներ և այլն։ Ընդհանրապես, Հելսինգբորգում ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ[5]։
Տեսարժան վայրերԽմբագրել
Հելսինգբորգի պատմական մասը բաղկացած է նեղուցի ափին գտնվող բազմաթիվ հին տներից։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքապետարանի շենքը, Չերնանի աշտարակը (շվեդերեն՝ Kärnan), աղյուսով գոթական ճարտարապետության ոճով աղյուսից պատրաստված Սուրբ Մարիայի տաճարը, Ֆրեդրիկսդալ բացօթյա թանգարանը և Հենրի Դունկեր մշակութային կենտրոնը։
ԵՆթաշրջաններԽմբագրել
Հելսինգբորգ քաղաքը բաժանված է 31 շրջանների՝
ԺամանակագրությունԽմբագրել
- 1085 – քաղաքի մասին առաջին հիշատակումը (21 մայիսի)
- 1300 - կառուցվել է Չեռնանի աշտարակը
- 1400-ական թվականներին կառուցվել է Սուրբ Մարիայի տաճարը
- 1641 - կառուցվել է Յակոբ Հանսենի տունը, որը ներկայումս ամենահին բնակելի շենքն է
- 1707 - հայտնաբերել են Ռամլեսի հանքային ջրի աղբյուրները
- 1710 - Հելսինգբորգի ճակատամարտում շվեդները հաղթեցին դանիացիներին
- 1810 - Ժան-Բապտիստ Բեռնադոտտը իջևանեց քաղաքում` Շվեդիայի ապագա թագավոր Կարլ XIV
- 1891 - Հենրի Դյունկերը հիմնում է ռետինե իրերի արտադրության գործարան
- 1892 - Հելսինգբորգի և Հելսինգորի միջև սկսում է գործել առաջին լաստանավը
- 1897 - բացվեց քաղաքապետարանը
- 1903 - քաղաքում բացվեց տրամվայի ծառայությունը (մինչև 1967 թվական)
- 1921 թվականը բացվեց երկրում առաջին Հելսինգբորգի քաղաքային թատրոնը
- 2002 - բացվեց Հենրի Դյունկեր մշակութային կենտրոնը
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ Sidan kunde inte hittas
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-22-ին։ Վերցված է 2015-01-15
- ↑ «Sidan kan inte hittas — Helsingborgs stad»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2009-03-28
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հելսինգբորգ կատեգորիայում։ |