Բացել գլխավոր ցանկը

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չեխոսլովակիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից: Ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից և Չեխոսլովակիայի կազմավորումից հետո: Միջազգային հարթակում թիմի դեբյուտը կայացավ 1920 թվականի Օլիմպիական խաղերին, երբ Չեխոսլովակիան հասավ մինչև առաջնության եզրափակիչ, որտեղ պետք է խաղար Բելգիայի դեմ: Սակայն տեղի ունեցավ միջադեպ՝ առաջին խաղակեսից հետո, 2-0 հաշվի ժամանակ Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները լքեցին դաշտը՝ հրաժարվելով շարունակել խաղը անգլիացի մրցավար Լուիսի գործողությունների պատճառով: Սրա պատճառով թիմը որակազրկվեց և զրկվեց օլիմպիական արծաթից:

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Československá fotbalová reprezentace
Ստեղծման տարեթիվ1920
Լուծման տարեթիվ1992
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Ամենաշատ խաղերԶդենեկ Նեհոդա (90)
ՌմբարկուԱնտոնին Պուչ (34)
Հիմնական մարզադաշտՏարբեր
ՖԻՖԱ կոդTCH
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 7 – 0 Հարավսլավիա Հարավսլավիա
(Անտվերպեն, Բելգիա; օգոստոսի 28, 1920)
Վերջին հանդիպում
Բելգիա Բելգիա 0 – 0 Չեխիա և Սլովակիա Չեխոսլովակիա
(Բրյուսել, Բելգիա; նոյեմբերի 17, 1993)
Ամենախոշոր հաղթանակ
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 11 – 0 Սենեգալ Սենեգալ
(Պրահա, Չեխոսլովակիա; նոյեմբերի 2, 1966)
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա Հունգարիա 7 – 0 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
(Բուդապեշտ, Հունգարիա; սեպտեմբերի 19, 1937)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն8 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունքԵրկրորդ տեղ, 1934 և 1962
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն3 (Առաջինը՝ 1960)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1976
Czechoslovakia national association football team Վիքիպահեստում

Չեխոսլովակիայի հավաքականը 8 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին և 3 անգամ՝ Եվրոպայի առաջնություններին: 1976 թվականին հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Աշխարհի առաջնություններում նրանց լավագույն արդյունքը 2-րդ տեղն է՝ 1934 և 1962 թվականներին:

1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան լուծարվեց, բայց Չեխոսլովակիայի հավաքականը շարունակեց մասնակցել 1994 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլ որպես Չեխիա և Սլովակիայի հավաքական: Չկարողանալով անցնել որակավորման փուլը՝ ֆուտբոլի հավաքականը նույնպես լուծարվեց: Չեխոսլովակիայի հավաքականի իրավահաջորդը դարձավ Չեխիայի հավաքականը, իսկ Սլովակիան ստեղծեց նոր ֆուտբոլի հավաքական:

ՀամազգեստԽմբագրել

Իր ամբողջ պատմության ընթացքում Չեխիայի ֆուտբոլի հավաքականի տնային խաղերի համազգեստը կազմված էր կարմիր շապիկներից, սպիտակ շորտերից և կապույտ գիտրիներից, իսկ արտագնա խաղերի համազգեստում գերակայում էր սպիտակ գույնը՝ հաճախ համադրված կարմիր և կապույտ գույների հետ:

 
 
 
 
1934—1976 (տնային)
 
 
 
 
 
1950—1967 (արտագնա)
 
 
 
 
 
 
 
 
 
1980—1989 (տնային)
 
 
 
 
 
 
 
 
 
1980—1989 (արտագնա)
 
 
 
 
 
 
 
 
 
1990—1992 (տնային)
 
 
 
 
 
 
 
 
 
1990—1992 (արտագնա)

Արդյունքները Աշխարհի առաջնություններումԽմբագրել

Աշխարհի առաջնություն Որակավորման փուլ
Տարի Ռաունդ Տեղ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
 1930 Չի մասնակցել
 1934 Երկրորդ տեղ 2-րդ 4 3 0 1 9 6 1 1 0 0 2 1
 1938 Քառորդ եզրափակիչ 5-րդ 3 1 1 1 5 3 2 1 1 0 7 1
 1950 Չի մասնակցել Չի մասնակցել
 1954 Խմբային փուլ 14-րդ 2 0 0 2 0 7 4 3 1 0 5 1
 1958 Խմբային փուլ 9-րդ 4 1 1 2 9 6 4 3 0 1 9 3
 1962 Երկրորդ տեղ 2-րդ 6 3 1 2 7 7 5 4 0 1 20 7
 1966 Չի որակավորվել 6 3 1 2 12 4
 1970 Խմբային փուլ 15-րդ 3 0 0 3 2 7 7 5 1 1 16 7
 1974 Չի որակավորվել 4 2 1 1 9 3
 1978 4 2 0 2 4 6
 1982 Խմբային փուլ 19-րդ 3 0 2 1 2 4 8 4 2 2 15 6
 1986 Չի որակավորվել 8 3 2 3 11 12
 1990 Քառորդ եզրափակիչ 6-րդ 5 3 0 2 10 5 8 5 2 1 10 2
 1994 Չի որակավորվել 10 4 5 1 21 9
Ընդհանուր Երկրորդ տեղ 8/15 30 11 5 14 44 45

Արդյունքները Եվրոպայի առաջնություններումԽմբագրել

Եվրոպայի առաջնություն
Տարի Ռաունդ Տեղ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
 1960 Երրորդ տեղ 3-րդ 2 1 0 1 2 3
 1964 Չի որակավորվել
 1968
 1972
 1976 Հաղթող 1-ին 2 1 1 0 5 3
 1980 Երրորդ տեղ 3-րդ 4 1 2 1 5 4
 1984 Չի որակավորվել
 1988
 1992
Ընդհանուր 1 գավաթ 3/9 8 3 3 2 12 10

ՆվաճումներԽմբագրել