Ֆինլանդիայի նախագահը պետության ղեկավարն է։

 Ֆինլանդիայի նախագահ
ֆիններեն՝ Suomen tasavallan presidentti
շվեդ.՝ Republiken Finlands president
Նախագահական շտանդարտ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Սաուլի Նինիստո

սկսած 2012 թվականից
Նշանակողընտրությունների արդյունքով
Պաշտոնավարման ժամկետ6 տարի, ոչ ավելի, քան երկու ժամկետով
Անդրանիկ պաշտոնավարԿաարլո Ստոլբերգ
Աշխատավարձ160 հազար եվրո՝ տարեկան
Կայքpresidentti.fi

Ֆինլանդիայի նախագահի պաշտոնը հիմնադրվել է 1919 թվականին։ 2012 թվականի մարտի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Սաուլի Նինիստոն, որը հաղթել է 2012 թվականի փետրվարի 5-ի նախագահական ընտրություններում[1] և երկրորդ անգամ վերըտրվել՝ 2018 թվականի հունվարի 28-ի ընտրություններում[2]։

Ընտրության կանոններ խմբագրել

Ընտրության կանոնները սահմանվել են Ֆինլանդիայի Սահմանադրությամբ, որն ուժի մեջ է մտել 2000 թվականի մարտի 1-ից։

Ֆինլանդիայի Հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ։ Իրադարձությունների բնականոն ընթացքի դեպքում նախագահական ընտրություններն անցկացվում են 6 տարին մեկ։ Գործող նախագահի պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նոր նախագահն ընտրվում է հնարավորինս սեղմ ժամկետում։

Երկրի նախագահ կարող է դառնալ միայն ֆինլանդացին։ Նույն անձը կարող է նախագահ ընտրվել ոչ ավելի, քան երկու հաջորդական ժամկետով։

Նախագահի թեկնածու կարող է առաջադրել այն քաղաքական կուսակցությունը, որը խորհրդարանում առնվազն մեկ տեղ է ստացել նախորդ ընտրություններում, կամ ընտրողների առնվազն 20 000 ձայն։

Եթե առաջադրվել է միայն մեկ թեկնածու, ապա նա նախագահ է դառնում առանց քվեարկության։ Հակառակ դեպքում քվեարկության առաջին փուլը տեղի է ունենում հունվարի երրորդ կիրակի օրը։ Եթե թեկնածուներից մեկը հավաքում է 50% + 1 ձայն, նա դառնում է նախագահ։ Հակառակ դեպքում 3 շաբաթ անց նշանակվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն հաղթում է։ Ձայների հավասարության դեպքում ընտրությունների արդյունքները որոշվում են վիճակահանությամբ։

Նոր նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրություններին հաջորդող ամսվա առաջին օրը (փետրվարի 1-ին կամ մարտի 1-ին)՝ ժամը 12:00-ին հանդիսավոր ելույթ ունենալով խորհրդարանի առջև։ Դրանից հետո (ժամը 12։ 20-ի սահմաններում) սկսվում են նոր նախագահի լիազորությունները և ավարտվում նախորդի լիազորությունները։

Երդում խմբագրել

Երդման տեքստն ամրագրված է Ֆինլանդիայի Սահմանադրության 56-րդ հոդվածով։

  Ես՝ (անուն)-ը, որին ժողովուրդը ընտրել է Ֆինլանդիայի Հանրապետության Նախագահ, հայտարարում եմ, որ նախագահի պարտականությունները կատարելիս ազնվորեն և հաստատ կպահեմ Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իմ բոլոր ուժերը կներդնեմ ի շահ Ֆինլանդիայի ժողովրդի[3]։  

