Գլուխգործոց
Գլուխգործոց - որևէ հեղինակի կամ արվեստագետի ստեղծագործության մեջ գաղափարական-գեղարվեստական ամենաբարձր արժանիքներն ունեցող լավագույն ստեղծագործությունը։

Միքելանջելոյի գլուխգործոց Դավթի արձանը
Գլուխգործոցին բնորոշ է ազգային և համամարդկային գաղափարների ներդաշնակ զուգակցումը, գեղարվեստական բարձր կատարելությունը։ Գլուխգործոցները ձեռք են բերում լայն ժողովրդականություն, տարածվում տարբեր ժողովուրդների մեջ[1]։
ԳլուխգործոցներԽմբագրել
Գրական գլուխգործոցներԽմբագրել
Հայ գրականության գլուխգործոցներԽմբագրել
- Դերենիկ Դեմիրճյան, Վարդանանք
- Րաֆֆի, Սամվել
- Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի
- Գաբրիել Սունդուկյան, Պեպո
- Մուրացան, Գևորգ Մարզպետունի
- Հակոբ Պարոնյան, Մեծապատիվ մուրացկաններ
- Ծերենց, Երկունք Թ դարու
Կերպարվեստի գլուխգործոցներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: հրատարակիչ կազմակերպությունը։ էջ 71
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 104)։ |