Հովհաննես Գրիգորյան
հայ խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
Հովհաննես Երվանդի Գրիգորյան (օգոստոսի 7, 1945[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։
Հովհաննես Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1945[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 7, 2013 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Հովհաննես Գրիգորյան Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Գրիգորյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)[2]։
Մահացել է փետրվարի 7, 2013-ին, Երևանում։
Բանաստեղծական ժողովածուներըԽմբագրել
- 1975 - Երգեր առանց երաժշտության
- 1979 - Բոլորովին ուրիշ աշուն
- 1982 - Անձրև մի տխուր առիթով
- 1986 - Դանդաղ ժամեր
- 1992 - Հրեշտակներ մանկության երկնքից
- 1996 - Երկու ջրհեղեղի արանքում
- 2002 - Կես ժամանակ
- 2006 - Գիշերահավասար
- 2010 - Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ
Մանկական բանաստեղծությունների ժողովածուներըԽմբագրել
- 1980 - Քո առաջին բառերը
- 1987 - Ամենա, ամենա Սոնան
Արձակ ժողովածուներըԽմբագրել
- 2004 - Մաեստրոն
- 2008 - Բաց դռների օր Մհերի քարայրում (էսսեներ եւ հոդվածներ)
- 2013 - Գերեզմանիա (վիպակ), Երևան, «Անտարես»
ՄամուլԽմբագրել
- Բանաստեղծություններ (Աշուն; «Թե ունենայի սեփական անապատ...», «Մենք հանդիպեցինք գետափին...», Լուսնահարները)։ «Գարուն», 1967, № 3, էջ 43-44։
Հրատարակումներն օտար լեզուներովԽմբագրել
- 1985 - "Потерянные письма", Ռուսաստան
- 2007 - "Constitution, Ֆրանսիա
Կատարած թարգմանություններն իսպաներենիցԽմբագրել
- 1979 - Կարլոս Ֆուենտես, Արտեմիո Կրուսի մահը (վեպ)
- 1983 - Խուլիո Կորտասար, Վիճակախաղ (վեպ)
- 1999 - Խոսե Օրտեգա ի Գասետ, Մշակույթի փիլիսոփայություն (էսսեների ժողովածու)
- 2007 - Ֆեռնանդո դե Ռոխաս, Սելեստինա (դրամա)
Կատարած թարգմանությունները ռուսերենիցԽմբագրել
- Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ (բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։ Մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
- Օլեգ Շեստինսկի, Իմ Հայաստանը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 162 էջ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ։
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- 1975 - ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր
- 1987 - Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ
- 1998 - Մովսես Խորենացու մեդալ
- 2002 - «Վահագն» մրցանակի դափնեկիր
- 2005 - Արցախի պետական մրցանակ
- 2011 - Հայաստանի պետական մրցանակ[3]
ԳրականությունԽմբագրել
- Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովհաննես Գրիգորյան հոդվածին