Դունկան Էդվարդս
Դունկան Էդվարդս (անգլ.՝ Duncan Edwards, հոկտեմբերի 1, 1936[2], Դադլի, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 21, 1958[2], Մյունխեն, Գերմանիա), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում։ Նա եղել է 1950-ական թվականներին Մեթ Բասբիի կողմից կազմավորված «Բասբիի փոքրիկներ» երիտասարդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը։ Էդվարդսն այն ութ ֆուտբոլիստներից մեկն է, որոնք մահացել են Մյունխենյան ավիավթարի արդյունքում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Անգլիա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||
Մականուն |
Big Dunc (Մեծ Դանք) The Tank (Տանկ)[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1936[2] | ||||||||||||||
Ծննդավայր | Դադլի, Անգլիա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 21, 1958[2] (21 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Մյունխեն, ԳՖՀ | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դունկանը ծնվել է Դադլիում։ 16 տարեկան հասակում նա սկսել է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» և դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի անենաերիտասարդ ֆուտբոլիստը և Անգլիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իր հինգամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում օգնել է «Յունայթեդին» նվաճել Առաջին դիվիզիոնի երկու չեմպիոնական տիտղոս և հասնել մինչև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Նա ողջ է մնում 1958 թվականին Մյունխենում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, սակայն 15 օրից մահանում է ծանր վնասվածքների պատճառով։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԷդվարդսը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 1-ին անգլիական Դադլի քաղաքում[4][5]։ Նա Գլեդստոունի և Սարա Էնն Էդվարդիսի ընտանիքի առաջնեկն էր և միակ երեխան, ով հասել էր չափահասության, քանի որ Դունկանի քույրը՝ Քերոլ Էննը, մահացել էր 1947 թվականին, 14 ամսական հասակում։
Էդվարդսն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարում է անգլիական դպրոցների հավաքականում, որտեղ նա նշում է իր նորամուտը «Ուեմբլի» մարզադաշտում Ուելսի նմանատիպ ակումբներից մեկի դեմ խաղում՝ 1950 թվականի ապրիլի 1-ին։ Շուտով նա նշանակվում է թիմի ավագ և կրում է ավագի թևկապը հետագա երկու տարիների ընթացքում[6]։ Այդ ժամանակներում նրա վրա ուշադրություն են դարձնում պրոֆեսիոնալ ակումբները։ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտ Ջեք Օ'Բրայանը 1948 թվականին տեղեկացնում է Մեթ Բեսբին, որ ինքն «այսօր տեսել է մի 12 տարեկան աշակերտի, որի խաղին պետք է ուշադրություն դարձնել։ Նրա անունը Դունկան Էդվարդս է, նա Դադլիից է»[7][8]։
