Բրաունի համալսարան
Բրաունի համալսարան (անգլ.՝ Brown University), ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մասնավոր բուհերից մեկը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում: Ամենահին ազգային համալսարանների շարքում յոթերորդն է և ինը գաղութային բուհերից մեկը: Հիմնադրվել է 1764 թվականին որպես Ռոդ Այլենդի քոլեջ: 1804 թվականին վերանվանվել է համալսարանի շրջանավարտներից և Բրաունի ընտանիքի անդամներից մեկի՝ Նիկոլաս Բրաունի պատվին, ում ընտանիքը մեծ դեր խաղաց համալսարանի կազմակերպման և կառավարման գործում:
Բրաունի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | In Deo Speramus[1] |
Հիմնադրված է | 1765 |
Հիմնադրիր | James Manning?, John Brown?, Moses Brown? և Morgan Edwards? |
Անդամակցություն | Այվի Լիգա, ORCID[2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], IIIF Consortium[5], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6] և Consortium of Social Science Associations?[7] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փրովիդենս |
Հասցե | One Prospect Street, Providence, RI, 02912[9] |
Կայք | brown.edu(անգլ.) |
Brown University Վիքիպահեստում |
Ընդգրկված է էլիտար Բաղեղի լիգայում: 1933 թվականից Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է: 2015 թվականին Բրաունի համալսարանը Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում 75-րդն էր[10] և ըստ Forbes-ի ԱՄՆ-ի լավագույն համալսարանների շարքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[11]: Բրաունի համալսարանը հայտնի է իր անսովոր ուսումնական ծրագրով՝ այսպես կոչված Նոր ծրագրով, որի սկիզբը դրվել է 1969 թվականին: Ըստ այդ ծրագրի ուսանողները կարող էին ընտրել մի շարք առարկաներ (ոչ պարտադիր առարկաներ) և ստուգարք ստանալ ցանկացած առարկայից, եթե դա նրանց ավելի էր դուր գալիս:
Բացի այդ, համալսարանը միակ ամերիկյան համալսարանն է, որն ունի Եգիպտագիտության և Մաթեմատիկայի պատմության ֆակուլտետ:
Համալսարանի կառուցվածքԽմբագրել
Համալսարանը բաղկացած է երեք հիմնական ակադեմիական ստորաբաժանումներից.
- Քոլեջ բակալավրիատի ուսանողների համար:
- Ասպիրանտուրա, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտոր գիտական աստիճաններ ստանալու համար:
- Բժշկական բաժին, Գիտությունների դոկտոր կոչում ստանալու համար:
Գիտության կամ արվեստի բակալավրի աստիճան շնորհվում է հետևյալ բնագավառներում.
- Ամերիկյան քաղաքակրթություն
- Մարդաբանություն
- Լեզվաբանական մարդաբանություն
- Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի Հնագիտությունը
- Աստղագիտություն
- Կենսաբանություն
- Մարդու կենսաբանություն
- Կենսաֆիզիկա
- Կերպարվեստ
- Ինժեներական գիտություններ՝
- Կենսաբժշկական սարքավորումներ
- Քիմիական մեքենաշինություն
- Շինարարություն
- Համակարգչային տեխնիկա
- Էլեկտրատեխնիկա
- Նյութագիտություն
- Մեքենաշինություն
- Ինժեներական գիտություններ: Տնտեսություն
- Ինժեներական գիտություններ: Ֆիզիկա
- Ինֆորմատիկա
- Ինֆորմատիկա-Տնտեսություն
- Աֆրիկայի ուսումնասիրություն
- Միջին Արևելքի ուսումնասիրություն
- Արևելյան Ասիայի ուսումնասիրություն
- Գերմանիայի ուսումնասիրություն
- Քաղաքացիական կյանքի ուսումնասիրություն
- Իսպանալեզու երկրների ուսումնասիրություն
- Իտալիայի ուսումնասիրություն
- Հուդայականության և հրեաների ուսումնասիրություն
- Լատինական Ամերիկայի ուսումնասիրություն
- Ուշ անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրություն
- Պորտուգալիայի և Բրազիլիայի ուսումնասիրություն
- Զարգացող երկրների ուսումնասիրություն
- Կրոնի ուսումնասիրություն
- Սեռի դերի ուսումնասիրություն
- Սլավոնական երկրների ուսումնասիրություն
- Միջին դարերի ուսումնասիրություն
- Ֆրանսիայի ուսումնասիրություն
- Հարավային Ասիայի ուսումնասիրություն
- Պատմություն
- Արվեստի և ճարտարապետության պատմություն
- Դասական գիտություններ
- Ճանաչողական նյարդաբանություն
- Ճանաչողական գիտություններ
- Լեզվաբանություն
- Գրականություն և մշակույթ: Անգլերեն
- Ծովային կենսաբանություն
- Մաթեմատիկա
- Մաթեմատիկա: Ինֆորմատիկա
- Մաթեմատիկա: Ֆիզիկա
- Միջազգային հարաբերություններ
- Երաժշտություն
- Նյարդաբանություն
- Առողջապահություն
- Մանկավարժություն՝ ոչ մասնագիտական, տալիս է պետական վկայական, թույլ տալով ուսուցանել միջնակարգ դպրոցում
- Մանկավարժական գիտություններ
- Քաղաքագիտություն
- Կիրառական մաթեմատիկա
- Կիրառական մաթեմատիկա: Կենսաբանություն
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
- Հոգեբանություն
- Նշանագիտություն
- Նշանագիտություն: Ֆրանսերեն
- Ժամանակակից մշակույթ
- Ժամանակակից մշակույթ: Գերմաներեն
- Ժամանակակից մշակույթ: Իտալերեն
- Սոցոլոգիա
- Համեմատական բանասիրություն
- Վիճակագրություն
- Թատրոնային արվեստ
- Փիլիսոփայություն
- Փիլիսոփայություն
- Բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
- Տրամաբանություն և փիլիսոփայական գիտություններ
- Ֆիզիկա
- Քիմիական ֆիզիկա
- Քիմիա
- Էկոլոգիա
- Տնտեսություն
- Տնտեսություն
- Տնտեսություն և բիզնես
- Մաթեմատիկական տնտեսություն
- Ազգագրություն
- Կենսաբանության և բժշկության էթիկա
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.brown.edu/Administration/News_Bureau/Databases/Encyclopedia/search.php?serial=S0090
- ↑ https://orcid.org/members/001G000001LQLCuIAP-brown-university
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=217156
- ↑ UniPage — Национальный рейтинг ВУЗов США — 2015
- ↑ America’s Top Colleges List — Forbes
ՄատենագիտությունԽմբագրել
- Walter C. Bronson (1914)։ The History of Brown University, 1764–1914։ Providence
- Franklin Bowditch Dexter (1916)։ Extracts from the Itineraries and Other Miscellanies of Ezra Stiles, D.D., LL.D., 1755–1794։ New Haven
- Reuben Aldridge Guild (1867)։ History of Brown University, with Illustrative Documents։ Providence
Արտաքին հղումներԽմբագրել
- https://www.brown.edu/ Բրաունի համալսարան պաշտոնական կայք
- Brown Athletics site Archived 2006-03-31 at the Wayback Machine.