Վասիլի Իվանովիչ Չույկով (ռուս.՝ Васи́лий Ива́нович Чуйко́в, հունվարի 31 (փետրվարի 12), 1900[1][2][3][…], Serebryanye Prudy, Venyov Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[6] - մարտի 18, 1982(1982-03-18)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), Խորհրդային Միության ռազմական հրամանատար և Խորհրդային Միության Մարշալ։ Նա առավել հայտնի է 62-րդ բանակի՝ իր հրամանատարությամբ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմիում՝ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ ծանր մարտեր է տարել։

Վասիլի Չույկով
ռուս.՝ Василий Иванович Чуйков
հունվարի 31 (փետրվարի 12), 1900[1][2][3][…] - մարտի 18, 1982(1982-03-18)[4][5][1][…] (82 տարեկան)
ԾննդավայրSerebryanye Prudy, Venyov Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[6]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄամաև կուրգան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
ԿոչումԽորհրդային Միության մարշալ
Հրամանատարն էր9th Army?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1925) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ (1927)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Տուլայի մերձակայքում գտնվող գյուղական ընտանիքում ծնված Չույկովը 12 տարեկանից իր ապրուստը վաստակում էր աշխատելով գործարանում։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նա միացավ Կարմիր բանակին և աչքի ընկավ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո Չույկովն աշխատել է Չինաստանոււմ և Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ՝ որպես ռազմական կցորդ ու հետախույզ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Չույկովը ղեկավարել է 4-րդ բանակը՝ Լեհաստան խորհրդային ներխուժման ժամանակ, և 9-րդ բանակը՝ Ֆինլանդիայի դեմ ձմեռային պատերազմի ժամանակ։ 1940 թվականի դեկտեմբերին, Չինաստանում, նա կրկին նշանակվեց ռազմական կցորդ՝ աջակցելու Չիանգ Կայ Շեկին և ազգայնականներին՝ Ճապոնիայի դեմ պատերազմում։ 1942 թվականի մարտին Չույկովը հետ կանչվեց Չինաստանից՝ Խորհրդային Միությունը պաշտպանելու գերմանական ներխուժումից։ Սեպտեմբերին նրան տրվեց Ստալինգրադը պաշտպանող 62-րդ բանակի հրամանատարությունը։

Հանձնարարված լինելով պաշտպանել քաղաքն ամեն գնով՝ Չույկովը որդեգրեց Սովետական ճակատային գիծը Գերմանիային որքան հնարավոր էր մոտ պահելու քաղաքականությունը։ Սա ծառայեց որպես արդյունավետ հակահարված Վեհրմախտի համակցված զորքերի մարտավարությանը, սակայն 1942-ի նոյեմբերի կեսերին գերմանացիները գրավեցին քաղաքի մեծ մասը՝ ամիսներ տևած դանդաղ առաջխաղացումից հետո։ Նոյեմբերի վերջին Չույկովի 62-րդ բանակը միացավ Սովետական ուժերի մնացյալ մասին, որպես հակահարձակողական ուժ, ինչի արդյունքում 1943-ի սկզբին գերմանացիները հանձնվեցին։ Ստալինգրադից հետո Չույկովն իր ուժերն ուղղեց Լեհաստան՝ Բագրատիոն օպերացիայի և Վիստուլա-Օդերի պաշտպանությանը, նախքան դեպի Բեռլին առաջխաղացումը։ Նա անձամբ ընդունեց գերմանական ուժերի անվերապահ հանձնվելը Բեռլինում՝ 1945 թվականի մայիսի 2-ին։ Պատերազմից հետո Չույկովը ծառայել է Գերմանիայում, որպես խորհրդային ուժերի խմբի ղեկավար (1949-53), Կիևի ռազմական շրջանի հրամանատար (1953-60), ԽՍՀՄ զինված ուժերի պետ և պաշտպանության փոխնախարար (1960-64), և սովետական քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավար (1961-72)։ Չույկովը երկու անգամ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1944 թվականին և 1945 թվականին) և ԱՄՆ-ի կողմից պարգևատրվել է «Առանձնահատուկ ծառայության խաչով»՝ Ստալինգրադի ճակատամարտում իր գործողությունների համար։ 1955 թվականին հռչակվել է Խորհրդային Միության մարշալ։ 1982 թվականին՝ իր մահից հետո, Չույկովը թաղվել է Ստալինգրադի հուշահամալիրում՝ Մամայև Կուրգանում, որտեղ ծանր մարտեր էին ընթացել։