Ջո Մերսերը, ով այդ ժամանակ մարզում էր Անգլիական դպրոցների հավաքականը, համոզում է Բասբիին պայմանագիր կնքել Էդվարդսի հետ, որն այդ ժամանակ նաև «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» և «Աստոն Վիլլայի» ուշադրության կենտրոնում էր[9][10][11][12]։ Էդվարդսը՝ որպես սիրողական ֆուտբոլիստ, 1952 թվականի հունիսի 2-ին պայմանագիր է կնքում «Յունայթեդի» հետ[13]։ Որոշ զեկույցներում նշվում է, որ պայմանագրի կնքումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էդվարդսը 17 տարեկան էր[9], այսինքն՝ 1953 թվականին, իսկ ըստ այլ աղբյուրների՝ պայմանագրի կնքումը տեղի է ունեցել ավելի շուտ՝ մեկ տարի առաջ[11]։
Ֆուտբոլային կարիերա
խմբագրելՄանչեսթեր Յունայթեդ
խմբագրելԷդվարդսն սկսել է իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակումբում և մասնակցել է մի քանի խաղերի։ 1953 թվականին Էդվարդսն ակումբի հետ հաղթանակ է տանում Անգլիայի երիտասարդական գավաթի առաջին խաղարկությունում, սակայն մինչ այդ նա արդեն նշել էր իր նորամուտը «Յունայթեդի» առաջին թիմում։ 1953 թվականի ապրիլի 4-ին Էդվարդսը մասնակցում է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի շրջանակներում անցկացվող «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղին։ Այդ խաղում «Յունայթեդը» պարտվում է 1։4 հաշվով[14]։ Այդ հանդիպման ժամանակ Էդվարդսը դուրս էր եկել խաղադաշտ 16 տարեկան և 185 օրական հասակում՝ այդպիսով դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ խաղացել է բարձրագույն դիվիզիոնում[15]։ Այդ ժամանակ Բասբիի թիմը բաղկացած էր տարիքով ֆուտբոլիստներից, այդ իսկ պատճառով նա հակված էր թիմի հիմնական կազմում ընդգրկել երիտասարդ ֆուտբոլիստներ[16]։ Էդվարդսը, Դենիս Վայոլետը և Ջեկի Բլանչֆլաուերն այն երիտասարդ տաղանդների շարքում էին, որոնք ընդգրկվել էին թիմի հիմնական կազմում 1953 թվականին։ Նրանք հայտնի էին որպես «Բասբիի փոքրիկներ»[17]։ The Guardian թերթը մեկնաբանել է Էդվարդսի նորամուտը առաջին թիմում․ «Նա ասաց, որ վատ չէ հարվածներ և փոխանցումներ կատարելուց, սակայն նա պարտավոր է արագ վազել, քանի որ ինքը վինգեր է»[18]։
1953-54 մրցաշրջանում Էդվարդսը հաստատվում է «Յունայթեդի» առաջին թիմի հիմնական կազմում։ Նա լավ տպավորություն է թողնում «Կիլմարնոկի» դեմ խաղում[19]։ 1953 թվականի հոկտեմբերի 31-ին Էդվարդսը, փոխարինելով վնասվածք ստացած Հենրի Կոբերնին, մասնակցում է «Հադերսֆիլդ Թաունի» դեմ արտագնա խաղին։ Իր առաջին մրցաշրջանում Դունկանը «Յունայթեդի» կազմում մասնակցում է առաջնության 24 խաղի, սակայն ինչ-որ կերպ աչքի չի ընկնում[20]։
1955 թվականի մայիսին Էդվարդսը հրավիրվում է Անգլիայի հավաքական, որ այդ ժամանակ մեկնում էր մայրցամաքային շրջագայության Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերին մասնակցություն ունենալու նպատակով[21][22]։ 1955-56 մրցաշրջանում, չնայած գրիպի պատճառով երկամսյա բացակայության, Էդվարդսը «Յունայթեդի» կազմում մասնակցում է 33 հանդիպման և դառնում է Ֆուտբոլային լիգայի առաջնության չեմպիոն[23][24]։ Հաջորդ մրցաշրջանում նա, լիգայում մասնակցելով 34 խաղի,«Յունայթեդի» կազմում անցկացրած իր խաղերի թիվը հասցնում է հոբելյանական 100-ի, իսկ Յունայթեդը նվաճում է երկրորդ լիգայի գավաթն անընդմեջ[25][26]։
