Ֆարիդաբադ (հինդի՝ फरीदाबादPharīdābād, անգլ.՝ Faridabad), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Հարյանա նահանգի գլխավոր արդյունաբերական կենտրոնը։ Ֆարիդաբադի գավառի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Ֆարիդաբադ
फरीदाबाद
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՀարյանա
ՀամայնքFaridabad district?
Հիմնադրված է1607 թ.
Մակերես2151 կմ²
ԲԾՄ198±1 մետր
Բնակչություն1 404 653[1] մարդ (2011)
Խտություն653 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 129
Փոստային ինդեքս12100x
Ավտոմոբիլային կոդHR-29, HR-51
Պաշտոնական կայքfaridabad.nic.in
Ֆարիդաբադ (Հնդկաստան)##
Ֆարիդաբադ (Հնդկաստան)

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1607 թվականին Ջահանգիր փադիշահի գանձապետ շեյխ Ֆարիդի կողմից այդ տեղով անցնող ճանապարհի պաշտպանության նպատակով։ Շեյխ Ֆարիդը կառուցել է ամրոց, շտեմերան և մզկիթ, որը ներկայումս ավերված է։ 1979 թվականի օգոստոսի 15-ին Ֆարիդաբադը դարձել է Հարյանա նահանգի 12-րդ շրջանը։

Աշխարհագրություն

խմբագրել

Ֆարիդաբադը տեղեկայված է Դելի քաղաքից 25 կմ դեպի հարավ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 28°25′ հս․ լ. 77°18′ ավ. ե.HGЯO։ Հյուսիսում սահմանակից է Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանին, արևմուտքում՝ Գուրգաոնի շրջանին, արևելքում ու հարավում՝ Ուտտար Պրադեշ նահանգին։ Դելի-Մատհուրա № 2 ազգային ավտոմայրուղին անցնում է շրջանի կենտրոնով։ Ֆարիդաբադը երկաթուղային կայան է Դելի-Մատհուրա երկաթգծի վրա։

Ֆարիդաբադի գավառը բաժանված է 5 շրջանների՝ Ֆարիդաբադ Բալլաբգարհ,Պալվալ, Հոդալ և Հոտխին։

Քաղաքը գտնվում է հարթավայրում, որի արևելյան կողմում հոսում է Յամունա գետը, իսկ արևելքում և հարավ արևելքում ձգվում են Արավալլի բլուրները։

Բնակչություն

խմբագրել

Ֆարիդաբադի բնակչության մեծ մասը սիկհեր և հնդիկներ են։ Բնակվում են նաև հուջարներ, ջաթեր, բենգալցիներ, ներգաղթյալներ Պակիստանից և այլն։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1 404 653 մարդ։

Արդյունաբերություն

խմբագրել

Ֆարիդաբադը հայտնի է որպես հինայի արտադրության կենտրոն։ Այնտեղ արտադրվում են նաև տրակտորներ, մոտոցիկլետներ, կոմուտատորներ, սառնարաններ, կոշիկներ և ավտոմեքենաների անվադողեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարիդաբադ» հոդվածին։