Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l'Atlantique nord)[3], Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպություն, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից, բայց առավել հաճախ կիրառում են Ատլանտյան դաշինք անվանումը կամ ավելի կարճ՝ Ալիանս կամ Դաշինք։

ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի դրոշը
Изображение логотипа

Դաշինքի անդամ հանդիսացող երկրները
ՏեսակՌազմաքաղաքական դաշինք, միջկառավարական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն և բազմազգ ռազմական կոալիցիա
Երկիր Բելգիա
ՀապավումՆԱՏՕ / NATO/OTAN
ԿարգախոսAnimus in consulendo liber
(լատիներեն՝ անկաշկանդ միտք մտորումների մեջ)
Հիմնադրված1949 թ. ապրիլի 4
Նպատակներարտաքին ագրեսիայից պաշտպանում
Գլխադասային գրասենյակԲելգիա Բրյուսել, Բելգիա
ՏարածաշրջանՀյուսիսայն ատլանտիկայի տարածքաշրջան
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարԵնս Սթոլթենբերգ (Jens Stoltenberg)
Անդամ երկրներ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահԿնուդ Բարթելս (Knud Bartels)
Անվանված էՀյուսիսատլանտյան պայմանագիր
Կամավորներ32 երկիր[1]
ՀիմնադիրՊոլ Անրի Սպաակ[2], Lester B. Pearson?[2], Gustav Rasmussen?[2], Ռոբեր Շուման[2], Բյարնի Բենեդիկտսոն[2], Carlo Sforza?[2], Joseph Bech?[2], Dirk Stikker?[2], Հալվարդ Լանգե[2], José Caeiro da Mata?[2], Ernest Bevin?[2] և Dean Acheson?[2]
Կայքnato.int(անգլ.)(ֆր.)(ռուս.)(ուկր.)

Սույն պայմանագրի տեքստը, որը ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին[4], հիմնեց Հյուսիսատլանտյան խորհուրդը (ՀԱԽ), և վերջինիս շնորհեց իր գործունեության համար անհրաժեշտ առաքելությամբ։ Կորեական պատերազմի սանձազերձման շոկը ՀԱԽ-ին ուղղորդում է 1950 թվականի վերջին ստեղծել մշտական ինտեգրալ ռազմական կազմակերպություն, որը համարվում է մինչ օրս ՆԱՏՕ-ի տարբերակիչ հանգամանքը և վերջինիս օժտում է ռազմական իրավասություններով, որպիսիք ոչ մի պաշտպանական դաշինք չուներ։ ՆԱՏՕ-ի տերմինի ներքո վերջինիս կիրառումն ընդգրկում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների իրավաբանական դաշինքը, ինչպես նաև վերջինիս նպատակներն իրագործելու նպատակով քաղաքացիական և ռազմական կազմակերպությունների հիմնադրումը։
Ֆրանսիան, համենայն դեպս, արեց բացառություն՝ 1966 թվականին որոշելով մնալ Ատլանտյան դաշինքի անդամ, սակայն լքել ռազմական ինտեգրալ կազմակերպությունը, որի լիիրիավ անդամ կրկին դարձավ 2009 թվականին։

Դաշինքը սկսում է գործել Սառը պատերազմի սկզբում և առավել առանձնահատուկ կերպով՝ Բեռլինի շրջափակման ընթացքում, որն իրականացնում էր Խորհրդային միությունը։ Նրա առաջնահերթ առաքելությունն էր Արևմտյան Եվրոպայի անվտանգության ապահովումը՝ ԱՄՆ-ի հետ ամուր համատեղ դաշինք հիմնելով։ Սա եվրոպացիների համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ միակ ուղին Խորհրդային միության ծավալապաշտական փորձերից պաշտպանվելու համար։ Ըստ առաջին Գլխավոր քարտուղար Լորդ Իսմեի՝ «ՆԱՏՕ-ի դերը ռուսներին դրսում պահելն է, ամերիկացիներին՝ ներսում և գերմանացիներին՝ խնամակալության ներքո»։ ՆԱՏՕ-ն Արևմտյան բլոկի կոշտ միջուկն է։ 1955-91 թվականների ընթացքում ՆԱՏՕ-ի թշնամին Խորհրդային միության կողմից ձևավորված Վարշավյան պակտն էր՝ Ատլանտյան դաշինքին ԳԴՀ-ի անդամակցումից և վերջինիս վերազինումից հետո։ ՆԱՏՕ-ն կազմավորվում է դիմագրավելու այդ վտանգին ռազմավարական հայեցակարգերի սահմանմամբ, որոնք վերաբերում էին միջուկային զենքին, համակարգված պլանավորմանն իր բոլոր անդամ-երկրների և վերջիններիս ռազմական միջոցների միջև, ինչպես նաև աշխարհագրական տարածքով ինտեգրալ հրամանատարություններին, որոնցից Շեյփն ամենակարևորն է (անգլերեն՝ Supreme Headquarters Allied Powers Europe կամ Եվրոպայի միացյալ ուժերի բարձրագույն գլխամաս կամ Շեյփ՝ հապավման հայերեն տառադարձումից)։

ԽՍՀՄ-ի կազմալուծումից և Սառը պատերազմից հետո՝ 1991 թվականին, Ատլանտյան դաշինքը շարունակեց իր գոյությունը՝ անկախ իր գոյության հիմնական պատճառի վերացումից։ Այն սկսեց ընդլայնվել Արևելյան բլոկի և Խորհրդային միության նախկին հանրապետությունների անդամակցություններով։ Այն հաշվի առավ նոր ճգնաժամերն ու վտանգները, ինչպիսիք են նախկին Հարավսլավիայի ազգայնական հակամարտությունները, միջազգային ահաբեկչության ծաղկումը կամ էլ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, որոնց հետևանքով էլ ՆԱՏՕ-ն խորապես մի քանի անգամ վերանայեց իր ռազմավարական հայեցակարգն ու քաղաքացիական և ռազմական կառուցվածքային բաժանումները։ Այն Եվրոպայում և աշխարհում զարգացրեց գործընկերության համակարգված քաղաքականություն, որի շնորհիվ Դաշինքի անդամ-երկրները, 1994 թվականից սկսած, Ռուսաստանի, վերջինիս ազդեցության տակ գտնվող երկրների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի չեզոք երկրների հետ մեկնարկեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը։ ՆԱՏՕ-ն ԵՄ-ի հետ համատեղ 2002 թվականին մեկնարկել է արտոնյալ հարաբերությունններ՝ «Անվտանգության և պաշտպանության Եվրոպական անհատականություն»-ը (ԱՊԵԱ), որն օժանդակություն է ստանում ՆԱՏՕ-ի կողմից՝ համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության բնագավառներում որոշ գործողությունների իրականացման համար։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որը սկզբնապես գտնվում էր Լոնդոնում, իսկ այնուհետև՝ Փարիզում, 1966 թվականից ի վեր գտնվում է Արենում (Բրյուսելի թաղամաս, Բելգիա), որի հիմնական ռազմական հրամանատարությունը՝ Շեյփը, որը սկզբում տեղեկայված է եղել Ռոկանկուրում (Ֆրանսիա), այսօր գտնվում է Մեզիեռում (Մոնս)՝ կրկին Բելգիայում։

Պատմություն

խմբագրել

1949-91 թվականներ, ՆԱՏՕ-ի ծագումն ու զարգացումը Սառը պատերազմի ընթացքում

խմբագրել

Մշտական կազմակերպության անհրաժեշտություն

խմբագրել

Հյուսիսատլանտյան խորհուրդն (ՀԱԽ) իր առաջին նիստը գումարեց Վաշինգտոնում՝ 1949 թվականի սեպտեմբերին և հիմք դրեց այնպիսի կազմակեպության ստեղծմանը, որի հիմնական նպատակն անդամների միջև տարաբնույթ քաղաքական, տեխնիկական և ռազմական հարցերի շուրջ կոնսենսուս ապահովելն էր, ինչպես նաև նույն անդամ-երկրների համար պաշտպանական պլանների համակարգումը։ Շտապ անհրաժեշտություն է առաջանում մշտական կազմակերպության հիմնադրել։ 1952 թվականի փետրվարին ՀԱԽ-ի Լիսաբոնում գումարած նիստում Դաշինքը վերակազմակերպվում է, որը դառնում է մշտական կազմակերպություն, որի նստավայրը դառնում է Փարիզը։ Լորդ Իսմեն դառնում է ՆԱՏՕ-ի առաջին Գլխավոր քարտուղարը։
ՆԱՏՕ-ի խորհրդարանականների առաջին համաժողովը գումարվում է Փարիզում՝ 1955 թվականի հուլիսին, որն այնուհետև 1966 թվականի նոյեմբերին վերածվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ժողովի։

Ամբողջական ռազմական կազմակերպություն

խմբագրել

Կորեայի պատերազմի սանձազերծումն արագացնում է որոշումների ընդունումը․ 1950 թվականի դեկտեմբերի 19-ին ՀԱԽ-ը գեներալ Դուայթ Այզենհաուերին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զգալի հեղինակություն էր վայելում, Եվրոպայի միացյալ զինուժի գերագույն հրամանատար է նշանակում։ 1951 թվականի ապրիլի 2-ին սկսում է գործել Եվրոպայի դաշնակցային հրամանատարությունը, իսկ Եվրոպայի գլխավոր դաշնային ուժերի շտաբ կայանը (Շեյփ) հիմնադրվում է Ռոկանկուրում՝ Փարիզի մոտակայքում։ Անդամ-երկրներն իրենց զինուժի ամբողջական կամ մասնակի կառավարումը հանձնում են ՆԱՏՕ-ի հրամանատարության ենթակայությանը և ապահովում են վերջինիս գործունեության հետ կապված ծախսերը։ Հսկայածավալ բարձրագույն մարմնի ընդարձակման նպատակով՝ առնվազն քանակական առումներով՝ ընդդեմ խորհրդային պայամանական զինուժի, ՆԱՏՕ-ն 1950-ական թթ․ պլաններ է մշակում, որոնք հանգեցնում են իր արևմտյան ուժերի զգալի աճին․ հայտարարված նպատակների մի մասն իրականանում է։ Ֆրանսիան մասնավորապես եվրոպական ճակատում գտնվող իր զինուժն ուղարկում է Ալժիրի դեմ պատերազմող իր զինուժին համալրման համար։ Նմանապես, ԱՄՆ-ն կրճատում է իր զինուժի քանակը Եվրոպայում Վիետնամի դեմ պատերազմի ընթացքում։

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում

խմբագրել

ԱՄՆ-ն բազմաթիվ ուժեր է կիրառում Եվրոպայում Սառը պատերազմի ողջ ընթացքում։ Այդ զինուժը Եվրոպայում ԱՄՆ-ի զինուժի հրամանատարության ներքո էր գործում, որի գլխավոր հրամանատարը նաև Եվրոպայում դաշնակցային բարձրագույն հրամանատարն էր։ Թվային տվյալներով ամենակարևորը նրա ցամաքային 7-րդ զորքն էր, ծովային զինուժն ու վեցերորդ նավատորմը, որը գործում էր Միջերկրական ծովում։ Օդուժը ներառում էր Երրորդ օդուժը Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Գերմանիայում տեղակայված 17-րդ օդուժն ու Իսպանիայում տեղակայված 16-րդ օդուժը։ Ընդհանուր առմամբ 1960-ական թվականներին այս ամենի համար օգտագործվել են շուրջ 2000 ինքնաթիռ[5][6][7]։

1960-ական թվականներին, Եվրոպայում իրենց թիվը կրճատելու նպատակով ամերիկացիներն այնտեղ նախատեղակայում են տեխնիկա և այն օժտում օդային փոխադրման իրավասությամբ, որի շնորհիվ նրանք կարողանում են ճգնաժամի դեպքում ԱՄՆ և Եվրոպա տանել մեծաքանակ տեխնիկա։ Իրենց կարողության ցուցադրման նպատակով նրանք կարևոր զորավարժություններ են կազմակերպում 1963 թվականին, որը հայտնի է «Բիգ Լիֆթ» անվամբ և որի ընթացքում շուրջ 14500 ամերիկացի զինվոր օդանավով ԱՄՆ-ից տեղափոխվում են Գերմանիա 64 ժամվա ընթացքում։
1957 թվականին 71000 ամերիկացի զինվոր տեղակայվում են Ֆրանսիայում։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումից դուրս է գալիս 1967 թվականին, որը հանգեցնում է դեռևս 1960-ական թվականներին ՆԱՏՕ-ի այլ անդամ-երկրների տարածքում տեղակայված 300000 զինվորականի տեղահանմանը։

ԳՖՀ-ի անդամակցություն

խմբագրել

1950-ական թվականներից սկսած ամերիկացիները ցանկանում են, որպեսզի ԳՖՀ-ն նպաստի սեփական պաշտպանությանն ու անդամակցի Դաշինքին։ Ֆրանսիան շարունակում է մտավախություն ունենալ գերմանական հզոր պետության կրկին առաջացման համար, որը գլխավոր կդառնար եվրոպայում, և այսպիսով ընդդիմանում է Արևմտյան Գերմանիայի վերազինմանը։ Հաշվի առնելով ամերիկյան պնդումն ու տնտեսաֆինանսական հրամայականները՝ Ֆրանսիան նախաձեռնում է ստեղծել Եվրոպական պաշտպանության համայնք՝ ԵՊՀ, որի անդամ կլիներ ԳՖՀ-ն և որը կօգտվեր իրեն ընձեռած երաշխիքներից։ Գրեթե երկու տարի տևած բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվում, բայց Ֆրանսիայի խորհրդարանը վերջապես 1954 թվականին մերժում է ԵՊՀ-ի ստեղծումը։ Այդ փաստով պայմանավորված՝ Դաշինքին ԳՖՀ-ի անդամակցությունը դառնում է անխուսափելի և 1955 թվականի մայիսին անդամակցությունը դառնում է ավելի հստակ։ Այն համաձայնում է վերազինման պլանի հետ, որի նպատակը մի քանի տարվա ընթացքում զինուժի ձևավորումն էր (գերմաներեն՝ Bundeswehr)՝ բաղկացած 495000 անձնակազմից և որը հետագա տարիներին դարձավ ՆԱՏՕ-ի դաշնակցային զորքերի կարևորագույն բաղկացուցիչը՝ Կենտրոնական Եվրոպայի ճակատում։ Որպես անմիջական ռեակցիա՝ Խորհրդային միությունը ձևավորում է Վարշավայի պակտը՝ ռազմական դաշինք իր յոթ արբանյակ-երկրների հետ։
Սառը պատերազմի ընթացքում երեք այլ երկրներ են միանում Դաշինքին՝ Հունաստանն ու Թուրքիան՝ 1952 թվականին՝ իրենց հարավային կողմն ամրապնդելու նպատակով[8]։ Իսպանիան, որը ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագրերի շնորհիվ նախապես նպաստում էր ՆԱՏՕ-ին, վերջինիս անդամակցում է 1982 թվականին՝ գեներալ Ֆրանկոյի դիկտատուրայի անկումից հետո։

ՆԱՏՕ-Վարշավայի պակտ հակադրություն

խմբագրել

Երկու դաշինքը ողջ Սառը պատերազմի ընթացքում մոբիլիզացնում են իրենց պայմանագրային ռազմական միավորները։ Վարշավայի պակտն ուներ թվային նշանակալի գերակայություն։ 1980-ական թվականների սկզբին Վարշավայի պակտի անդամ-երկրների զինուժն ուներ 5,7 միլիոն անձնակազմ, որոնցից 4 միլիոնն՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի։ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մշտական զինուժը բաղկացած էր 4,4 միլիոն տղամարդուց, որոնցից 2,6 միլիոնը տեղակայված էին Եվրոպայում։ Կարևագորույն ուժերը տեղակայված էին երկու Գերմանիաների սահմանի երկայնքով։ Այս ճակատի երկայնքով Վարշավայի պակտը տեղակայել էր 95 դիվիզիա, ավելի քան 25000 տանկ ու 4500 ինքնաթիռ։ Մինչդեռ ՆԱՏՕ-ն ուներ 35 դիվիզիա, որը կազմված էր 7600 տանկից և 2000 ինքնաթիռից։

Միջուկային զենքի կիրառում ու կիրառման դոկտրին

խմբագրել

Միջուկային թեման ՆԱՏՕ-ի պատմության կենտրոնական մասն է կազմում։ Միջուկային զենքի տարածման կանխարգելումն ատլանտյան ռազմավարության իշխող առանցքն էր՝ ի հակադրություն Արևելյան բլոկի պայմանագրային կարևոր ուժերի։ Հիմնադրված լինելով էականորեն ԱՄՆ-ի միջուկային զենքերի վրա՝ այն համատեղ ընդունված կարգով համարվում է ամերիկյան միջուկային ամպհովանի՝ ի շահ եվրոպացիների։ Վերջինիս արժանահավատությունը բանավեճերի առարկա է հանդիսանում Սառը պատերազմի ողջ ընթացքում՝ հատկապես Ֆրանսիայի, բայց նաև Մեծ Բրիտանիայի կողմից, որոնք իրենց օժտում են միջուկային կանխարգելման սեփական զինուժով։