Էդվարդսն 1957-58 մրցաշրջանն սկսում է լավ մարզավիճակով և տարածվում են լուրեր, որ իտալական թոփ-ակումբները պատրաստ են պայմանագիր առաջարկել նրան[27][28]։ Առաջնության շրջանակներում իր վերջին խաղին Էդվարդսը մասնակցում է 1958 թվականի փետրվարի 1-ին՝ ընդդեմ «Արսենալի»։ Նա այդ խաղում դառնում է գոլի հեղինակ, իսկ «Յունայթեդը» հաղթում է 5։4 հաշվով[29][30]։ Հինգ օր անց Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում անցկացվող «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղը դառնում է Էդվարդսը անցկացրած վերջին ֆուտբոլային հանդիպումը[22]։
Մահ
խմբագրելԲելգրադից տուն վերադառնալիս ինքնաթիռը, որով թռչում էին Էդվարդսը և նրա թիմակիցները, կործանվում է Մյունխենում վառելիքի լիցքավորումից հետո[31][32]։ Մանչեսթերի 7 ֆուտբոլիստները և մյուս 14 ուղևորները մահանում են ակնթարթորեն հենց դեպքի վայրում, իսկ Էդվարդսը ոտքերի, կողերի կոտրվածքներով և վնասված երիկամներով տեղափոխվում է հիվանդանոց[33][34]։ Նրա բուժումը իրականացնող բժիշկները վստահ էին, որ նա ունի առողջանալու շանսեր, սակայն կասկածում էին, թե նա երբևէ կկարողանա նորից ֆուտբոլ խաղալ[35]։
Էդվարդսը մահանում է 1958 թվականի փետրվարի 21-ին՝ տեղի ժամանակով 2։15-ին[36][37]։ Նրա մահից մի քանի ժամ առաջ հրատարակվում է «Charles Buchan’s Football Monthly» ամսագրի նոր թողարկումը, որի շապիկի վրա պատկերված էր ժպտացող Էդվարդսը[36][37]։
Հինգ օր անց Էդվարդսը թաղվում է Դադլիի գերեզմատանը՝ իր քրոջ՝ Քերոն Էննի կողքին[38][39]։ Նրա թաղմանը Դադլիի փողոցներում հավաքվել էր ավելի քան 5000 մարդ։ Նրա գերեզմանի մոտ հաճախ կարելի է տեսնել «Յունայթեդի» երկրպագուներին[34][40]։
Ժառանգություն
խմբագրելԷդվարդսի հիշատակը հավերժացվում է նրա հայրենի Դադլի քաղաքի մի շարք վայրերում։ 1961 թվականին Յունայթեդի գլխավոր մարզիչ Մեթ Բեսբիի նախաձեռնությամբ Պրիորի թաղամասի Սուրբ Ֆրանսցիսկի ծխական եկեղեցում տեղադրվում է Ֆրենսիս Սքիթի կողմից մշակված ֆուտբոլիստի պատկերով ապակենկարը[41]։ 1999 թվականին Էդվարդսի մոր և Բոբի Չարլթոնի միջոցներով քաղաքի կենտրոնում տեղադրվում է Էդվարդսի արձանը[42]։ 1993 թվականին գերեզմանատան մոտակայքում գտնվող փակուղին անվանվում է ի պատիվ Դունկան Էդվարդսի[43]։ «Ռենի բույնը» փաբը, որի մոտակայքում մեծացել էր երիտասարդ Էդվարդսը, 2001 թվականին վերանվանվում է «Դունկան Էդվարդս», սակայն 5 տարի անց այն փակվում է, իսկ հետո այրվում[44]։ 2006 թվականին Պրիորիի զբոսայգում, որտեղ Էդվարդսը մանուկ հասակում հաճախ էր խաղում, ի հիշատակ նրա բացվում է 100000 ֆունտ սթերլինգ արժողությամբ խաղային կոմպլեքս[45]։ 2008 թվականին Դադլիի հարավային շրջուղին վերանվանվում է «Դունկան Էդվարդսի ճանապարհ» անունով[46]։ Դադլիի թանգարանի գեղարվեստական պատկերասրահում կա Էդվարդսի կարիերայի, մասնավորապես հավաքականի կազմում անցկացրած խաղերի հետ կապված հիշարժան իրերի ցուցահանդես[47]։ Մանչեսթերում կա Դունկան Էդվարդս Կոուրտ անունը կրող բնակելի թաղամաս։ Այնտեղ կան նաև մի ամբողջ փողոցային ցանց՝ անվանված ի պատիվ Մյունխենյան ողբերգության զոհերի, մասնավորպաես Էդի Կոլմանի, Ռոջեր Բիրնի և Թոմի Թեյլորի պատվին[48]։ 2011 թվականի հուլիսի 8-ին Ստրետֆորդում, որտեղ ապրել էր Էդվարդսը, Բոբի Չարլթոնի նախաձեռնությամբ տեղադրվում է հուշատախտակ[49]։