Վաղ տարիներ խմբագրել

Ծնված լինելով Մոսկվայի հարավում գտնվող Տուլայի շրջանի Սերեբրյանե Պրուդի գյուղում՝ չքավոր ընտանիքում, Չույկովը ութերորդն էր 12 երեխաներից և հինգերորդը՝ ութ որդիներից:12 տարեկանում նա լքեց դպրոցն ու իր հայրական տունը, որպեսզի վաստակի իր ապրուստը Սանկտ Պետերբուրգի գործարանում, որտեղ թամբեր էր սարքում հեծելազորի սպաների համար[7]։ Չույկովը և իր բոլոր եղբայրները դարձան զինվորներ և կռվեցին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում[8]։

Վաղ զինվորական կարիերա խմբագրել

1917 թվականի ռուսական հեղափոխության թոհուբոհի ժամանակ Չույկովը դարձավ գործազուրկ։ Ավելի ուշ՝ նույն տարի, ավագ եղբայրը կազմակերպեց, որ Չույկովը հավաքագրվի Կարմիր գվարդիա։ Մեկ տարի անց՝ 1918 թվականին, նա միացավ Կարմիր բանակին։

1918-ի հոկտեմբերին Չույկովը ակտիվ ծառայության անցավ, ուղարկվելով Հարավային ճակատ՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ Սպիտակ բանակի դեմ կռվում։ 1919-ի գարնանը նա դարձավ 40-րդ գնդի (հետագայում՝ 43-րդ) հրամանատարը, որը 5-րդ բանակի մի մասն էր՝ Տուխաչևսկու ղեկավարության ներքո, որը կռվում էր Սիբիրում Կոլչակի տակ գտնվող Սպիտակ բանակի դեմ[9]։

Հատկանշական է Չույկովի՝ քաղաքացիական պատերազմի տարիներին մատուցած ծառայությունը։ 1919-1920 թվականների մարտերում արիության և հերոսության համար ստացել է Կարմիր դրոշի շքանշանի երկու պարգև։ Նա չորս անգամ վիրավորվել է. մեկը՝ Լեհաստանում 1920 թվականին, ձախ թևում մնացել է բեկոր, որը հնարավոր չի եղել վիրահատել։ Դա հանգեցրեց մասնակի կաթվածի, ինչի արդյունքում նա ժամանակավորապես կորցրեց ձեռքի ուժը։ Չույկովը կրել է այս պատերազմական վերքն իր ողջ կյանքի ընթացքում, ինչը աստիճանաբար վերածվեց սեպսիսի, որը սրվեց 1981 թվականին։ Հիվանդությունը տևեց ինն ամիս և ի վերջո նա մահացավ[10]։

