Արտեմիո Կրուսի մահ (վեպ)
«Արտեմիո Կրուսի մահը» (իսպ.՝ La muerte de Artemio Cruz), մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի վեպը, որը հրատարակվել է 1962 թվականին։ Այս գրքում Կառլոս Ֆուենտեսը ներկայացնում է ժամանակակից Մեքսիկայի դաժան քաղաքական և տնտեսական պատմության ակնարկ։ «Արտեմիո Կրուսի մահը» գրողի ամենանշանակալի ստեղծագործություններից է։ Սա մի անօթևան տղայի՝ երիտասարդ իդեալիստ հեղափոխականի կյանքի պատմություն է, որը դառնում է կապիտալիստական Մեքսիկայի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը[1]։
Արտեմիո Կրուսի մահ իսպ.՝ La muerte de Artemio Cruz | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Կառլոս Ֆուենտես |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Բնագիր լեզու | իսպաներեն և մեքսիկական իսպաներեն |
Տեսարան | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հրատարակչություն | Fondo de Cultura Económica? |
Հրատարակվել է | 1962 |
Սյուժե
խմբագրել«Արտեմիո Կրուսի մահը» էպիկական պատմություն է՝ բազմաթիվ իրադարձություններով և կերպարներով, սակայն գլխավոր հերոսը մահամերձ մուլտիմիլիոնատեր Արտեմիո Կրուսն է, և միակ իրադարձությունը, որի վրա սևեռված է հեղինակի ուշադրությունը, նրա կյանքն է, որը նա հիշում է մինչև մահ[2]։
Վեպի հերոսը մահվան մահճում վերհիշում է իր կյանքի կարևորագույն փուլերը, հատկապես մեքսիկական հեղափոխության ժամանակները։ Այս պայքարից հետո նա աստիճանաբար կորցնում է իր իդեալներն ու միակ կնոջ սերը, ով իսկապես սիրում էր իրեն։ Հետո նա ամուսնանում է հողատիրոջ դստեր հետ և օգտագործում նրա ընտանիքի կապերը հսկայական հարստություն դիզելու համար[3]։ Անարգ, անհնազանդ, սեփական իդեալներին դավաճանող Արտեմիո Կրուզը ներկայացնում է Մեքսիկայի վերջին պատմության պարադոքսները, նրա քաղաքական համակարգը, միջին և բարձր իշխող դասերի սովորությունները[4]։
Քննադատություն
խմբագրելՎեպը ինքնադիտողական է, քանի որ հերոսը գտնվում է ներհայեցողության մեջ, և միևնույն ժամանակ՝ հետադարձ հայեցողության մեջ, քանի որ գլխավոր հերոսը կարող է միայն հետ նայել, նրան միայն մահն է սպասում[2]։
Հեղինակը պատմվածքը բաժանել է առանձին դրվագների՝ ըստ տարիների և գլուխների բուռն հաջորդականությամբ, որտեղ ամենահեռավոր ամսաթիվը՝ Քրուզի ծննդյան օրը, վերջինն է վեպի մեջ[2]։ Պատմությունը հերթականությամբ ներկայացվում է առաջին, երրորդ և երկրորդ դեմքով. առաջին դեմքին համապատասխանում է Արտեմիոյի հոգեվարքի ժամանակը, երրորդ դեմքով հերոսը հիշում է անցյալի իրադարձությունները, իսկ երկրորդ դեմքով Արտեմիո Կրուզը դիմում է ինքն իրեն իր իսկական անձի անունից՝ դատապարտելով սեփական կյանքը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.washingtonpost.com/entertainment/books/carlos-fuentes-mexican-novelist-dies-at-83/2012/05/15/gIQAx7dxRU_story.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Магический реализм латиноамериканского романа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2012 թ․ հունիսի 15). «Mexican Novel 'Death Of Artemio Cruz' Set For Film». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Carlos Fuentes (2009). The death of Artemio Cruz. Internet Archive. Farrar, Straus Giroux. ISBN 978-0-374-53180-5.