Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938, երրորդ Աշխարհի գավաթի խաղարկությունն է, որը անցակցվել է Ֆրանսիայում 1938 թվականի հունիսի 4-ից 19-ը: Իտալիան նորից հաղթեց առաջնությունում (դառնալով առաջին և միակ հավաքականը, որն Աշխարհի գավաթը երկու անգամ նվաճել է նույն մարզիչի` Վիտտորիո Պոցոյի օրոք), եզրափակչում առավելության հասնելով Հունգարիայի նկատմամբ 4-2 հաշվով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938 Copa do Mundo da FIFA | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 10 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 18 |
Խփված գոլեր | 84 (4.67 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1934 ![]() |
Անցկացման վայրի ընտրությունԽմբագրել
Ֆրանսիան որոշվեց որպես առաջնության անցկացման վայր ՖԻՖԱ-յի կողմից Բեռլինում 1936 թվականի օգոստոսի 13-ին: Ֆրանսիան քվեարկության արդյունքներով առաջ անցավ Արգենտինայից և Գերմանիայից: Որոշումը բողոքի ալիք բերձրացրեց Հարավային ամերիկայում, քանի որ արդեն երկրորդ անգամ անընդմեջ առաջնությունը տեղի էր ունենում Եվրոպայում: Սա վերջին Աշխարհի գավաթն էր, որը տեղի ունեցավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը:
ՈրակավորումԽմբագրել
Քանի որ Աշխարհի գավաթի խաղարկությունը որոշվեց անցկացնել Եվրոպայում Ուրուգվայը և Արգենտինան հրաժարվեցին մասնակցությունից, իսկ Իսպանիան չմասնակցեց պատերազմի պատճառով:
Առաջին անգամ ընդունող երկիրը (Ֆրանսիան) և գործող չեմպիոնը (Իտալիա) որակավորվեցին ավտոմատ: Գործող չեմպիոններին տրվեց ավտոմատ որակավորվելու իրավունք մինչև 2006 թվականի Աշխարհի գավաթը, երբ այս կանոնը հանվեց:
Մյուս 14 տեղերից 11-ը տրվեց Եվրոպային, երկուսը Ամերիկային, մեկը` Ասիային: Արդյունքում միայն երեք ոչ եվրոպական հավաքական մասնակցեցին առաջնությանը` Բրազիլիան, Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան:
Ավստրիան որակավորվեց Աշխարհի գավաթին, սակայն որակավորումից հետո հրաժարվեց մասնակցությունից Գերմանիայի հետ միանալու պատճառով: Չնայած Ավստրայի հրաժարվելում, հավաքականի որոշ ֆուտբոլիստներ մասնակցեցին Գերմանիայի դրոշի ներքո (ավստրիացի լեգենդար խաղացող Մատիաս Սինդելարը հրաժարվեց խաղալ Գերմանիայի դրոշի ներքո)[1]: Լատվիան Ավստրիայի խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն չմասնակցեց առաջնությանը, իսկ Ավստրիայի տեղը մնաց դատարկ: Շվեդիան, որը պետք է լիներ Ավստրիայի մրցակիցը ավտոմատ անցավ հաջորդ փուլ:
Այս առաջնությունում առաջին և միակ անգամ մասնակցեցին Կուբան և Հոլանդական Օստ Ինդիան (ներկայումս Ինդոնեզիա): Այս առաջնությունում առաջին անգամ մասնակցեցին Լեհաստանը և Նորվեգիան: Լեհաստանը և Նիդերլանդները մինչև 1974 թվականը այլևս չորակավորվեցին:
ՁևաչափԽմբագրել
1934 թվականի փլեյ-օֆֆ ձևաչափը պահպանվեց: Եթե հիմնական ժամանակի 90 րոպեներից հետո ոչ ոքի է, ապա խաղարկվում է 30 րոպե ավելացված ժամանակ: Եթե հաշիվը դեռ հավասար է, ապա իրականացվում է վերախաղարկություն: Սա երկու Աշխարհի գավաթներից վերջինն էր, որտեղ չանցկացվեցին խմբային փուլի խաղարկություններ:
ՏեսությունԽմբագրել
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխոսլովակիան, Հունգարիան, Կուբան և Բրազիլիան ընդգրկվեցին առաջին զամբյուղում 1938 թվականի մարտի 5-ին Փարիզում կայացած վիճակահանության ժամանակ[2]:
Առաջին յոթ խաղերից հինգում խաղարկվեցին ավելացված ժամանակ և երկու խաղում ստիպված եղան վերախաղարկելու: Վերկախաղարկումներից մեկում Կուբան անցավ հաջորդ փուլ` հաղթելով Ռումինիային: Մյուս վերախաղարկությունում Գերմանիան 2-4 հաշվով պարտվեց Շվեյցարիային: Այս խաղի ընթացքում հանդիսատեսը թշնամաբար էր տրամադրված գերմանացիների դեմ և տարբեր առարկաներ էին նետում խաղացողների վրա, իսկ պարտության մեջ մեղադրեցին Գերմանիայի մարզիչ Սեպ Հերբերգերին, որ նա թիմում ընդգրկել էր հինգ ավստրիացու: Գերմանացի լրագրողները հետագայում գրեցին, որ գերմանացիները և ավստրիացիները գերադասեցին խաղալ միմյանց դեմ նույն հավաքականի կազմում[3]: Սա առաջին և միակ անգամն էր Աշխարհի գավաթի պատմության մեջ, որ Գերմանացիները չներառվեցին քառորդ եզրափակչում (նրանք չէին մասնակցել 1930 և 1950 թվականների աշխարհի առաջնություններին):
Շվեդիան առանց խաղալու անցավ քառորդ եզրափակիչ, քանի որ Ավստրիան հրաժարվել էր իր մասնակցությունից, իսկ քառորդ եզրափակչում հաղթեցին Կուբային 8-0 հաշվով: Ընդունող երկիր Ֆրանսիան պարտվեց Իտալիային, իսկ Շվեյցարիան պարտվեց Հունգարիային: Չեխոսլովակիան ավելացված ժամանակում ոչ ոքի խաղաց Բրազիլիայի դեմ, երկրորդ խաղում Բրազիլիան հաղթեց 2-1 հաշվով:
Կիսաեզրափակչում Հունգարիան հաղթեց շվեդներին 5-1 հաշվով, իսկ Իտալիան հաղթեց Բրազիլիային 2-1 հաշվով: Բրազիլիան նվաճեց բրոնզե մեդալը` հաղթելով Շվեդիային 4-2 հաշվով:
Համաձայն ասեկոսեների, եզրափակչից առաջ Բենիտո Մուսոլինին հեռագիր է ուղարկել հավաքականին ասելով,-«Vincere o morire!» (թարգմանաբար «Հաղթանակ կամ մահ»): Սակայն այս հեռագիրը չի պահպանվել և Իտալիայի խաղացող Պիետրո Ռավան ասել է, որ դա ճիշտ չէ, և Մուսոլինին հեռագիր է ուղարկել ցանկանալով հաջողություն, բայց երբեք հաղթանակ կամ մահ[4]:
Եզրափակիչը կայացավ Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբեսում, Փարիզ: Իտալացիները հաշվում արագ առաջ անցան, սակայն հունգարացիները երկու րոպե հետո հավասարեցրեցին հաշիվը: Քիչ անց իտալացիները նորից առաջ անցան, իսկ խաղակեսը ավարտվեց 3-1 հաշվով, իսկ հանդիպումը ավարտվեց 4-2 հաշվով հօգուտ իտալացիների:
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Աշխարհի գավաթը չխաղարկվեց մյուս 12 տարիներին մինչև 1950 թվականը: Արդյունքում Իտալիան մնաց աշխարհի չեմպիոն 16 տարի անընդմեջ, 1934 թ.-ից 1950 թվականները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՖԻՖԱ-ի իտալացի փոխնախագահ Օտորիո Բարազին թաքցրեց գավաթը իր անկողնու տակ կոշիկի պահարանով` թույլ չտալով, որ այն ընկնի նվաճողների ձեռքը[5]:
ՄարզադաշտերԽմբագրել
Նախատեսված էր, որ առաջնությունը կանցկացվի 10 քաղաքներում.