1921 թվականին, նա թողեց իր գունդը՝ շարունակելու ուսումը Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտեց 1925 թվականին[10]։ Ակադեմիական գերազանց առաջադիմության պատճառով Չույկովին հրավիրեցին ևս մեկ տարի անկցացնելու Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում՝ արևելագիտության բաժնում չինարեն և պատմություն սովորելու համար[11]։ 1926 թվականի աշնանը Չույկովը միացավ խորհրդային դիվանագիտական պատվիրակությանը, որը շրջագայեց Հարբին, Չանչուն, Պորտ Արթուր,Դալյան, Տյանցզին և Պեկին քաղաքներով՝ հյուսիսարևելյան և հյուսիսային Չինաստանում[11]։ 1927 թվականի աշնանը, ուսումն ավարտելուց հետո, Չույկովը, որպես ռազմական կցորդ, գործուղվեց Չինաստան[11]։ Չույկովը շատ է ճանապարհորդել հարավային Չինաստանում և Սիչուանում, վարժ տիրապետել է չինարենին և ավելի խորը պատկերացում կազմել չինական քաղաքականության և մշակույթի մասին[11][12]։ 1929 թվականին, Չինաստանի Արևելյան երկաթուղու միջադեպի ժամանակ, Չույկովը ստիպված եղավ լքել Չինաստանն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը հուլիսի 13-ին խզեց դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի Հանրապետության հետ։ Չույկովը կցվեց Խաբարովսկի նորաստեղծ Հատուկ Կարմիր դրոշի Հեռավոր Արևելքի բանակին և աշխատեց ռազմական հետախուզության վրա՝ զեկուցելով Հեռավոր Արևելքի բանակի հրամանատար Վասիլի Բլյուխերին[11]։ Խորհրդային Հեռավոր Արևելքի բանակը ջախջախեց Չժան Սյուելիանգի հյուսիսարևելյան բանակը, իսկ Չույկովը մասնակցեց բանակցություններին, որոնք վերականգնեցին խորհրդային վերահսկողությունը Չինաստանի Արևելյան երկաթուղու վրա[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Չույկովը ղեկավարել է 4-րդ բանակը 1939 թվականին, Լեհաստանի խորհրդային ներխուժման ժամանակ։ Նա ղեկավարել է 9-րդ բանակը 1940 թվականի ռուս-ֆիննական պատերազմում։

 
Չույկովը (առաջին շարք, ձախից երկրորդը) գեներալիսիմուս Չիան Կայ-շեկի հետ (առաջին շարք, կենտրոն), Չինաստանում գտնվելու ընթացքում որպես խորհրդային գլխավոր ռազմական խորհրդական, 1941 թվականին։

1940 թվականի դեկտեմբերին Չույկովը նշանակվել է Չինաստանի Հանրապետությունում ԽՍՀՄ գլխավոր ռազմական ներկայացուցիչ և Չունցինում՝ ազգայնականների առաջնորդ Չիան Կայ Շեկի խորհրդական։ Նախքան Չինաստան մեկնելը նրան կանչեցին հանդիպելու Իոսիֆ Ստալինի և Սեմյոն Տիմոշենկոյի հետ, ովքեր նրան հանձնարարեցին անել այնպես, որ Չինաստանը շարունակի Ճապոնիայի հետ պատերազմը, որպեսզի Ճապոնիան չկարողանա մարտահրավեր նետել Խորհրդային Միությանը Հեռավոր Արևելքում և թույլ տալ, որ Խորհրդային Միությունը կենտրոնանա Արևմուտքից եկող գերմանական սպառնալիքի վրա[13]։ Ստալինը Չույկովին ասաց առաջնահերթություն տալ ազգայնականներին, քան չին կոմունիստներին, որպեսզի ապահովի չինացիների միասնությունը Ճապոնիայի դեմ[13]։ Չույկովը Չինաստան ժամանեց Ազգայնական Բանակի համար խորհրդային սպառազինության մեծ պաշարով, ներառյալ տանկեր, հրետանի, կործանիչներ, ռմբակոծիչներ և բեռնատարներ[14]։ 1941թվականի հունվարին, երբ Ազգայնականները հարձակվեցին կոմունիստների վրա Հարավային Անհույի միջադեպում՝ խախտելով նրանց անվանական դաշինքը, Չույկովը քննադատվեց Մաո Ցզեդունի կողմից, քանի որ չկարողացավ կանգնեցնել Չիանգի ագրեսիան չինացի կոմունիստների դեմ[15]։ Չույկովը պնդեց, որ ազգայնականները չեն կարող օգտագործել սովետական ​​զենքը կոմունիստների դեմ, հանդիպեց կոմունիստ առաջնորդներ Չժոու Էնլայի և Յե Ցզյանի հետ, սակայն Ստալինի հրահանգներին համապատասխան՝ շարունակեց աջակցել Ճապոնիայի դեմ ազգայնական պատերազմին, նույնիսկ սովետա-ճապոնական Չեզոքության պայմանագրի ստորագրումից հետո՝ 1941 թվականի ապրիլին։ 1941 թվականի սեպտեմբերին Չանշայի երկրորդ ճակատամարտում նա խորհուրդ տվեց Չիանգին թեթևացնել ճապոնական պաշարումը Չանշայի վրա՝ հարձակվելով ռազմավարական նշանակության Յիչանգ քաղաքի վրա՝ մոտ 400 կմ դեպի հյուսիս, և ռազմավարությունը հաջողվեց[16]։ 1942 թվականի մարտին նա հետ կանչվեց ԽՍՀՄ, որն այդ ժամանակ պատերազմում էր Գերմանիայի հետ[14]։