1996 թվականին Էդվարդը այն հինգ ֆուտբոլիստներից մեկն էր, ովքեր պատկերված էին «Ֆուտբոլային Լեգենդներ» շարքի բրիտանական նամականիշների վրա, որոնք նվիրված էին Եվրո 1996 մրցաշարին[50]։ 2011 թվականին նա մարմնավորվում է մույնխենյան ավիավթարի իրադարձությունների վրա հիմնված բրիտանական Սեմ Կլաֆլինի «Յունայթեդ» հեռուստաֆիլմում[51]։
Էդվարդսի ժամանակակիցները չեն զլացել նրա կարողությունները գովաբանելու հարցում։ Բոբի Չարլթոնը նկարագրել է նրա մահը՝ որպես «խոշորագույն ողբերգություն, որը երբևէ տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում» և անգլիական ֆուտբոլում»[52]։ Անգլիացի մարզիչ Թերի Վենեյբլսը ասել է, որ եթե Բոբի Մուրի փոխարեն ողջ մնար Էդվարդսը, ապա նա անպայման որպես Անգլիայի ազգային հավաքականի թիմի ավագ 1966 թվականին կբարձրացներ Աշխարհի գավաթը[53]։ Շոտլանդացի մարզիչ Թոմի Դոխերտին ասել է․ «Ես կասկած չունեմ, որ Դունկանը կդառանար ֆուտբոլի պատմության արքաներից մեկը։ Եվ ոչ միայն բրիտանական ֆուտբոլում՝ «Յունայթեդի» և Անգլիայի հետ, այլև ամբողջ աշխարհում։ Ջորջ Բեսթը եղել է ինչ-որ յուրահատուկ բան, ինչպես Պելեն և Մարադոնան, սակայն, իմ կարծիքով, Դունակը կլիներ ավելի լավը՝ բազմակողմանի կարողությունների և վարպետության տեսակետից»[54]։ Ի նշան Էդվարդսի տաղանդների «ընդունման»՝ նա 2002 թվականին դարձել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահի առաջին անդամը[55]։
Խաղաոճ
խմբագրելԹեև նրան հիմնականում հիշում են որպես հենակետային կիսապաշտպան, սակայն Էդվարդսը կարող է խաղալ գրեթե բոլոր դիրքերում՝ կենտրոնական կիսապաշտպանի, կենտրոնական հարձակվողի կամ էլ անգամ կենտրոնական պաշտպանի[56]։ Նրա ունիվերսալությունը կայանում էր նրանում, որ նա կարող էր վնասվածք ստացած ֆուտբոլիստի փոխարեն խաղը սկսել որպես հարձակվող, իսկ հետո մեկ ուրիշի փոխարեն տեղափոխվել պաշտպանության կենտրոն[57]։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր, ուներ ատլետիկ կազմվածք, երկու ոտքերով էլ տիրապետում էր գնդակի հրաշալի վարման, ընդունակ էր ուժեղ հարվածներ կատարել[58] և հատկապես հայտնի էր իր դիմացկունության բարձր մակարդակով[59]։ Սթենլի Մեթյուզը անվանել է նրան «ժայռ ալեկոծվող ծովում»[60]։ Իր մարմնակազմվածքի համար Էդվարդսն ստացել է Մեծ Դանք և Տանկ մականունները[57][61], նա զբաղեցնում է The Times-ի վարկածով բոլոր ժամանակների ամենակոշտ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը[62]։
Ֆիզիկապես նա եղել է վիթխարի։ Նա եղել է ուժեղ և ունեցել է ֆանտաստիկ ֆուտբոլային ուղեղ։ Նա միակ ֆուտբոլիստն էր, որի կողքին ես ինձ ոչնչություն էի զգում։ |
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ |
