Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954, թվով հինգերորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում հունիսի 16-ից հուլիսի 4-ը։ Շվեյցարիան ընտրվել է որպես ընդունող երկիր 1946 թվականի հուլիսին[1]։ Առաջնության ընթացքում միջին հաշվով խփվեց ամենաշատ գոլը, որը չի գերազանցվել մինչև օրս։ Առաջնությունը հաղթեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը, որը եզրափակչում 3-2 հաշվով հաղթեց Հունգարիային և առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954
FIFA Fussball-Weltmeisterschaft 1954 Schweiz
Championnat du Monde de Football 1954
Campionato mondiale di calcio 1954
Campiunadis mundials da ballape 1954
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Շվեյցարիա Շվեյցարիա
      Քաղաքներ 6
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Գերմանիա Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն (1-ին անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Հունգարիա Հունգարիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Ավստրիա Ավստրիա
Չորրորդ տեղ Ուրուգվայ Ուրուգվայ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 768 607  (29 562 խաղում)
Խաղեր 26
Խփված գոլեր 140  (5.38 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Հունգարիա Կոչիշ
1950        1958

Ընդունող երկրի ընտրություն խմբագրել

Շվեյցարիան ընտրվեց որպես ընդունող երկիր 1946 թվականի հուլիսի 22-ին Լյուքսեմբուրգում, նույն օրը, երբ Բրազիլիան ընտրվեց 1950 թվականի առաջնության ընդունող երկիր[1]։

Որակավորում խմբագրել

Ընդունող երկիրը (Շվեյցարիա) և գործող չեմպիոնը (Ուրուգվայ) ինքնաբերաբար որակավորվեցին։ Մնացած 14 տեղերից 11-ը տրվեց Եվրոպային (ներառյալ Եգիպտոս, Թուրքիա և Իսրայել), երկուսը` Ամերիկաներին և Մեկը` Ասիային։

Շվեյցարիան, Թուրքիան և Հարավային Կորեան մասնակցեցին առաջին անգամ (Թուրքիան և Շոտլանդիան որակավորվել էին 1950 թվականի առաջնությանը, սակայն հրաժարվել էին)։ Ավստրիան առաջին անգամ մասնակցեց 1934 թվականից հետո։ Թուրքիայի մյուս մասնակցությունը եղավ 2002 թվականին իսկ Հարավային Կորեայինը` 1986 թվականին։

1950 թվականի առաջնության երրորդ և չորրորդ տեղ զբաղեցրած հավաքականներ Շվեդիան և Իսպանիան դուրս մնացին որակավորման փուլից։ Իսպանիային դուրս թողեց Թուրքիան, երբ երկու հանդիպումների արդյունքում հավաքականները մեկական հաղթանակ տարան, իսկ երրորդ հանդիպումը ավարտվեց ոչ ոքի, և հաղթողին որոշեցին վիճակահանության արդյունքում[2]։

Գերմանիայի հավաքականներին 1950 թվականից հետո թույլատրվեց մասնակցել առաջնությանը։ Սաարը դուրս մնաց որակավորման փուլում, Արևելյան Գերմանիան հրաժարվեց մասնակցել, իսկ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը որակավորվեց։ Արգենտինան երրորդ անգամ անընդմեջ հրաժարվեց մասնակցել Աշխարհի առաջնությանը։

Տեսություն խմբագրել

Ձևաչափ խմբագրել

1954 թվականի մրցաշրջանում օգտագործվեց յուրօրինակ ձևաչափ։ Տասնվեց որակավորված հավաքականներ բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուրում չորսական հավաքական։ Ամեն խումբ բաղկացած էր երկու դասակարգված և երկու չդասակարգված հավաքականներից։ Ամեն խմբում անցկացվեց չորսական հանդիպում, ամեն դասակարգված հավաքական խաղում էր մյուս չդասակարգված հավաքականների դեմ մեկական անգամ։ Սա տարբերվում էր խմբային մյուս ձևաչափերից նրանով, որ մյուս ձևաչափերով խմբի յուրաքանչյուր թիմ խաղում էր մյուս բոլոր թիմերի դեմ։ Մյուս նորամուծությունը ավելացված ժամանակի կիրառումն էր, որը սովորաբար չէր կիրառվում խմբային փուլերում և խաղն ավարտվում էր ոչ ոքի, երբ 90 րոպե հավասարության դեպքում 120 րոպեն նույնպես ավարտվում էր ոչ ոքի։