Ֆինլանդիայի նախագահների ցանկ խմբագրել

      Ազգային առաջադիմական կուսակցություն

      Գյուղացիական միություն

      Ազգային կոալիցիա

      Ֆինլանդիայի կենտրոն

      Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Լուսանկար Նախագահ Լիազորությունների ժամկետ Կառավարման տևողություն Կուսակցություն
1   Կաարլո Ստոլբերգ (1865-1952) 1919 թվականի հուլիսի 25-ից 1925 թվականի մարտի 2-ը 2048 օր Ազգային առաջադիմական կուսակցություն
2   Լաուրի Ռելանդեր (1883-1942) 1925 թվականի մարտի 2-ից 1931 թվականի մարտի 2-ը 2191 օր Գյուղացիական միություն
3   Պեր Սվինհուվուդ (1861-1944) 1931 թվականի մարտի 2-ից 1937 թվականի մարտի 1 2191 օր Ազգային կոալիցիա
4   Կյույոստի Կաիո (1873-1940) 1937 թվականի մարտի 1-ից 1940 թվականի դեկտեմբերի 19 1390 օր Գյուղացիական միություն
5   Ռիստո Ռյուտի (1889-1956) 1940 թվականի դեկտեմբերի 19-ից 1944 թվականի օգոստոսի 1-ը 1321 օր Ազգային առաջադիմական կուսակցություն
6   Կարլ Մաներհայմ (1867-1951) 1944 թվականի օգոստոսի 4-ից 1946 թվականի մարտի 4-ը 578 օր անկուսակցական
7   Յուխո Պաասիկիվի(1870-1956) 1946 թվականի մարտի 11-ից 1956 թվականի մարտի 1-ը 3633 օր Ազգային կոալիցիա
8   Ուրխո Կալևա Կեկկոնեն (1900-1986) 1956 թվականի մարտի 1-ից 1982 թվականի հունվարի 27-ը 9464 օր Ֆինլանդիայի կենտրոն
9 Մաունո Կոյվիստո (1923-2017) 1982 թվականի հունվարի 27-ից 1994 թվականի մարտի 1-ը 4417 օր Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
10   Մարտի Ահտիսաարի (ծնված՝ 1937) 1994 թվականի մարտի 1-ից 2000 թվականի մարտի 1-ը 2192 օր Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
11   Տարյա Հալոնեն (ծնված՝ 1943) 2000 թվականի մարտի 1-ից 2012 թվականի մարտի 1-ը 4383 օր Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
12   Սաուլի Նինիստո (ծնված՝ 1948) 2012 թվականի մարտի 1-ից մինչև օրս Գործող նախագահ

Ժամկետը լրանում է 2024 թվականին

Ազգային կոալիցիա

Նստավայր խմբագրել

Ֆինլանդիայի նախագահն ունի երեք պաշտոնական նստավայր՝ նախագահական պալատ և Մանթյունիեմի[4] (Հելսինկիում), ինչպես նաև ամառային նստավայր՝ Կուլտարանտա (Նաանտալիի մոտ)։

Աշխատավարձ խմբագրել

2012 թվականից ի վեր նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 160 հազար եվրո։ Նախագահը նաև ստանում է շուրջ 200 հազար եվրո հանդիպումների և ներկայացուցչական այլ կարիքների կազմակերպման համար։ Ֆինլանդիայի և արտերկրի պետական այցերի, ինչպես նաև այլ հանդիպումների համար 2012 թվականին հատկացվել է 2,9 միլիոն եվրո։ 2012 թվականի ընդհանուր նախահաշիվը կազմել է 19 միլիոն եվրո (2011 թվականին՝ 21,8 միլիոն եվրո)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саули Ниинистё — 12-й президент Финляндии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 февраля 2012.(Ստուգված է 5 փետրվարի 2012)
  2. Ниинистё победил в первом туре на выборах президента Финляндии, получив более 62% голосов
  3. Конституция Финляндии — Конституции государств (стран) мира
  4. Президент Халонен показывала президентскую резиденцию Mäntyniemi будущему президенту Ниинистё // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 февраля 2012.(Ստուգված է 6 փետրվարի 2012)
  5. Новый президент обойдётся в 19 миллионов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 февраля 2012.(Ստուգված է 6 փետրվարի 2012)

Արտաքին հղումներ խմբագրել