Կառլոս Ֆուենտես (իսպ.՝ Carlos Fuentes Macías, նոյեմբերի 11, 1928(1928-11-11)[1][2][3][…], Պանամա, Պանամա[4] - մայիսի 15, 2012(2012-05-15)[3][2][5][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի արձակագիր, դիվանագետ, լրագրող, սցենարիստ։

Կառլոս Ֆուենտես
իսպ.՝ Carlos Fuentes Macías
Ծնվել էնոյեմբերի 11, 1928(1928-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրՊանամա, Պանամա[4]
Վախճանվել էմայիսի 15, 2012(2012-05-15)[3][2][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն[6]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, դիվանագետ, վիպասան, փաստաբան, լրագրող, բանաստեղծ-փաստաբան, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, դասախոս, քննադատ և Խորագետ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և The Grange School, Santiago?
Ժանրերպոեզիա և թատրոն
Ուշագրավ աշխատանքներԱրտեմիո Կրուսի մահը, Terra Nostra?, The Hydra Head? և The Old Gringo?
ԱնդամակցությունԱզգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲրաունի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Պարգևներ
Արժանիքի ազգային շքանշան Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[7] Վաստակի շքանշան

Աստուրիայի արքայազնի պարգև

Չորս ազատությունների մրցանակ: Խոսքի ազատություն

Ռոմուլո Գալյեգոսի մրցանակ

Խավիեր Վիլիաուրուտիայի մրցանակ

«Միգել դե Սերվանտես» մրցանակ

Մենենդես Պելայո միջազգային մրցանակ

Ազգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

Գրինցանե Կավուրի մրցանակ

Բելիսարիո Դոմինգեսի պատվո մեդալ Հանրապետության սենատից

Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ

Ֆորմենտոր մրցանակ

Բերլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Բորդո Մոնտեն համալսարանի պատվավոր դոկտոր

[8]

Premio Real Academia Española?

Վիգո համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Բալեարյան կղզիների համալսարանի պատվավոր դոկտոր

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[10]
և

պատվավոր դոկտոր

ԱմուսինՌիտա Մասադո և Silvia Lemus?
ԶավակներCarlos Fuentes Lemus?
Изображение автографа
 Carlos Fuentes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պանամա քաղաքում, որտեղ այդ ժամանակ հայրը դիվանագիտական աշխատանքի մեջ էր, սակայն շուտով տեղափոխվում են Վաշինգտոն։ Դեռահասության տարիներն ապրել է Մոնտեվիդեոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Վաշինգտոնում, Սանտյագոյում, Բուենոս Այրեսում։ Վաշինգտոնում ստացել է նախնական կրթությունը։ 1944 թվականին մեկնել է Մեքսիկա՝ պապիկի ու տատիկի մոտ, որտեղ ապրել է մինչև 1965 թվականը։ Այստեղ նա սովորում է մեքսիկական պատմությունն ու բանահյուսությունը, միևնույն ժամանակ, ինչպես ԱՄՆ-ում, հետաքրքրվում է ժողովրդական մշակույթով։ Մանկությունից սիրում էր գրքեր կարդալ և երազում էր գրող դառնալ, սակայն ծնողները պնդում էին, որ նա պետք է իրավաբանական կրթություն ստանա։ Այսպիսով՝ նա սկսում է սովորել Մեքսիկայի ազգային համալսարանում, այնուհետև Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Ինչպես և հայրը, սկսում է աշխատել Արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների բաժանմունքի դիվանագիտական կորպուսում։ Ավելի ուշ նա դիվանագիտական աշխատանք է կատարել Փարիզում, Լոնդոնում և այլ մայրաքաղաքներում։ Դասավանդել է ԱՄՆ-ի քիչ թե շատ հայտնի համալսարաններում։ Պետական ծառայության ընթացքում ազատ ժամերին սկսել է զբաղվել գրականությամբ։ Մահացել է արյան զեղումից։ Նրա մահվան կապակցությամբ բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ ու գրողներ ցավակցություններ են հղվել՝ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Սալման Ռուշդին։

Ունեցել է երեք երեխա, սակայն մնացել է միայն մեկ աղջիկը։ Մյուս երկու երեխաները՝ տղան և աղջիկը, մահացել են համապատասխանաբար հեմոֆիլիայից և թմրանույթի չարաշահումից։

Ստեղծագործությունը խմբագրել

1954 թվականին հրատարակվում է նրա առաջին գիրքը՝ «Քողարկված օրեր» պատմվածքների ժողովածուն։ «Անամպ պարզության եզրին» (1959) վեպի հաջողությունից հետո կարողանում է լիովին նվիրվել գրականությանը։ Վեպը պատմում է մի հեղափոխականի մասին, որը փոխում է իր գաղափարները գործարարությամբ զբաղվելիս։ Վեպում ի ցույց է հանվում Մեխիկոյի կյանքի բազմաշերտ համայնապատկերը։ Վեպը կառուցված է ներքին մենախոսությամբ և ի հայտ են գալիս ենթագիտակցության շերտերը։

«Las Buenas Conciencias» վեպում նկարագրում է սովորական քաղաքի առանձնաշնորհյալ միջին խավին։

Լատինամերիկյան արձակի համար հիմնարար նշանակություն ունեցավ «Արտեմիո Կրուսի մահը» (1952) վեպը, որը Մեքսիկայի պատմության էպիկական համայնապատկերն է՝ սկսած հեղափոխությունից։ Այս վեպը Ֆուենտեսին մասամբ ներշնչել է տատի պատմությունները։ Սա պատմություն է Մեքսիկական հեղափոխության նախկին զինվորի մասին, որն արդեն ծեր է ու մահվան շեմին։ Այս զինվորը բռնության, շանտաժի և այլ ապօրինի միջոցներով դարձել է հարուստ և ազդեցիկ։ Պատմությունը լի է հիշողություններով և անցյալից ներկա անցումներով։ Վեպը ցույց է տալիս իշխանության ազդեցությունը մարդկանց վրա, թե ինչպես են մահանում հեղափոխական գաղափարները։ Վեպը հրատարակումից հետո դասվում է լատինամերիկյան գրականության գլուխգործոցների շարքը, ինչպիսին են, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերը։

1967-1970 թվականների ընթացքում հրատարակում է «Աուրա» (1962, հայերեն հրատ.՝ 2016) և «Մաշկի փոխում» (1967) վեպերը։

«Terra Nostra» (1975) վեպի հրապարակումը հաստատում է նրա դիրքերը որպես լատինամերիկյան գրականության տաղանդավոր գրողներից մեկը։ Վեպը պատմում է իսպանական քաղաքակրթության մասին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ХVI և ХХ դդ.:

Կառլոս Ֆուենտեսը հայերեն խմբագրել

  • Արտեմիո Կրուսի մահը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1979, 318 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Հովհաննես Գրիգորյան։
  • Աուրա (վիպակ), Ե., «Անտարես», 2016, 101 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Կառա Չոբանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ֆուենտես» հոդվածին։