Երկու միավոր տրվում էր հաղթանակի համար և մեկ միավոր` ոչ ոքիի։ Երկու առավելագույն միավոր վաստակած հավաքականները անցնում էին փլեյ օֆֆ փուլ։ Եթե երկու հավաքականները ունենում էին հավասար միավոր, առաջին տեղը որոշվում էր վիճակահանության սկզբունքով։ Եթե հավասար էին խմբի երկրորդ և երրորդ տեղի միավորները, ապա կազմակերպվում էր լրացուցիչ հանդիպում այդ թիմերի միջև[3]։

 
Որակավորված երկրները

Երկրորդ տեղը որոշելու համար լրացուցիչ խաղեր անցկացվեցին Շվեյցարիայի ու Իտալիայի միջև և Թուրքիայի և Արևմտյան Գերմանիայի միջև։ Մյուս երկու խմբերում առաջին և երկրորդ տեղերի հարցը լուծվեց վիճակահանության միջոցով, արդյունքում Ուրուգվայը և Բրազիլիան առաջ անցան Ավստրիայից և Հարավսլավիայից։

Մյուս ոչ սովորական ձևաչափն էր, որ խմբերի առաջատարները հանդիպեցին միմյանց հետ և որոշեցին մեկ եզրափակչի մասնակցին, երկրորդ տեղերը իրենց հերթին` երկրորդ մասնակցին։ Հաջորդող առաջնություններում սովորաբար խմբի հաղողը հանդիպում է մյուս խմբի երկրորդ թիմի հետ։

Փլեյ օֆֆ փուլում 90 րոպեից և ավելացված 30 րոպեից հետո, եթե հաշիվը հավասար էր, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության միջոցով։ Սակայն եթե եզրափակիչն ավարտվեր ոչ ոքի, ապա այն պետք է վերախաղարկվեր, այնուհետև եթե նորից ավարտվեր ոչ ոքի, ապա հաղթողին կորոշեին վիճակահանության միջոցով[4]։ Իրականում ոչ մի խաղ ավելացված ժամանակից հետո չավարտվեց ոչ ոքի և վիճակահանության կարիք չեղավ։

Դասակարգում խմբագրել

Որակավորման փուլից առաջ ութ հավաքական դասակարգվեցին համաձայն ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի։ Դրանք էին Ավստրիան, Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իտալիան, Իսպանիան և Ուրուգվայը։

Այս դասակարգումը խառնվեց, երբ անսպասելիորեն Թուրքիան դուրս թողեց Իսպանիային որակավորման փուլում։ ՖԻՖԱ-ն այս իրավիճակի լուծումը գտավ Թուրքիային դասակարգելով[5]։

Նշանավոր արդյունքներ խմբագրել

Արևմտյան Գերմանիան, կրկին դարձավ ՖԻՖԱ անդամ 1950 թվականին և դասակարգված չէր, առաջին խաղում հաղթեց Թուրքիային։ Խմբի մյուս չդասակարգված հավաքականը Հարավային Կորեան պարտվեց իր խաղերում 0-7 և 0-9 հաշիվներով, իսկ Գերմանիան պահեստային կազմով պարտվեց Հունգարիային 3-8 հաշվով։ Արդյունքում Գերմանիան և Թուրքիան վաստակեցին հավասար միավորներ և անցակցվեց վերախաղարկում նրանց միջև, որում Գերմանացիները նորից հեշտ հաղթանակ տարան։ Հունգարիայի ավագ Ֆերենց Պուշկաշը, ով համարվում էր ժամանակի լավագույն խաղացողը, վնաստածք ստացավ գերմանացիների դեմ խաղում և բաց թողեց երկու խաղ և վերադարձավ միայն եզրափակչին, որտեղ նրա խաղը հեռու է լավագույնից[6]։