Փարիզ | Մարսել | Լիոն | |
---|---|---|---|
Ստադ Օլիմպիկ դե Կոլումբ | Պարկ դե Պրենս | Ստադ Վելոդրոմ | Ստադ Ջերալդ (միակ խաղը չեղարկվել է) |
Տարողություն` 60,000 | Տարողություն` 48,712 | Տարողություն` 48,000 | Տարողություն` 40,500 |
Թուլուզ | Բորդո | Ստրասբուրգ | Հավր |
Ստադ Չապու | Պարկ Լեսկուր | Ստադ դե լա Մանյու | Ստադ Մունիցիպալ |
Տարողություն` 35,472 | Տարողություն` 34,694 | Տարողություն` 30,000 | Տարողություն` 22,000 |
Ռեյմս | Լիլ | Անթիբ | |
Վելոդրոմ Մունիցիպալ | Ստադ Վիկտոր Բուկուա | Ստադ դւ Ֆուրտ Կարե | |
Տարողություն` 21,684 | Տարողություն` 15,000 | Տարողություն` 7,000 | |
Բոլոր այս մարզադաշտերում բացի Լիոնից անցկացվեցին խաղեր, Լիոնում չանցկացվեց, քանի որ Ավստրիան հրաժարվեց մասնակցել առաջնությանը:
ԱրդյունքներԽմբագրել
1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | |||||||||||
5 հունիս – Մարսել | ||||||||||||||
Իտալիա (ա.ժ.) | 2 | |||||||||||||
12 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
Նորվեգիա | 1 | |||||||||||||
Իտալիա | 3 | |||||||||||||
5 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
Ֆրանսիա | 1 | |||||||||||||
Ֆրանսիա | 3 | |||||||||||||
16 հունիս – Մարսել | ||||||||||||||
Բելգիա | 1 | |||||||||||||
Իտալիա | 2 | |||||||||||||
5 հունիս – Ստրասբուրգ | ||||||||||||||
Բրազիլիա | 1 | |||||||||||||
Բրազիլիա (ա.ժ.) | 6 | |||||||||||||
12 և 14 հունիս – Բորդո | ||||||||||||||
Լեհաստան | 5 | |||||||||||||
Բրազիլիա | 1 (2) | |||||||||||||
5 հունիս – Հավր | ||||||||||||||
Չեխոսլովակիա | 1 (1) | |||||||||||||
Չեխոսլովակիա (ա.ժ.) | 3 | |||||||||||||
19 հունիս – Փարիզ (Օլիմպիկ) | ||||||||||||||
Նիդերլանդներ | 0 | |||||||||||||
Իտալիա | 4 | |||||||||||||
5 հունիս – Ռեյմս | ||||||||||||||
Հունգարիա | 2 | |||||||||||||
Հունգարիա | 6 | |||||||||||||
12 հունիս – Լիլ | ||||||||||||||
Հոլանդական Օստ Ինդիա | 0 | |||||||||||||
Հունգարիա | 2 | |||||||||||||
4 և 9 հունիս – Փարիզ (Պրենս) | ||||||||||||||
Շվեյցարիա | 0 | |||||||||||||
Շվեյցարիա | 1 (4) | |||||||||||||
16 հունիս – Փարիզ (Պրենս) | ||||||||||||||
Գերմանիա | 1 (2) | |||||||||||||
Հունգարիա | 5 | |||||||||||||
5 հունիս – Լիոն | ||||||||||||||
Շվեդիա | 1 | Երրորդ տեղ | ||||||||||||
Շվեդիա | w/o | |||||||||||||
12 հունիս – Անթիբ | 19 հունիս – Բորդո | |||||||||||||
Ավստրիա[6] | — | |||||||||||||
Շվեդիա | 8 | Բրազիլիա | 4 | |||||||||||
4 և 9 հունիս – Թուլուզ | ||||||||||||||
Կուբա | 0 | Շվեդիա | 2 | |||||||||||
Կուբա | 3 (2) | |||||||||||||
Ռումինիա | 3 (1) | |||||||||||||
1/8 եզրափակիչներԽմբագրել
4 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Շվեյցարիա | 1–1 (ա.ժ.) | Գերմանիա | Պարկ դե Պրենս, Փարիզ Հանդիսական՝ 27,152 Մրցավար՝ Ջոն Լանգենուս (Բելգիա) |
---|---|---|---|---|
Աբեգլեն 43' | Հաշվետվություն | Գաուչե 29' |
