Հելուան (արաբ․՝ حلوان‎‎ Ḥelwān, ղպտ.՝ ϩⲁⲗⲟⲩⲁⲛ[2]), քաղաք Եգիպտոսում, Նեղոս գետի ափին, Մեմֆիսի ավերակների դիմաց։ Համարվում է Մեծ Կահիրեի բաղկացուցիչ մասը։ Սկզբնական շրջանում եղել է Կահիրեի հարավային արվարձաննը, 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսը՝ նույնանուն նահանգի վարչական կենտրոնը[3]}}, այնուհետև ներառվել է Կահիրեի նահանգում։ 2006 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 643.327[4]:

Բնակավայր
արաբ․՝ حلوان‎‎
HelwanJapGardenInside2.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Մակերես65 կմ²
ԲԾՄ28±1 մետր
Բնակչություն619 293 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
##Հելուան (Եգիպտոս)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հելուանը բնակեցված է եղել դեռևս միջին քարի դարի՝ էպիպալեոլիթի կամ մեզոլիթի ժամանակներից. դրա մասին են վկայում քաղաքի տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված քարե գործիքներն ու նիզակների ծայրակալները[5]։ Մինչդինաստիական շրջանում (մեր թվականությունից առաջ 5500–3000 թթ.) տարածքը ծառայել է որպես դամբանատեղի[6][7]։ Մ.թ.ա. 3000-ից 2600 թվականներին այստեղ է գտնվել Մեմֆիսի գերեզմանատունը։

Հելուան քաղաքը հիմնադրել է ումայադյան Եգիպտոսի նահանգապետ Աբդ ալ Ազիզ իբն Մարվանը 689 թվականին, մուսուլմանական տիրապետության ժամանակաշրջանի առաջին մայրաքաղաք Ֆուստասին ժամանակավորապես փոխարինելու նպատակով (ի դեպ, Աբդ ալ Ազիզ իբն Մարվանը իր հիմնադրած այդ նոր քաղաքում էլ մահացել է)[8]։

ՏնտեսությունԽմբագրել

Հելուանում գործում են ավտոմոբիլաշինական, վագոնաշինական, մետաղագործական, պողպատի, տեքստիլի, ցեմենտի, հանքային պարարտանյութերի արտադրության ձեռնարկություններ։ Շրջակայքում կան ծծմբահանքային աղբյուրներ, որոնց ջրերն օգտագործվում են բուժական նպատակներով։ Քաղաքն ունի աստղադիտարան, համալսարան; Այստեղ են գտնվում Կահիրեի մետրոյի առաջին ճյուղի վերջին կայարանները։

ԿլիմաԽմբագրել

Köppen-Geiger climate classification system-ի դասակարգման համաձայն՝ Հելուանի կլիման շոգ անապատային է և կլիմայական քարտեզներում հիշատակվում է BWh նիշով։

Հելուանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.4
(86.7)
33.2
(91.8)
37.2
(99)
42.4
(108.3)
46.6
(115.9)
46.7
(116.1)
44.1
(111.4)
43.8
(110.8)
44.0
(111.2)
40.2
(104.4)
35.9
(96.6)
29.8
(85.6)
46.7
(116.1)
Միջին բարձր °C (°F) 18.5
(65.3)
20.4
(68.7)
23.4
(74.1)
28.5
(83.3)
32.2
(90)
34.3
(93.7)
35.0
(95)
34.6
(94.3)
32.6
(90.7)
29.3
(84.7)
24.5
(76.1)
19.5
(67.1)
27.7
(81.9)
Միջին օրական °C (°F) 13.0
(55.4)
14.5
(58.1)
16.9
(62.4)
21.4
(70.5)
24.7
(76.5)
27.3
(81.1)
27.7
(81.9)
27.6
(81.7)
25.8
(78.4)
23.3
(73.9)
18.8
(65.8)
14.4
(57.9)
21.3
(70.3)
Միջին ցածր °C (°F) 7.9
(46.2)
8.9
(48)
10.9
(51.6)
14.3
(57.7)
17.3
(63.1)
20.0
(68)
20.9
(69.6)
21.1
(70)
19.8
(67.6)
17.6
(63.7)
13.7
(56.7)
9.8
(49.6)
15.2
(59.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.4
(25.9)
2.2
(36)
1.2
(34.2)
6.6
(43.9)
10.6
(51.1)
14.8
(58.6)
15.0
(59)
11.2
(52.2)
14.4
(57.9)
10.8
(51.4)
3.7
(38.7)
2.8
(37)
−3.4
(25.9)
Տեղումներ մմ (դյույմ) 5
(0.2)
3
(0.12)
2
(0.08)
1
(0.04)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
2
(0.08)
5
(0.2)
18
(0.71)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 1.0 0.3 0.3 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.2 0.5 2.5
% խոնավություն 62 57 54 43 41 45 52 56 56 55 58 61 53
Միջին ամսական արևային ժամ 220.8 211.7 266.3 275.8 314.6 357.5 350.2 337.8 282.7 289.6 244.1 197.1 3348,2
աղբյուր: NOAA[9]