Քառորդ եզրափակչում առաջնության ֆավորիտ Հունգարիան հաղթեց Բրազիլիային 4-2 հաշվով, ինչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր խաղերից մեկը, հետագայում խաղը կոչեցին Բեռնի ճակատամարտ։ Աշխարհի չեմպիոն Ուրուգվայը դուրս թողեց Անգլիային` հաղթելով նույն 4-2 հաշվով, իսկ Գերմանիան Հարավսլավիային` 2-0 հաշվով, Ավստրիան ուժեղ էր Շվեյցարիայից, հաղթելով 7-5 հաշվով, ինչը Աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլային հանդիպումն է։ Առաջին կիսաեզրափակչում Արևմտյան Գերմանիան հաղթեց Ավստրիային 6-1 հաշվով։

Մյուս կիսաեզրափակչում հավասար պայքար էր։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Շանդոր Կոչիշի երկու գոլերի շնորհիվ Հունգարիան հաղթանակ տարավ` վերջ դնելով Ուրուգվայի աշխարհի առաջնություններում անպարտելի շարքին։ Ուրուգվայը պարտվեց նաև երրորդ տեղի համար խաղում և Ավստրիան նվաճեց երրորդ տեղը։

Եզրափակիչ. «Բեռնի հրաշք» խմբագրել

Բեռնի Վանկդորֆ մարզադաշտում 60.000 հանդիսատես ականատես եղավ Արևմտյան Գերմանիայի և Հունգարիայի միջև եզրափակչին։ Նույն առաջնության ընթացքում հավաքականները հանդիպել էին խմբային փուլում, որտեղ հուգարացիները հաղթել էին 8-3 հաշվով Գերմանիայի պահեստային հավաքականին։ Հունգարիայի Ոսկե թիմը համարվում էր գլխավոր հավակնորդը, որը մինչ այդ ունեցել էր 32 հանդիպումների անպարտելի շարք, սակայն ունեցել էին երկու ծանրագույն փլեյ օֆֆ հանդիպումներ։ Խաղի ժամանակ սկսեց անձրևել, ինչը Գերմանիայում անվանեցին Fritz-Walter-Wetter ("Ֆրից Վոլտերի եղանակ"), որովհետև Արևմտյան Գերմանիայի հավաքականի ավագ Ֆրից Վոլտերը ասել էր, որ իր լավագույն խաղը ստացվում է անձրևի ժամանակ։

 
11 գերմանացի ֆուտբոլիստների ստորագրությունները, որոնք խաղացել են եզրափակչում:

Հունգարացի Ֆերենց Պուշկաշը երկու խաղ ընդմիջումից հետո հայտավորվեց եզրափակչում, սակայն դեռևս ամբողջությամբ չէր ապաքինվել։ Չնայած դրան նա վեցերորդ րոպեին բացեց հաշիվը, երկու րոպե անց նրա թիմակից Զոլտան Ցիբորը կրկնապատկեց հաշիվը և թվում էր, որ հիմնական հավակնորդները հեշտ հաղթանակ կտանեն։ Սակայն կարճ ժամանակ անց 10-րդ րոպեին Մաքս Մորլոկը կրճատեց հաշվի տարբերությունը, սիկ 19-րդ րոպեին Հելմուտ Ռանը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Հունգարիայի հավաքականը բազմիցս վրիպեց լավ դիրքերից։ Խաղի հիմնական ժամանակից ընդամենը վեց րոպե առաջ, նշանավոր գերմանացի ռադիո մոկնաբան Հերբերտ Զիմերմանը բղավեց գերմանական մեկնաբանության մեջ ամենահայտնի արտահայտությունը` ասելով «Ռանը պետք է հարվածի խորքից», ինչը նա արեց։ Ռանի երկրորդ գոլը հաշիվը դարձրեց 3-2։ Փոքր անց Զիմերմանը Պուշկաշի դիրքը անվանեց խաղից դուրս, իսկ Պուշկաշը դարձավ գոլի հեղինակ։ Հանդիպման գլխավոր մրցավար Վիլյամ Լինգը ցույց տվեց դաշտի կենտրոնը, մինչդեռ եզրային մրցավարը ազդարարեց խաղից դուրս վիճակ։ Մեկ րոպե քննարկումից հետո Լինգը չեղյալ հայտարարեց գոլը։

