Ֆելիպե դե Խեսուս Կալդերոն Հինոյոսա (իսպ.՝ Felipe de Jesús Calderón Hinojosa, օգոստոսի 18, 1962, Մորելիա, Մեքսիկա), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, 2006 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը զբաղեցրել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը։

Ֆելիպե Կալդերոն
իսպ.՝ Felipe Calderón
Դրոշ
Դրոշ
(56-րդ) Մեքսիկայի նախագահ
2006, դեկտեմբերի 1 - 2012, նոյեմբերի 30
Նախորդող Վիսենտե Ֆոքս
Հաջորդող Էնրիկե Պենիա Նիետո
 
Կուսակցություն՝ Ազգային շարժման կուսակցություն և Q6064551?
Կրթություն՝ Escuela Libre de Derecho?, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Instituto Tecnológico Autónomo de México?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և տնտեսագետ
Ազգություն մեքսիկացի
Ծննդյան օր օգոստոսի 18, 1962(1962-08-18)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հայր Luis Calderón Vega?
Ամուսին Մարգարիտա Սավալա
 
Կայք՝ felipe.org.mx
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նա եղել է Մեքսիկայի Ազգային գործողություն կուսակցության նախագահը և երեք ամենաազդեցիկ մեքսիկացի քաղաքական կուսակցությունների առաջնորդներից մեկը։

Նախքան նախագահությունը, Կալդերոնը ստացել է երկու մասնագիտություն։ Նա ծառայել է որպես ազգային կուսակցության նախագահ, դաշնային պատգամավոր և Վիսենտե Ֆոքսի կաբինետի քարտուղար։

Մինչև նախագահության անցնելը պայքարել է նախորդ վարչակազմի դեմ։

Դաշնային ընտրական ինստիտուտի պաշտոնական ընտրական արդյունքներում Կալդերոնը հավաքեց ոչ պակաս, քան 1% առավելության ընդհանուր քանակը։

Կալդերոնի հաղթանակը հաստատվեց 2006 թվականի սեպտեմբերի 5-ին` դաշնային ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Նրա նախագահությունը նշանավոր է նրանով, որ նույն շրջանում Մեքսիկայում սկզբնավորվեց Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմը։

Առաջին լուրջ կարտելը դա Միչոական կարտելն էր։ Ֆելիպե Կալդերոնը 6500-անոց դաշնային զորքերը ուղարկեց թմրակարտելների դեմ պայքարի համար։

2006-2013 թվականներին` նրա կառավարման ընթացքում, Մեքսիկայի թմրամիջոցների պատերազմի ընթացքում սպանվեց մոտ 12,0000 մարդ։ Կարտելների գործունեության նրա պլանը ձախողվեց։

Անձնական կյանք խմբագրել

Ֆելիպե Կալդերոնը ծնվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Մորելիա քաղաքում։ Եղել է Կալդերոնների ընտանիքի հինգ որդիներից ամենակրտսերը։ Նրա հայրը եղել է Ազգային գործողություն կուսակցության համահիմնադիրը։

Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է կուսակցական գործերը համակարգելով։ Երիտասարդ Կալդերոնը նաև օգնել է իր հորը աշխատանքի մեջ երիտասարդ հասակում։

Երիտասարդական հասակում Կալդերոնը Մորելիայից տեղափոխվում է Մեխիկո, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան։ Ավելի ուշ տնտեսագիտական ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան։

Հետևելով հոր օրինակին նա շարունակել է հոր գործը կուսակցությունում և դարձել է կուսակցության նախագահը՝ հոր պաշտոնաթողից հետո։ Հենց այս տարիներին նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Մարգարիտա Զավալային, ով ծառայում էր կոնգրեսում, որպես դաշնային պատգամավոր։

Ներկայումս նրանք ունեն երեք երեխա՝ Մարիան, Լուիս Ֆիլիպե Խուանը և Պաբլոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիպե Կալդերոն» հոդվածին։