5 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Հունգարիա | 6–0 | Հոլանդական Օստ Ինդիա | Վելադրոմ Մունիցիպալ, Ռեյմս Հանդիսական՝ 9,000 Մրցավար՝ Ռոժեր Կորնիե (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Կոհուտ 14' Տոլդի 16' Սարոսի 25', 88' Ժենգելեր 30', 67' |
Հաշվետվություն |
5 հունիս 1938 |
Շվեդիա | w/o | Ավստրիա | Ստադ Ժերլանդ, Լիոն |
---|---|---|---|---|
5 հունիսի 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Կուբա | 3–3 (ա. ժ.) | Ռումինիա | Ստադ Չապու, Թուլուզ Հանդիսական՝ 7,000 Մրցավար՝ Ջուզեպպե Սկարպի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Սոկոռո 44', 103' Մագրինյա 69' |
Հաշվետվություն | Բինդեա 35' Բարատկի 88' Դոբայ 105' |
5 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Ֆրանսիա | 3–1 | Բելգիա | Ստադ Օլիմպիկ դե Կոլումբես, Փարիզ Հանդիսական՝ 30,454 Մրցավար՝ Հանս Վուտրիչ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Վեյնանտ 1' Նիկոլաս 16', 69' |
Հաշվետվություն | Իսեմբորգս 38' |
5 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Իտալիա | 2–1 (ա. ժ.) | Նորվեգիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 19,000 Մրցավար՝ Ալոիս Բերանեկ (Գերմանիա)[7] |
---|---|---|---|---|
Ֆերարիս 2' Պիոլա 94' |
Հաշվետվություն | Բրուստադ 83' |
5 հունիս 1938 17:30 (ԱԵԱԺ) |
Բրազիլիա | 6–5 (ա. ժ.) | Լեհաստան | Ստադ դը լա Մեյնու, Ստրասբուրգ Հանդիսական՝ 13,452 Մրցավար՝ Իվան Էկլայնդ (Շվեդիա |
---|---|---|---|---|
Լեոնիդաս 18', 93', 104' Ռոմեու 25' Պերասիո 44', 71' |
Հաշվետվություն | Շերֆկե 23' (11 մ.) Վիլիմովսկի 53', 59', 89', 118' |
5 հունիս 1938 18:30 (ԱԵԱԺ) |
Չեխոսլովակիա | 3–0 (ա. ժ.) | Նիդերլանդներ | Ստադ մունիցիպալ, Հավր Հանդիսական՝ 11,000 Մրցավար՝ Լուցիեն Լեկրերք (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Կոշտալեկ 93' Նեյեդլի 111'[8] Զեման 118'[9] |
Հաշվետվություն |
ՎերախաղարկումներԽմբագրել
9 հունիս 1938 18:00 (ԱԵԱԺ) |
Գերմանիա | 2–4 | Շվեյցարիա | Պարկ դե Պրենց, Փարիզ Հանդիսական՝ 20,025 Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա) |
---|---|---|---|---|
Հահնեման 8' Լյորտշեր 22' (ի.գ.) |
Հաշվետվություն | Վալաշեկ 42' Բիկել 64' Աբեգլեն 75', 78' |
9 հունիս 1938 18:00 (ԱԵԱԺ) |
Կուբա | 2–1 | Ռումինիա | Ստադ Չապու, Թուլուզ Հանդիսական՝ 8,000 Մրցավար՝ Ալֆրեդ Բիրլեմ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Սոկոռո 51' Ֆեռնանդես 57' |
Հաշվետվություն | Դոբայ 35' |
Քառորդ եզրափակիչներԽմբագրել
12 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Շվեյցարիա | 0–2 | Հունգարիա | Ստադ Վիկտոր Բոսկե, Լիլ Հանդիսական՝ 15,000 Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Սարոսի 40' Ժենգելլեր 89'[10] |
12 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Շվեդիա | 8–0 | Կուբա | Ստադ դու Ֆորտ Կարե, Անթիբ Հանդիսական՝ 7,000 Մրցավար՝ Ավգուստին Կրիստ (Չեխոսլովակիա) |
