Ալեքսանդր Արաքսմանյան
Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Արմենի Մանուկյան, հունիսի 3, 1911[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 12, 1982[2], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։
Ալեքսանդր Արաքսմանյան | |
---|---|
Ծննդյան անուն | Ալեքսանդր Արմենի Մանուկյան[1] |
Ծնվել է | հունիսի 3, 1911[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 12, 1982[2] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Երևան[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, արձակագիր, թատերագետ, սցենարիստ, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայֆիլմ |
Պարգևներ | |
Ամուսին | Վալենտինա Արաքսմանյան |
Զավակներ | Գուժ Մանուկյան |
Ալեքսանդր Արաքսմանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱրաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից՝ Ար, անվան միջնամասի ա, ք և ս տառերից և ազգանվան առաջին ման վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես՝ Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928 թվականին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։
1943 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Մահացել է Յալթայում, թաղվել է Երևանում[3]։
Ընտանիքը
խմբագրել- Կինը՝ Վալենտինա Արաքսամանյան, դերասանուհի
- Որդին՝ Էմանվել Արաքսման-Մանուկյան, դրամատուրգ և կինոքննադատ
- Որդին՝ Գուժ Մանուկյան, դերասան[4]
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)
Երկերի մատենագիտության
խմբագրել- Ճանապարհ դեպի Կամիշին (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1945, 248 էջ։
- Գյազբել լեռան գաղտնիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1946, 104 էջ։
- Ճանապարհորդություն ապակու աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1951, 82 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք երրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի և Զավեն Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1953, 343 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1954, 440 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1955, 378 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Փիղը պարում է» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
- Դավիթ Մալյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957, 104 էջ։
- Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Սրտի կրակը» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
- Երկունք։ Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 456 էջ։
- Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
- Ճամփաներ, ճամփաներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 292 էջ։
- Վարդուհի Վարդերեսյան, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։
- Արև Բաղդասարյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 80 էջ։
- Պատեր անդունդի եզրին (դրամատիկական երկեր), Երևան, «Հայաստան», 1974, 208 էջ։
- Թատրոնի արահետներով, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1976, 172 էջ։
- Հրդեհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1976, 492 էջ։
- Ազատությունն աքսորական (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 568 էջ։
- Ոստայն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 189 էջ։
- Հրդեհ, Երևան, «Սովետական գրող», 1984, 552 էջ։
Մամուլ
խմբագրել- Բաց նամակ Լուսավորության մինիստր Գ. Աղբալյանին։ «Գրական թերթ», 1948, № 5:
Ռուսերեն տպագրված երկերի մատենագիտություն
խմբագրելԱ. Արաքսմանյանի պիեսների բեմականացումները
խմբագրել- Կոմս Էմմանուել (Լենինական, 1937)։
- Արծվիկ (շրջանային թատրոններ, 1943)։
- Անտառները շարժվում են (Լենինական, 1941)։
- Հրաբխի վրա (Լենինական, 1942)։
- Մեսրոպ Մաշտոց (Էջմիածին, 1945)։
- Պաշտպանության չորրորդ գիծ (Հրաչյա Քոչարի հեղինակակցությամբ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1950)։
- Երբ տանն աչքեր չկան (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1957)։
- Վարդեր և արյուն (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1957)։
- Քո սրտի կրակը (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958)։
- Փիղը պարում է (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956)։
- Կյանքի երգը (Լենինական, 1946)։
- Ատելություն (Արթիկ, 1939)։
- Երրորդ հարկից գլխիվայր (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն)։
- Արևն է միայն ջերմացնում (Կիրովական, 1962)։
- Այսպես անցնում էին տարիները (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1960)։
- Վաթսուն տարի և երեք ժամ (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1965)։
- Իմ մոխրոտը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1967)։
- Պատեր անդունդի եզրին (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1971)։
- Մակագրություն ծառին (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1973)։
- Զենիթում (Երևանի դրամատիկական թատրոն, 1973)։
- Ժառանգորդներ (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1976)։
- Հյուսիսայի ռապսոդիա (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1980)։
- Մարտիկի երզը (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Կարմիր գլխարկ (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Գառնիկ ախպեր (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Միհրանն ու Ցիբոն (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
- Հինգ րոպե ճշմարտություն (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1980)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 74.
- ↑ «АЛЕКСАНДР АРАКСМАНЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արաքսմանյան» հոդվածին։ |