Արևմտյան Գերմանիայի հավաքականը տիրացավ գավաթին և դարձավ աշխարհի չեմպիոն առաջին անգամ, իսկ հետագայում Գերմանիայում այս հանդիպումը կոչեցին «Բեռնի հրաշք», ինչի հիման վրա 2003 թվականին նկարահանվեց նույնանուն ֆիլմ։ Հունգարացիների համար այս պարտությունը ողբերգություն էր, նրանք չէին համակերպվում պարտության հետ` հղում տալով մրցավարական սխալների և գերմանացիների կողմից արգելված դեղամիջոցների օգտագործման վրա։

Ռեկորդներ խմբագրել

Ներքևում ներկայացված են բոլոր ժամանակների ռեկորդները, որոնք կայացել կամ հավասարվել են այս առաջնության ընթացքում և դեռևս չեն գերազանցվել.

Բոլոր խաղերում այս առաջնության

  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ (5,38)

Հավաքականների ռեկորդները մեկ առաջնությունում

  • ամենաշատ խփված գոլ (Հունգարիա, 27)
  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ (Հունգարիա, 5,4)
  • ամենաշատ գոլային տարբերություն (Հունգարիա, +17)
  • միջին խաղում ամենաշատ գոլային տարբերություն (Հունգարիա, +3,4)
  • ամենաշատ գոլ խփած չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 25)
  • մեկ խաղում խփված ամենաշատ միջին գոլ, չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 4,17)
  • ամենաշատ գոլ բաց թողած չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 14)
  • ամենաշատ միջին բաց թողած գոլ չեմպիոն (Արևմտյան Գերմանիա, 2,33)
  • ամենաշատ բաց թողած գոլ (Հարավային Կորեա, 16)
  • ամենաքիչ գոլային տարբերություն (Հարավային Կորեա, −16)
  • ամենաշատ բաց թողած գոլ միջին (Հարավային Կորեա 8, հավասարվել է Բոլիվիայի հետ 1950)
  • ամենաքիչ գոլային տարբերություն միջին (Հարավային կորեա −8, հավասարվել է Բոլիվիայի հետ 1950)։

Մեկ խաղում արձանագրված ռեկորդներ

  • ամենաշատ գոլ մեկ խաղում (երկու հավաքականներ) (Ավստրիա 7 Շվեյցարիա 5)
  • ամենամեծ տարբերությամբ հաղթանակ մեկ խաղում (Հունգարիա 9 Հարավային Կորեա 0) (հետագայում կրկնվել է Հարավսլավիայի կողմից, որը հաղթել է Զաիրին 1974 թվականին և նորից Հունգարիայի կողմից, որը հաղթել է Էլ Սալվադորին 1982 թվականին)։

Այլ ուշագրավ իրադարձություններ խմբագրել

Առաջին անգամ խաղերը ցուցադրվեցին հեռուստատեսությամբ և թողարկվեցին հատուկ մետաղադրամներ մրցության պատվին։

Կոսիչի խփած 11 գոլերը գերազանցեցին նախորդ առաջնությունում Ադեմիրի ռեկորդը երկու գոլով։ Կոսիչի ռեկորդը գերազանցեց Ժյուստ Ֆոնտենը 1958 թվականի առաջնության ժամանակ։ Չնայած Ուրուգվայը չհաղթեց առաջնությունում և գրավեց չորրորդ տեղը, սակայն այն դարձավ Աշխարհի գավաթի ամենահաջող հավաքայանը մինչև Բրազիլիան երկրորդ անգամ հաղթեց 1962 թվականին։ Հունգարիայի 9-0 հաշվով տարած հաղթանակը Կորեայի նկատմամբ մնում է ամենախոշոր հաշվով հաղթանակը Աշխարհի առաջնությունների պատմության մեջ, որը կրկնվեց 1974 թվականին, երբ Հարավսլավացիները 9-0 հաշվով հաղթեցին Զաիրին և 1982 թվականին՝ Հունգարիան 10-1 հաշվով հաղթեց Էլ Սալվադորին։