Ստալինգրադի ճակատամարտ խմբագրել

1942 թվականի սեպտեմբերի 11-ին գեներալ Չույկովը կանչվեց Հարավ-արևմտյան ռազմաճակատի շտաբ՝ քննարկելու Ստալինգրադի պաշտպանությունը։ Հարավ-արևմտյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Երյոմենկոյի և կոմիսար Նիկիտա Խրուշչովի հետ հանդիպման ժամանակ Չույկովը նշանակվեց է 62-րդ բանակի հրամանատար և պատասխանատու էր հենց Ստալինգրադ քաղաքի պաշտպանության համար՝ անմիջապես Վոլգա գետի արևմտյան ափին։ Ավելի ուշ Չույկովը 1943 թվականին տված հարցազրույցում պատմել է այս մասին.

«…Ինձ ասացին, որ ես պետք է ստանձնեմ 62-րդ բանակի հրամանատարությունը։ Իմ առաքելությունը՝ պաշտպանել Ստալինգրադը… Այն բանից հետո, երբ Նիկիտա Սերգեևիչը [Խրուշչովը] ինձ ասաց, որ գնամ Ստալինգրադ, նա ինձ հարցրեց. «Ի՞նչ կարծիքի ես», Երեմենկոն ևս ուզում էր իմանալ դա։ Նա ինձ վաղուց էր ճանաչում։ Դե, ի՞նչ կարող էի ասել, ես ասացի.«Ես լավ եմ հասկանում իմ պարտականություններն ու ես դրանք կիրականացնեմ։ Ես կանեմ ինչ կարող եմ։ Ես կամ նրանց հեռու կպահեմ Ստալինգրադից կամ կմեռնեմ»։ Դրանից հետո այլևս հարցեր չկային։ Նրանք ինձ թեյ առաջարկեցին, բայց ես հրաժարվեցի, նստեցի իմ մեքենան և գնացի Ստալինգրադ»[17]։

Չույկովը Ստալինգրադ ժամանեց 1942 թվականի սեպտեմբերի 11-ին և գրավեց 102.24 բլուրը, որտեղ տեղադրեց իր հրամանատարական կետը և անմիջապես ձեռնամուխ եղավ Ստալինգրադի պաշտպանության պատշաճ նախապատրաստմանը։ 62-րդ բանակը Ստալինգրադում կանգնած էր գերմանական 6-րդ բանակի արագընթաց պանզերի և մոտոհրաձգային հետևակային տարրերի շրջապատման վտանգի առաջ։ Հյուսիսում գերմանական հարվածային ուժը Դոնի վրա Կալաչի միջով առաջ շարժվեց արևմուտքից մինչև մի կետ, որը գտնվում էր Սպարտակովկայից և Ռինոկից անմիջապես հյուսիս, իսկ հարավում երկրորդ հարվածային ուժը արևմուտքից շարժվեց դեպի Ցիմլյանսկայա և Կոտելնիկովոյի սահմաններ։ Կուպորոսնոյեից և Օրլովկայից մինչև Ռինոկ ճակատի երկայնքով գեներալ Չույկովը պաշտպանվել է գերմանական հարվածից, որը առաջ էր շարժվում հյուսիս-արևմուտքից դեպի Գումրակի օդանավակայանը, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանը, և երկրորդ լրացուցիչ գերմանական հարվածային ուժը հարավ-արևմուտքից ուղղված Օլշանկայի և հացահատիկի վերելակի դեմ։ Գեներալ Չույկովը իր մասնակցությունն է ունեցել Իոսիֆ Ստալինի համար 227 հրահանգին՝ «ոչ մի քայլ ետ» և անմիջապես կայունացրել վտանգված 62-րդ բանակը։