Չեմպիոնների գավաթ |
Անգլիայի սուպերգավաթ |
Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1952-53 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 1 | 0 |
1953-54 | 24 | 0 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 25 | 0 | |
1954-55 | 33 | 6 | 3 | 0 | - | - | 0 | 0 | 36 | 6 | |
1955-56 | 33 | 3 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 33 | 3 | |
1956-57 | 34 | 5 | 6 | 1 | 7 | 0 | 1 | 0 | 48 | 6 | |
1957-58 | 26 | 6 | 2 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 34 | 6 | |
Ընդհանուրը կարիերայում | 151 | 20 | 12 | 1 | 12 | 0 | 2 | 0 | 177 | 21 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրելՀավաքական | Մրցաշրջան | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Անգլիա[64] | |||
1954-55 | 4 | 0 | |
1955-56 | 5 | 1 | |
1956-57 | 6 | 3 | |
1957-58 | 3 | 1 | |
Ընդհանուր | 18 | 5 |
Դունկան Էդվարդսի գոլերը Անգլիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Էդվարդսի գոլը | Մրցություն |
1 | 26 մայիսի 1956 | Գերմանիա | 3:1 | 1 | Ընկերական խաղ |
2 | 5 դեկտեմբերի 1956 | Դանիա | 5:2 | 2 | ԱԱ-1958-ի ընտրական խաղեր |
3 | 6 ապրիլի 1957 | Շոտլանդիա | 2:1 | 1 | Մեծ Բրիտանիայի առաջնություն 1957 |
4 | 6 նոյեմբերի 1957 | Հյուսիսային Իռլանդիա | 2:3 | 1 | Մեծ Բրիտանիայի առաջնություն 1958 |
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
«Մանչեսթեր Յունայթեդ»[65]
- Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի չեմպիոն – 1955-56, 1956-57
Անհատական
- Ընդգրկվել է «Ֆուտբոլային լիգայի 100 լեգենդների» ցանկում – 1958[66]
- Ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահի ֆուտբոլիստների շարքում – 2002[67]
- Մտնում է ՊՖԱ-ի կողմից կազմված դարի թիմի կազմի մեջ (1907-1976), 2007[68]
Ֆուտբոլից դուրս
խմբագրելԷդվարդսը ընդհանրապես չի սիրել ոգելից խմիչքներ օգտագործել և ֆուտբոլից զատ սիրել է զբաղվել ձկնորսությամբ, խաղալ թղթախաղ և կինոթատրոններ այցելել[69][70]։ Հայտնի է մի դեպք, երբ նա ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել է 5 շիլլինգով ֆուտբոլային խաղից հետո մոտոցիկլի լուսարձակները անջատված վիճակում երթևեկելու համար։
Մահից առաջ Էդվարդսն ապրում էր Ստրետֆորդի Գորս-Ավենյու թաղամասի իր ընտանեկան բնակարանում[71][72]։ Նա նշանված է եղել Մոլի Լիչի հետ, ով տարիքով ավելի մեծ է եղել ֆուտբոլիստից։ Զույգը ծանոթացել էր Մանչեսթերի օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում[73][74]։
Գրականություն
խմբագրել- Holt, Nick; Lloyd, Guy (2006). Total British Football. Flame Tree Publishing. ISBN 1-84451-403-X.
- Horne, John; Tomlinson, Alan; Whannel, Garry (1999). Understanding Sport: An Introduction to the Sociological and Cultural Analysis of Sport. Taylor & Francis. ISBN 0-419-13640-1.
- McCartney, Iain (2001). Duncan Edwards: The Full Report. Britespot Publishing Solutions. ISBN 0-9539288-5-3.
