Ստեփան Բաղդասարյան

հայ խմբագիր, դրամատուրգ, բժիշկ

Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, մարտի 7, 1888(1888-03-07)[1] - նոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ստեփան Բաղդասարյան
Ծնվել էմարտի 7, 1888(1888-03-07)[1]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1] (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ, բժիշկ և խմբագիր
Ազգությունհայ
ԿրթությունՄոնպելիեի համալսարան (1914)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ստեփան Բաղդասարյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914 թվականին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921 թվականին փոխադրվել է ԱՄՆ։ 1924 թվականին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

1918 թվականին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941 թվականին Երևանում[2]։

Երկերի մատենագրությունըԽմբագրել

  • Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
  • Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
  • Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=479
  2. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 77 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 254