Միջուկային ռազմավարություն

խմբագրել

Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռմբահարությունից հետո միջուկային զենքն անմիջապես չի դառնում օպերացիոն կիրառման առարկա։ Վերջինիս կիրառման դոկտրինի սահմանումն ու կիրառելի դարձնելու վեկտորների մասին հարցերը լուծվում են 1954 թվականին՝ Եվրոպայում առաջին միջուկային զենքերի կիրառմամբ։ Մինչ այդ, ամերիկացիները կարող էին միջուկային զենքի կիրառման վտանգի սպառնալիք ստեղծել, որն էլ արվում է Բեռլինի շրջափակման ընթացքում՝ 1948-49 թվականներին․ Ռազմավարական օդուժի հրամանատարության Բ29 ռազմավարական ռմբակոծիչներ են ուղարկվում Անգլիա՝ որպես քաղաքական ժեստ, քանի որ դրանք լիցքավորված չէին ատոմային ռումբերով։ Ամբողջական ատոմային ռումբեր են պահվում սկսված 1954 թվականից, երբ բրիտանացիներն ամերիկացիներից ձեռք են բերում այդ ռումբերի կիրառման կենտրոնացված պարտավորվածություն։
Իրենց կողմից բրիտանացիները 1950-ական թվականներին զարգացնում են սեփական միջուկային զենքի կարողությունները։ ԱՄՆ նախագահ Քենեդին եվրոպական երկրների կողմից անկախ միջուկային զենքերի զարգացմանը թշնամաբար է վերաբերում։ Ամերիկյան ճնշման ներքո բրիտանացիները 1962 թվականի դեկտեմբերին կայացած Նասոյի գագաթաժողովի ընթացքում համաձայնում են այսուհետ դիմել ԱՄՆ-ին՝ ռազմավարական զենքերի ձեռքբերման նպատակով, և իրենց ողջ միջուկային զենքի կարողությունը տրամադրել ՆԱՏՕ-ին, սակայն իրենք անկախ են մնում վերջինիս կիրառման մասին վերջնական որոշում կայացնելիս։ Այդ ժամանակահատվածից սկսած Մեծ Բրիտանիան երկիմաստ քաղաքականություն է վարում իր միջուկային զենքերի հնարավոր թիրախների ընտրության անկախության վերաբերյալ՝ համարելով, որ որոշման երկրորդ կենտրոնը կատարելագործում է արևմտյան երկրների կանխարգելումը՝ եզակիորեն կոմպլեքսավորելով խորհրդային ռազմագետների խնդիրը՝ Ֆրանսիայի կողմից տարվող անկախության նույն տրամաբանության հիմքի վրա, որին առաջադրում են դառնալ Նասոյի համաձայնագրի անդամ, սակայն Գոլը 1963 թվականի հունվարին մերժում է այն։ ԱՄՆ նախագահ Քենեդին, այնուհետև Ջոնսոնը հանդիպում են գերմանացիների ճնշմանը՝ ՆԱՏՕ-ի այլ անդամ-երկրների միջուկային զենքերին հասանելիության առումով՝ միջուկային ամպհեվանիին վերաբերող որոշումներին ավելի լավ ասոցացվելու համար։ Ամերիկացիներն իրենց հերթին բազմակողմ միջուկային ուժի նախագիծ են իրագործում ՆԱՏՕ-ի շրջանակներում, որի մասին առաջին անգամ հիշատակվում է 1960 թվականի վերջին՝ ՀԱԽ-ի մի ժողովի ընթացքում, սակայն, որոշակի յուրահատկություններով պայմանավորված, այն կոնսենսուսի չի հանգեցնում։ Զուգահեռաբար, ՄԱԿ-ի շրջանակներում Խորհրդային միության հետ տեղի են ունենում շարունակական բանակցություններ միջուկային զենքի տարածման վերահսկողության հարցերի վերաբերյալ, ովքեր ամեն գնով դեմ են գնում Գերմանիայի կողմից միջուկային զենքին հասանելիությանը։ Բազմակողմ միջուկային ուժի ստեղծման թեման վերջնականապես փակվում է 1965 թվականին, որը նպաստում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասին բանակցությունների մեկնարկին։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ տարիներ շարունակ ԱՄՆ-ն ռազմավարական ճնշող գերակայություն ուներ Խորհրդային միության նկատմամբ վերջինիս կողմից 1957 թվականի հոկտեմբերի 1-ին Սպուտնիկ-1 տիեզերանավի բացթողումը դեպի տիեզերք Ռ-7 Սեմյորկա հրթիռի օգնությամբ, որն իր հերթին կիրառելի էր որպես միջմայրցամաքային միջուկային հրթիռ, խորհրդանշում է մի դարաշրջանի ավարտ, որի ընթացքում եվրոպացիներն իրենց զգում էին ամերիկյան դոկտրինի հովանու ներքո՝ ընդդեմ զանգվածային միջուկային բռնությունների։ Որպես հովանու հավաստիք էին ամերիկացիների զինվորների առկայությունը եվրոպական մայրցամաքում, որոնք խորհրդային հնարավոր հարձակման դեմ պաշտպանիչ դեր էին ստանձնել։
1960-ական թվականներին քննարկում է գնում ամերիկյան միջուկային ամպհովանիի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից զանգվածային բռնությունների դեմ ռազմավարության վերանայման վերաբերյալ՝ ի շահ Մքնամարայի կողմից ՆԱՏՕ-ին առաջարկած պայմանագրային ուժերի ամրապնդման լավ ընտրված պատասխանի վրա, հատկապես ՀԱԽ-ի՝ 1962 թվականի մայիսի 5-ին Աթենքում գումարած ժողովի ընթացքում։ ՆԱՏՕ-ի Եվրոպայի անդամ-երկրները վերապահումներ են ունենում մի քանի պատճառներով․ իրենց պայմանագրային ուժերի ամրապնդումը Խորհրդային միությանը կերևար արևմտյան երկրների նվազ վճռականությունը միջուկային զենք կիրառելու վերաբերյալ։
Պարտականությունների բաժանման առաջարկը հանգեցնում է նրան, որ ամերիկացիները ձեռք են բերում վերահսկողություն միջուկային ողջ զինանոցի նկատմամբ՝ եվրոպացիներին վերապահելով երկրորդային դեր և վերջիններիս պահանջելով պաշտպանության ֆինանսավորման ջանքեր, որը հարաբերականորեն անիրատեսական էր։ Ֆրանսիայի կողմից ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական կազմակերպության ստորաբաժանումից դուրս գալուց և պայմանագրային ուժերի մակարդակի մասին համաձայնագրի ձեռբբերումից հետո կոնսենսուսով 1967 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ն ընդունում է ռազմավարական նոր հայեցակարգ՝ ներառելով ճկուն պատասխանի կամ արձագանքման դոկտրինը։
ՆԱՏՕ-ի կազմակերպման հարմարեցումն անհրաժեշտ է դառնում Ֆրանսիայի կողմից կառույցի ռազմական միացյալ ստորաբաժանումից դուրս գալուց հետո։ Միջուկային պլանների խումբը (ՄՊԽ) ստեղծվում է 1966 թվականի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կազմում և առանց Ֆրանսիայի միջուկային դոկտրինի վերաբերյալ խորհրդատվությունների ընթացակարգի համար։ 1974 թվականին ՀԱԽ-ի հայտարարությունն ատլանտյան հարաբերությունների վերաբերյալ փաստում է, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային ուժերն ի վիճակի են բավարար կանխարգելիչ դեր խաղալ Դաշինքի գլոբալ ամրապնդման տեսանկյունից։

Միջանկյալ միջուկային և տակտիկա

խմբագրել

Միջին հեռահարության հրթիռների և միջուկային տակտիկական զենքերի տեղակայումը սկսվում է 1955 թվականին՝ Արևմտյան Գերմանիայում, 1957 թվականին՝ Իտալիայում և 1958 թվականին՝ Ֆրանսիայում։ Տեղակայումը մեծ թափով ընթանում է 1960-ական թվականներին և գագաթնակետին է հասնում 1971 թվականին՝ հասնելով 7300 միավոր միջուկային զենքի մատակարարման միջուկային մարտագլխիկների տեսքով (հաուբիցներ, ցամաք-ցամաք և զենիթահրթիռային համակարգ, տորպեդներ և այլն), որոնք տեղակայված էին ՆԱՏՕ-ի յոթ անդամ-երկրների տարածքում։ Հետապնդելով Միջուկային զսպմանն ուղղված ոչ-ամերիկյան զինուժի կողմից ՆԱՏՕ-ին ավելի կարևոր անդամակցության քաղաքականություն՝ սկսած 1960-ական թվականներից, գրեթե 35-40% զինուժը կիրառվել է ոչ-ամերիկյան ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի կողմից միջուկային զինուժի համատեղ կառավարման հետ մեկտեղ, որն անվտանգության զինման դրույթ էր ներառում։ Իր դիրքորոշման առաջնանյության պատճառով Արևմտյան Գերմանիան ընդունում է տակտիկական միջուկային զենքերի զգալի համամասնությունը։ 1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականներին, հաջորդական նահանջները դրանց թիվը հասցնում են 4000-ից էլ պակաս զենքի, երբ 1990-91 թվականին Արևելյան բլոկը փլուզվում է և 1994 թվականին մնացած շուրջ 480 զինատեսակը, որոնք Բ61 տեսակի ռումբեր էին, ոչնչացվում են՝ վերևից ինքնաթիռից նետելով։
Միջանկյալ միջուկային։ Միջանկյալ հեռահարության ՍՍ-հրթիռների ներկայացումը, ՍՍ-20 տիպի հրթիռների նորամուծությունը Խորհրդային միության կողմից 1970-ական թվականների վերջերին Արևելք-Արևմուտք թարմ հակամարտության ընդհանուր ենթատեքստում գրեթե մեկ տասնամյակ տևած դադարի պարագային հանդիսանում է այսպես կոչված եվրոհրթիռային ճգնաժամի հիմքը։ 1979 թվականի դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները երկակի որոշում են կայացնում, որով համատեղում են Եվրոպայում ՄԳՄ-31 Փերշինգ և ԲԳՄ-109Գ Գրիֆոն տեսակի ամերիկյան հրթիռների տեղակայումը, և Խորհրդային միության հետ համատեղ զինտեխնիկայի կառավարման հավելյալ զուգահեռ ջանքի մասին որոշում են ընդունում, որի նպատակն է խուսափել տեղակայված զինտեխնիկայի կիրառումից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն իր մեծ առաջկցությունն է հայտնում այդ որոշմանը։ Տեղակայումները մեկնարկում են, բայց այդ անմիջական հեռահարության հրթիռների վերացման համաձայնագիրը կնքվում է 1987 թվականի վերջին։ Տակտիկական միջուկային։ ՆԱՏՕ-ն մեծ դժվարությունների է հանդիպում տակտիկական զինամթերքի կիրառման դոկտրինի սահմանման համար, որի համար կոնսենսուս էր անհրաժեշտ․ մի՞թե դա տեղի չէր ունենա ահռելի մարդկային ու նյութական կորուտների շնորհիվ, որոնք տեղի կունենային նույն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների տարածքում, որոնց առաջին շարքում Արևմտյան Գերմանիան էր։ Այսպես, ՆԱՏՕ-ն միակողմանիորեն 1980-ական թվականներին խիստ նվազեցնում է իր տակտիկական զինամթերքի պաշարները՝ պաշտոնական Մոսկվայի հետ անմիջական հեռահարության հրթիռների շուրջ ձեռք բերած ամուր համաձայնության ֆոնին։ 1990 թվականի մայիսին, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Հ․Վ․ Բուշը հայտարարում է Եվրոպայում տեղակայված միջուկային հաուբիցների արդիականացման և վերջիններիս հաջորդող Լանս տիպի կարճ հեռահարության միջուկային հրթիռների ծրագրերի չեղարկման մասին։ Նա ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ի և ԽՄ-ի կարճ հեռահարության միջուկային հրթիռների շուրջ տարվող բանակցություններ մեկնարկեն Եվրոպայում պայմանագրային ուժերի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Ֆրանսիայի անդամակցության դադարեցում ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ստորաբաժանումից

խմբագրել

Ֆրանսիա-ՆԱՏՕ հարաբերությունները միշտ խրթին են եղել։ Մի կողմից Ֆրանսիան աջակցություն է հայտնել Ատլանտյան դաշինքի ստեղծմանը՝ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի պաշտպանությանն անմիջական ներգրավվածությամբ և օգտվել է վերջինիս կողմից հատկացված էական տնտեսական և ռազմական օժանդակությունից Չորրորդ հանրապետության գոյության ընթացքում։ Մի այլ կողմից ՆԱՏՕ-ն գրեթե հաշվի չի առել Ֆրանսիայի շահերը Հնդկաչինում և Ալժիրում և հատկապես ցույց է տվել իր անկարողությունն ամերիկյան գերիշխանության հանդեպ՝ կազմակերպության կառույցի ներսում և այսպիսով հարուցել է ազգային անկախության ավելի ուժգին ցանկություն։ Շառլ դը Գոլի իշխանության գալուց հետո՝ ի նպաստ 1958 թվականի մայիսի ճգնաժամի, անկախության նոր արտերկրյա քաղաքականությունը հարուցում է նոր ճնշումներ ՆԱՏՕ-ի թեմայի շուրջ, ինչպես նաև ֆրանսիական միջուկային զսպման ուժի մասին՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև։
1959 թվականի հունիսին, ի հակադրություն ՆԱՏՕ-ի այլ անդամ-երկրների, Ֆրանսիան ընդդիմանում է իր տարածքում ամերիկյան միջուկային զենքերի տեղադրմանը՝ վերջիններիս կիրառման հանդեպ հսկողության արգելքի պատճառով։ 1965 թվականի սեպտեմբերին կայացած մի մամուլի ասուլիսի ժամանակ դը Գոլը հայտարարում է 1969 թվականին ՆԱՏՕ-ի ինտեգրալ հրամանատարությունից դուրս գալու մասին։ Մինչ 1967 թվականի ավարտը բոլոր օտարերկրյա զինվորական միավորումները լքում են Ֆրանսիան[9]։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայնը 1966 թվականի դեկտեմբերին Փարիզից փոխադրվում է Բրյուսել՝ նախկին Արեն աէրոդրոմի տարածքում։ Շեյփը 1967 թվականի հոկտեմբերի 16-ին փոխադրվում է Ռոկանկուռից դեպի Մոնս։

ՆԱՏՕ-ի քաղաքական ընդլայնում

խմբագրել

ՆԱՏՕ-ի առաջին տարիներին գերակշռում էին պաշտպանական ենթադրությունները։ Այնուամենայնիվ նրա քաղաքական ընդլայնումը պատճառաբանվում է ատլանտյան համերաշխության շարունակական վերահաստատմամբ։
1956 թվականի դեկտեմբերի 13-ին ՀԱԽ-ը հաստատում է Երեքի կոմիտեի հաշվետվության մեջ պարունակվող հանձնարարականները ՆԱՏՕ-ի շրջանակներում ոչ ռազմական համագործակցության վերաբերյալ։ Անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարները հանդիպում են Փարիզում՝ 1957 թվականի դեկտեմբերի 16-ից 19-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովում, որի ընթացքում վերահաստատում են Ատլանտյան դաշինքի սկզբունքներն ու նպատակները։
Դաշինքի քաղաքական դերի սահմանափակումները, համենայն դեպս, զգալիորեն երևում են Սառը պատերազմի ընթացքում՝ 1858-63 թվականների ընթացքում, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում էին ԱՄՆ-ի կողմից՝ հաճախ միայն բրիտանացիներին ու ֆրանսիացիներին հատկապես Բեռլինին վերաբերող հարցերով քննարկումներին մասնակից դարձնելով, իսկ ՆԱՏՕ-ի մնացյալ անդամներին պարզապես տեղյակ պահելով արդեն ընդունած որոշումների մասին։ Եվրոպացիները դետանտի մասին իրենց ձայնը լսելի են դարձնում և 1967 թվականի դեկտեմբերի 14-ին ՀԱԽ-ը ընդունում է Արմելի հաշվետվությունը Դաշնության գալիք պարտականությունների վերաբերյալ։ Պիեռ Արմելի համար, ով Բելգիայի արտաքին գործերի նախարարն էր, ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն իրավունք ունեին երկկողմանի առանձին կապեր հաստատել ու զարգացնել միմյանց միջև։ Այսպիսի մոտեցումը չէր հակասում Արևմտյան դաշինքի հավատարմությանը, որը պետք է պահեր ռազմական հարվածի ուժի իրավունքը։
1972 թվականի մայիսին Բոնում կայացած ՀԱԽ-ի նախարարական նստաշրջանում նախարարները որոշում են բազմակողմ բանակցություններ սկսել Եվրոպայի անվտանգության ու համագործակցության համաժողովին նախապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով։ 1974 թվականին Կիպրոսում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ՆԱՏՕ-ն պահանջում է հույն սպաների դուրսբերում իր հրամանատարական կազմից։ Հունաստանը լքում է Դաշինքի ռազմական կառույցները 1974 թվականի օգոստոսի 14-ին՝ Կիպրոս թուրքական ներխուժումից հետո։ Վերամիանում է ՆԱՏՕ-ին 1980 թվականի հոկտեմբերի 20-ին միայն՝ թուրքական վետոյի հանումից հետո։
1974 թվականի հունիսի 26-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած երկրորդ գագաթաժողովի ընթացքում ստորագրում են Ատլանտյան հարաբերություների մասին հռչակագիրը։ Որոշում է կայացվում անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումները դարձնել հաճախակի․ 1974-91 թվականների ընթացքում տեղի են ունենում 10 գագաթաժողովներ։
1987 թվականի փետրվարի 17-ին Վիեննայում կայանում են քննարկումներ Վարշավայի պակտը ստորագրած անդամ-երկրների և ՆԱՏՕ-ի անդամ-երկրների միջև՝ Եվրոպայում պայմանագրային ուժերի բանակցությունների վարման կարգի վերաբերյալ։

1990-ական թվականներ․ Դաշինքի հարատևության ապահովում

խմբագրել

1991 թվականին Սառը պատերազմի ավարտից, ինչպես նաև 1989 թվականին Բեռլինի պատի անկումից հետո, ԽՍՀՄ-ի փլուզումից և Վարշավայի պակտի լուծարումից հետո, Ատլանտյան դաշինքի բնական հակառակորդը հարց է առաջադրում վերաձևավորման մասին։ Ըստ միջազգային հարաբերությունների ընդունված չափանիշների՝ այն պետք է լուծարվեր հակառակորդի բացակայության հանգամանքով պայմանավորված, սակայն Դաշինքին հաջողվում է իր հարատևությունն ապահովել՝ ի շնորհիվ իր անդամների միջև գոյացած համերաշխության կապի՝ եվրոպացիների մեծամասնության այն մտավախությամբ պայմանավորված, թե նրանք առանց ԱՄՆ-ի անընդունակ են ապահովել իրենց պաշտպանությունը։

Դաշինքը պահպանելու մասին որոշում

խմբագրել

ԱՄՆ-ն և եվրոպացիները ցանկանում են, որպեսզի Ատլանտյան դաշինքը մնա Եվրոպայի անվտանգության հենասյուն՝ ատլանտյան տեսակետով։ Ջորջ Բուշ ավագն հանդիպում է Ֆրանսուա Միտերանին երկու անգամ՝ փորձելով համոզել դաշինքի գործունեության համար նոր մոդել սահմանելու մասին։ Երկու նախագահները համաձայնում են Դաշինքի հարատևություն կարևորության և խորապես ձևափոխելու մասին։ Սակայն դժվարանում են հստակ դրույթների շուրջ համաձայնության եզրեր գտնել։ Մեծ Բրիտանիան ևս իր աջակցությունն է հայտնում Դաշինքի պահպանման համար, որովհետև այն թույլ էր տալիս ծավալուն խնայողություններ անել և խուսափել, որպեսզի Գերմանիան Եվրոպայում կրկին գերիշխանություն չտարածի։
1990 թվականի հուլիսի 5-6-ը Լոնդոնում գումարված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշում ընդունվեց Սառը պատերազմի ավարտի, Գերմանիայի վերամիավորման և ապագայում թարմացված Ատլանտյան դաշինքի դերի վերաբերյալ։ Միտերանը հայտարարում է, որ «ժամն է եկել հիմնելու նոր Եվրոպա, ուր բոլորս և յուրաքանչյուրս հետաքրքրված ենք մայրցամաքի անվտանգությամբ և նոր հարաբերություններով։ Ինձ թվում է, որ ՆԱՏՕ-ն հարմարվելով կարող է շատ օգտակար դեր խաղալ այդ փոփոխության համար»։
1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի փետրվարը տևած Պարսից ծոցի պատերազմը պահպանում է արևմտյան կապակցվածությունը Եվրոպայի և Միջին-Արևելքի համար քաոտիկ այդ ժամանակահատվածում։ Սա նպաստում է ֆրանսաամերիկյան մերձեցմանը։ Բայց Ֆրանսիան վճարում է ՆԱՏՕ-ի կառույցներում իր կիսաբացակայութունը՝ 1966 թվականից ի վեր և բախվում է իր թույլ ազդեցության խնդրի հետ հատկապես այն դեպքերում, երբ ամերիկացիները և անգլիացիները պետք է որոշումներ կայացնեին։
1991 թվականի Հռոմի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն սահմանում է նոր ռազմավարական հայեցակարգ և դռներ է բացում Կենտրոնական Եվրոպայի երկրների համար՝ այդքան էլ շեշտը չդնելով իրեն անդամակցության վրա։ Խոսք է գնում Ռուսաստանի դաշնության հետ զգուշավոր քաղաքականության վարելու մասին, որը 1991 թվականին դառնում է ԽՍՀՄ-ի իրավահաջորդը։ Դաշինքի ղեկավարները Եվրոպայում անվտանգության բազմակողմ մերձեցման նպատակով վերջինիս, ԵԱՀԽ-ի, Եվրոպական միության շուրջ` երկարատև իրավասու հաստատություններ են ստեղծում արտաքին քաղաքականության և պաշտպանության բնագավառներում։ Նրանք նաև հարկ են համարում նշել, որ այդ պաշտպանությունը կախված է ԱՄՆ-ի ներգրավվածությունից և որ ՆԱՏՕ-ն միակ ռազմական դաշինքն է, որն իր անդամ-երկրների միջև ունի պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաև համատեղ ռազմական ներուժ գործողության և խորհրդատվության համար։ Ֆրանսուա Միտերանը շարունակում է ֆրանսիական կողմի աջակցությունը ցուցաբերել Դաշինքի պահպանմանը և վերջինիս դերի ռազմական նշանակության նոր սահմանմանը՝ պատճառաբանելով, որ խորհրդային բլոկի անհայտացումը չի նշանակում բոլոր վտանգների վերացում։ Միտերանն, այնուամենայնիվ, վերապահումով է մոտենում Դաշինքի կողմից քաղաքական դեր ստանձնելու հարցին, որը նա վերապահում է Եվրոպական միության յուրաքանչյուր անդամին՝ ըստ Մաաստրիխտի համաձայնագրի դրույթների։

ՆԱՏՕ-ին վերամիավորված Գերմանիայի անդամակցում

խմբագրել

1990 թվականի հուլիսի 16-ին Գորբաչովն ու Քոլը գալիս են համաձայնության առ այն, որպեսզի վերամիավորված Գերմանիան ՆԱՏՕ-ի մաս կազմի և դրա փոխարեն հաստատի միջուկային զենքին իր մերժողությունը՝ այսպիսով հանգեցնելով Գերմանիայի վերամիավորման վերջին խոչընդոտների վերացմանը, որը պաշտոնապես տեղի է ունենում 1990 թվականի հոկտեմբերի 3-ին՝ նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետության երկրամասերի վերամիացումով։ Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի զորախումբ չի տեղակայվի նախկին ԳԴՀ-ի տարածքում այնքան ժամանակ, որքան որ այնտեղ կլինեն ռուսական զորախմբեր։ Ռուսական կողմը պարտավորվում է առ այն, որ իրենց զորախմբերը լքեն Գերմանիայի տարածքն առավելագույնը չորս տարվա ընթացքում։ Այդ ժամանակամիջոցից հետո ՆԱՏՕ-ի ինտեգրալ ուժերը կկարողանան այնտեղ տեղակայվել՝ պայմանով, որպեսզի միջուկային զինամթերք չունենային։ Զուգահեռաբար 2+4 կոչված բանակցությունները Գերմանիան օկուպացրած չորս հզոր ուժերի միեջև, հանգեցնում են բոլոր կողմերի միջև համաձայնության Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ձևավորված սահմաններին վերաբերող հարցերի շուրջ և մասնավորապես Լեհաստանի և միավորված Գերմանիայի։

Հարաբերություններ Ռուսաստանի հետ և Դաշինքի ընդլայնում

խմբագրել
 
ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն ու վերջինիս ընդլայնումը՝ 1949 թվականից ի վեր

1990-ական թվականներից ի վեր Դաշինքի ընդլայնման հարցը գտնվում է նրա աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում։ 1990-ական թվականների սկզբին Դաշինքը հատկապես չէր ցանկանում հակադրվել Ռուսաստանի շահերին, դեռ մտավախություններ ուներ և ուզում էր բարեհաջող ավարտին հասցնել Եվրոպայի զինաթափման ընթացքում ընթացող բանակցությունները և չէր ցանկանում ՍԹԱՐԹ 2 համաձայնագրի վավերացումը դնել հարցականի տակ։
Այունամենայնիվ, Դաշինքը չէր կարող արհամարհել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ցանկությունը բացարձակ պաշտպանության վստահություն ունենալու մասին՝ ընդդեմ հարևան Ռուսաստանի։ Հռոմի գագաթաժողովի ժամանակ նա առաջարկում է խորհրդատվական և համագործակցության բնույթի ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել քաղաքակական և պաշտպանության բնագավառներին վերաբերող հարցերի շուրջ այդ երկրների հետ և նրանց 1991 թվականի դեկտեմբերին հրավիրում է միանալ Բրյուսելում գտնվող արտգործնախարարներին՝ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի կյանքի կոչման նպատակով։ Սա հանդիսացավ ընդլայնման առաջին ընթացակարգը։ Երկխոսության ու համագործակցության այս դրույթը, որի նպատակը Եվրոպայում Սառը պատերազմին վերջակետ դնելն էր, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի շատ երկրների համար պարզապես հաջորդող քայլ էր և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցից շատ հեռու՝ իրական երաշխավորված պաշտպանությունից օգտվելու համար՝ ներգրավելով ԱՄՆ-ը։ Քլինթոնի նոր վարչակազմը վարանում էր և ժամանակ շահեց մինչև որ 1994 թվականի հունվարին կյանքի կոչեց «Գործընկերություն խաղաղության համար» ծրագիրը՝ Բրյուսելի գագաթաժողովի առիթով։ Այս ծրագիրը Ռուսաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներին թույլ տվեց կնքել ռազմական համագրոծակցության երկկողմ շրջանակային համաձայնագրեր, որոնք դեպքից դեպք ձևափոխվում էին, բայցև հանդիսանում էին անվտանգության երաշխիք։ Բորիս Ելցինն Արևմուտքին նախազգուշացնում է ՆԱՏՕ-ին նոր անդամակցությունների մասին, որը ցանկանում էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ՝ վերահաստատելով այն կարծիքը, որ նմանատիպ ընդլայնումը կարող էր քաղաքական և ռազմավարական ապակայունացման պատճառ դառնալ։ Առանց էնտուզիազմի, վերոնշյալ տարածաշրջանի մեծամասնությունը դառնում են ԳՀՀ-ի անդամ և նույնիսկ Ռուսաստանն է գրանցվում 1994 թվականի հունիսի 22-ին, սակայն չի օգտվում արտոնյալ կարգավիճակից, որի մասին ցակնություն էր հայտնել, որպեսզի շարունակվեր ճանաչվել մեծ տերություն և կարողանար օրինական կերպով օգտվել ազդեցության դաշտից և պաշտպաներ իր տարածքները, ինչպես որ ԽՍՀՄ ժամանակ էր։
Վերջապես 1995 թվականին Դաշինքը որոշում է անդամակցման հստակ ընթացակարգ սկսել՝ ապագա անդամակցություների պայմանների ու դրույթների մասին մանրամասն ուսումնասիրություններ մեկնարկելով և 1996 թվականին երկկողմ քննարկումներ մեկնարկելով թեկնածու երկրների հետ՝ միաժամանակ Ռուսաստանի հետ երկար բանակցություններ մեկնարկելով։ Վերջապես 1997 թվականին ընդունած որոշումը կայանում էր Ռուսաստանի հետ արտոնյալ համաձայնագիր կնքելու մեջ՝ մի կողմից ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հիմնադիր ակտի տեսքով, մի այլ կողմից՝ 1997 թվականի դեկտեմբերին ընդունելով Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի հանրապետության անդամակցությունների հայտերը։ Զուգահեռաբար, Հյուսիսատլանտյան համագործակցության նախկին խորհուրդը փոխարինվում է Եվրոատլանտյան համագործակցության խորհրդով, հաստատություն, որը միավորում է Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի և Գործընկերություն հանուն խաղաղության կառավարումը և յուրաքանչյուր գործընկերոջն առաջարկում է մեծ ճկունություն իր հետ համագործակցության մակարդակի ընտրության հարցում։ Ամրապնդվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, շեշտը դրվում է քաղաքական խորհրդակցությունների և հրատապ որոշումների կայացման մեջ գործընկերների դերի մեծացման մեջ։ Այսպիսի կրկնակի արդյունքով գործընկերներն իրավասու են դիվանագիտական առաքելություններ տեղակայել ՆԱՏՕ-յում, ինչպես նաև իրենց անձնակազմը ներառել ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի մեջ։ Ինչ վերաբերում է վավերացման ընթացակարգի ժամկետին, ԽՍՀՄ-ի արբանյակ այս երեք պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են դառնում 1999 թվականի մարտին։ Այնուհետև տևական ժամանակ նոր անդամակցություններ չեն լինում, իսկ Դաշինքն ուշադրություն է դարձնում իր ռազմավարությունների և առաքելությունների հարմարեցմանը՝ նոր վտանգներին դիմակայելու նպատակով՝ հատկապես 2000-ական թվականներին ծաղկում ապրող ահաբեկչական վտանգներին։ Ի լրացումն իր ընդլայնման քաղաքականության, որը միայն վերաբերում էր Եվրոպայի երկրներին՝ ըստ իրենց կարգավիճակի, Դաշինքն իր գործընկերությունը զարգացնում է նաև այլ երկրների հետ։ 1994 թվականին մեկնարկում է Միջերկրածովյան երկխոսությունը, որը ՆԱՏՕ-ի և Միջերկրական ծովի հարավային ափի յոթ երկրների, ներառյալ Իսրայելն ու Եգիպտոսը, համագործակցության նախաձեռնություն է։

Համագործակցություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, 1997 թվականի հիմնադիր ակտ

խմբագրել

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դաշնության միջև փոխադարձ հարաբերությունների, համագործակցության ու պաշտպանության հիմնադիր փաստաթուղթը ստորագրվել է 1997 մայիսի 27-ին՝ Փարիզում, որով ստեղծվում է ՆԱՏՕ-Ռուսաստան մշտական համատեղ խորհուրդը, որի նպատակն էր այդ ակտով նախատեսված բնագավառներում խորհրդատվությունների և համագործակցությունների մեկնարկը, ինչպես նաև վերհուշում է մի քանի սկզբունքներ, ինչպիսիք են ազգային ինքնավարության և անկախության հարգանքը, տարածքային ամբողջականությունը, խնդիրների խաղաղ կարգավորումը, յուրաքանչյուր պետության իրավունքն՝ ընտրել իր ազգային պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները։
Ակտը հավասարապես սահմանում է հետևյալը, որ «սույն ակտի դրույթները ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին չեն օժտում վետոյի իրավունքով մյուս կողմի գործողություների համար, որը ենթատեքստով ներառում է ՆԱՏՕ-ի ընդարձակոմն ու նոր անդամների լիովին անդամագրումը, ինչպես նաև ավելի հստակորեն՝ այդ ակտով նախատեսված ՆԱՏՕ-ի նոր անդամները վերահաստատում են, որ նրանք ոչ մի մտադրություն, նախագիծ և պատճառ չունեն միջուկային զենք կիրառելու նոր անդամ-երկների տարածքում»։
Վերջապես, ակտը զարգացնում է երկու կողմի ներգրավվածության մանրամասները՝ համաձայնության գալ Եվրոպայում պայմանագրային ուժերի համաձայնագրի հարմարեցման վերաբերյալ երկու երկրների միջև, այսինքն՝ 1990 թվականի փաստաթղթից Եվրոպայում պաշտպանության նոր ենթատեքստի անցում է նշանավորում։
Ռուսաստանը հաստատակամ մնաց ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ․ ՌԴ այդ ժամանակվա արտգործնախարար Եվգենի Պրիմակովը 1997 թվականի հուլիսին հայտարարեց, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ սխալ է, հավանաբար ամենամեծը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», և կոչ արեց հիմնադիր փաստաթղթի ճիշտ կիրառմանը։
Արևելյան Եվրոպայի տարբեր կողմերի միջև քաղաքական հավասարակշռության փնտրտուքներում ՆԱՏՕ-ն 1997 թվականի մայիսին հավասարապես համագործակցության հռչակագիր է ստորագրում Ուկրաինայի հետ, որի մասին ցանկություն էին հայտնել Ուկրաինայի ղեկավարները՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մասին հիմնադիր փաստաթղթի ընթացքում։ Այս հռչակագիրը նույն հզորությունը չուներ, քանի որ Ուկրաինային հատուկ կարգավիճակ չէր տալիս՝ ի համեմատություն Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ պաշտպանության բնագավառում երկխոսության համար։

Ռազմական ծախսերի կտրուկ կրճատում

խմբագրել

1990-ական թվականները միջազգային հարաբերությունների որոշակի էյֆորիայի տարիներ էին, որը պատճառաբանվում էր պաշտպանության համար բյուջեից հատկացվող ֆինանսավորման կրճատմամբ։ 1990 թվականից մինչև 2000 թվականը, ՀՆԱ-յի հաշվով պաշտպանության համար հատկացվող ֆինանսավորման մասը երվոպական չորս մեծ պետությունների համար 3,15 %-ից նվազում է 2,18 %-ի՝ գրեթե մեկ-երրորդով։ ԱՄՆ-ի համար այս կրճատումն ավելի շատ էր․ այն վերջինիս ՀՆԱ-յի համեմատ 5,6 %-ից նվազեց 3,1 %-ի, այսինքն՝ 45 % անկում գրանցեց։
Արևելյան Եվրոպայի սահմաններին սպառնացող վտանգի վերացումից հետո Գերմանիայում տեղակայված օտարերկրյա զինուժի մեծամասնությունը (այստեղ էին տեղակայվել Սառը պատերազմի ընթացքում) հեռացավ։ Գերմանիայում Ֆրանսիական ուժերը լուծարվեցին 1993 թվականին, այնուհետև 1999 թվականի ընթացքում Ֆրանսիա վերադարձավ 1-ին զրահապատ դիվիզիան։ Նույն թվականին ամերիկացիները, բելգիացիները, բրիտանացիները, իտալացիներն ու հոլանդացիները Գերմանիայում տեղակայել էին ընդհանուր հաշվով 1100000 զինվորական։
1990 թվականին շուրջ 548000 զինվորականից, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիական բանակը, 2000 թվականին մնաց 394000 զինվորական։ Բելգիական բանակը, որը 1990 թվականին ուներ 106000 զինվորական, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ այնտեղ ուներ 35668 զինվորական։ Մեծ Բրիտանիայի Արքայական նավատորմը, որը 1989 թվականին ներկայացված էր 5890000 տոննա ռամզամթերքով, որոնցից 153-ը մարտական կառույցներ էին, որոնցից յուրաքանչյուրի տոննաժը 2000 տոննա էր, 2006 թվականի հունվարի մեկի դրությամբ հասավ 470500 տոննայի։

Ռազմական գործողություններ

խմբագրել

Պարադոքսալ կերպով, ՆԱՏՕ-ն ձեռնարկում է ռազմական առաջին գործողությունները, որն Արևմուտք-Արևելք բլոկների միջև հակադրության ավարտից հետո առաջինն էր։ Նա միջամտում է Եվրոպայում, բայց իր անդամների սահմաններից դուրս, որը հարուցում է համաձայնագրի էության լայն մեկնաբանություն։ 1999 թվականին ՆԱՏՕ-ն իր զորքերն է կիրառում առաջին մեծ ռազմական գործողության ընթացքում՝ մասնակցելով Կոսովոյի պատերազմում՝ ռմբակոծելով Հարավսլավիան 11 շաբաթվա ընթացքում (1999 թվականի մարտի 24-ից մինչև հունիսի 10-ը)՝ «Միացյալ ուժեր» գործողության ընթացքում, որը պատճառաբանվում էր Ռաջաքի սպանդով[10]։

2000-ական թվականներ․ ՆԱՏՕ-ն վերափոխվում է անկայուն աշխարհի վտանգների ֆոնին

խմբագրել

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ու դրան հաջորդած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը ահաբեկչության դեմ պատերազմի մասին փոխակերպում են ամեն ինչ և ՆԱՏՕ-ին նոր դեր են վերապահում[11]։ Այն այդուհետ պարտավորվում է ներգրավվել այդ ատիպիկ պատերազմում, որը չի հակադրում մի երկիրը մյուսի, բայց՝ երկրների խմբին՝ ընդդեմ հետերոգեն իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ցանցի, որոնք մետոնիմիկ կերպով բնութագրվում են որպես Ալ-Քաիդա։
Իսլամիզմը փոխարինում է կոմունիզմին, որն ազատ աշխարհի հիմնական վտանգն էր համարվում։ Այս իրադրությունը հանգեցնում է ՆԱՏՕ-ի զարգացման հարմարեցման նոր փուլի՝ դիմակայելու միջավայրի նոր վտանգներին։ 2002 թվականի նոյեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովի ընթացքում ընդունվում են մի շարք որոշումներ հետևյալ թեմաների շուրջ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման շարունակում և գործընկերների զարգացում հատկապես Եվրոպայի և Ռուսաստանի հետ, աշխարհում ազդեցության ոլորտի ընդլայնում և կիբերանվտանգության տեղակատվության իրավասությունների բնագավառի հզորացում, ռազմական միջոցների հարմարեցում, անդամ-երկրների ներգրավվածության հավաստում իրենց ռազմական կարողությունների ամրապանդման հարցում։ Ուղղությունները հաստատվում են հետևյալ գագաթաժողովների ընթացքում, որոնք ոչ ռիթմիկ կերպով հաջորդում են իրար ամեն տարի՝ 2004 թվականին՝ Ստամբուլում, 2005 թվականին՝ Բրյուսելում, 2006 թվականին Ռիգայում և 2008 թվականին՝ Բուխարեստում։

Անդրատլանտյան անհամաձայնություններ

խմբագրել

Եթե այս մեծ ուղղությունների վերաբերյալ արդեն կային ձեռքբերված համաձայնություններ, այնուամենայնիվ, Ջորջ Բուշի առաջին պաշտոնավարման ընթացքում հակասություններ են առաջանում ամերիկացիների և ֆրանսիացիների միջև։ Հիմնական պատճառն Իրաքյան հարցն էր, բայց այդ՝ եվրոպացիների անհամաձայնությունը՝ Դաշիքը գլոբալ առումով ընդլայնելու համար։ ՆԱՏՕ-ի շրջանակներում կոալիցիաներ կազմելով Աֆղանստանում[10] ու Իրաքում, որոնք ԱՄՆ-ի համար այդ տասնամյակի գլխավոր երկու պատերազմներն էին, նրանք նոր դոկտրին են կյանքի կոչում՝ «առաքելությունը որոշում է կոալիցիան» կարգախոսով, որն ապահավասարակշռում է Դաշինքն ու այն ուղարկում երկորդ պլան։ 2003 թվականն Ատլանտյան դաշինքի վատ տարիներն էին և գլխավորապես հակաեվրոպական որոշումների կայացման ժամանակաշրջան էր, որոնք ընդունվում էին ամերիկացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Մինչդեռ, Ատլանտյան դաշինքը մնում է միակը, որն Ամերիկային թույլ է տալիս պահպանել Եվրոպայի հետ այս ռազմավարական գիծը, որից նա չէր ուզում հրաժարվել, ինչպես նաև այն միակ արժանահավատ կապն էր ԵԱՀԿ-ի հետ։
Մինչդեռ, Բուշի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Բրյուսելի ու Ռիգայի գագաթաժողովների ընթացքում տեղի է ունենում մերձեցում։ Կարելի է ասել, որ վերջիններս հենց այդ նպատակին էին ծառայում։ ԱՄՆ-ն շատ ավելի հետաքրքրված էր Ասիայով, իսկ ՆԱՏՕ-ն ամերիկյան քաղաքականության մեջ գլխավոր դեր չուներ։ Նույնիսկ եվրոպացիների մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող գործողություններին չի արդարացնում ամերիկացիների սպասումները։

Ընդլայնում և գործողություններ

խմբագրել

2002 թվականի դեկտեմբերին, Եվրոպական միությունը ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրում՝ Եվրոպական անհատականության անվտանգության ու պաշտպանւթյան մասին վերնագրով։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է իր ընդլայնմանը ԵՄ-ի հետ համատեղ։
2004 թվականի մարտի 29-ին Դաշինքն իր կազմում է ընդունում յոթ նոր երկիր՝ Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Բուլղարիային, Ռումանիային, Սլովակիային, Սլովենիային՝ այսպիսով իր անդամների թիվը հասցնելով 26-ի։ Սրանք ռազմավարական տեսանկյունից ավելի քիչ հզոր եկրներ էին, որոնցից երեքը բալթյան երկրներ էին ու նախկին Խորհրդային միության անդամներ, իսկ խորհրդային միության արբանյակ-երկրներից Սլովենիան ևս դառնում է ՆԱՏՕ-ի անդամ։ Այս երկրները պետք է խորությամբ իրենց ռազմական կառուցվածքը բարեփոխեին, ընդունեին ՆԱՏՕ-ի ստանդարտները, զարգացնեին ռազմաքաղաքական կարողությունները, որպեսզի կարողանային միջամտել դասական ռազմական ագրեսիայի տարբեր կոնֆիլկտների դեպքում։
Վրաստանում տեղի ունեցած Գունավոր հեղափոխություններից հետ (առավել հայտնի են Վարդերի հեղափոխություն անվամբ), իսկ այնուհետև Ուկրաինայում տեղի ունեցած Նարնջագույն հեղափոխությունից հետո այս երկու նախկին խորհրդային երկրները[12] ցանկություն հայտնեցին դառնալ Դաշինքի անդամ։ 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք ցանկություն էին հայտնել խնայել Մոսկվային, հակադրվում են ԱՄն-ին։ Վերջնական կոմյունիկեն վերահաստատում է Դաշինքի հետ սկզբզունքային համաձայնությունը, բայց Անդամակցման գործողության պլանի հնարավորություն չի ընձեռում նրանց[13]։
2009 թվականի ապրիլին, Ստրասբուրգում և Քելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առթիվ, որը նշում էր իր հիմնադրման 60-րդ ամյակը, նկատվում են հակամիլիտարիստական և հակակապիտալիստական կարևորագույն ցույցեր, հայտարարվում են Ալբանիայի և Խորվաթիայի անդամակցության մասին, որը ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասցնում է 28-ի։ 2000-ական թվականներին ՆԱՏՕ-ն շարունակում է գործընկերությունների նախաձեռնության զարգացումը Եվրոպայից դուրս գտնվող երկրների հետ, որոնք ռազմավարական հետաքրքրություն էին ներկայացնում Դաշինքին անդամների անվտանգության տեսակետի ընդլայնման նպատակով։ Ստամբուլի համագործակցության նախաձեռությունը, որը մեկնարկեց 2004 թվականին, հասցեագրված էր Պարսից ծոցի երկրներին։ Համագործակցության հարաբերություններ են զարգանում ԱՄՆ-ի դաշնակից երկրների հետ՝ Ավստրալիայի, Նոր-Զելանդիայի, Հարավային Կորեայի, որոնք մասնակցում էին Աֆղանստանում գործող Անվտանգության պաշտպանության միջազգային ուժերի գործողություններին։

ՆԱՏՕ-ի Միջուկային, կենսաբանական, քիմիական զենքի և հակահրթիռային ռազմավարությունների նոր հարմարեցումներ

խմբագրել

Միջուկային զենքի տարածման արգելում։ Սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ը կտրուկ նվազեցրեց իր տակտիկական միջուկային զինանոցի թիվը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների տարածքում՝ մի քանի հազարից հասցնելով մի քանի հարյուրի։ 2000-ական թվականներին մնացել էին Բ61 տեսակի 150-200 միավոր միջուկային մարտագլխիկ, որոնք տեղակայված էին 5 պետության տարածքում՝ Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Միացյալ թագավորությունուոմ և Թուրքիայում՝ 2001 թվականին՝ Հունաստանից, իսկ 2004 թվականին՝ Միացյալ թագավորությունից իր զինտեխնիկան ետ վերադարձնելուց հետո։
Եվրոպայում ՆՍՆՎ-ի պահպանման հիմնական պատճառները Սառը պատերազմի ավարտից հետո խնդիր էին համարվում փոխզիջման, կապակցման և համերաշխության գնալ Դաշնակիցների միջև, ինչպես նաև միջուկային տեղայնացվածության երաշխիքները պահպանել։ Ռուսները պահպանում են բավականին զինամթերք՝ որպես պատճառաբանություն բերելով անկայունության և բազմաթիվ գործոններ, ինչպիսիք էին Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցները, ՆԱՏՕ-ի պայմանագրային երկրների ուժերը և Դաշինքի երկրների կողմից կիսաշրջափակման իրադրությունն իրենց սահմանների մոտ, իրադրություն, ինչպիսին առկա չէր ԱՄՆ-ի համար։
Պաշտպանություն միջուկային, կենսաբանական և քիմիական զենքից։ Համաձայնագրից հետո, որը կնքվեց 2002 թվականին Պրահայում կայացած գագաթաժողովից հետո, նպատակն էր զանգվածային ոչնչացման զենքերի, ինչպես նաև քիմիական, բակտեորոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային զինատեսակների դեմ պաշտպանական հնարավորությունների ամրապնդումը։ ՆԱՏՕ-ն 2003-4 թվականներին կիրառում է բազմազգ պաշտպանական գումարտակ և կանխարգելման տարատեսակ միջոցներ, ինչպես նաև այսպիսի ռիսկերի դեպքում պայքարի ուսուցողական դասընթացներ։
Հակահրթիռային պաշտպանություն։ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը, որը թարմացվեց 1999 թվականին՝ Դաշինքի 50-րդ ամյակին, Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի ընթացքում, հաստատում է վերոնշյալ զենքերի դեմ տարածման պոտենցիալ վտանգների ռիսկերի դեմ պայքարի միջոցների կատարելագործման անհրաժեշտությունը, ներառյալ հակահրթիռային պաշտպանության բնագավառում տարվող աշխատանքները։ 2002 թվականին, Պրահայի գագաթաժողովի ընթացքում, Դաշինքի անդամները համաձայնում են կիրառել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության դրույթը և որոշում են կիրառելիության մասին ուսումնասիրոթյուն սկսել՝ տարածաշրջանային բալիստիկ հակարթիռային պաշտպանության մասին։ 2003 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը նիստ է գումարում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հակահրթիռային համակարգերի հնարավոր ներգործառնության մակարդակների գնահատման վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի հակահրթիռային դրույթի կիրառումը հստակորեն սկսում է մեկնարկել 2006 թվականին և ավարտվում է 2010 թվականին առաջին հրատապ կիրառմամբ։
Զուգահեռաբար, կոմպլեմենտարիզմի ուղղություն մեկնարկեց 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում, որի նպատակը ՆԱՏՕ-ի ԱԼՏԲՄԲ համակարգի ինտեգրացումն էր. Ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքային հակահրթիռային պաշտպանության համակարգի եվրոպական բաղադրիչները, որոնք ամերիկացիները նպատակ ունեին տեղադրել Լեհաստանում և Չեխիայի հանարպետությունում։ Ելնելով Ռուասատանի թշնամական վերաբերմունքից և եվրոպական բազմաթիվ դաշնակիցների ցանկության բացակայությունից, որոնցից մեկն էլ Ֆրանսիան էր, ԱՄՆ նախագահ Օբաման 2009 թվականի սեպտեմբերին որոշում է դադարեցնել այս նախագիծն՝ ի օգուտ նորի՝ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի, որն ամերիկյան նոր վարչակարգին թույլ է տալիս կրկին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ միջուկային զենքի չկիրառման և հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ։

Բարձր ու ցածր մակարդակի հարաբերություններ Ռուսաստանի հետ

խմբագրել

1990-ական թվականների վերջին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները թևակոխում են ճգնաժամի նոր փուլ ՆԱՏՕ-ի ընդլայնման հստակեցման կրկնակի ազդեցության և Կոսովոյի հակամարտության մեջ ռազմական միջամտության պատճառով՝ առանց Ռուսաստանի համաձայնության։
2000-ական թվականների սկզբին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին հաջորդեց Վլադիմիր Պուտինը։ Պրագմատիկ, տեղյակ Ռուսաստանի թուլություններից և այն փաստից, որ Դաշինքը կոչված է համարվելու Եվրոպայում հիմնական ռազմաքաղաքական դաշինքը, նա ակտիվորեն լծվում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործին, որը եզրափակվում է 2002 թվականի մայիսին ստորագրված Հռոմի հռչակագրով, որը վերաբերում է երկու կողմերի միջև ռազմավարական համագործակցությանն ու ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ձևավորմանը։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների այս թարմացումը տեղի է ունենում դեպի Արևելյան Եվրոպա և Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնման ակտիվ բանակցությունների ընթացքում, որը Ռուսաստանի կողմից բազմիցս քննադատության է արժանանում ողջ տասնամյակի ընթացքում։ Այսպես, 2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից քիչ անց Վ. Պուտինը հայտարարում է հետևյալը. «ՆԱՏՕ-ի ընդկայնումը հավասարազոր է Բեռլինյան նոր պատեր կանգնեցնելուն»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ «ՆԱՏՕ-ն միշտ մերձեցել է Ռուսաստանի սահմաններին» և հավաստում է, որ «այսպիսի ընդլայնումը բոլոր համակարգված խնդիրների աղբյուրն է, որոնք առաջ են եկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում»։
Համարելով, որ Դաշինքի քաղաքականությունը վտանգում է իր աշխարհաքաղաքական շահերը և ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային վահանի նախագծի հետ կապված հարցերը, Ռուսաստանը 2007 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարում է իր դժգոհության մասին և Եվրոպայում պայմանագրային ուժերի համաձայնագրի կիրառության կասեցման մասին, մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դեռևս 2002 թվականի հունիսին դատապարտել էր Հակաբալիստիկ հրթիռների մասին համաձայնագիրը։
2002-8 թվականների ընթացքում որոշակի հստակ համագործակցության ուղղություններ են սկսում գործել. օրինակ՝ Ռուսաստանը Աֆղանստանում Պաշտպանության ու անվտանգության միջազգային ուժերի գործողություններին՝ լոգիստիկ և կրթական բնագավառներուում աջակցություն ցուցաբերեց։ 2008 թվականին Վրաստանում վարած Ռուսաստանի ռազմական գործողություններն ընդհատում են այս համագործակցության բնագավառները, որոնք վերսկսվում են 2009 թվականի ապրիլիին՝ Ստրասբուրգ-Քելում կայացած գագաթաժողովի ընթացքում։ Այս իրադարձությունները նաև փաստում են, որ Ռուսաստանը Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին համարում է իրական կազուս բելի կամ պատերազմի պատճառ։

Անդրսահմանային միջամտություններ և Աֆղանստան

խմբագրել

2000-ական թվականներին Եվրոպային սպառնացող վտանգները հեռանում են նախկին Հարավսլավական հանրապետության հակամարտությունների և Ռուսաստանի հետ կայունացած հարաբերությունների արդյունքում։ Եվրոպական պետությունները շարունակում են 1990-ական թվականների սկզբին մեկնարկած իրենց բյուջեի և զինվորական անձնակազմի կրճատումները։ Ֆրանսիան վերացնում է ազգային զինվորական ծառայությունը, սակայն նույնը չենք կարող ասել ԱՄՆ-ի համար, որը 2000 թվականի տասնամյակի ընթացքում երկու մեծ պատերազմներ էր վարում Աֆղանստանում և Իրաքում։ ՆԱՏՕ-ի համար գործող եվրոպական երկրների անձնակազմերը կրճատվում են գրեթե 600,000 անձով 2000-2010 թվականների ընթացքում, չնայած որ 1999 թվականից ի վեր նոր երկրներ էին անդամագրվել նրան։ Քաղաքացիական և զինվորական անձնակազմի թվաքանակն ակտիվ բնակչության 2.5 %-ից դառնում է 1.1% 1990-2010 թվականների ընթացքում։
Դաշնակիցների շրջանում հարց է առաջանում առ այն, թե եթե ՆԱՏՕ-ի սահմաններին քիչ մոտ գտնվող սպառնալիքների ընթացքում վերջինս պե՞տք է աշխարհում ամենուր միջամտի։ Այսպես, 2002 թվականի մայիսի 14-15-ին Ռեյկյավիկում կայացած ժողովի ընթացքում որոշում են կայացնում իրենց պատասխանատվության շրջանից դուրս ռազմական միջամտությունների վերաբերյալ։ 2003 թվականից սկսած Աֆղանստանում ակտիվ ներգրավվածությունն այս որոշման հետևանքն է հանդիսանում։
ՆԱՏՕ-ն 2003 թվականի օգոստոսի 11-ին ստանձնում է Աֆղանստանում միջազգային օգնության և պաշտպանության ուժերի (ՄՕՊՈՒ) ղեկավարությունը։ ՄՕՊՈՒ-ն, որը ստեղծվեց ՄԱԿ-ի մանդատով, բախվում է երկարատև և դժվար առաքելության հետ, որը մոբիլիզացնում է զգալի աշխատուժ։ 2011 թվականից սկսած պաշտպանության համար պատասխանատվությունը հետզհետե փոխանցվում է աֆղանական ուժերին։ Փոխանցման ընթացքն ավարտվում է 2014 թվականի վերջին, որը և համարվում է ՄՕՊՈՒ-ի առաքելության ժամանակահատվածի ավարտը։

Հրամանատարության վերակազմակերպում և արագ արձագանքման ուժերի ստեղծում

խմբագրել

2002 թվականին Պրահայում գումարված գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն ստեղծում է արագ արձագանքման ուժեր և վերակազմակերպում է իր հրամանատարական համակարգը Գործողությունների հրմանատարության և Դաշնակցային վերափոխվող հրամանատարությունների շուրջ։ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ արագ արձագանքման ուժերը դարձել են լիովին գործունակ 2006 թվականին Ռիգայում կայանալիք գագաթաժողովի համար։ Այն ներկայացնում է 25000 անձանցից բաղկացած համատեղ բազմազգային ուժեր (ցամաքային, օդային և ծովային), որոնք ներառում են ցամաքային ուժերի բրիգադ, ռազմածովային ուժեր և օդային բաղկացուցիչ ուժեր, որոնք ունակ են օրական 200 թռիչքով մարտեր վարել։ Այս ուժերը կարող են կիրառվել հինգ օրվա ընթացքում և աջակցել գործողությունների 30 օր շարունակ կամ ավել՝ համալրման դեպքում։ Գտնվելով Եվրոպայում դաշնակից ուժերի բարձրագույն հրամանատարության ներքով՝ այդ ուժերն ունակ են իրականացնել Դաշինքի ցանկացած տիպի առաքելություն՝ սկսած աղետների դեպքում փրկարարական գործողություններից, խաղաղության պահպանումից և վերջացրած ամենաինտենսիվ մարտական գործողություններով։

2010 թվական և հաջորդող տարիներ. Ատլանտյան դաշինքին ներկա կարգավիճակ

խմբագրել

2010 թվականին հաջորդող տարիներին Դաշինքի համար աշխարհաքաղաքական գլխավոր փաստը Եվրոպայում լարվածությունների թարմացումն էր, նույնիսկ միջազգային ասպարեզում Ռուսաստանի վերահայտնությունից հետո։ Դաշինքը նախաձեռնում է իր ռամզավարության և պաշտպանության պլանների վերանայման նոր շրջան։ Դանդաղընթաց շարունակում է իր ընդլայնումն ու 2017 թվականի հունիսին նրա անդամ է դառնում Մոնտենեգրոն[14][15]։ Այդ ժամանակ երեք երկիր՝ Բոսնիան և Հերցեգովինան, նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան և Վրաստանը համարվում էին անդամակցության համար թեկնածուներ՝ առանց անդամակցության ամսաթվի հստակ որոշման։

Նոր ռազմավարական հայեցակարգ և բյուջետային կրճատում

խմբագրել

2010 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում Դաշինքն ընդունում է իր նոր ռազմավարական հայեցակարգը, որով.

  • Հիշեցնում է կոլեկտիվ անվտանգության ու պաշտպանության այն հիմնարար դրույթները, որոնց վրա է հիմնված Դաշինքը. «Մենք կպահպանենք պայմանագրային ուժերի համապատասխան համակցությունը, միջուկային և հակահրթիռային։ Հակահրթիռային պաշտպանությունը մեր պաշտպանության գլխավոր կեցվածքի ինտեգրալ մասը կկազմի։ Մեր նպատակն է որպես մեր կոլեկտիվ պաշտպանության կենտրոնական տարրերից մեկն ամրապնդել արգելքը և նպաստել Դաշինքի անբաժանելի անվտանգությանը»,
  • Շեշտը գլխավորապես դրվում է անդամ-երկրների վրա ավելացող վտանգների վրա, ինչպիսիք են զանգվածային ոչնչացման զենքի տարածումն ու բալիստիկ զենքների կրիչ հրթիռները, կիբերհարձակումներն ու ահաբեկչությունը, ծովային ու օդային պաշտպանությունն ու ՆԱՏՕ-ի սահմաններից անդին առկա ճգնաժամերի ու հակամարտությունների ռիսկերին,
  • Նպաստում է ԵՄ-ի հետ համագործակցությանն ու կոչ է անում Դաշինքի հետ կարողությունների ամրապնդմանը։

2008 թվականից հետո հաջորդած համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում ՆԱՏՕ-ն նաև ապահովում է իր ապագան՝ նվազեցնելով իր քաղաքացիական ու ռազմական ստորաբաժանումներում իր գործելաոճը և զարգացնում է հանրային հաղորդակցությունը, օրինակ՝ ստեղծելով հեռուստաալիք (ՆԱՏՕ հեռւստաալիք, NATO TV Channel):
Կառուցվածքային կարևոր բարեփոխումներ են տեղի ունենում 2010-12 թվականներին, որոնք զգալիորեն նվազեցնում են ՆԱՏՕ-ի քաղաքացիական և ռազմական անձնակազմի թիվը։ ՆԱՏՕ-ն նաև հանդես է գալիս խելացի պաշտպանության նախաձեռնությամբ, որի նպատակն է զարգացնել բազմազգային համագործակցությունը՝ եվրոպական երկրների պաշտպանության կարողությունների ամրապնդման նպատակով՝ համագործության, ծավալուն խնայողությունների և կրկնօրինակումներից խուսափելու հետազոտությունների միջոցով։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հավասարապես զարգացնում են իրենց կառուցվածքային համագործակցությունն իրենց գործողությունների պլանի հարակցության[16], պաշտպանական ունակությունների և ճգնաժամի կառավարման դեպքում իրականացվող գործողությունների հարակցության համար։
Սառը պատերազմի ավարտից հետո եվրոպական երկրների կողմից պաշտպանությանը հատկացվող ֆինանսավորման հաստատուն կրճատումները դադարում են՝ սկսած 2014 թվականից, երբ նախորդ տարիների համեմատ ամենաքիչ հատկացումների թիվն է գրանցվում (-1%` -2%-ի համեմատ՝ յուրաքանչյուր 5 նախորդ տարվա համեմատ)։ Միտումը հստակորեն փոխվում է 2015 թվականին՝ հասնելով 0.6 %-ի, իսկ հաջորդ տարի՝ 3% կանխատեսված աճի։

Հակահրթիռային պաշտպանության օպերացիոն զարգացումներ

խմբագրել

ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ծրագիրը սկսեց գործել 2011 թվականից, որը վերջինիս օժտեց կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ հրատապ արձագանքելու կարողությամբ։ Միայն հրամանատարական և կառավարման համակարգն էր Դաշինքի հետ համատեղ զարգացած, որի նպատակն էր ինտեգրալ և ՆԱՏՕ-ի ամեն անդամ-երկրի հրթիռային համակարգերը դարձնել գործարկելի միմյանց համար։ Այս ծրագրին մասնակցեց նաև Ֆրանսիան։ Լիսաբոնի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն անցյալը հաշվի է առնում և հարաբերականորեն ավելի շատ տեղ է հատկացնում հակահրթիռային պաշտպանությանը՝ հաստատելով, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանունակության նպատակն է ապահովել բոլոր ժողովուրդների ամբողջական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների տարածքում և զինված ուժերի համար՝ ընդդեմ այն աճող վտանգի, որը ներկայացնում է բալիստիկ հրթիռների տարածումը։
Այսպիսի փառամոլ մակարդակի աճի հնարավորություն է ընձեռվում եվրոպացիներին ամերիկյան «Եվրոպական փուլային հարմարվողական մոտեցում» ծրագրի միջոցով, որը նրանց հնարավորություն է տալիս օգտվել Աեգիս պայքարի համակարգից և նրանց պատասխանատվությանն է հանձնում վերջինիս համակցումը ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության համակարգին։ Ամերիկացիների օժանդակությունը մասնավորապես կայանում էր Թուրքիայում տեղակայված մի ռադարից, Աեգիս համակարգից բաղկացած չորս նավից (որոնք գործարկվում են՝ սկսած 2014 թվականից՝ իսպանական Ռոտա ծովային ռամզաբազայից), Ռումինիայի ափին մոտ Աեգիս վայրից (որը գործում է՝ սկսած 2016 թվականից)։ Այժմ Լեհաստանին մերձափնյա տարածքում կառուցվում է ամերիկյան երկրորդ Աեգիս բազան։
2016 թվականին Վարշավայում կայացած գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն հայտարարում է ՆԱՏՕ-ի տարածքային բալիստիկ հակահրթիռային պաշտպանության սկզբնական գործարկման մասին, որը համատեղում է ամերիկյան և եվրոպական միջոցները, որոնցից է ՆԱՏՕ-ի կողմից Գ2 համակարգի ամբողջական կիրառման ապահովումը, որի հրատապ պաշտպանության գործառույթները կերկարացվեն մինչև 2018 թվականը՝ տարածքային պաշտպանության համակարգի վերածվելով և ընձեռելով դաշնակիցների կոլեկտիվ քաղաքական հսկողություն իրականացնել։
Ըստ ՆԱՏՕ-ի՝ այս համակարգի նպատակն է կանխարգելել այնպիսի երկրների զարգացումներից բխող վտանգները, ինչպիսին Իրանն է, որն ունի կարճ ու միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպա և հատկապես հարվային մաս։ Այս համակարգը չի վտանգում ՌԴ-ի միջուկային զենքի չկիրառությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ այն ռազմավարական հրթիռների խոցման կարողություն չունի։ Ռուս ղեկավարները չեն կիսում այս տեսակետն ու շարունակում են քննադատել ՆԱՏՕ-ի հակահրթիռային քաղաքականությունը։
Սա դառնում է զգայուն թեմա ՆԱՏՕ-Ֆրանսիա հարաբերություններում՝ հաշվի առնելով այն մտավախությունը, որ հակահրթիռային համակարգերի տարածումն ի պատասխան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պլաններին չեն նվազեցնում վերջինիս միջուկային զսպիչ ուժի հնարավորությունը՝ խոցել հնարավոր թիրախները և արժանահավատությունը, որը մնում է վերջինիս պաշտպանական դոկտրինի հենասյունը։

Հարաբերությունների վատթարացում Ռուսաստանի հետ

խմբագրել

Հարաբերությունները հետզհետե լարվում են առաջին տասնամյակի ընթացքում։ Տարաձայնությունների հիմնական և մշտական թեման ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի տեղակայումն էր։ Բայց ուկրարինական ճգնաժամն ու Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որոնք նշանավորում են Ռուսաստանի վերադարձն համաշխարհային դիվանագիտության ասպարեզ, էականորեն բարդացնում են խնդիրները։ Այս լարվածություններն աճում են ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի վերազինումների ֆոնին՝ ռազմական ծախսերի կրճատման տևական ժամանակահատվածից հետո։
Ուկրիանական ճգնաժամ։ 2014 թվականի մարտին Ուկրաինական ճգնաժամը զգալիորեն խորանում է ՌԴ-ի կողմից Ղրիմի և Սևաստոպոլի ռազմավարական նավահանգստի բռնակցումից հետո։ Նույն տարվա մարտի 17-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարում է, որ Ղրիմում մարտի 16-ին կայացած այսպես կոչված հանրաքվեն անօրինական է։ 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլորի տեսակի պրակտիկ՝ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը։
2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն դատապարտում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Համենայն դեպս, ՆԱՏՕ-Ռուսաստան երեք ժողով են կայանում 2016 թվականին։ ՆԱՏՕ-ն շարունակում է Ուկրաինայի հետ իր գործընկերությունը, բայց էլ հարց չի գնում կանխատեսելի ժամանակամիջոցում անդամակցման մասին։
Ինչ վերաբերում է Վրաստանին, վերջինիս անդամակցման հարցը շարունակվում է քննարկվել, սակայն ոչ մի հստակ ամսաթիվ չի հայտարարվում և անդամակցման համար գործողության ծրագիր չկա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնելու նպատակով։
Զինաթափում: Ռուսաստանը 2007 թվականի դեկտեմբերին դադարեցրել էր իր անդամակցությունը Եվրոպայում պայմանագրային ուժերի համաձայնագրին՝ միաժամանակ շարունակելով մասնակցել Խորհրդատվական խմբի աշխատանքներին, որը կանոնավոր կերպով նիստեր է գումարում Վիեննայում այս համաձայնագրի կիրառման նպատակով։ 2015 թվականի մարտին Ռուսաստանը հավասարապես դադարեցնում է իր անդամակցությունն այս խմբին։ 2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն բազմիցս փաստում է, որ 1988 թվականի միջուկային ուժերի միջանկյալ հասանելիության համաձայնագիրը խախտվել է Ռուսաստանի կողմից։
Ամերիկացիներն ու ռուսները 2010 թվականին կնքում են Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման համաձայնագիր։ Ինչ վերաբերում է միջուկային տակտիկական զենքին, գերակշռում է 2000-ական թվականների ստատուս քվոն. «Գլոբալ զրո» ասված տարբերակը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի կողմից այս զենքերի վերացման մասին, որն առաջ էր քաշվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բ. Օբամայի կողմից, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների շրջանում կոնսենսուսի չի հանգեցնում և դառնում է ՌԴ-ի հետ բանակցությունների քննարկման կետ՝ առանց որևէ գրանցած առաջընթացի՝ հատկապես հակահրթիռային պաշտպանության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ջանքեր

խմբագրել

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների՝ պաշտպանությանն ուղղված ծախսերի կրճատումը, որը սկսվել էր Սառը պատերազմի ավարտից ի վեր, շարունակվում է 2010 թվականից հետո ընկած ժամանակահատվածում։ Տարբերությունը նշանակալի էր եվրոպացիների ու ԱՄՆ-ի միջև, որի կողմից պաշտպանությանն ուղղված ծախսերն՝ արտահայտած ՀՆԱ-յի տոկոսային հարաբերակցությամբ 2014-16 թվականների ընթացքում միջինը երկուսուկես անգամ ավելի բարձր էր ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների ՀՆԱ-յից։ Այս տարբերությունն արտահայտվում է մասնավորապես ԱՄՆ-ի համաշխարհային դերակատարությամբ և Աֆղանստանում և Իրաքում վերջինիս ներգրավվածությամբ։ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական ծախսերին հատկացնել ամենաշատ ֆինանսները՝ ի համեմատություն արևմտյան ինդուստրիալիզացված բոլոր մեծ երկրների, մի քայլ, որը պահպանում է նրանց կարևոր կշիռը Դաշինքի կազմում և վերջիններիս պահանջն առ այն, որ եվրոպացիները շարունակում են առավելագույնն անել իրենց անվտանգության համար։ 2015 թվականին, երբ ԱՄՆ-ն ներկայացնում էր ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ՀՆԱ-յի 45,9 %-ը. Պաշտպանության համար հատկացված բյուջեն կազմում էր բոլոր անդամ-երկրների ընդհանուր բյուջեի 71,9 %-ը։
2014 թվականին Ուելսում կայացած գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրները պարտավորվում են մինչև 2024 թվականը ծախսել իրենց ՀՆԱ-յի 2 %-ը պաշտպանության համար[17], իսկ այդ ջանքերի 20 %-ը հատկացնել ռազմական տեխնիկայի համար։
2016 թվականին այդ 2 %-ի նպատակը դժվար իրագործելի էր, քանի որ ՆԱՏՕ-ի միայն 5 անդամ-երկիրն էին ապահովում այդ չափանիշը՝ ԱՄՆ-ը, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Էստոնիան և Լեհաստանը[18][19][20]։ Ֆրանսիան ևս այս չափանիշին մոտ ֆինանսներ է կարողանում հատակցնել՝ ի հակադրություն ԵՄ շատ երկրների, որոնց նա կանոնավորապես խնդրում է առավելագույնս նպաստել Եվրոպայի պաշտպանությանն ու արտերկրում տեղի ունեցող գործողություններին, որոնցում նա անհավասար բաժին ուներ։ Միջազգային ենթատեքստի զարգացումը հանգեցնում է պաշտպանությանն հատկացվող ֆինանսների կարգավորմանը՝ սկսած 2014 թվականից։ 2016 թվականը նշանավորում է թեթև միտման շեղում և 3,8 % էական աճ (մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ-ի կողմից) եվրոպացիների կողմից հատկացվող ռազմական ծախսերի համար՝ ՀՆԱ-յի 0.2 տոկոսի չափով։ Համենայն դեպս, ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփի վարչակարգը 2017 թվականի սկզբին ավելացնում է եվրոպացիների վրա իր ճնշումը, ովքեր ավելացնում են իրենց ռազմական ծախսերն ավելի արագ կերպով։ Թրամփն առիթն օգտագործում է 2017 թվականի մայիսի 25-ին Բրյուսելում փոքրածավալ գագաթաժողով գումարելու համար՝ ծախսերն ավելացնելու պահանջի վերհիշեցման նպատակով։

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ռազմական կարողությունների ամրապնդում

խմբագրել

2014 թվականին ՆԱՏՕ-ն հայտարարում է Արձագանքման ուժերի ամրապնդման մասին՝ ստեղծելով «Երկաթե նիզակ» անվամբ ուժեր, որը դարձավ բարձր մակարդակի պատրաստվածության արագ արձագանքման միացյալ ուժեր։ Սա ռեակտիվության գործողության ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցներից մեկն էր, որն ընդունվեց Դաշինքի կողմից՝ անվտանգության միջավայրի զարգացման վերաբերյալ իրենց վերլուծությանը պատասխանելու նպատակով։

ՆԱՏՕ-ի անդամ-երկրներ

խմբագրել
 
ՆԱՏՕ-ի անդամ երկրներ

ՆԱՏՕ-ի անդամները 32-ն են, որոնցից 30-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիսամերիկյան։ Անդամակցության կարգը կարգավորվում է Հյուսիսատլանտյան դաշինքի 10-րդ հոդվածով, որը սահմանափակում է հետագա անդամակցությունը միայն եվրոպական երկրներին։ Սկզբում անդամների թիվը 12 էր, որոնք ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներն էին։ ՆԱՏՕ-ն շարունակեց իր ընդլայնումը Սառը պատերազմի ժամանակ և 1952-ին ողջունեց Հունաստանին և Թուրքիային իր ընտանիքում։ Արևմտյան Գերմանիան միացավ 1955 թվականին (Փարիզյան համաձայնագրերով), որին հաջորդեց Իսպանիան 1982 թվականին։ Արևելյան բլոկի փլուզումից հետո, որը նշանավորեց Սառը պատերազմի ավարտը, 14 Արևելյան Եվրոպայի երկրներ միացան ՆԱՏՕ-ին 1999-2009 թվականներին։ 2017 թվականի հունիսին Չեռնոգորիան դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ երկիրը։ Հյուսիսային Մակեդոնիան դարձավ 30-րդ անդամ երկիրը 2020 թվականի մարտին։ 2023 թվականի ապրիլին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ իսկ Շվեդիան դարձավ 32-րդ անդամ երկիրը 2024 թվականի մարտին։

Անդամակցության համար գործողության պլան

խմբագրել

1999 թվականի ապրիլին Դաշինքը գործարկեց Անդամակցության համար գործողության պլանը Վաշինգտոնի գագաթաժողովի ընթացքում, որպեսզի օգներ անդամակցության համար դիմած թեկնածու երկրներին իրենց նախապատրաստական աշխատանքներում։ Այժմ այս պլանի մասնակից-երկրներն են.

  • Բոսնիան և Հերցեգովինան՝ սկսած 2010 թվականի ապրիլից։

Ուկրաինան և Վրաստանը, որոնց անդամակցության հարցը սկսել է քննարկվել վերջերս, Անդամակցության համար գործողության պլանի մաս չեն կազմում՝ Ռուսաստանի նշանակալից ընդդիմադիր կեցվածքի պատճառով[21]։

Գործընկերություն

խմբագրել

Գործընկերություն հանուն խաղաղության. ՆԱՏՕ-ն բազմաթիվ երկրների հետ համագործակցության համաձայնագրեր է կնքել, որոնք եվրոպական երկրներ չեն և հանդիսանում են ԱՊՀ անդամ-երկրներ։ Սրանք երկկողմ և շատ ճկուն համաձայնագրեր են. Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է մասնակցել գործընկերությանը, այլ անդամ-երկրների հետ համագործակցաբար որոշում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը[22][23]։ Ամենից առաջ նպատակն է տեղեկատվությունների փոխանակման պահպանումը նախկին ԽՍՀՄ անդամ-երկրների հետ։ Եվրոպական միակ երկիրը, որը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մաս չի կազմում և ի թիվս այլ փոքր պետությունների (Անդորա, Լիխտենշտեյն, Մոնակո, Սեն Մարին և Վատիկան)՝ Կիպրոսն է։ Գործընկերության այլ՝ տարածական ձևեր են գործում. օրինակ՝ Միջերկրածովյան երկխոսությունը, որը միավորում է Մավրիտանիան, Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Հորդանանը, Իսրայելն ու Եգիպտոսը։

ՆԱՏՕ-ի քաղաքական, քաղաքացիական և ռազմական կառուցվածք

խմբագրել

Կազմակերպության ընդհանուր ներկայացում (2016 թվականի դրությամբ)

խմբագրել

2016 թվականի դրությամբ ՆԱՏՕ-ն ունի հետևյալ կառուցվածքը.

  • Քաղաքական որոշում ընդունող մարմիններ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդ, Միջուկային պլանների խումբ և Ռազմական կոմիտե,
  • Քաղաքացիական մարմիններ, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ենթակայության ներքո.
  • Ռազմական շտաբների հրամանատարություններ։

2016 թվականի դրությամբ այսպիսի կառուցվածքը 2010-11 թվականներին նախաձեռնած բարեփոխումների արդյունքն է, որի նպատակն է հեշտացնել Դաշինքի կառուցվածքը, նվազեցնել ծախսերն ու հարմարվել վտանգների զարգացմանը, որոնց ՆԱՏՕ-ն պետք է և ի վիճակի է դիմակայել, ինչպիսիք որ սահմանված են վերջինիս 2010 թվականի ռազմական հայեցակարգի վերջին բարեփոխումներով։

Որոշում կայացնող բարձր ատյաններ

խմբագրել

Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդ

խմբագրել

Խորհուրդը որոշում կայացնող գլխավոր մարմինն է, որը հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի համաձայնագրով հիմնադրված միակ մարմինը (1949 թվական, հոդված 9)։ Այն օժտված է սուբսիդիար մարմիններ հիմնադրել անհրաժեշտության պարագային։ Բաղկացած է անդամ-երկրների` դեսպանի կարգավիճակ ունեցող մշտական ներկայացուցիչներից, նիստ է գումարում շաբաթական առնվազն 1 անգամ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի նախագահությամբ[24]։ Որոշումներն ընդունվում են միաձայն։ Մշտական ներկայացուցիչները գործում են ըստ իրենց երկրների ցուցումների և ազգային իշխանություններին տեղյակ են պահում այլ կառավարությունների դիրքորոշումների վերաբերյալ։ Մշտական ներկայացուցիչների նիստերին զուգահեռ անդամ-երկրների արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները հանդիպում են տարեկան երկու անգամ։
Վերջապես, մոտավորապես երկու տարին մեկ անգամ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների վարչապետերը կամ նախագահները հանդիպում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում[25]։ Վերջին երկու գագաթաժողովները գումարվել են 2014 թվականին՝ Նյուպորտում՝ Ուելսում, և 2016 թվականին՝ Վարշավայում։ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի կարգավիճակն ու որոշումները նույն կարևորությունն ունեն, եթե ընդունվեին մշտական ներկայացուցիչների, անդամ-երկրների նախագահների կամ վարչապետերի մակարդակով։ Խորհրդին օժանդակում է կոմիտեների ամբողջությունը, որոնք ապահովում են վերջինիս նիստերի գումարման ու որոշումների ընդունման ընթացակարգը։

Միջուկային պլանների խումբ

խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ Հյուսիատլանտյան դաշինքի խորհուրդը ՆԱՏՕ-ի կազմում գերագույն մարմինն է հանդիսանում, Միջուկային պլանների խումբը (ՄՊԽ) բարձր մակարդակի մարմին է, որը պատասխանատու է Դաշինքում քննարկվող միջուկային հարցերի համար։ ՄՊԽ-ն քննում է յուրահատուկ քաղաքական հարցեր, որոնք վերաբերում են միջուկային ուժերին և ավելի լայն խնդիրների, ինչպիսիք են միջուկային զենքի տիրապետումը ու միջուկային զենքի տարածումը։ Բոլոր անդամները՝ բացառությամբ Ֆրանսիայի, այս խմբի անդամ են՝ անկախ այն փաստից, որ ունեն կամ չունեն միջուկային զենք։ Այս խումբը հիմնադրվել է 1966 թվականի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կազմում միջուկային դոկտրինի թեմայով խորհրդատվությունների ընթացակարգի հեշտացման համար՝ այն ընթացքում, երբ Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական ինտեգրալ ստորաբաժանումից։ Սկզբնական փուլում խումբն անվանում էին Միջուկային պաշտպանության հարցերի կոմիտե։

Ռազմական կոմիտե

խմբագրել

Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի ռազմական բարձրագույն ատյանն է, վերջինիս և Միջուկային պլանների խմբի համար խորհրդատվությունների հիմնական աղբյուրն է, խթանում է ռազմավարական քաղաքականության և հայեցակարգերի ձևավորմանը։ Նաև հանդիսանում է ռազմավարական երկու հրմանատարությունների ռազմավարական ուղղությունների խորհրդատուն՝ Դաշնակցային գործողությունների հրամանատարության և Դաշնակցային ձևափոխման հրամանատարության[26]։ Ռազմական կոմիտեն բաղկացած է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների բարձր դասի զինվորականներից, ովքեր ծառայում են որպես ռազմական ներկայացուցիչներ։ Պարբերաբար այս կոմիտեն նիստեր է գումարում զինուժի ղեկավարներից։ Ֆրանսիան նիստերի չի մասնակցել 1966-95 թվականների ընթացքում։ 1995 թվականին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Շիրակը որոշեց, որ Ֆրանսիան կրկին մաս է կազմելու ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում՝ առանց վերաանդամակցելու ռազմական ինտեգրալ հրամանատարությանը։ Ռազմական կոմիտեի այժմյան նախագահն է չեխ գեներալ Պետր Պավելը, ով նախագահում է՝ սկսած 2015 թվականի հունիսից։

Ներկայացուցչություն ՆԱՏՕ-յում

խմբագրել

ՆԱՏՕ-ի ամեն անդամ-պետություն ներկայացված է կազմակերպության համար պատվիրակության ձայնով, որը մասնակցում է խորհրդակցության ընթացակարգին՝ Դաշինքին թույլ տալով ընդունել որոշումներ կամ վարել կոլեկտիվ գործողություններ։ Ղեկավարվում է դեսպանի կամ դեսպանուհու կողմից։ Կախված անձնակազմի չափից՝ պատվիրակությունները գլխավորապես բաղկացած են ատրգործնախարարներից և պաշտպանության նախարարներից։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար և քաղաքացիական օրգաններ

խմբագրել

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը Դաշինքի միջազգային բարձրագույն պաշտոնյան է։ Պատասխանատու է Դաշինքի խորհրդատվությունների և որոշումների ընդունման ընթացակարգի վարման համար, ինչպես նաև նույն որոշումների կատարման համար։ Նա նախագահում է Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդում, ղեկավարում է Միջազգային քարտուղարությունն ու ներկայացնում է Դաշինքն այլոց հետ հարաբերություններում։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր պաշտոնավարում է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը։ Միջազգային քարտուղարությունն ունի շուրջ 1000 աշխատակից, ովքեր բոլորը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների քաղաքացիներ են։ Այն կարծիքներ, ուղղություններ ու ադմինիստրատիվ օժանդակություն է տրամադրում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պատվիրակություններին՝ Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից։ Այն նաև նպաստում է կոմիտեների կողմից բոլոր մակարդակներում ընդունված որոշումների կիրառմանը։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1955 թվականին՝ խորհրդարանականներին անդրատլանտյան որոշումների քննարկումներին մասնակից դարձենլու նպատակով։
Չնայած այն հանգամանքին, որ ԽՎ-ն լիովին անկախ է, այն ՆԱՏՕ-ի և իր անդամ-երկրների գործընկերների միջև կապող օղակ է հանդիսանում։ ԽՎ-ն ունի 257 պատվիրակ իր 29 անդամ-երկրներից։ Յուրաքանչյուր պատվիրակություն, որի թվային կազմը որոշվում է տվյալ երկրի բնակչության կազմով, արտացոլում է ազգային խորհրդարանի քաղաքական երանգները՝ այսպիսով ներկայացնելով քաղաքական կարծիքների լայն բազմազանություն։ ՆԱՏՕ-ի մշտական կառույցը պարունակում է գործակալություններ և բազմաթիվ կոմիտեներ (քաղաքական, ֆինանսական, տեխնիկական), որոնք նվիրված են ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական ղեկավարության օժանդակությանը։ ՆԱՏՕ-ի գործակալությունները վերջինիս կոլեկտիվ ունակությունների ձեռքբերման ու պահպանման կենսական մեխանիզմ են կազմում։ Լիսաբոնի գագաթաժողովի ընթացքում՝ 2010 թվականին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցին ռացիոնալացնել 14 գործակալությունները երեք գլխավոր ծրագրային թեմաների շուրջ՝ ձեռքբերում, օժանդակություն, տեղեկություն և հաղորդակցություն և հասցնել 85-ի մի քանի հարյուր կոմիտեների թիվը։ Այս բարեփոխումն ավարտվեց 2012 թվականին։ Նույն տարվա հուլիսին չորս նոր օրգաններ ստեղծվեցին, որոնք ներկայացնում են գործող գործակալությունների գործառույթներն ու պարտականությունները.

  • ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հաղորդակցության գործակալություն, որը ներկայացնում է Սուպերհամակարգչային գործողությունների ազգային կենտրոնը, որը զբաղվում էր SIC համակարգերի կիրառմամբ և օժանդակությամբ,
  • ՆԱՏՕ-ի օժանդակության և ձեռքբերման գործակալություն,
  • ՆԱՏՕ-ի գիտության և տեխնոլոգիայի կազմակերպություն.
  • Կարգավորման գրասենյակ։

Այս մշտական կառույցն ունի մոտավորապես 10,000 քաղաքացիական և զինվորական անձնակազմ։

ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածք

խմբագրել

Սառը պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքը հենված էր գլխավորապես աշխարհագրական բաժանման վրա, որի բարձրագույն մակարդակում Եվրոպայի դաշնակցային հրամանատարությունն էր։ Հաճախ հայտնի է գլխավոր մասի՝ Շեյփի անվամբ և Դաշինքի դաշնակցային հրամանատարությամբ, որոնց ենթակայության տակ էին գործում տասներեք շտաբ-կայաններ։

Վերակազմավորում 2003 թվականին

խմբագրել

2003 թվականին տեղի ունեցած վերակազմավորմամբ ողջ օպերացիոն ֆունկցիան համակենտորնացված է մեկ հրամանատարության շուրջ՝ Արագ արձագանքման միացյալ հրամանատարության /ԱԱՄՀ/, որը Եվրոպայի և Ատլանտյանի նախկին հրամանտարությունների ձուլման հետևանքն է։ Վերջինիս կենտրոնակայանը՝ Շեյփը, Եվրոպայի հզոր դաշնակիցների գլխավոր կայանը տեղակայված է Մոնսում՝ Բելգիայում։ Եվրոպայում բարձրագույն ուժերի հրամանատարությունը երկկողմանի է, քանի որ այն ղեկավարում է ոչ միայն ԱՍՕ-ն, այլև Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատարությունը։ Արագ արձագանքման դաշնային հրամանատարությունը ղեկավարում են միջբանակային երեք շտաբ, որոնք տեղակայված են Բրունսումում՝ Հոլանդիայում, Օեյրասում՝ Լիսաբոնի արվարձանում և Նեապոլում, ինչպես նաև վեց հարակից շտաբ-կայաններ /օդայի, ցամաքային և ծովային/.

  • Օդային շտաբ-կայան՝ Իզմիր և Ռամշթայն,
  • Ցամաքային Շտաբ-կայան՝ Հայդելբերգ և Մադրիդ,
  • Ծովային շտաբ-կայան՝ Նորֆվուդ և Նեապոլ։

Այս վերակազմավորումը ուղեկցվեց Վերափոխման համար միացյալ հրամանատարության /ՎՄՀ/ ստեղծմամբ, որը տեղակայված է Նորֆոլքի ռազմածովային բազայում և օգտագործում է նախկին Ատլանտյան դաշնային հրամանատարության ենթակառուցվածքները։ ՎՄՀ-ն ղեկավարում է ռազմական ջանքերը՝ Դաշնության ուժերը հարմարացնելու արագ փոփոխվող միջավայրի հետ։ Երկու հրամանատարությունը կցված են ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեին։

Վերակազմավորում 2011 թվականին

խմբագրել

Ի շարունակություն 2010 թվականին Լիսաբոնում կայացած գագաթաժողովին ընդունած ռազմավարական նոր հայեցակարգի՝ 2011 թվականին նախաձեռնվեց նոր վերակազմավորում, որի նպատակն էր նվազեցնել ծախսերն ու բարելավել ՆԱՏՕ-ի հզորությունը՝ աշխարհում ամենուր տարբեր տեսակի վտանգների արագությանն ու ճկունությանը դիմակայելու նպատակով։ Որոշված ձևավորումների վերացումն ու վերակազմավորումները, որոնք հատկապես վերաբերում են ՎՄՀ-ին, գործում են՝ սկսած 2013 թվականից և գլխավոր շտաբ-կայանների թիվը 10-ից հասցրել են 6-ի՝ աշխատուժը 13000-ից կրճատելով մինչև 8800-ի։ ՆԱՏՕ-ի հրամանատարության կառուցվածքը հենվում է մի կողմից ՆԱՏՕ-ին բնորոշ բազմազգ մշտական կառույցների վրա, իսկ մյուս կողմից էլ ձևավորված շտաբ-կայանների վրա, որոնք նախապատրաստված են որոշ անդամ-երկրների կողմից՝ ՆԱՏՕ-ի կողմից տարվող գործողությունների շրջանակներում գործելու համար։ Վերջիններիս մեծամասնությունը կարող են նաև մոբիլիզացվել Եվրոպական միության գործողությունները վարելու համար։ Գտնվելով Ռազմական կոմիտեի ղեկավարության ներքո՝ ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքը գլխավորապես բաղկացած է հետևյալ մարմիններից.