- Meek, David (2006). Legends of United: The Heroes of the Busby Years. Orion Books. ISBN 0-7528-7558-2.
- Wagg, Stephen (2004). Andrews, David L. (ed.). Manchester United: A Thematic Study. Routledge. ISBN 0-415-33333-4.
- Leighton, James (2002). Duncan Edwards: The Greatest. London: Simon & Schuster UK. ISBN 978-0-85720-781-4.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ James Robson (06.02.2008). «A rock in a raging sea» (անգլերեն). Manchester Evening News.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 http://www.transfermarkt.co.uk/duncan-edwards/profil/spieler/289544
- ↑ McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 1 с.
- ↑ «Staffordshire Boundary Changes». GENUKI. 2001 թ․ մարտի 26. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Edwards: The Black Country's greatest». Birmingham Post. 2008 թ․ փետրվարի 8. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Your memories of Duncan». Dudley News. 2008 թ․ հունվարի 30. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Sharrock, Gordon (2009 թ․ հունվարի 15). «September 14, 1957 - Division One: Wanderers 4 Manchester United 0». The Bolton News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 9,0 9,1 «Legends: Duncan Edwards». Manchester United F.C. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
- ↑ McCartney, p. 25.
- ↑ 11,0 11,1 «Duncan Edwards- 50 years on». Dudley News. 2008 թ․ հունվարի 30. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Viner, Brian (2001 թ․ հոկտեմբերի 1). «Football: Enduring legend of indomitable Edwards». The Independent. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 12. с.
- ↑ «Results/fixtures». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Meek, David (2008 թ․ փետրվարի 6). «Busby Babes were destined for great things». The Guardian. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «World Cup 1958 qualifications». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Greenhalgh, Simon (2008 թ․ փետրվարի 4). «Charlton remembers his lost team mates». Messenger Newspapers. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Duncan Edwards tribute exhibition». Express and Star. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Final 1955/1956 English Division 1 (old) Table». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Manchester United». The Football Club History Database. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — pp. 60–61 с.
- ↑ 22,0 22,1 "Old International" (1958 թ․ փետրվարի 6). «United through: excitement aplenty in second half». The Guardian. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Manchester United all time records». Soccerbase. 2008 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Final 1955/1956 English Division 1 (old) Table». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Final 1956/1957 English Division 1 (old) Table». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Final 1956/1957 English Division 1 (old) Table». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ McCartney Iain Duncan Edwards: The Full Report.. — Britespot Publishing Solutions, 2001. — p. 105 с.
- ↑ «Broken dreams: United and Villa in a game of two eras». The Independent. 2008 թ․ հունվարի 2. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Pat Rice recalls United's last match in Britain before the Munich air disaster of 1958». Daily Mail. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Pat Rice recalls United's last match in Britain before the Munich air disaster of 1958». Daily Mail. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «1958: United players killed in air disaster». BBC. 1958 թ․ փետրվարի 6. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Manchester soccer star much improved». Calgary Herald. Google News. Reuters. 1958 թ․ փետրվարի 14. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The day decency died in our 'beautiful game'». Daily Mail. 2008 թ․ փետրվարի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 34,0 34,1 «Hodgy sheds a tear for mate». Bicester Advertiser. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «The lost Babes». The Guardian. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 36,0 36,1 Clarke, Roger (2008 թ․ փետրվարի 21). «Football: Dudley's jewel in the crown... Busby Babe Duncan Edwards died 50 years ago today, aged just 21». Birmingham Mail. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 37,0 37,1 Inglis, Simon (2008). The Best of Charles Buchan's Football Monthly. Malavan Media. էջ 57. ISBN 0-9547445-8-6.