Արևմտյան Գերմանիան դարձավ առաջին հավաքականը, որը հաղթեց մրցաշարում` մրցաշարի ընթացքում պարտվելով (պարտվեց Հունգարիային 3-8 հաշվով խմբային փուլում)։ Այս արդյունքը կրկնեց Գերմանիան 1974 թվականին, Արգենտինան` 1978 թվականին և Իսպանիան` 2010 թվականին։

Արևմտյան Գերմանիայի 1954 թվականի հաղթանակը մնում է միակը պատմության մեջ, որում հավաքականը Աշխարհի գավաթը նվաճում է առանց Եվրոպայից դուրս հավաքականների հետ խաղալու (Թուրքիան աշխարհագրորեն Ասիայում է, սակայն միշտ եղել է ՈՒԵՖԱ անդամ)։

Արևմտյան Գերմանիայի եզրափակչում տարած հաղթանակը համարվում է ամենաանսպասելիների մեկը պատմության մեջ և Գերմանիայի սպորտի լավագույն էջերից մեկը։ Գերմանիայի հավաքականը բաղկացած էր սիրողական խաղացողներից, քանի որ Գերմանիան չուներ պրոֆեսիոնալ լիգա, մինչդեռ հունգարացիները դե յուրե սիրողական էին, ինչպես բոլոր կոմունիստական երկրները այդ ժամանակ, սակայն խաղում էին ֆուտբոլ պրոֆեսիոնալի նման, հիմնականում Բուդապեշտի Հոնվեդ ֆուտբոլային ակումբում և գերակումբների կազմում, ինչպիսիք էին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան։ Սա միակ անգամն էր, որ հավաքականը նվաճում է աշխարհի գավաթը սիրողական ֆուտբոլիստներով։

Անցկացման վայրեր խմբագրել

 

Առաջնության 26 խաղերը ընդունեցին վեց մարզադաշտեր վեց տարբեր քաղաքներում։ Ամենաշատ խաղերը անցկացվեցին Բազելի Սրբ. Յակոբ մարզադաշտում, որտեղ անցկացվեց վեց խաղ։ Բեռնի, Ցյուրիխի և Լոզանի մարզադաշտերում անցկացվեցին 5-ական հանդիպում, Ժնևում` 4 հանդիպում և Լուգանոյում` 1 հանդիպում։

Բազել Բեռն Ժնև
Սրբ. Յակոբ մարզադաշտ Վանկորֆ մարզադաշտ
(վերանորոգված)
Չարմիլես մարզադաշտ
Տարողություն. 54,800 Տարողություն. 64,600 Տարողություն. 35,997
   
Լոզան Լուգանո Ցյուրիխ
Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ
(վերանորոգված)
Կորնարեդո մարզադաշտ Հարդտուրմ մարզադաշտ
Տարողություն. 50,300 Տարողություն. 35,800 Տարողություն. 34,800
   

Դասակարգում խմբագրել

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4

Արդյուքներ խմբագրել

Առաջին փուլ խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
  Բրազիլիա 2 1 1 0 6 1 3
  Հարավսլավիա 2 1 1 0 2 1 3
  Ֆրանսիա 2 1 0 1 3 3 2
  Մեքսիկա 2 0 0 2 2 8 0
  • Բրազիլիան առաջ անցավ Հարավսլավիայից վիճակահանության արդյունքով
16 Հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   5–0   Մեքսիկա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 13,470
Մրցավար՝ Ռայմոն Վայսլինգ (Շվեյցարիա)
Բալտազար   23'
Դիդի   30'
Պինգա   34'43'
Ժուլինյո   69'
Հաշվետվություն
16 հունիսe 1954
18:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա   1–0   Ֆրանսիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ, Լոզան
Հանդիսական՝ 16,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիտս (Ուելս)
Միլուտինովիչ   15' Հաշվետվություն

19 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Բրազիլիա   1–1 (ա.ժ.)   Հարավսլավիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտեզ, Լոզան
Հանդիսական՝ 24,637
Մրցավար՝ Չառլի Ֆուտլես (Շոտլանդիա)
Դիդի   69' հաշվետվություն Զեբեկ   48'

19 հունիս 1954
17:10 (ԿԵԺ)
Ֆրանսիա   3–2   Մեքսիկա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 19,000
Մրցավար՝ Մանուել Ասենսի (Իսպանիա)
Ժան Վիսենտ   19'
Կարդենաս   49' (o.g.)
Կոպա   88' (11 մ.)
Հաշվետվություն Լամադրիդ   54'
Բալկազար   85'

