Իվան Կլիմա
Իվան Կլիմա (չեխ.՝ Ivan Klíma, իսկական ազգանունը՝ Կուդերս (չեխ.՝ Kauders, սեպտեմբերի 14, 1931[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…] և Բրատիսլավա, Չեխոսլովակիա[5]), չեխ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս, որի ստեղծագործությունները թարգմանված են գրեթե բոլոր հնարավոր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հունարեն, նորվեգերեն, ճապոներեն, թուրքերեն և շատ այլ։
Իվան Կլիմա չեխ․՝ Ivan Klíma | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Ivan Kauders |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1931[1][2][3][…] (92 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…] կամ Բրատիսլավա, Չեխոսլովակիա[5] |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, դրամատուրգ, լրագրող, վիպասան, մանկավարժ, բանաստեղծ և հրապարակախոս |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում[8] |
Անդամակցություն | Českobratrská církev evangelická. Sbor (Vinohrady, Praha, Česko)?[9] |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Helena Klímová? |
Զավակներ | Michal Klíma? և Hana Bergmannová Klímová?[10] |
Ազգականներ | Martin Klíma? |
![]() | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Լինելով 10-ամյա երեխա՝ երեք ու կես տարի անցկացրել է հրեաների համար Տերեզին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում[11]։
Պատերազմից հետո ավարտել է գիմնազիան և Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Կարել Չապեկի արվեստին։ Դարձել է լրագրող և համագործակցել «Ческе новины» թերթի հետ։
1956 թվականից «Кветы» թերթում աշխատել է որպես խմբագիր, 1959-1963 թվականներին Československý spisovatel (Չեխոսլովակյան գրող) հրատարակչությունում։ 1963—1969 թվականներին եղել է մշակութային-քաղաքական «Literární noviny» և «Literárních listů» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։
1953 թվականին ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[12]։ 1960-ական թվականներին չեխ այլ մտավորականների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Պրահայի գարնան կազմակերպման մեջ։ 1967 թվականին հեռացվել է կուսակցությունից։
1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Միչիգանի համալսարանում որպես հրավիրված դասախոս։ Հայրենիք է վերադարձել 1970 թվականին։
1990-ական թվականների կեսերին Իվան Կլիման դարձել է չեխական ՊԵՆ ակումբի նախագահի տեղակալ։
Ստեղծագործության ընդհանուր բնութագիր խմբագրել
Իվան Կլիման չեխ հոգեբանական արձակի հեղինակ ստեղծողներից է։ Ճանաչում ձեռք է բերել որպես այլախոհ գրող, որի ստեղծագործությունները 1967 թվականից մինչև 1989 թվականի «Թավշե հեղափոխություն» չէր կարող հայտնվել պաշտոնական չեխական մամուլում։ Իվան Կլիմայի գործերը տպվում էին սամիզդատ (տնայնագործական տպագրությամբ) և ընթերցողից ընթերցող էին փոխանցվում։ Նա մեծ ճանաչում ուներ չեխ տարագիրների շրջանում։
Արձակ ստեղծագործությունների, փիլիսոփայական վեպերի, դրամաների, պատմվածքների, ակնարկների, էսսեների, մանկական գրքերի հեղինակ է։
Ստեղծագործություններ խմբագրել
- Հույս անունով նավը. երկու պատմվածք (1970)
- Milostné léto (1979)
- Ma veselá jitra (1985)
- Moje první lásky (1985)
- My Merry Mornings: Stories from Prague (1985)
- Սեր և աղբ (Láska a smetí) (1986)
- Իմ առաջին սերերը (1986)
- Soudce z milosti (1986)
- Ամառային ընդհարում (1987)
- Milenci na jednu noc (1988)
- Իմ առաջին սերերը (1988)
- Už se blíží meče: Eseje, Fejetony, Rozhovory (1990)
- Ministr a anděl (1990)
- Rozhovor v Praze (1990)
- Moje zlatá řemesla (1990)
- Hry: Hra o dvou dějstvích (1991)
- Դատավորը դատին (1991)
- Իմ ոսկե զբաղմունքները (1992)
- Ostrov mrtvých králů (1992)
- Čekání na tmu, čekání na světlo (1993)
- Սպասելով մթին, սպասելով լույսին (1994)
- Պրահայի ոգին և այլ էսսեներ (1994)
- Իմ ոսկե զբաղմունքները (1994)
- Milostné rozhovory (1995)
- Սպասելով մթին, սպասելով լույսի (1995)
- Jak daleko je slunce (1995)
- Պրահայի ոգին և այլ էսսեներ (1995)
- Čekání na tmu, čekání na světlo (1996)
- Poslední stupeň důvěrnosti (1996)
- Առավելագույն մտերմություն (1997)
- Loď jménem Naděje (1998)
- Երբ ես եկա տուն (1998)
- Kruh nepřátel českého jazyka: Fejetony (1998)
- O chlapci, který se nestal číslem (1998)
- Հերյուրանք և պատմություններ (1998)
- Մի գիշերվա սիրահարները (1999)
- Ոչ սրբերը կամ հրեշտակները (Ani svatí, ani andělé) (1999)
- Անվտանգության և անապահովության միջև (2000)
- Velký věk chce mít též velké mordy (2001)
- Premiér a anděl (2003)
- Moje šílené století («Իմ խելագար դարը») (2009)
Մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Evidence zájmových osob StB
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Evidence zájmových osob StB
- ↑ Klíma I. Moje šílené století — Academia, 2009. — P. 155. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
- ↑ Klíma I. Moje šílené století — Academia, 2009. — P. 100. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
- ↑ Dictionary of Czech literature after 1945 (չեխերեն) — Ústav pro českou literaturu AV ČR.
- ↑ «Ivan Klíma» (Czech)։ Academia։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010
- ↑ Dudek Petr (հուլիսի 8, 2009)։ «Spisovatel Ivan Klíma na šílené století připraven nebyl. Teď už je»։ Mladá fronta DNES (Czech)։ Czech Republic։ Վերցված է փետրվարի 27, 2010
Արտաքին հղումներ խմբագրել
Իվան Կլիմա Վիքիպահեստում |