Ալ-Աքրաբ բանտըԽմբագրել

Հելուանում է գտնվում տխրահռչակ ալ-Աքրաբ բանտը, որտեղ կալանքի տակ հիմնականում պահվում են վարչակարգի հակառակորդներ։ Կառուցվել է 1993 թվականին, Եգիպտոսի ներքին գործերի այն ժամանակվա նախարար Հաբիբ ալ-Ադիլիի նախաձեռնությամբ։ Ունի 320 բանտախուց, որոնցից հինգը օգտագործվում են «հատուկ կարգապահական նպատակներով»[10]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.webcitation.org/69rYG28I2
  2. Emile Amélineau (1893)։ La géographie de l'Egypte à l'époque copte.։ Paris: Imprimerie nationale։ էջ 584 
  3. CITEREFAhram2011|ano=2011|url=http://english.ahram.org.eg/NewsContent/1/0/10037/Egypt/Egypts-PM-centralises-Helwan-and--October-governor.aspx%7Ctítulo=Egypt's PM centralises Helwan and 6 October governorates|publicado=Ahram
  4. Central Agency for Public Mobilisation and Statistics, Population and Housing Census 2006, Population distribution by sex, gov: Cairo Archived 2008-12-11 at the Wayback Machine. Retrieved on 2008-04-01.
  5. |sobrenome=Bard|nome=Kathryn A.|título=Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt|capítulo=Kafr Tarkhan (Kafr Ammar)|ano=1999|editora =Routledge|local=Londres e Nova Iorque|ref=harv}}
  6. |sobrenome=Byrnes|nome=Andie|url=http://archive.is/X0oZ%7Ctítulo=Religion in Naqada III|publicado=Predynastic Faiyum, S. Cairo and Western Delta|ano=2005h|ref=harv}}
  7. |sobrenome=Zerbo|nome=Joseph Ki|título=General History of Africa: Methodology and African prehistory|local=Paris|editora=UNESCO|ano=1981| ref=harv}}
  8. Kennedy Hugh (1998)։ «Egypt as a Province in the Islamic Caliphate, 641–868»։ in Petry Carl F.։ Cambridge History of Egypt, Volume One: Islamic Egypt, 640–1517։ Cambridge: Cambridge University Press։ էջ 71։ ISBN 0-521-47137-0 
  9. «Helwan Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 25, 2015 
  10. al-aqrab-prison, the death camp of egypts dissidents abgerufen am 23. Dezember 2017

ԳրականությունԽմբագրել

  • Wolfgang Helck, Eberhard Otto, Rosemarie Drenkhahn: Kleines Lexikon der Ägyptologie. 4. Auflage. Harrassowitz, Wiesbaden 1999, ISBN 3-447-04027-0, S. 123.
  • Wolfgang Helck: Untersuchungen zur Thinitenzeit. (= Ägyptologische Abhandlungen. Band 46). Harrassowitz, Wiesbaden 1987, ISBN 3-447-02677-4, S. 44. 121.
  • Michel Rauch: Ägypten. DuMont, Köln/Luxemburg 2010, ISBN 978-3-7701-7647-2, S. 21. 336.
  • Dan Richardson: Rough Guide to Egypt. Rough Guides, London 2003, ISBN 1-84353-050-3, S. 191.
  • Michael Rice: Egypt's Making: The Origins of Ancient Egypt 5000-2000 BC. Routledge, London 2003, ISBN 0-415-26875-3, S. 134–142.
  • Zaki Youssef Saad: The royal excavations at Saqqara and Helwan (1941–1945). In: Supplements aux Annales du Service des Antiquites de l'Égypte. 3. Kairo 1947.
  • Helwan I. Excavations in the Early Dynastic Cemetery. Season 1997/98. Studien zur Archäologie und Geschichte Altägyptens, Heidelberg 2005.

Արտաքին հղումներԽմբագրել