Խումբ 2 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
  Հունգարիա 2 2 0 0 17 3 4
  ԳՖՀ 2 1 0 1 7 9 2
  Թուրքիա 2 1 0 1 8 4 2
  Հարավային Կորեա 2 0 0 2 0 16 0
  • Գերմանիան առաջ անցավ Թուրքիայից փլեյ օֆի արդյունքով
17 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   4–1   Թուրքիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 28,000
Մրցավար՝ Խոսե դա Կոստա Վիեյրա (Պորտուգալիա)
Շաֆեր   14'
Կլոդ   52'
Օ. Վոլտեր   60'
Մորլոկ   84'
Հաշվետվություն Սուատ   2'
17 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Հունգարիա   9–0   Հարավային Կորեա Հարդտուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 13,000
Մրցավար՝ Ռայմոնդ Վինսենտի (Ֆրանսիա)
Պուշկաշ   12'89'
Լանտոս   18'
Կոչիշ   24'36'50'
Ցիբոր   59'
Պալոտաս   75'83'
Հաշվետվություն

20 հունիս 1954
16:50 (ԿԵԺ)
Հունգարիա   8–3   ԳՖՀ Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 56,000
Մրցավար՝ Վիլիամ Լինգ (Անգլիա)
Կոչիշ   3'21'69'78'
Պուշկաշ   17'
Իդեգուտի   52'54'
Ժ. Տոթ   75'
Հաշվետվություն Պֆաֆ   25'
Ռան   77'
Հերման   84'

20 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Թուրքիա   7–0   Հարավային Կորեա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 4,000
Մրցավար՝ Էստեբան Մարինո (Ուրուգվայ)
Սուատ   10'30'
Լեֆտեր   24'
Բուրհան   37'64'70'
Էրոլ   76'
Հաշվետվություն
Փլեյ օֆֆ խմբագրել
23 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   7–2   Թուրքիա Հարդտուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 17,000
Մրցավար՝ Ռայմոնդ Վինսենտի (Ֆրանսիա)
Օտ. Վոլտեր   7'
Շաֆեր   12'79'
Մորլոկ   30'60'77'
Ֆ. Վալտեր   62'
Հաշվետվություն Մուստաֆա   21'
Լեֆտեր   82'

Խումբ 3 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
  Ուրուգվայ 2 2 0 0 9 0 4
  Ավստրիա 2 2 0 0 6 0 4
  Չեխոսլովակիա 2 0 0 2 0 7 0
  Շոտլանդիա 2 0 0 2 0 8 0
  • Ուրուգվայը առաջ անցավ Ավստրիայից վիճակահանության արդյունքով
16 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Ուրուգվայ   2–0   Չեխոսլովակիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 20,500
Մրցավար՝ Արթուր Էլլիս (Անգլիա)
Միգուես   72'
Չիաֆինո   81'
Հաշվետվություն
16 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Ավստրիա   1–0   Շոտլանդիա Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Լաուրենտ Ֆրենկեն (Բելգիա)
Պրոբստ   33' Հաշվետվություն

19 հունիս 1954
16:50 (ԿԵԺ)
Ուրուգվայ   7–0   Շոտլանդիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 34,000
Մրցավար՝ Վինչենցո Օրլանդինի (Իտալիա)
Բորգես   17'47'57'
Միգուես   30'83'
Աբբադի   54'85'
Հաշվետվություն

19 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա   5–0   Չեխոսլովակիա Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 26,000
Մրցավար՝ Վասա Ստեֆանովիչ (Հարավսլավիա)
Ստոյասպալ   3'70'
Պրոբստ   4'21'24'
Հաշվետվություն

Խումբ 4 խմբագրել

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
  Անգլիա 2 1 1 0 6 4 3
  Շվեյցարիա 2 1 0 1 2 3 2
  Իտալիա 2 1 0 1 5 3 2
  Բելգիա 2 0 1 1 5 8 1
  • Շվեյցարիան առաջ անցավ Իտալիայից փլեյ օֆի արդյունքով
17 Հունիս 1954
17:50 (ԿԵԺ)
Շվեյցարիա   2–1   Իտալիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 43,000
Մրցավար՝ Մարիո Վիաննա (Բրազիլիա)
Բալաման   18'
Հաջի   78'
Հաշվետվություն Բոնիպերտի   44'