- ↑ Peter Madeley (2009 թ․ փետրվարի 4). SoccerNet.ESPN.go.com (ed.). «Born In Dudley, died at Munich» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Henderson, Gair (1958 թ․ փետրվարի 19). «'Edwards is sinking rapidly'». Evening Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Football Association, ed. (2005 թ․ փետրվարի 26). «The Busby Babe» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
- ↑ Dedication of the Duncan Edwards Window (order of service), St Francis in the Priory, Dudley, 1961 թ․ օգոստոսի 27
- ↑ «Fans adorn statue of Duncan Edwards with a United shirt». Daily Mail. 2008 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Madeley, Peter (2008 թ․ փետրվարի 4). «Born In Dudley, died at Munich». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ ««Eyesore» pub set for revamp». Dudley News. 2006 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «c». Stourbridge News. 2006 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Bradley, Steve (2008 թ․ դեկտեմբերի 29). «New road signs have been installed to honour Dudley-born football hero Duncan Edwards». Birmingham Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Duncan Edwards & Local Sporting Heroes». Dudley Metropolitan Borough Council. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Conn, David (2010 թ․ ապրիլի 21). «FC United homage to history as they prepare for future at Newton Heath». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Downes, Robert (2011 թ․ մայիսի 26). «Busby Babes players honoured in blue plaque scheme». Stretford and Altrincham Messenger. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Wilson, Iain (1996 թ․ մարտի 27). «English stamp their authority in football poll». The Herald. Glasgow. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Family so proud of film about Duncan Edwards». Express and Star. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Greatest England XI – Sir Bobby Charlton». The Football Association. 2003 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Charlton remembers 'greatest ever'». Sportsnet.ca. 2008 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Collett, Mike (2008 թ․ փետրվարի 1). «Edwards had everything but time on his side». Reuters. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «England Player Honours – National Football Museum Hall of Fame». England Football Online. 2004 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Philip, Robert (2008 թ․ փետրվարի 6). «Duncan Edwards could have been the greatest». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 57,0 57,1 Winter, Henry (2008 թ․ փետրվարի 9). «Duncan Edwards: Blessed with majesty». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Northcroft, Jonathan (2008 թ․ փետրվարի 14). «Lost in time – Manchester United's 1958 Busby Babes». The Times. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Hassan, Nabil (2008 թ․ փետրվարի 6). «Why Edwards was king». BBC. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Galvin, Robert. «Duncan Edwards». The National Football Museum. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Robson, James (2008 թ․ փետրվարի 6). «A rock in a raging sea». Manchester Evening News. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Murphy, Alex (2008 թ․ փետրվարի 18). «Football's 50 greatest hard men». The Times. London. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Charlton, Bobby (2008 թ․ փետրվարի 3). «Charlton: Duncan Edwards was hard as nails». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Courtney, Barry (2005 թ․ հունիսի 8). «England – International Results 1950–1959 – Details». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Goal.com's Top 50 English Players: Duncan Edwards (8)». Goal.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Sport: Football Legends list in full». BBC. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «ABOUT THE HALL OF FAME». National Football Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «England Boys of '66 dominate your Team of the Century: 1907-1976». GiveMeFootball.com. Give Me Football. 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Greenhalgh, Simon (2008 թ․ հունվարի 22). «Remembering a legend». Messenger Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Smith, Rory (2008 թ․ փետրվարի 3). «Busby Babe Duncan Edwards exclusive». Sunday Mirror. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Kelly, Graham (2003 թ․ ապրիլի 7). «Graham Kelly: Rooney's rise mirrored in simpler days of Edwards». The Independent. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Mullock, Simon (2008 թ․ փետրվարի 10). «Dietmar Hamann urges Man City fans to behave for minute's silence». Daily Mirror. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Dickinson, Matt (2008 թ․ փետրվարի 1). «Tragedy of the golden boy whose talent knew no bounds». The Times. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Greenhalgh, Simon (2008 թ․ հունվարի 22). «Remembering a legend». Messenger Newspapers. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դունկան Էդվարդսի հիշատակի կայքը (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը ManUtd.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունկան Էդվարդս» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |