Նովա Իգուասու
Նովա Իգուասու (պորտուգալերեն՝ Nova Iguaçu), քաղաք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Զբաղեցնում է 524 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի տվյալներով եղել է 797.435[2]: Նահանգում մեծությամբ չորրորդ բնակավայրն է։ Մտնում է Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային շրջանի և Բայշադա Ֆլումինենսեի կազմի մեջ (վերջինս իրենից ներկայացնում է Ռիոյի արվարձանների շարքը՝ մոտավորապես երեք միլիոն ընդհանուր բնակչությամբ)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հունվարի 15, 1833 թ. | ||||
Մակերես | 521,249 կմ² | ||||
ԲԾՄ | 25±1 մետր, 54 մետր | ||||
Բնակչություն | ▲823 302 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 21 | ||||
Փոստային դասիչ | 26023-000 | ||||
Պաշտոնական կայք | novaiguacu.rj.gov.br | ||||
| |||||
Նովա Իգուասուի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Mata Atlântica անվանումով հայտնի ջունգլիների շուրջ 200 քառակուսի կիլոմետրը, Tinguá կենսաբանական արգելոցը[3][4], ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Serra de Madureira տարածքը, «Ատլանտյան անտառային խճանկար» անվանումով հայտնի հատուկ պահպանվող միավորի մի մասը[5], Ժասերուբա բնապահպանական տարածքի 2353 հեկտարը[6], Մենդանյա ազգային պարկի 4.398 հեկտարը[7]։
ՎիճակագրությունԽմբագրել
- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 5.764.270 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 6.939,28 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,762 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Անվանի անձինքԽմբագրել
- Նիլսե Կարվալյո (* 1969) - կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ
- Դեյվիդ (* 1979) - ֆուտբոլիստ
- Էրիկ (* 1985) - ֆուտբոլիստ
- Վանդեռլեյ Լյուքսեմբուրգո (* 1952) - ֆուտբոլիստ
- Միլտոն Կամիլյո (* 1970) - պարող արտիստ, խորեոգրաֆ, թատերագիր, նկարիչ
- Զինյու (* 1967) - ֆուտբոլիստ
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ IBGE: Cidades@ Rio de Janeiro: Nova Iguaçu. Abgerufen am 14. Juli 2017 (portugiesisch).
- ↑ Reserva Biológica de Tinguá. Archived 2021-04-15 at the Wayback Machine. MMA/IBAMA, Brasília 2006. Abgerufen am 14. Juli (PDF; portugiesisch).
- ↑ (portuguese) Unidade de Conservação: Reserva Biológica do Tinguá, MMA: Ministério do Meio Ambiente, http://sistemas.mma.gov.br/cnuc/index.php?ido=relatorioparametrizado.exibeRelatorio&relatorioPadrao=true&idUc=212, վերցված է 2016-04-18
- ↑ Costa, Cláudia; Lamas, Ivana; Fernandes, Rosan (December 2010) (portuguese), Planejamento Estratégico do Mosaico Central Fluminense, Reserva da Biosfera da Mata Atlântica, p. 13, արխիվացված օրիգինալից 2016-10-07-ին, https://web.archive.org/web/20161007121019/http://www.icmbio.gov.br/portal/images/stories/mosaicos/planejamento-central-fluminense.pdf, վերցված է 2016-10-02
- ↑ (portuguese) APA Jaceruba, Biblioteca Virtual do Meio Ambiente da Baixada Fluminense, http://www.bvambientebf.uerj.br/arquivos/popups/jaceruba.htm, վերցված է 2016-10-11
- ↑ (պորտուգալերեն) Parque Estadual do Mendanha, INEA, http://www.inea.rj.gov.br/Portal/Agendas/BIODIVERSIDADEEAREASPROTEGIDAS/UnidadesdeConservacao/INEA_INTER_PQES_MENDANHA#/Sobreoparque, վերցված է 2017-01-15
Արտաքին հղումներԽմբագրել
Նովա Իգուասու Վիքիպահեստում |
- Website der Stadtpräfektur, Prefeitura (portugiesisch)
- Website des Stadtrats, Câmara Municipal (portugiesisch)
- Nova Iguaçu no OpenStreetMap