17 Հունիս 1954
18:10 (ԿԵԺ)
Անգլիա   4–4 (ա.ժ.)   Բելգիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 14,000
Մրցավար՝ Էմիլ Շմեցեր (Արևմտյան Գերմանիա)
Բրոդիս   26'63'
Լոֆտհաուս   36'91'
Հաշվետվություն Անաուլ   5'71'
Կոպպենս   67'
Դիքինսոն   94' (ի.գ.)

20 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Իտալիա   4–1   Բելգիա Կորնարեդո մարզադաշտ, Լուգանո
Հանդիսական՝ 24,000
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտեյներ (Ավստրիա)
Պանդոլֆինի   41' (11 մ.)
Գալի   48'
Ֆրիգնանի   58'
Լորենցի   78'
Հաշվետվություն Անաուլ   81'

20 Հունիս 1954
17:10 (ԿԵԺ)
Անգլիա   2–0   Շվեյցարիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 43,500
Մրցավար՝ Իստվան Ցոլտ (Հունգարիա)
Մուլեն   43'
Վիսլոու   69'
Հաշվետվություն
Փլեյ-օֆֆ խմբագրել
23 June 1954
18:00 (ԿԵԺ)
Շվեյցարիա   4–1   Իտալիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 30,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Հաջի   14'85'
Բալաման   48'
Ֆատտոն   90'
Հաշվետվություն Նեստի   67'

Փլեյ օֆֆ փուլ խմբագրել

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
27 Հունիս – Ժնև        
   ԳՖՀ  2
30 Հունիս – Բազել
   Հարավսլավիա  0  
   ԳՖՀ  6
26 Հունիս – Լոզան
       Ավստրիա  1  
   Ավստրիա  7
4 Հուլիս – Բեռն
   Շվեյցարիա  5  
   ԳՖՀ  3
27 Հունիս – Բեռն    
     Հունգարիա  2
   Հունգարիա  4
30 Հունիս – Լոզան
   Բրազիլիա  2  
   Հունգարիա (Ա. Ժ.)  4
26 Հունիս – Բազել
       Ուրուգվայ  2   3 Հուլիս – Ցյուրիխ
   Ուրուգվայ  4
   Ավստրիա  3
   Անգլիա  2  
   Ուրուգվայ  1
 

Քառորդ եզրափակիչներ խմբագրել

26 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա   7–5   Շվեյցարիա Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 35,000
Մրցավար՝ Չառլի Ֆուլտլես (Շոտլանդիա)
Վագներ   25'27'53'
Կյորներ   26'34'
Օսվիրկ   32'
Պրոբստ   76'
Հաշվետվություն Բալաման   16'39'
Հաջի   17'19'58'
26 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Ուրուգվայ   4–2   Անգլիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 28,000
Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտեյներ (Ավստրիա)
Բորգես   5'
Վարելա   39'
Չիաֆինո   46'
Ամբրոիս   78'
Հաշվետվություն Լոֆտհաուս   16'
Ֆինի   67'

27 Հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   2–0   Հարավսլավիա Չարմիլես մարզադաշտ, Ժնև
Հանդիսական՝ 17,000
Մրցավար՝ Իստվան Ցոլտ (Հունգարիա)
Հորվետ   9' (ի.գ.)
Ռան   85'
Հաշվետվություն
27 հունիս 1954
17:00 (ԿԵԺ)
Հունգարիա   4–2   Բրազիլիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 40,000
Մրցավար՝ Արթուր Էլլիս (Անգլիա)
Հիդեգկուտի   4'
Կոչիշ   7'88'
Լանտոս   60' (11 մ.)
Հաշվետվություն Դյալմա Սանտոս   18' (11 մ.)
Ժուլինյո   65'

