Լայոշ Տիխի (հունգ.՝ Tichy Lajos, 21 մարտի, 1935, Բուդապեշտ, Հունգարիա6 հունվարի, 1999, Բուդապեշտ), հունգարացի ֆուտբոլիստ[3] (հարձակվող) և ֆուտբոլային մարզիչ։

Լայոշ Տիխի
հունգ.՝ Tichy Lajos
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգար
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1935(1935-03-21)[2]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ հունվարի 6, 1999(1999-01-06) (63 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Հասակ 180 սմ[1]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1947-1950 Հունգարիա ՄԵՄՕՍ
1950-1953 Հունգարիա Լոկոմոտիվ (Բուդապեշտ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1953-1971 Հունգարիա Հոնվեդ 320 (244)
Ազգային հավաքական
1955-1971 Հունգարիա Հունգարիա 72 (51)
1959-1963 Հունգարիա Հունգարիա (B) 2 (3)
Մարզչական կարիերա
1971-1976 Հունգարիա Հոնվեդ եր․ կազմ
1976-1982 Հունգարիա Հոնվեդ
1982-1984 Քուվեյթ Աշ Շաբաբ (Քուվեյթ)
1985-1989 Հունգարիա Հոնվեդ եր․ կազմ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Լայոշ Տիխին ծնվել է 1935 թվականի մարտի 21-ին Բուդապեշտում։ Այնտեղ էլ նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ խաղալով ՄԵՄՕՍ և «Լոկոմոտիվ» ակումբներում[4]։ 1953 թվականին Լայոշ Տիխին տեղափոխվել է «Հոնվեդ», որի կազմում իր դեբյուտը կատարել է մարտի 7-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Շալգոտարյանի» դեմ խաղում և 19 րոպե անց գրավել հակառակորդի դարպասը[4]։ Ակումբի կազմում Տիխին երկու անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Սակայն 1956 թվականի Հունգարական հեղափոխության պատճառով թիմի խաղացողների մի մասը, որոնց թվում էին ակումբի առաջատար խաղացողներ Ֆերենց Պուշկաշը, Շանդոր Կոչիշը և Զոլտան Ցիբորը, լքել են ակումբն ու հեռացել երկրից։

Միայն 1959 թվականին է ակումբը կարողանում կրկին հաջողության հասնել՝ հաղթելով Հունգարայի գավաթի ու Միտրոպայի գավաթի խաղարկություններում։ Խփելով 7 գոլ՝ նա դառնում Միտրոպայի գավաթի խաղարկության, ինչպես նաև նույն թվականին ճանաչվում է Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու և Հունգարիայի տարվա ֆուտբոլիստ։ Հետագայում Լայոշ Տիխին ևս չորս անգամ ճանաչվում է Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու։ «Հոնվեդի» կազմում նա անցկացնում է ընդհանուր առմամբ 320 խաղ և խփում 244 գոլ[4]։

 
Լայոշ Տիխիի շիրիմը Բուդապեշտի գերեզմանատանը

1955 թվականից մինչև 1971 թվականը Լայոշ Տիխին խաղացել է Հունգարիայի հավաքականում, որի կազմում իր դեբյուտը կատարել է 1955 թվականի մայիսի 5-ին, երբ փոխարինման է դուրս եկել Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում և գոլ խփել 11 րոպե անց։ Այդ խաղում նրա թիմը հաղթել է 5։0 հաշվով։ Այն բանից հետո, երբ հավաքականից հեռացել են «Ոսկե թիմի» խաղացողների մեծ մասը, Լայոշ Տիխին փորձել է թիմում գրավել Պուշկաշի տեղը։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում հունգարացիներն զբաղեցրել են երրորդ տեղը խմբում։ Այդ առաջնությունում Տիխին խփել է չորս գոլ չորս խաղում (նրա թիմը խփել էր ընդհանուր առմամբ 7 գոլ)։ 1962 թվականի աշխարհի առաջնությունում հունգարացիները հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Չեխոսլովակիայի հավաքականին․ այդ առաջնությունում Տիխին խփել էր երեք գոլ չորս խաղում։ 1966 թվականի աշխարհի առաջնությունում Լայոշ Տիխին խաղադաշտ դուրս չի եկել։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Լայոշ Տիխին՝ որպես մարզիչ, աշխատել է «Հոնվեդ» ակումբի երիտասարդական թիմի, ապա առաջին թիմի հետ, որը 1980 թվականին՝ 35 տարվա ընդմիջումից հետո, հաղթել է Հունգարիայի առաջնությունում[4]։ Հետագայում Լայոշ Տիխին աշխատել է Քուվեյթի հավաքականի, ապա կրկին «Հոնվեդի» երիտասարդական կազմի հետ։

