Զարզանդ Դարյան
Զարզանդ Դարյան (Զարզանդ Մովսեսի Մովսիսյան, փետրվարի 25, 1912[1], Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 28, 1984[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ։
Զարզանդ Դարյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Զարզանդ Մովսեսի Մովսիսյան |
Ծնվել է | փետրվարի 25, 1912[1] |
Ծննդավայր | Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1984[2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բուժական |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Ավանգարդ[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Զարզանդ Դարյան Վիքիդարանում |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Կոփ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և մի քանի տարի ուսուցչություն արել։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1954 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի, «Գրական թերթի», «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրություններում։ 1970 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Հանրապետության նախագահը» պիեսը։ Թարգմանվել և առանձին գրքով ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ առավոտը» (Մոսկվա, 1952), «Սայաթ-Նովա» (Մոսկվա, 1973) գործերը։
Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղում[3][4][5]։
Պարգևներ Խմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1972) և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Ստեղծագործություն Խմբագրել
Լույս են տեսել Դարյանի «Քննություն» (1953), «Մայիս» (1957), «Սայաթ-Նովա» (հ. 1-2, 1960-1963), «Արծիվ Վասպուրականի» (1965), «Այս հին աշխարհը» (1974), «Քառուղիներ» (գիրք 1-2, 1981-1982) վեպերը։ «Արծիվ Վասպուրականի» վեպը գրել է 1965 թվականին։ Վեպը պատկերում է 1915 թվականի Վանի հերոսամարը[6]։
Երկեր Խմբագրել
- Պատմվածքներ, Երևան, 1938, 210 էջ։
- Պատմվածքներ, Երևան, 1946, 150 էջ։
- Գարուն (Պատմվածքներ), Երևան, 1949, 196 էջ։
- Աղբյուր (Պատմվածքներ), Երևան, 1951, 154 էջ։
- Իմ առավոտը, Մոսկվա 1952։
- Քննություն (վեպ), Երևան, 1953, 324 էջ։
- Մայիս (վեպ), Երևան, 1957, 392 էջ։
- Գարնան աղմուկ (պիեսներ), Երևան, 1959, 276 էջ։
- Սայաթ-Նովա (վեպ), գիրք 1-2, Երևան, 1960-1963[7]։
- Սայաթ-Նովայ, Պէյրութ, 1960-1963։
- Քասաղ (պատմվածքներ և ակնարկներ), Երևան, 1962, 340 էջ։
- Արծիվ Վասպուրականի, Երևան, 1965, 844 էջ։
- Վերջին թռիչքը (պատմվածք, կինոպատմվածք, դրամատիկ պատկեր, ակնարկ), Երևան, 1967, 260 էջ։
- Հասմիկ (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1969, 344 էջ։
- Հանրապետության նախագահը (դրամաներ), Երևան, 1971, 252 էջ։
- Այս հին աշխարհը (վեպ), Երևան, 1974, 420 էջ։
- Շուշան (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1975, 224 էջ։
- Երկեր, գիրք 1, Երևան, 1976, 720 էջ։
- Սայաթ–Նովա (վեպ), Երևան, 1978, 928 էջ։
- Քառուղիներ (վեպ), գիրք 1–2, Երևան, 1981–1982:
- Ասք Նգա (ակնարկ), Երևան, 1983, 328 էջ։
- Մեր համր, մեր հազարալեզու հողը (վավերագրական պատում), Երևան, 1985, 392 էջ։
- Այսպիսի սեր (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1986, 368 էջ։
- Արծիվ Վասպուրականի, Երևան, 1988, 632 էջ[8]։
- Արևագալ (վեպեր, դրամաներ), Երևան, 1990, 765 էջ։
Մամուլ Խմբագրել
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ... (ակնարկ)։ «Գրական թերթ», 1965, № 2: (Մայիսյան գյուղի մասին)։
Գրականություն Խմբագրել
- Տիգրան Պետրոսյանց, Զարզանդ Դարյան. Կենսամատենագիտություն։ Երևան, 1988 թ.:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 317.
- ↑ 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1969
- ↑ «Զարզանդ Մովսեսի Դարյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 25
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 149
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Դարյան, Զարզանդ, ստեղծագործություններ»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 25
- ↑ Դարյան Զարզանդ (1960)։ Սայաթ-Նովա: վեպ (հայերեն)։ Հայպետհրատ
- ↑ Մովսիսյան) Զարզանդ Դարյան (is Զարզանդ Մովսեսի (1988)։ Արծիվ Վասպուրականի։ Հայ պատմավեպ (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785550000106
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։ |