Կիսաեզրափակիչներ խմբագրել

30 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   6–1   Ավստրիա Սուրբ Յակոբ մարզադաշտ, Բազել
Հանդիսական՝ 58,000
Մրցավար՝ Վինչենզո Օրլանդինի (Իտալիա)
Շաֆեր   31'
Մորլոկ   47'
Ֆ. Վոլտեր   54' (11 մ.)64' (11 մ.)
Օ. Վոլտեր   61'89'
Հաշվետվություն Պրոբստ   51'
30 հունիս 1954
18:00 (ԿԵԺ)
Հունգարիա   4–2 (ա.ժ.)   Ուրուգվայ Ստադ Օլիմպիկ դե լա Պոնտայս, Լոզան
Հանդիսական՝ 45,000
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Ցիբոր   13'
Հիդեգկուտի   46'
Կոչիշ   111'116'
Հաշվետվություն Հոբերգ   75'86'

Երրորդ տեղի համար հանդիպում խմբագրել

3 July 1954
17:00 (ԿԵԺ)
Ավստրիա   3–1   Ուրուգվայ Հարդթուրմ մարզադաշտ, Ցյուրիխ
Հանդիսական՝ 32,000
Մրցավար՝ Ռայմոն Վայսլինգ (Շվեյցարիա)
Ստոյասպալ   16' (11 մ.)
Կրուզ   59' (ի.գ.)
Օցվիրկ   89'
Հաշվետվություն Հոհբերգ   22'

Եզրափակիչ խմբագրել

4 Հուլիս 1954
17:00 (ԿԵԺ)
ԳՖՀ   3–2   Հունգարիա Վանկդորֆ մարզադաշտ, Բեռն
Հանդիսական՝ 62,472
Մրցավար՝ Վիլյամ Լինգ (Անգլիա)
Մորլոկ   10'
Ռան   18'84'
Հաշվետվություն Պուշկաշ   6'
Ցիբոր   8'

Ռմբարկուներ խմբագրել

11 գոլով առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Շանդոր Կոչիշը։ Ընդհանուր 140 գոլ հեղինակեցին 63 տարբեր ֆուտբոլիստներ, որոնցից չորսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

11 գոլ
6 գոլ
4 գոլ

3 գոլ

2 գոլ

1 գոլ

Ինքնագոլեր

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ խմբագրել

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[7][8]։ 1954 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

Դ Հավաքական Խմբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   ԳՖՀ 2 6 5 0 1 25 14 +11 10
2   Հունգարիա 2 5 4 0 1 27 10 +17 8
3   Ավստրիա 3 5 4 0 1 17 12 +5 8
4   Ուրուգվայ 3 5 3 0 2 16 9 +7 6
Դուրս են մնացել քառորդ եզրափակչից
5   Շվեյցարիա 4 4 2 0 2 11 11 0 4
6   Բրազիլիա 1 3 1 1 1 8 5 +3 3
7   Անգլիա 4 3 1 1 1 8 8 0 3
8   Հարավսլավիա 1 3 1 1 1 2 3 −1 3
Դուրս են մնացել խմբային փուլից
9   Թուրքիա 2 3 1 0 2 10 11 −1 2
10   Իտալիա 4 3 1 0 2 6 7 −1 2
11   Ֆրանսիա 1 2 1 0 1 3 3 0 2
12   Բելգիա 4 2 0 1 1 5 8 −3 1
13   Մեքսիկա 1 2 0 0 2 2 8 −6 0
14   Չեխոսլովակիա 3 2 0 0 2 0 7 −7 0
15   Շոտլանդիա 3 2 0 0 2 0 8 −8 0
16   Հարավային Կորեա 2 2 0 0 2 0 16 −16 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Host announcement decision» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  2. Lisi, Clemente Angelo (2007). A history of the World Cup: 1930–2006. Lanham, MD: Scarecrow Press. էջ 61. ISBN 0-8108-5905-X.
  3. Risolo, Donn (2010). Soccer Stories: Anecdotes, Oddities, Lore, and Amazing Feats. University of Nebraska Press. էջ 83. ISBN 0-8032-3014-1.
  4. Christian Jessen: Die Qualifikation aus Fußballweltmeisterschaft 1954, pp.27 ff.
  5. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  6. «FERENC PUSKAS – International Football Hall of Fame». Ifhof.com. 1927 թ․ ապրիլի 2. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  7. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  8. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1954» հոդվածին։