---|---|---|---|---|
Հ. Անդերսոն 9', 81', 90'[11] Վետերստրյոմ 32', 37', 44'[12] Կելլեր 80'[13] Նայբերգ 84'[14] |
Հաշվետվություն |
12 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Ֆրանսիա | 1–3 | Իտալիա | Ստադ Օլիմպիկ դե Կոլումբես, Փարիզ Հանդիսական՝ 58,455 Մրցավար՝ Լուի Բերթ (Բելգիա) |
---|---|---|---|---|
Հեյսերեր 10' | Հաշվետվություն | Կոլլաուսի 9' Պիոլա 51', 72' |
12 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Բրազիլիա | 1-1 (ա. ժ.) | Չեխոսլովակիա | Ստադ Չաբան Դելմաս, Բորդո Հանդիսական՝ 22,021 Մրցավար՝ Պալ ֆոն Հերզկա (Հունգարիա) |
---|---|---|---|---|
Լեոնիդաս 30' | Հաշվետվություն | Նեյեդլի 65' (11 մ.) |
ՎերախաղարկումԽմբագրել
14 հունիս 1938 18:00 (ԱԵԱԺ) |
Բրազիլիա | 2–1 | Չեխոսլովակիա | Ստադ Չաբան Դելմաս, Բորդո Հանդիսական՝ 18,141 Մրցավար՝ Գեորգես Կապդեվիլ (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Լեոնիդաս 57' Ռոբերտո 62'[15] |
Հաշվետվություն | Կոպեսկի 25' |
ԿիսաեզրափակիչներԽմբագրել
16 հունիս 1938 18:00 (ԱԵԱԺ) |
Հունգարիա | 5–1 | Շվեդիա | Պարկ դե Պրենս, Փարիզ Հանդիսական՝ 20,000 Մրցավար՝ Լուսիեն Լեկլերկ (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Յակոբսոն 19' (ի.գ.) Տիտկոս 37' Ժենգելլեր 39', 85' Սարոսի 65' |
Հաշվետվություն | Նայբերգ 1' |
16 հունիս 1938 18:00 (ԱԵԱԺ) |
Իտալիա | 2–1 | Բրազիլիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 33,000 Մրցավար՝ Հանս Վյուտրիխ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Կալաուսի 51' Մեացա 60' (11 մ.) |
Հաշվետվություն | Ռոմեու 87' |
Խաղ երրորդ տեղի համարԽմբագրել
19 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Շվեդիա | 2–4 | Բրազիլիա | Ստադ Չաբան Դելմաս, Բորդո Հանդիսական՝ 12,000 Մրցավար՝ Ջոն Լանգեն (Բելգիա) |
---|---|---|---|---|
Յոնասոն 28' Նայբերգ 38' |
Հաշվետվություն | Ռոմեու 44' Լեոնիդաս 63', 74' Պարասիո 80' |
ԵզրափակիչԽմբագրել
19 հունիս 1938 17:00 (ԱԵԱԺ) |
Հունգարիա | 2–4 | Իտալիա | Ստադ Օլիմպիկ դե Կոլոմբես, Փարիզ Հանդիսական՝ 45,000 Մրցավար՝ Գեորգես Կապդեվիլ (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Տիտկոս 8' Սարոսի 70' |
Հաշվետվություն | Կոլաուսի 6', 35' Պիոլա 16', 82'[16] |
ՌմբարկուներԽմբագրել
Յոթ գոլով Լեոնիդասը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու: Ընդհանուր 84 գոլի հեղինակ դարձան 42 տարբեր խաղացող, որից եկուսը գրավեցին սեփական դարպասը:
|
|
|
- 3 գոլ
- 2 գոլ
- 1 գոլ
- Ինքնագոլեր
- Սվեն Յակոբսոն (ընդդեմ Հունգարիայի)
- Էռնստ Լյոտշեր (ընդդեմ Գերմանիայի)
ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակԽմբագրել
1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[17][18]: 1938 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է:
Դ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իտալիա | 4 | 4 | 0 | 0 | 11 | 5 | +6 | 8 | |
