Գուարուլյուս
Գուարուլյուս (պորտուգալերեն՝ Guarulhos. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡwaˈɾuʎus]]]), քաղաք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Մտնում է Սան Պաուլու քաղաքի մետրոպոլիսային տարածաշրջանի մեջ[2]։ Աշխարհի խոշորագույն արվարձանների ցանկում տասներորդն է։ Բնակչության թվաքանակով նահանգում գրավում է երկրորդ, ամբողջ երկրում՝ 13-րդ տեղը։ 2015 թվականի տվյալներով՝ այդ բնակավայրում 318,68 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում էր 1.324.781 մարդ[3]։ Բրազիլիայում Գուարուլյուսը միակ այդպիսի խոշոր քաղաքն է, որը միաժամանակ նահանգի վարչական կենտրոն չի հանդիսանում։ Բնակչության մեծ մասը տնտեսապես ակտիվ է և գենդերային տեսակետից հավասար բաշխված[4]։ Քաղաքաբնակներից շատերն աշխատում են արդյունաբերության բնագավառում՝ Գուարուլյուսի շուրջ երկու հազար ձեռնարկություններում կամ Սան Պաուլու քաղաքում[5]։ Բնակավայրում ստեղծվող համախառն ներքին արդյունքի ծավալով Գուարուլյուսը նահանգում զբաղեցնում է երկրորդ, իսկ ամբողջ Բրազիլիայում՝ ութերորդ տեղը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1560 թ. | ||||
Մակերես | 318,014 կմ² | ||||
ԲԾՄ | 759±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 392 121 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 11 | ||||
Փոստային դասիչ | 07000-000 | ||||
Պաշտոնական կայք | guarulhos.sp.gov.br | ||||
| |||||
ՎիճակագրությունԽմբագրել
- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 21 615 314 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 17 276,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,798 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
ՏրանսպորտԽմբագրել
1985 թվականին բացվել է Կումբիկա օդանավակայանը[6], որն այսօր կոչվում է São Paulo–Guarulhos Governador André Franco Montoro միջազգային օդանավակայան և մեծությամբ երկրորդն է ամբողջ Լատինական Ամերիկայում[7]։
2018 թվականից օդանավակայանը Գուարուլյուսի և Սան Պաուլուի հետ կապվել է նաև երկաթգծով[8]։ Նախատեսված է 2021 թվականին սկսել Սան Պաուլուի մետրոյի 19-րդ գծի շինարարությունը, որով Գուարուլյուսը հաղորդակցության ևս մեկ միջոցով կկապվի Սան Պաուլուի հետ[9]։
Գուարուլյուսով է անցնում Rodovia Presidente Dutra ավտոմայրուղին, որը Սան Պաուլուն կապում է երկրի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի հետ։
ՊատմությունԽմբագրել
Քաղաքի անվանումն առնչվում է տեղաբնիկ հնդկացիական ցեղի հետ և տուպա ցեղի լեզվով նշանակում է «ուտողներ, մեծ փորով մարդիկ»։ Բնակավայրը 1560 թվականի դեկտեմբերի 8-ին հիմնադրել է ճիզվիտ քահանա Մանուել դե Պաիվան և անվանակոչել Nossa Senhora da Conceição: Սկզբնական շրջանում դա ոչ մեծ մի գյուղ էր, որին որոշակի դեր էր վերապահված շրջակա հնդկացիական վայրի ցեղերի ասպատակություններից São Paulo de Piratininga-ն պաշտպանելու գործում[10]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գուարուլյուսի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Կանտարեյրա ազգային պարկի 7.917 հեկտարը[11] և Mananciais do Rio Paraíba do Sul բնապահպանական տարածքի 292 հազար հեկտարը[12]։
ԿլիմաԽմբագրել
Քաղաքի կլիման բնորոշվում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով և տարվա ընթացքում տեղումների գրեթե հավասար բաշխվածությամբ։ Ըստ Köppen Climate Classification-ի դասակարգման՝ խոնավ մերձարևադարձային կլիմայի մի ենթատեսակն է՝ Cfa[13]
Գուարուլյուսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 27 (81) |
28 (83) |
27 (80) |
25 (77) |
23 (73) |
22 (71) |
21 (70) |
22 (72) |
23 (73) |
24 (76) |
26 (79) |
27 (80) |
24.6 (76.3) |
Միջին ցածր °C (°F) | 20 (68) |
20 (68) |
19 (67) |
18 (64) |
14 (58) |
13 (56) |
12 (53) |
12 (54) |
14 (57) |
16 (61) |
18 (64) |
18 (65) |
16.2 (61.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 14 | 9 | 11 | 6 | 7 | 7 | 6 | 7 | 9 | 10 | 10 | 13 | 109 |
աղբյուր: Weatherbase [14] |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ Lei Complementar nº 1.139, de 16 de junho de 2011
- ↑ Instituto Brasileiro de Geografia e Estatística
- ↑ «IBGE Cidades Guarulhos-SP População» (Portuguese)։ www.ibge.gov.br/։ Վերցված է 2011-05-30
- ↑ «IBGE Cidades Guarulhos-SP Histórico» (Portuguese)։ www.ibge.gov.br/։ Վերցված է 2011-05-30
- ↑ Kishi, Massami։ «GUarulhos sec. XX»։ guaru.com.br/։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-28-ին։ Վերցված է 2011-05-30
- ↑ OAG MAX Online։ «Top 100 Airports by Seat Capacity Available on International Departing Flights»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-12-ին։ Վերցված է 2011-05-30
- ↑ «Trem de Guarulhos» (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է հունիսի 4, 2011
- ↑ «São Paulo Metro begins studies to build Line 19»։ օգոստոսի 6, 2019։ Վերցված է օգոստոսի 6, 2019
- ↑ «História da Cidade» (Portuguese)։ novo.guarulhos.sp.gov.br/։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-27-ին։ Վերցված է 2011-05-30
- ↑ Leonel, Cristiane (June 2009) (պորտուգալերեն), Plano de Manejo do Parque Estadual da Cantareira: Resumo Executivo, SEMA/SP, p. vi, http://www.ambiente.sp.gov.br/consema/files/2011/11/oficio_consema_2009_201/Reapresentacao_do_Resumo_Executivo_do_Plano_de_Manejo_do_Parque_Estadual_da_Cantareira.pdf, վերցված է 2016-12-10(չաշխատող հղում)
- ↑ (portuguese) Unidade de Conservação: Área de Proteção Ambiental Bacia Hidrográfica do Paraíba do Sul, MMA: Ministério do Meio Ambiente, http://sistemas.mma.gov.br/cnuc/index.php?ido=relatorioparametrizado.exibeRelatorio&relatorioPadrao=true&idUc=1521, վերցված է 2016-10-01
- ↑ Climate Summary for Guarulhos
- ↑ «Weatherbase.com»։ 2013 Retrieved on July 29, 2013.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիճամփորդն ունի Guarulhosին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Locação de Galpões em Guarulhos.
- Estacionamento Aeroporto Guarulhos.
- Guarulhos - Yellow Pages Archived 2006-05-02 at the Wayback Machine..
- City Hall of Guarulhos Archived 2013-01-31 at the Wayback Machine..
- Guia de Guarulhos.
- - Guarulhos Online.
- - Guia Guarulhos de Negócios.
- Encontra Guarulhos - Find everything about Guarulhos city.
- Portal de Guarulhos - Portal of Guarulhos City(չաշխատող հղում).