Գյոթեբորգ

քաղաք
(Վերահղված է Գյոտեբորգից)

Գյոթեբորգ (շվեդ.՝ Göteborg), քաղաք և նավահանգիստ Շվեդիայամ, Կատեգատ նեղուցի ափին։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է 446,9 հազար բնակչություն (1970)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, Շվեդիայի նավաշինության, ավտոմոբիլաշինության, առանցքակալների արտադրության և նավթավերամշակման հիմնական կենտրոնը։ Զարգացած են նաև էլեկտրատեխնիկական, տեքստիլ և թղթի արդյունաբերությունը։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական և առևտրական ինստիտուտներ, թանգարաններ։

Բնակավայր
Գյոթեբորգ
շվեդ.՝ Göteborg
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Հիմնադրված է1621[1][2] թ.
Մակերես23 092±0,5 հեկտար
ԲԾՄ12±1 մետր
Բնակչություն604 829 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[3]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ31
Փոստային դասիչ400 10–418 79
Պաշտոնական կայքgoteborg.se(շվեդ.)
Գյոթեբորգ (Շվեդիա)##
Գյոթեբորգ (Շվեդիա)

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին։ Անվանումը (շվեդ.՝ Göteborg) շվեդերենից թարգմանվում է «գոթական ամրոց»։ Այն առաջացել է Շվեդիայի հարավում մեր թվարկությունից առաջ բնակված գոթեր ցեղի անվանումից։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեբորգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 113