  • Միջազգային ռազմական շտաբ-կայանից, որը Ռազմական կոմիտեի գործադիր մարմինն է։ Այն պատասխանատու է գնահատականների և ՆԱՏՕ-ին վերաբերող այլ ռազմական հարցերի մասին ուսումնասիրության և այլ փաստաթղթերի նախապատրաստման համար և հսկում է առ այն, որպեսզի որոշումներն ու ռազմական հարցերին վերաբերող քաղաքականությունը կոմպետենտ ռազմական մարմինների կողմից կիրառվեն,
  • Արագ արձագանքման դաշնային հրամանատարություն, ղեկավարվում է Եվրոպայում դաշնային ուժերի բարձրագույն ղեկավարության և վերջինիս շտաբ-կայանի՝ Շեյփի կողմից և տեղակայված է Մոնսում՝ Բելգիայում։ Այս պաշտոնը վստահված է ամերիկյան գեներալի, ով ղեկավարում է միայն ՄՙՊՀ-ն, ինչպես նաև Եվրոպայում ՄԱՆ-ի ուժերի հրամանատարությունը։ Նա փոխարինել է Եվրոպայում դաշնային հրամանատարությանը և պատասխանատու է Դաշինքում բոլոր ռազմական գործողությունների պլանավորման և կիրառման համար,
  • Վերափոխման դաշնային հրամանատարություն /ՎԴՀ/, որը ղեկավարվում է Վերափոխման դաշնային բարձրագույն հրամանատարության կողմից /ՎԴԲՀ/: Այս պաշտոնը Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանմանը վերամիավորվելուց հետո վստահված է ֆրանսիացի գեներալի, որը 2015 թվականից ի վեր ստանձնել է գեներալ Դընի Մերսիեն։ ՎԴՀ-ն տեղակայված է Նորֆոլքի ռազմածովային բազայում և փոխարինել է Ատլանտյան դաշնային հրամանատարությանը։ ԱԿՏ-ը ղեկավարում է ՆԱՏՕ-ի կառուցվածքի, ուժերի, հնարավորությունների և ռազմական դոկտրինի ձևափոխումը։ Վերջինիս հիմնական պարտականությունները ներառում են ուսուցումը, վարժանքները, ինչպես նաւե փորձառությունների վարումը՝ ՆԱՏՕ-ի մակարդակով նոր հայեցակարգերի և փոխգործակցության խթանման գնահատման համար։

Արագ արձագանքման դաշնակցային հրամանատարության կառուցվածք

խմբագրել

ԱԱԴՀ-ին կից գործում են հետևյալ մարմինները.

  • Օպերատիվ մակարդակի հրամանատարություններ. Միջբանակային մշտական երկու հրամանատարություն՝ Բրունսումի ու Նեապոլի դաշնակցայինները։ Երկուսն էլ պետք է պատրաստ լինեն ապահովել ՆԱՏՕ-ի ընդարձակ և տարբեր ոլորտների գործողությունների պլանավորումը, դրանց վարումն ու օժանդակումը։ Փաստացի պետք է կարողանան ղեկավարել միջբանակային մեծ ծավալի գործողություն իրենց տեղակայված վայրերից կամ տվյալ գործողությունների վայրում անմիջապես տեղակայված շտաբ-կայանից,
  • Տակտիկական մակարդակի հրամանատարություններ՝ բանակային երեք հրամանատարություն՝ ցամաքային, ծովային և օդային. ցամաքային հրամանատարությունը տեղակայված է Իզմիրում, ծովայինը՝ Նորֆվուդում, իսկ օդայինը՝ Ռամշթայնում։ Այս երեք շտաբ-կայանները բազմազգ են. օրինակ՝ անձնակազմի գրեթե 300 անդամները, որոնցից 30-ը ֆրանսիացի են, 22 երկրներից են։ Ծովային հրամանատարությունն ունակ է ՆԱՏՕ-ի ծովային ուժերի գործողության համար գործարկել օրը 24 ժամ գործունակ օպերացիոն կենտրոն,
  • Տեղեկատվական և հրամանատարության համակարգերի խումբ, տեղակայված է Մոնսում։

2014 թվականին Ուելսում կայացած գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ն ընդունեց ռեակտիվության գործողության պլան՝ Դաշինքի պաշտանության դերի ամրապնդման համար՝ իր արևելյան և հարավ-արևելյան սահմաններին ապահովելով առավել ներկայություն։ Ընդունված միջոցների մեջ առանձնանում է ութ շտաբ-կայանների հիմնադրումը, որոնք կոչվում են ՆԱՏՕ-ի ուժերի անդամագրման միավոր։

ՆԱՏՕ-ի արձագանքման ուժեր

խմբագրել

ՆԱՏՕ-ի ռազմական դրույթը լիովին մշակվել է 2000-ական թվականների սկզբներին, երբ էլ կարիք չառաջացավ եվրոպական հողի վրա Վարշավայի պակտի զինուժի հնարավոր զանգվածային հարձակումներին դիմակայելուն պատրաստ լինել, սակայն կարիք կառաջացավ ձևավորել ուժեր, որոնք ունակ կլինեին անդամ-երկրների տարածքից դուրս արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։ Նոր դրույթով, որն անվանվեց ՆԱՏՕ-ի արձագանքման ուժեր, ընդունվեց 2003 թվականին և հաջորդ տարվանից դարձավ գործունակ։ 2014 թվականին Ուելսում կայացած գագաթաժողովի ընթացքում որոշում ընդունվեց այնամրապնդել՝ ստեղծելով վահանային ուժ, որն անվանվեց բարձր աստիճանի պատրաստվածության միջբանակային օպերացիոն ուժեր։
ՆԱՏՕ-ի ռեակցիոն ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության բազմազգ ուժեր են, որոնք համախմբում են ցամաքային, օդային, ծովային և հատուկ գործողությունների ուժային տարրեր, որոնք կարող են արագ գործարկվել. Բաղկացուցիչ ռեակցիոն ուժերը կարող են գործարկել այս ամենը 2-3 օրվա ընթացքում։ Ռեակցիոն ուժերի գործունեությունը հենվում է կադրային երկրների ռոտացիոն նշանակությունների վրա։ Հերթակայության սկզբունքով անդամ-երկրները տնօրինում են Արձագանքման ուժերը, շտաբ-կայանները և միավորները 12-ամսյա ժամկետով։

ՆԱՏՕ-ի մշտական առաքելություններ և ռազմական կարողություններ

խմբագրել

Խաղաղ ժամանակ մշտական առաքելություններ

խմբագրել

ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային միացյալ պաշտպանությունը մշտական առաքելություն է ինչպես խաղաղ, այնպես էլ ճգնաժամի կամ հակամարտության դեպքում, որի նպատակն է պաշտպանել Դաշինքի անդամ-երկրներին ցանկացած տեսակի վտանգի կամ օդային կամ հրթիռային հարձակման դեպքում։ ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության այս առաքելությունն օդային վերահսկողություն ու կառավարման համակարգի, օդային հրամանատարության ու կառավարման կառույցի (C2 Air), օրը 24 ժամ գործունակ օդանավերի և 2015 թվականից ի վեր հակահրթիռային համակարգերի կարիք ունի։ 1961 թվականին իր ստեղծումից ի վեր ՆԱՏՕ-ի օդային միացյալ պաշտպանության համակարգը Դաշինքի միակ օպերացոին կարողությունն է, որի համար ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ազգային իշխանությունները վերջինիս մշտական կարգով պատվիրակել են պաշտպանել Դաշինքի անդամ-երկրներին և որի համար ազգային ռեսուրսներ են օգտագործվել ՆԱՏՕ-ի C2-ի կառույցի շրջանակներում։ Այս առթիվ բալթյան երկրները, որոնց ռազմական ուժերը խիստ սահմանափակ են, 2004 թվականից սկսած օգտվում են ՆԱՏՕ-ի ամուր օդային պաշտպանությունից, որին օժանդակում են Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան։

Սեփական միջոցներ

խմբագրել

Բացի հրամանատարական միջոցներից՝ ՆԱՏՕ-ն ունի նաև որոշ այլ օպերացիոն միջոցներ։ Վերջիններս հիմնականում երեք բազմազգ միավորներ են և ուղղակիորեն ենթարկվում են Օպերացիոն դաշնակցային հրամանատարությանը.

  • ՆԱՏՕ-ի հեռավոր հայտնաբերման և կառավարման օդային փոխադրման ուժեր. ստեղծվել է 1982 թվականին, ունի 3000 քաղաքացիական և զինվորական անձնակազմ, տեղակայված է Գայլենքիրխենում՝ Գերմանիայում և ունի Օդային փոխադրման հայտնաբերման հրմանատարական համակարգի 16 Բոյինգ Ե-3 Սանտրի մակնիշի օդանավ (սկզբում 18-ն էին, որից մեկն օգտագործումից հանվեց 2015 թվականին) և 3 Բոյինգ 707, որոնք հանվել են օգտագործումից,
  • ՆԱՏՕ-ի ծովային ուժերի միջամտության և օժանդակության շտաբ-կայան, որը ղեկավարվում է ամերիկյան 6-րդ նավատորմի կողմից,
  • Ցամաքային վերահսկման միավոր, որն ունի Global Hawk տեսակի դրոններ։

ՆԱՏՕ-ի կողմից վարվող յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ռազմական միջոցները տրամադրում են ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն ու գործընկեր-պետությունները, կամ էլ առիթից առիթ, ըստ անհրաժեշտության կամ կամքի՝ յուրաքանչյուր պետություն կարող է և չմասնակցել որևէ գործողությանը։
ՆԱՏՕ—յի գրեթե 12 անդամ-պետություն կիսում են Heavy Airlift Wing-ի կիրառումը, որը ստեղծվել է 2009 թվականին օդային ռազմավարական տեղափոխման համար և ունի երեք McDonnell Douglas C-17 Globemaster III օդանավեր՝ Պապայում (Հունգարիա) գտնվող օդային ռազմաբազայում։

Ամերիկյան ուժեր Եվրոպայում

խմբագրել

2014 թվականին, միավորների բազմաթիվ լուծարման և հայրենադարձությունից հետո Ամերիկյան ուժերը Եվրոպայում ունեն միայն 173-րդ պայքարի անկարգելային բրիգադը, որը տեղակայված է Իտալիայում, ինչպես նաև հեծելազորային երկրորդ զորագունդը։ 5-րդ բանակային կորպուսի շտաբ-կայանը լուծարվել է 2013 թվականին։

ՆԱՏՕ-ի և անդամ-երկրների բյուջե

խմբագրել

ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը բանակցվում է անդամ-երկրների միջև երկու տարին մեկ անգամ։ Վերջիններս ուղղակի կամ անուղղակի կերպով օժանդակում են ՆԱՏՕ-ի գործունության հետ կապված ծախսերը, ինչպես նաև վերջինիս քաղաքականությանն ու գործունությանը վերաբերող ծախսերը։ Որոշ գործողություններին վերաբերող ծախսերը գաղտնի են։

ՆԱՏՕ-ի ծախսերը՝ ըստ երկրների[27]
Երկիր Ռազմ. բյուջե, % ՀՆԱ-ից Ռազմ. ծախսեր, մլն ԱՄՆ դոլար Ռազմ. ծախսեր մեկ շնչի հաշվով Անձնակազմի քանակ հազ. Բնակչություն 2022
  ԱՄՆ 3.52% $811,140 $2,186 1,351.1 334,805,269
  Միացյալ Թագավորություն 2.29% $72,765 $1,023 156.2 68,497,907
  Գերմանիա 1.53% $64,785 $644 189.1 83,883,596
  Ֆրանսիա 2.01% $58,729 $751 208 65,584,518
  Իտալիա 1.41% $29,763 $428 174.2 60,262,770
  Կանադա 1.39% $26,523 $612 156.2 38,388,419
  Իսպանիա 1.02% $14,875 $267 123.9 46,719,142
  Նիդերլանդներ 1.45% $14,378 $685 40.8 17,211,447
  Լեհաստան 2.10% $13,369 $314 121 37,739,785
  Թուրքիա 1.57% $13,057 $199 445.4 85,561,976
  Նորվեգիա 1.85% $8,292 $1,426 21 5,511,370
  Հունաստան 3.82% $8,014 $694 106.7 10,316,637
  Բելգիա 1.12% $6,503 $466 24.8 11,668,278
  Ռումինիա 2.02% $5,785 $231 76.3 19,031,335
  Դանիա 1.41% $5,522 $813 18.3 5,834,950
  Չեխիա 1.42% $4,013 $276 27.8 10,736,784
  Պորտուգալիա 1.54% $3,975 $318 29 10,140,570
  Հունգարիա 1.60% $2,907 $239 24.3 9,606,259
  Սլովակիա 1.73% $2,043 $311 13.1 5,460,193
  Խորվաթիա 2.79% $1,846 $374 15.2 4,059,286
  Լիտվա 2.03% $1,278 $361 16.8 2,661,708
  Բուլղարիա 1.56% $1,253 $131 26.4 6,844,597
  Լատվիա 2.27% $851 $366 7.4 1,848,837
  Էստոնիա 2.28% $787 $468 6.7 1,321,910
  Սլովենիա 1.28% $760 $297 7.1 2,078,034
  Լյուքսեմբուրգ 0.57% $474 $594 0.9 642,371
  Ալբանիա 1.44% $239 $66 6.8 2,866,374
  Հյուսիսային Մակեդոնիա 1.61% $219 $85 6.1 2,081,304
  Չեռնոգորիա 1.74% $97 $122 1.7 627,950

ՆԱՏՕ-ի ուղղակի ֆինանսավորում

խմբագրել

Ուղղակի ֆինանսավորումն օգտագործվում է Դաշինքի այնպիսի ծախսերի համար, որոնք ծառայում են վերջինիս անդամ-երկրների ընդհանուր շահերին և որոնց համար յուրաքանչյուրը պարտավոր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Յուրաքանչյուր անդամ-պետության կողմից ֆինանսավորումը հաշվարկվում է իրենց ազգային մաքուր եկամտի ծախսերի հարաբերակցության բանաձևով։ Հինգ հիմնական ֆինանսավորողները, որոնք ըստ իրենց ֆինանսական կարողությունների նվազեցման են դասակարգված, հետևյալն են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան։ Այս ընդհանուր ֆինանսավորումը գնում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող երեք հիմնական բյուջեների ապահովման համար.

  • Քաղաքացիական բյուջե, ֆինանսավորում է ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարության ծախսերը, շատ դեպքերում ֆինանսավորվում է արտգործնախարարների բյուջեներից։ 2014 թվականին ՆԱՏՕ-ն ուներ 6000 քաղաքացիական անձնակազմ, որից 1000-ը գործում էին իր կենտրոնակայանում։ 2015 թվականին բյուջեն հասավ 218 միլիոն եվրոյի, որի 11.4%-ը Ֆրանսիայի կողմից արված հատկացումներն են։ 2017 թվականին բյուջեն կազմել է 234.4 միլիոն եվրո, որի 10.63%-ը կազմում են ֆրանսիական կողմի հատկացումները,
  • Ռազմական բյուջե, որը ֆինանսավորում է շտաբ-կայանի հրամանատարության ու օպերացիոն ծախսերը, Կոսովոյում ու Աֆղանստանում գործողությունները, ինչպես նաև տեղեկատվական ցանցերի օպերացիոն, օդային պաշտպանության և վարժանքների կենտրոնների ծախսերը։ 2015 թվականին այն կազմում է 1 միլիարդ 171 մլն եվրո, 2017-ին՝ 1 միլիարդ 290 միլիոն երվո,որը բաժանված է 35 բյուջետային մասնաբաժինների, որը ցանկացած անդամ-պետություն կարող է համալրել ըստ իր սեփական ռազմավարական շահերի,
  • Ներդրման ծրագիր, որը ծառայում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարություններին վերաբերող խմբավորումների տեղակայման պաշտպանությանը, ինչպիսիք են օդային գործողությունների հրամատարական ու կառավարման միջոցները, հաղորդակցման և տեղեկատվական համակարգերը, արտաքին գործողությունների համար միացյալ կառույցների շտաբ-կայանները և այլն։ 2015 թվականին այն հասցվեց 700 միլիոն եվրոյի, 2017 թվականին՝ 655 միլիոնի։

ՆԱՏՕ-ի անուղղակի ֆինանսավորում

խմբագրել

ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ-պետություն որպես հավելյալ ծախս օժանդակում է նաև ՆԱՏՕ-ի այն գործողություններին,որոնց ինքն անձամբ որոշում է մասնակցել։ Այսպիսի հատկացումներն ամենակարևորն են։ Ուելսում 2014 թվականին կայացած գագաթաժողովի ընթացքում[28] ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրները պարտավորվեցին իրենց ՀՆԱ-յի 2%-ը տրամադրել մինչև 2024 թվականը Դաշինքի ռազմական ծախսերին։ 2017 թվականին միայն Հունաստանը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու ԱՄՆ-ն հարգեցին այդ կանոնը։ ԱՄՆ-ի պաշտպանությանն ուղղված ծախսերը 2010 թվականից ի վեր հաստատուն կերպով կազմում են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների՝ պաշտպանությանն ուղղված ֆինանսավորման 70%-ը[29]։ Ըստ ՆԱՏՕ-ի հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2017 թվականին կազմել է 683 միլիարդ դոլար՝ ՆԱՏՕ-ի մնացած անդամ-երկրների՝պաշտպանությանն ուղղված բյուջեի 72%-ը։ Այս անհավասարակշռությունը նրանց կարևոր կշիռ է հաղորդում իրենց որոշումենրում և ի ցույց է դնում եվրոպական երկրների՝ պաշտպանությանն ուղղված ջանքերի թուլությունը և վերջիններիս վարանելը՝ ԱՄՆ-ից քիչ կախյալ եվրոպական պաշտպանության ձևավորման համար։

ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգեր

խմբագրել

Իր ստեղծումից ի վեր ՆԱՏՕ-ն պարբերաբար մշակել և իրագործել է ռազմավարական հայեցակարգ ընդհանուր տերմինով հանրային և ոչ հանրային փաստաթղթեր, որոնք նկարագրում են իր պաշտպանության առաքելությանը վերաբերող հիմնարար հանրային և ոչ հանրային փաստաթղթեր, բացահայտում են անվտանգության միջավայրին վերաբերող էական բնութագրիչ հատկանիշները և իրենց ռազմական միավորների հարմարեցման համար դիրեկտիվներ են տրամադրում։ Այս ռազմավարական հայեցակարգերն առնվազն վավերացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի կողմից նախարարական նիստում, իսկ Սառը պատերազմի ավարտից հետո՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովների շրջանակներում պետությունների կամ կառավարությունների ղեկավարների կողմից։

2010 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում ընդունված ռազմավարական հայեցակարգ

խմբագրել

2010 թվականին Լիսաբոնի գագաթաժողովում ընդունված ռազմավարական հայեցակարգը Դաշինքի ստեղծումից ի վեր թվով յոթերորդն է։ Այն հանրային փաստաթղթի աղբյուր է, որը մի կողմից բնութագրում է ՆԱՏՕ-ի ռազմավարության շարունակականությունը միջուկային չտարածման ոլորտում և հակահրթիռային պաշտպանության բնագավառում նոր նախաձեռնությունների դեպքում, մյուս կողմից՝ ընդդեմ ահաբեկչության և կիբերհանցագործությունների։ Շեշտը հավասարապես դրված է ճգնաժամի կառավարման կարողությունների զարգացման վրա։ Դեռևս 2008 թվականի աշնանը նշանավորված ճգնաժամով ֆինանսական ենթատեքսում ՆԱՏՕ-ն հավասարապես որոշում է վերափոխել իր կառուցվածքը՝ իր անձնակազմի թիվը կրճատելու նպատակով, որոնք մինչև 2009 թվականին կազմում էին 17000 անձ և մեկ տարի անց պետք է նվազեին մինչև 13000-ի և այնուհետև 9500-ից հասնեին 7500-հոգանոց անձնակազմի։

Սառը պատերազմի ժամանակահատված

խմբագրել

Նախնական ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմավարական պլանավորումը վերաբերում էր դաշնային ուժերին և նախատեսում էր թվով 96 դիվիզիա և 9000 ինքնաթիռ 1954 թվականին։ Միջուկային տակտիկական զենքերի առաջին տեղափոխումը եղավ 1953 թվականի հոկտեմբերին։ Երրորդ ռազմավարական հայեցակարգը, որն ընդունվել էր 1956 թվականին, ներկայացնում է միջուկային ռազմավարական զենքերը՝ ըստ 1961 թվականին ընդունված զանգվածային բռնությունների դոկտրինի, որը նախատեսում էր թվով 28 դիվիզիայի ստեղծում։ Խորհրդային միջուկային արսենալի հզորության առաընթացի հետ մեկտեղ առավել շատ կասկածներ են առաջանում այս դոկտրինի արժանահավատության վերաբերյալ։ Ի շարունակություն Սուեզի ջրանցքի ճգնաժամի, որը հակադրում է ՆԱՏՕ-ի կարևոր անդամ-երկրներին միմյանց հետ և զուգահեռաբար վերջինիս զինվորական ռազմավարության իրագործմանը, Դաշինքը հիմք է դնում ավելի խորը համագործակցության արտաքին քաղաքականության բնագավառում՝ ներառյալ իր տարածքից դուրս։ 1961 թվականից ի վեր ամերիկացիները նպաստում են նոր ռազմավարական հայեցակարգի ընդունմանը՝ ըստ ճկուն պատասխանի դոկտրինի, մինչև որ բազմաթիվ եվրոպական երկրների տարաձայնություններից հետո կոնսեսուս տեղի չի ունենում։ Ռազմավարական մեծ քննարկումը ՆԱՏՕ-ի որոշում կայացնող մարմիններում և դաշնային կառավարություններում զգալի ժամանակ է ծախսում։
1966 թվականին ֆրանսիական կողմի ՝ միայն ռազմական ստորաբաժանումից դուրս գալն առիթ է ստեղծում վերակազմավորել ՆԱՏՕ-ի գործունեությունը և եվրոպական գլխավոր դաշնակիցներին, ինչպիսիք Միացյալ թագավորությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետությունն էին, տալ առավել իրավասություններ և փոխզիջում գտնել նոր ռազմավարական հայեցակարգի ընդունման համար, որը ճկուն արձագանքման սկզբունքերին վերջ կդներ։ Այս չորրորդ հայեցակարգն իր բնույթով մնաց ուժի մեջ մինչև Սառը պատերազմի ավարտը։
Սառը պատերազմի ընթացքում դաշնակիցների կողմից հիմնական սպառնալիքը սպասելի էր Խորհրդային միության կողմից, որն առնվազն քանակական առումով ՆԱՏՕ-ի ուժերին գերազանցում էր և կարող էր լայնածավալ հարձակում ձեռնարկել Արևելյան Եվրոպան նվաճելու համար։ Ընդդեմ այսպիսի վտանգի՝ ՆԱՏՕ-ն հաջող կերպով ընդունեց երեք ռազմավարական դրույթներ պայմանագրային ուժերի կիրառման համար.
• Հիմնադրումից մինչև 1958 թվականը Արևմուտքի դաշնային ուժերի թուլությունն այնպիսին էր, որ պլանները նախատեսեցին վերադասավորման ռազմավարություն՝ հանձնարարված Ռենի և Իսելի կողմից, որոնք պաշտպանության հիմնական գիծն էին կազմում։ Այսպիսով, Արևմտյան Գերմանիայի տարածքի մեծամասնությունը մնալու էր առանց պաշտպանության,
• 1958 թվականի հուլիսին ՆԱՏՕ-ի շտաբ-կայանները, հաշվի առնելով իրենց ուժերի օպերացիոն հնարավորությունների ամրապնդումը, ընդունում են Արևմտյան Եվրոպայի կիսաառաջնային պաշտպանության ռազմավարություն և Վեսերն ու Լեխը սահմանում են որպես պաշտպանության հիմնական գծեր կամ ճակատներ,
• 1963 թվականին, ի համադրություն ճկուն արձագանքման նոր ռազմավարական հայեցակարգին վերաբերող քննարկումների և գերմանացիների պնդող պահանջներին պատասխանելու նպատակով, ովքեր ժամանակ առ ժամանակ հասան կազմավորված ուժ ունենալու մակարդակին, շտաբ-կայաններն ընդունում են առաջնային պաշտպանության ռազմավարություն, որը սահմանում է ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև սահմաները որպես պաշտպանության հիմնական գիծ կամ ճակատ։

Սառը պատերազմից հետո

խմբագրել
 
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Պրահայում, 2002 թվական

ԽՍՀՄ-ի փլուզումից[21] և Վարշավայի պակտից եկող հիմնական վտանգի վերացումից հետո կարիք առաջացավ խորապես վերանայել ՆԱՏՕ-ի ռազմավարությունը նոր աշխարհաքաղաքական միջավայրին և ի հայտ եկող նոր վտանգներին պատրաստ լինելու նպատակով։ 1991 թվականից ի վեր հաջորդաբար երեք նոր ռազմավարական հայեցակարգեր են ընդունվել, որոնցից վերջինն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերին՝ Լիսաբոնի գագաթաժողովի ընթացքում։ Արդի բազմաբևեռ աշխարհում ՆԱՏՕ-ի դերն ու առաքելությունները բազմակի են դարձել և դուրս են գալիս ավանդական եվրոատլանտյան տարածքից։ Մինչդեռ, ՆԱՏՕ-ն նկրտումներ չունի դառնալ ՄԱԿ և վերջինիս Կապույտ սաղավարտների ջոկատների գործառույթ ստանձնել։ Ըստ Գլխավոր քարտուղարի հայտարարությունների՝ ՆԱՏՕ-ն կարիք չունի դառնալ պաշտպանության ոլորտի համաշխարհային կազմակերպություն. «Մենք կարիք չունենք համաշխարհային ծավալի կազմակերպություն դառնալ։ Սա մեր ձևափոխման նպատակը չէ։ ՆԱՏՕ-ի ձևը, որը մեզ անհրաժեշտ է, այն է, որ մենք հաջողությամբ կիրառում ենք՝ դա Դաշինքն է, որը պաշտպանում է իր անդամներին ընդդեմ գլոբալ վտանգների՝ ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և ձախողված երկրների»։
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունները խիստ ազդեցություն են կրել ահաբեկչական վտանգի մեծացման հետ պայմանավորված և հատկապես ԱՄՆ-ում 2001 թվականի ահաբեկչությունից հետո։ Բայց նաև միջուկային զենքերի տարածման պոտենցիալը, կապված, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ և ճգնաժամերի օջախների կրկնապատկումը, որը պահանջում էր արագ արձագանքման միջոցներ, ևս իրենց ազդեցությունն են թողել ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունների վրա.
• Վաշինգտոնի գագաթաժողով (1999 թվական), ՆԱՏՕ-ի ձևափոխման ընթացակարգի մեկնարկում այնպիսի ռազմավարական հայեցակարգի շուրջ, որն ուղղված է ճգնաժամերի կառավարմանը,
• Պրահայի գագաթաժողով (2002 թվական), ռազմական գործիքի հարմարեցման որոշում նոր միջազգային կարգին՝ արագ արձագանքման ուժի հայեցակարգի շուրջ,
• Բեռլինի համաձայնագրեր (2003 թվական), համաձայնագիր, որպեսզի Եվրոպական միությունը կարողանա դիմել ՆԱՏՕ-ի որոշ միջոցներին, երբ դրանք անհրաժեշտ են Եվրոպական միության խորհրդի կողմից որոշված առաքելությունների իրագործման համար,
• Ռիգայի գագաթաժողով (2006 թվական), ճակատում երկու մեծածավալ գործողություններ վարելու որոշում, որից յուրաքանչյուրը մոբիլիզացրեց 60000-հոգանոց անձնակազմ և միջինը վեց գործողություններ (շուրջ 30,000-հոգանոց անձնակազմ)։ Ընդհանուր թվով մինչև 300.000 վարժված և պատրաստված մարդ պետք է պատրաստ լինեն միջամտել աշխարհի ցանկացած վայրում, որպեսզի ապահովեն անդամ-երկրների անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի տարածքից ներս և դուրս։

ՆԱՏՕ-ի կողմից վարած ռազմական գործողությունների ցանկ

խմբագրել

Սառը պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ն ոչ մի ռազմական գործողություն չվարեց, որն անդամ-պետությունները համարում են, որ դա Դաշինքի հաջողված անվտանգության փորձառությունն է, և այս իրավիճակը մնաց նույնը մինչև 1990-ական թվականների սկիզբը, երբ բոլոր տեսակի վտանգներն ու անվստահությունները չվերացան։
Բայց առաքելություններն ու ռազմական կարողությունների կազմակերպումը անհրաժեշտորեն զարգանում են, քանի որ հիմնական վտանգը Վարշավայի պակտի զինուժի հարձակումից չի գա՝ ընդդեմ Դաշինքի անդամ որևէ երկրի տարածքի, բայց արդյունքը կլինի ճգնաժամերի ու իրենց ծավալով սահմանափակ պատերազմների տեսքով աշխարհագրական հեռու տարածքներում, երբ նրանց էական շահերը կվտանգվեն։ ՆԱՏՕ-ի միջամտության դաշտի այս ընդլայնումն իր անդամ-երկրների տարածքի պաշտպանության խիստ շրջանակներից դուրս դեպի նոր առաքելություններ տեղի է ունենում 1990-ական թվականների սկզբին իր տարածքից դուրս գտնվող իր ռազմական միջոցների ներգրավմամբ։ Խոսքը չի գնում ՆԱՏՕ-ի ձևափոխման մասին որպես մի գլոբալ անվտանգության կազմակերպության։ Բոսնիայում և Հերցեգովինայում պատերազմը, որը Հարավսլավական դաշնային սոցիալիստական հանրապետության փլուզումից հետո առաջին հակամարտությունն էր, 1993 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի օպերացիոն դաշտում միջամտության առաջին քայլն էր։ Այնուհետև ՆԱՏՕ-ն 1999 թվականից սկսած միջամտեց Կոսովոյում, ուր 2017 թվականի սկզբին տեղակայում է Կոսովոյի համար ուժեր զորամիավորումը, ՆԱՏՕ-ի խաղաղության պահպանման ուժերը՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո։
2001 թվականի ամերիկյան ահաբեկչություններից հետո ՆԱՏՕ-ի Խորհուրդն առաջին անգամ իր պատմության մեջ հիշատակեց Վաշինգտոնի համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի դեմ հարձակումը հարձակում է՝ ուղղված բոլորի դեմ։ Այդ առթիվ ՆԱՏՕ-ն 2001 թվականից ի վեր ծովային գործողություններ է իրականացնում Միջերկրական ծովում ու Հնդկական օվկիանոսում։
Մինչդեռ, բազմաթիվ մեծ ռազմական գործողություններ, որոնք վարում են ԱՄՆ-ն այլ երկրների կոալիցիայով, չեն եղել ՆԱՏՕ-ի շրջանակներում.
• 2001 թվականի աշնանն Աֆղանստանում տարվող գործողությունը, որը ղեկավարվում է ամերիկացիների կողմից, ովքեր ուզում են արագ և լիովին տիրապետել իրենց ռազմական գործողություններին՝ ի շարունակություն 2001 թվականի ամերիկյան ահաբեկչության։ Միջազգային օժանդակության և անվտանգության ուժերը, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո, շարունակվում են,
• ՆԱՏՕ-ի անդամ-երկրների միջև կոնսենսուսի բացակայությունից հետո և Իրաքի պատերազմին մասնակցելու նպատակով, որը վարվում է 2003 թվականի մարտից սկսած՝ ԱՄՆ-ի կողմից՝ այդ առթիվ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծած կոալիցիայի կողմից, որին Ֆրանսիան ու Գերմանիան չեն մասնակցում։
2017 թվականի սկզբին ՆԱՏՕ-ն հիմնավորապես ներգրավված է Աֆղանստանում, Կոսովոյում և Միջերկրածովյան ռազմական գործողություններում։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. NATO Member countries
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 NATO Meet the Signatories
  3. https://www.nato.int/
  4. https://www.militarytimes.com/news/pentagon-congress/2017/05/25/nato-the-world-s-biggest-military-alliance-explained/
  5. «United States Army Europe (USAREUR) - Seventh US Army». GlobalSecurity.org (անգլերեն)..
  6. Air Force History and Museums Program (1997). «A History of the United States Air Force - Volume II 1950-1997» (PDF) (անգլերեն)..
  7. Center of Military History United States Army (2015). «Forging the Shield - The U.S. Army in Europe, 1951-1962» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. https://web.archive.org/web/20170315234941/http://archives.nato.int/nato-first-5-years-1949-1954-by-lord-ismay-secretary-general-of-north-atlantic-treaty-organization%3Bisad
  9. http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/14794012.2011.593819
  10. 10,0 10,1 http://news.bbc.co.uk/2/hi/europe/302265.stm
  11. https://www.nato.int/docu/update/2001/1001/e1002a.htm
  12. http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/09662830802642512
  13. https://www.thedailybeast.com/obama-tells-georgia-to-forget-about-nato-after-encouraging-it-to-join
  14. https://www.rferl.org/a/montenegro-joins-nato-russia-outraged/28529932.html
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  16. https://www.nato.int/cps/en/natolive/topics_49290.htm
  17. https://www.nytimes.com/2014/03/27/world/europe/europe-begins-to-rethink-cuts.html
  18. https://www.economist.com/blogs/graphicdetail/2017/02/daily-chart-11
  19. https://www.wsj.com/articles/nato-calls-for-rise-in-defence-spending-by-alliance-members-1434978193
  20. http://money.cnn.com/2016/07/08/news/nato-summit-spending-countries/
  21. 21,0 21,1 https://www.theguardian.com/world/2007/jul/15/russia.nato
  22. https://www.nato.int/cps/en/natolive/topics_50349.htm
  23. https://web.archive.org/web/20131020091957/http://ru.forsecurity.org/nato-and-belarus-partnership-past-tensions-and-future-possibilities
  24. https://web.archive.org/web/20070714120337/http://www.nato.int/issues/national_delegations/tasks.html
  25. https://www.ft.com/content/7cfc8ac6-ab17-11e4-91d2-00144feab7de
  26. https://www.nato.int/cps/en/natolive/topics_52091.htm
  27. «NATO Spending by Country 2022». worldpopulationreview.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  28. http://www.lemonde.fr/europe/article/2014/09/05/otan-les-grandes-decisions-du-sommet-de-newport_4482989_3214.html#R9gKrR03h44rQ7Dl.99
  29. https://web.archive.org/web/20100328072123/http://milexdata.sipri.org/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆԱՏՕ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201