Բոգոր (ինդոն.՝ Bogor, հոլ.՝ Buitenzorg), քաղաք Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա մարզում՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ։ Մեծությամբ 6-րդն է Ջակարտայի մետրոպոլիսային տարածքում և 14-րդը՝ Ինդոնեզիայում[3]։ Զբաղեցնում է 118.50 կմ2 տարածք, որի վրա, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, ապրում էր 950.334[4], 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1.043.070[5], 2022 թվականի կեսերին՝ 1.099.422 մարդ[6]։ Քաղաքի կենտրոնում 20 քառակուսի կիլոմետրից յուրաքանչյուրի վրա ապրում է մի քանի հազար մարդ, և այն համարվում աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը։ Բոգորը տնտեսական, գիտական, մշակութային ու զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ինչպես նաև՝ լեռնային առողջավայր։

Բնակավայր
Բոգոր
ինդոն.՝ Bogor
հոլ.՝ Buitenzorg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումBogor Selatan?[1], Central Bogor?[1], Tanah Sareal?[1], Bogor Utara?[1], Bogor Timur?[1] և Bogor Barat?[1]
Հիմնադրված էհունիսի 3, 1482 թ.
Մակերես119±1 կմ²
ԲԾՄ265±1 մետր, 237 մետր
Բնակչություն982 469 մարդ (2015)[2]
Հեռախոսային կոդ0251
Փոստային դասիչ16100–16169
Ավտոմոբիլային կոդF
Պաշտոնական կայքkotabogor.go.id
Բոգոր (Ինդոնեզիա)##
Բոգոր (Ինդոնեզիա)

Միջին դարերում եղել է Սունդա թագավորության (ինդոն.՝ Kerajaan Sunda) մայրաքաղաքը և անվանվել է Պակուն Պաջարաջան կամ Դայուհ Պակուն։ Հոլանդացիների տիրապետության շրջանում կոչվել է Բույտենզորգ' (հոլանդերենից թարգմանած՝ նշանակում է անհոգ) և ծառայել է որպես Հոլանդական Արևելյան Հնդկաստանի գեներալ-նահանգապետի ամառային կեցավայր։

Բոգորի տեսարժանություններից են նախագահական պալատը՝ Իստանա Բոգորը, բուսաբանական այգին՝ Քեբուն Ռայա Բոգորը (ինդոն.՝ Kebun Raya Bogor), որն ամենահներից ու ամենաընդարձակներից մեկն է աշխարհում։ Բոգորին տրվել է «Անձրևոտ քաղաք» մականունը, քանի որ նույնիսկ չոր սեզոնի ընթացքում հաճախ են հորդառատ անձրևներ տեղում այստեղ։

Պատկերասրահ խմբագրել

Կլիմա խմբագրել

Ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ Բոգորին բնորոշ է արևադարձային անձրևային անտառների կլիման (tropical rainforest climate, նիշը՝ Af)[7]. հարաբերական խոնավությունն այստեղ հասնում է 70 տոկոսի, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ շուրջ 1.700 միլիմետրի։

Բոգոր, Արևմտյան Ճավա, Ինդոնեզիա (2021)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31.9
(89.4)
33.4
(92.1)
34.2
(93.6)
33.6
(92.5)
33.8
(92.8)
33.2
(91.8)
33.4
(92.1)
33.2
(91.8)
34.0
(93.2)
34.1
(93.4)
34.1
(93.4)
34.2
(93.6)
33.6
(92.5)
Միջին օրական °C (°F) 25.2
(77.4)
24.6
(76.3)
25.9
(78.6)
26.7
(80.1)
26.8
(80.2)
25.8
(78.4)
26.0
(78.8)
26.0
(78.8)
26.3
(79.3)
26.4
(79.5)
26.4
(79.5)
26.1
(79)
26.0
(78.8)
Միջին ցածր °C (°F) 21.5
(70.7)
21.1
(70)
20.0
(68)
21.3
(70.3)
21.2
(70.2)
20.8
(69.4)
19.3
(66.7)
20.8
(69.4)
20.2
(68.4)
20.8
(69.4)
21.4
(70.5)
20.4
(68.7)
20.7
(69.3)
Տեղումներ մմ (դյույմ) 304.3
(11.98)
486.8
(19.165)
233.0
(9.173)
505.1
(19.886)
510.3
(20.091)
311.1
(12.248)
115.6
(4.551)
399.5
(15.728)
317.3
(12.492)
566.5
(22.303)
183.6
(7.228)
279.1
(10.988)
4212,2
(165,833)
Միջ. անձրևոտ օրեր 24 23 22 18 17 20 10 17 19 24 22 22 238
% խոնավություն 88 86 85 84 84 86 80 82 81 83 84 85 84
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  2. The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
  3. [1] Արխիվացված 8 Փետրվար 2014 Wayback Machine Estimasi Penduduk Menurut Umur Tunggal Dan Jenis Kelamin 2014 Kementerian Kesehatan
  4. Biro Pusat Statistik, Jakarta, 2011.
  5. Badan Pusat Statistik, Jakarta, 2021.
  6. «ArcGIS Web Application».
  7. «Bogor climate: Average Temperature, weather by month, Bogor weather averages». en.climate-data.org.

Գրականություն խմբագրել

  • «Буитенсорг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Бейтензорг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Большая советская энциклопедия. — М., 1969—1978. — Т. 2.
  • Всемирная история. — М., 1955—1983.
  • Бандиленко Г. Г., Гневушева Е. И., Деопик Д. В., Цыганов В. А. История Индонезии (в трёх частях). — М., 1992—1993.
  • Р. Н. Коригодский, О. Н. Кондрашкин, Б. И. Зиновьев, В. Н. Лощагин. Большой индонезийско-русский словарь. — М., 1990. — Т. 1.
  • Saleh Danasasmita. Sejarah Bogor. — Bogor, 1983.(ինդ.)
  • «Klenteng Hok Tek Bio». Official Site of Bogor City (ինդոնեզերեն). Pemerintah Kota Bogor. 2008 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոր» հոդվածին։