Լայոշ Տիխին մահացել է 1999 թվականի հունվարի 6-ին Բուդապեշտում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Հունգարիայի չեմպիոն - 1954, 1955
  • Հունգարիայի գավաթակիր - 1964
  • Միտրոպայի գավաթակիր - 1959

Անհատական խմբագրել

  • Տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում - 1959
  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու (5) - 1959, 1961, 1962, 1963, 1964
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1955-1960

Մարզչական խմբագրել

  • Հունգարիայի չեմպիոն - 1980

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Թիմ Ժամանակաշրջան Պաշտոնական
խաղեր
Ոչ պաշտոնական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հոնվեդ 1954-1971 365 291 84 83 449 374
Հունգարիա 1955-1971 72 51 24 48 96 99
Հունգարիա (B) 1959-1963 2 3 0 0 2 3
Բուդապեշտի հավաքական 1958 - - 3 6 3 6
Այլ[5] 1956 - - 1+ 2+ 1+ 2+
Ընդհանուր կարիերայում 439 345 112+ 139+ 551+ 484+

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա[6] Հունգարիայի
գավաթ
Եվրոգավաթներ[7] Միտրոպայի
գավաթ
Ընդհանուր Ընկերական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հոնվեդ 1954 13 8 3 6 - - 0 0 16 14 7 2 23 16
1955 15 12 0 0 - - 1 1 16 13 6 4 22 17
1956 14 9 1 1 0 0 0 0 15 10 14 16 29 26
1957 11 6 - - 0 0 0 0 11 6 0 0 11 6
1957/58 24 14 - - 0 0 0 0 24 14 11 9 35 23
1958/59 22 15 - - 0 0 0 0 22 15 6 7 28 22
1959/60 25 26 - - 0 0 6 9 31 35 4 4 35 39
1960/61 25 21 - - 0 0 0 0 25 21 2 4 27 25
1961/62 23 23 - - 0 0 0 0 23 23 3 5 26 28
1962/63 20 20 - - 0 0 0 0 20 20 2 3 22 23
1963 12 13 - - 0 0 0 0 12 13 9 14 21 27
1964 25 28 8 13 2 0 0 0 35 41 0 0 35 41
1965 20 20 1 0 6 7 0 0 27 27 9 9 36 36
1966 15 8 4 5 0 0 0 0 19 13 3 2 22 15
1967 12 7 3 2 0 0 0 0 15 9 4 4 19 13
1968 7 0 1 0 0 0 2 0 10 0 3 0 13 0
1969 16 3 3 2 0 0 2 1 21 6 1 0 22 6
1970 9 7 0 0 0 0 0 0 9 7 0 0 9 7
1970/71 12 4 - - 2 0 0 0 14 4 0 0 14 4
Ընդհանուր կարիերայում 320 244 24 29 10 7 11 11 365 291 84 83 449 374

Անձնական կյանք խմբագրել

Լայոշ Տիխիի կինն է եղել դերասանուհի Ժուժա Լախոցկին (հունգ.՝ Lehoczky Zsuzsa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էջը footballdatabase.eu կայքում
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FIFA (2014 թ․ հուլիսի 25). «Լայոշ Տիխի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Լայոշ Տիխիի էջը honvedfc.hu կայքում
  5. Հավաքական թիմեր, բարեգործական խաղեր և խաղ-բենեֆիսներ։
  6. Ներառյալ 1956 թվականի ընդհատված առաջնության խաղերն ու 1970 թվականի գարնանային առաջնության երրորդ տեղի համար խաղը։ Հաշվի չի առնվել ընդհատված ու 1959 թվականի ապրիլի 12-ին կրկին անցկացված խաղը «Հալադաշի» դեմ։
  7. ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Տիխի» հոդվածին։