Բացել գլխավոր ցանկը

Էմիլի Բրոնտե (անգլ.՝ Emily Jane Brontë, հուլիսի 30, 1818(1818-07-30)[1][2][3][4][5][6][7][8], Տորնտոն, Անգլիա[9] - դեկտեմբերի 19, 1848(1848-12-19)[10][1][2][3][4][5][6][7][11][8], Հաուրթ, Անգլիա), անգլիացի բանաստեղծուհի և վիպասան, առավելապես հայտնի է «Մոլեգին հողմերի դարավանդ» (1847, Wuthering Heights, թարգմանվել է հայերեն[12]) վեպով։

Էմիլի Բրոնտե
Emily Brontë by Patrick Branwell Brontë restored.jpg
Ծնվել էհուլիսի 30, 1818(1818-07-30)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՏորնտոն, Անգլիա[9]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1848(1848-12-19)[10][1][2][3][4][5][6][7][11][8] (30 տարեկանում)
Վախճանի վայրՀաուրթ, Անգլիա
Գրական անունEllis Bell[9]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուանգլերեն[1]
ԱզգությունԱնգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ժանրերգեղարվեստական գրականություն և պոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՄոլեգին հողմերի դարավանդ և Poems by Currer, Ellis, and Acton Bell?
Brontë sisters' signatures as Currer, Ellis and Acton Bell.jpg
Էմիլի Բրոնտե Վիքիքաղվածքում
Emily Brontë Վիքիպահեստում

Ներկայումս գնալով ավելի ու ավելի մեծ ճանաչում է ստանում նրա բանաստեղծական արվեստը։ «Հիշողություն» (Remembrance), «Գերին» (The Prisoner), «Երկչոտ չէ իմ հոգին» (No coward soul is mine) և այլ բանաստեղծությունները թույլ են տալիս դասել նրան Բլեյքի, Շելլիի և Բայրոնի մակարդակի գրողների շարքին։[փա՞ստ]

ԿենսագրությունԽմբագրել

Շառլոթ և Էնն Բրոնտեների քույրն է։ Որոշ ժամանակ (1824—1825) Շառլոթի հետ սովորել է բարեգործական Cowan Bridge-ի դպրոցում։ Ընտանեկան և ստեղծագործական առանձնապես սերտ հարաբերություններ էին նրան կապում փոքր քրոջ՝ Էննի հետ։ Եղբոր՝ Բրենուելլի և Շառլոթի նման, ովքեր ռոմանտիկական վիպակների «անգրիական շարքն» էին ստեղծել, Էմիլին և Էննը նույնպես հորինել էին իրենց երևակայական աշխարհը՝ Գոնդալը՝ իրենց բանաստեղծական ներշնչանքների աղբյուրը։

1935 թվականին մի քանի ամիս Էմիլին սովորում է Ռոուհեդի դպրոցում, բայց հարազատ օջախի կարոտից կիսատ է թողնում ուսումը և վերադառնում Հաուրթ։ 1837 թ. ուսուցչություն է անում Հալիֆաքսի Լոու- Հիլլ արվարձանում, իսկ 1842 թ. Շառլոթի հետ մեկնում է Բրյուսել՝ ուսումը շարունակելո։ Բրյուսելից վերադառնալուց հետո մինչև կյանքի վերջը չի լքում Հաուրթը։ 1846 թ. լույս է տեսնում նրա «Կարերա, Էլիսա և Էկտոնա Բելերի բանաստեղծությունները» ժողովածուն։ Էմիլիի բանաստեղծություններից «Էլիսա»-ն արժանանում է գրաքննադատների բարձր գնահատականին։ 1847 թ. հրատարակվում է «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը, որը հետագայում մեծ փառք բերեց նրան։ Էմիլիի կենդանության օրոք այս վեպը գրեթե աննկատ մնաց, և միայն 19-րդ դարի վերջին, երբ Շառլոթը հրատարակեց վեպի երկրորդ խմբագրությունը, «Մոլեգին հողմերի դարավանդը» համընդհանուր ճանաչման արժանացավ գրական շրջանակներում՝ համարվելով իսկական գլուխգործոց, բայց որոշ վերապահումներով։

Կենսագրական տեղեկություններում Շառլոթը ընդգծել է այն «սարսափեցնող, ահռելի մռայլությունը», որով ներթափանցված է յորքշիրյան երկու ընտանիքների՝ Էրնշոների ու Լինթոնների և նրանց չար հանճարի՝ Հիթքլիֆի մասին պատմությունը։ Քեթրին Էրնշոյին ու Հիթքլիֆին շաղկապում է փոթորկոտ, դիվային, ըմբոստ կիրքը։ Նրանց սերը ողբերգական է։ Միայն մահից հետո են նրանք հրաշալի կերպով միանում։ Անգլիացի անվանի գրող Էլիզաբեթ Հասկելը, գրել է, որ «Մոլեգին հողմերի դարավանդը» վեպը շատ ու շատ ընթերցողների մոտ սարսափի դող է առաջացրել և «հակակրանք այն արտահայտչականության նկատմամբ, որով պատկերված են բացասական կերպարները»։ Սակայն վեպին ներհատուկ են բարոյական ուժն ու իմաստությունը, իսկ դաժանությանը, խաբեությանն ու խելացնորությանը հակադրված են առողջ դատողությունն ու արդարությունը։

Ի տարբերություն Շառլոթի՝ Էմիլին մտերիմ ընկերներ չուներ և մյուս քրոջ՝ Էննի պես՝ ընտանիքից դուրս որևէ մարդու հետ սերտ հարաբերություններ չի ունեցել, հազվադեպ է գրել նամակներ։

1848 թ. սեպտեմբերին Էմիլին հիվանդացել է եղբոր հուղարկավորության ժամանակ և երկու ամիս անց մահացել թոքախտից։ Ներկայումս, մասնավորապես, բարձր է գնահատվում նրա պոեզիան։

Ի պատիվ երեք Բրոնտե քույրերի և նրանց եղբոր՝ Բրենուելլի, նրանց անունով է կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը։

 
Բրոնտե քույրերը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 BD Gest'
  9. 9,0 9,1 9,2 9,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 140.
  10. 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118638017 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. 11,0 11,1 11,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  12. Մոլեգին հողմերի դարավանդ։ Վեպ / Է. Բրոնտե; Անգլ. թարգմ.՝ Ա. Բուդաղյան; Խմբ.՝ Գ. Խաչատրյան. - Երևան։ Նաիրի, 1992. - 411 էջ։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմիլի Բրոնտե հոդվածին