2 | Հունգարիա | 4 | 3 | 0 | 1 | 15 | 5 | +10 | 6 | |
3 | Բրազիլիա | 4 | 2 | 1 | 1 | 12 | 10 | +2 | 5 | |
4 | Շվեդիա | 3 | 1 | 0 | 2 | 11 | 9 | +2 | 2 | |
Քառորդ եզրափակիչ հասած | ||||||||||
5 | Չեխոսլովակիա | 2 | 1 | 1 | 0 | 4 | 1 | +3 | 3 | |
6 | Ֆրանսիա | 2 | 1 | 0 | 1 | 4 | 4 | 0 | 2 | |
7 | Շվեյցարիա | 2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | −2 | 1 | |
8 | Կուբա | 2 | 0 | 1 | 1 | 3 | 11 | −8 | 1 | |
1/8 եզրափակչից դուրս մնացածներ | ||||||||||
9 | Ռումինիա | 1 | 0 | 1 | 0 | 3 | 3 | 0 | 1 | |
10 | Գերմանիա | 1 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 1 | |
11 | Լեհաստան | 1 | 0 | 0 | 1 | 5 | 6 | −1 | 0 | |
12 | Նորվեգիա | 1 | 0 | 0 | 1 | 1 | 2 | −1 | 0 | |
13 | Բելգիա | 1 | 0 | 0 | 1 | 1 | 3 | −2 | 0 | |
14 | Նիդերլանդներ | 1 | 0 | 0 | 1 | 0 | 3 | −3 | 0 | |
15 | Հոլանդական Օստ Ինդիա | 1 | 0 | 0 | 1 | 0 | 6 | −6 | 0 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ashdown John (2014-04-22)։ «World Cup: 25 stunning moments … No11: Austria's Wunderteam»։ theguardian.com։ Վերցված է 2014-06-29
- ↑ «History of the World Cup Final Draw» (PDF)։ Վերցված է 2012-03-26
- ↑ Hesse-Lichtenberger Ulrich (2003)։ Tor!: The Story of German Football։ London: WSC Books։ էջ 85։ ISBN 095401345X
- ↑ Martin, Simon (2014-04-01): "World Cup: 25 stunning moments … No8: Mussolini's blackshirts' 1938 win". theguardian.com. Läst 22 april 2016.
- ↑ «Jules Rimet Cup»։ FIFAWorldCup.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 20, 2007-ին։ Վերցված է հունիսի 14, 2014
- ↑ Շվեդիան ավտոմատ անցավ հաջորդ փուլ Անշլյուսի պատճառով
- ↑ Այն պետք է դատեր ավստրիացի մրցավար, սակայն Անշլյուսի պատճառով դատեց գերամանացի մրցավարը:
- ↑ RSSSF-ը համարում է որ գոլը խփվել է 118-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ը համարում է որ գոլը խփվել է 111-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ի տվյալներով գոլը խփել է 90-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ի տվյալներով 81-րդ րոպեի գոլը եղել է 61-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ի տվյալներով 32-րդ րոպեի գոլը եղել է 22-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ի տվյալներով 80-րդ րոպեի գոլը եղել է 60-րդ րոպեին:
- ↑ RSSSF-ի տվյալներով 84-րդ րոպեի գոլը եղել է 89-րդ րոպեին:
- ↑ ՖԻՖԱ-ն սկզբնական շրջանում գոլը վերագրում էր Լեոնիդասին, բայց 2006 թվականին փոխեց Ռոբերտոյի անունով:«Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-16-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ RSSSF-ի տվյալներով 82-րդ րոպեի գոլը եղել է 85-րդ րոպեին:
- ↑ page 45
- ↑ «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7»։ ՖԻՖԱ։ մարտի 26, 2013։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 21, 2013-ին