«Երբ հասա բանակի շտաբ, ես վատ տրամադրություն ունեի։ Ես տեսա միայն երեք հոգու՝ ընկեր Գուրովին, շտաբի պետ Կռիլովին և հրետանու պետ Պոժարսկուն։ Իմ տեղակալներից երեքը փախել էին արևելյան ափ։ Բայց գլխավորն այն էր, որ մենք չունեինք հուսալի մարտական ​​ստորաբաժանումներ, և մենք պետք է դիմադրեինք ևս երեք-չորս օր։ Դիվիզիաներն ունեին իրենց համապատասխան շտաբները Վոլգայի վրա, և մենք դեռ ամուր դիրքում էինք այս բլրի վրա։ Մենք Ծարիցա գետի կողքին գտնվող թունելում էինք, մինչդեռ բոլոր հրամանատարական կետերը շատ ավելի հեռու էին։ Պարզվեց, որ սա ճիշտ որոշում էր։ Եվ հետո կա մի բան, որը լավ ստացվեց, եթե կարելի է այդպես ասել։ Մենք անմիջապես սկսեցինք հնարավորինս դաժան քայլեր ձեռնարկել վախկոտության դեմ։ 14-ին (Սեպտեմբեր) Ես գնդակահարեցի մեկ գնդի հրամանատարի և կոմիսարի, իսկ կարճ ժամանակ անց գնդակահարեցի երկու բրիգադի հրամանատարների և նրանց կոմիսարների։ Սա բոլորին անսպասելիորեն գրավեց։ Մենք համոզվեցինք, որ այդ լուրերը հասան տղամարդկանց, հատկապես սպաներին։ Եթե գնաք ներքև՝ Վոլգայի ուղղությամբ, ասում էին նրանք, ապա կտեսնեք ձեր առջև բանակի շտաբը։ Եվ այսպես, նրանք վերադարձան իրենց տեղերը։ Եթե ​​ես ինքս անցնեի Վոլգան, նրանք կգնդակահարեին ինձ, երբ հայտնվեին ափին, և նրանք ճիշտ կլինեին։ Օրվա կարիքները որոշում են, թե ինչ է պետք անել»[18]։

 
Չույկովը Ստալինգրադի 62-րդ բանակի հրամանատարական կետում 1942 թվականի դեկտեմբերին։

Վճռականությունը, որը Չույկովը սերմանեց իր մարդկանց մեջ, հնարավորություն տվեց 62-րդ բանակին պաշտպանել քաղաքը բոլոր դժվարություններից։

 
Չույկովը ներկայացնում է 39-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պահակային դրոշը Ստալինգրադում 1943 թվականի հունվարին։
 
Չույկովը, փայտը ձեռքին, Ստալինգրադի ավերակների մեջ 1943 թվականին։

«Ստալինգրադը որոշելու է հայրենիքի ճակատագիրը։ Տղամարդիկ դա հասկացել էին։ Տղամարդիկ տրամադրված էին անյպես, որ եթե վիրավորվեին, անգամ ողնաշարի կոտրվածքով, արցունքներն աչքերին, երբ նրանց տանում էին դեպի արևելյան ափ։ Նրանք իրենց ընկերներին, ովքեր իրենց դուրս էին բերել, կասեին. «Ես չեմ ուզում գնալ, ավելի լավ է ինձ այստեղ թաղեն։ Նրանք ամոթ էին համարում վիրավորված մյուս ափ գնալը։ Սա կրկնում էր ընկեր Ստալինի հրամանը»[19]։

Չույկովը մտահոգված էր իր զորքերի հետ կապի պահպանմամբ։

«Մենք տեղափոխվեցինք մեկ այլ հրամանատարական կետ ՝ ավելի մոտ այն վայրին, որտեղից հակառակորդը հարձակվելու էր։ Եվ մենք մնացինք այնտեղ։ Մենք գիտեինք, որ հեռախոսային լարերի յուրաքանչյուր լրացուցիչ մետր մեծացնում էր կապի խզման վտանգը։ Հրամանատարի համար ամենահանցավոր, ամենավտանգավոր բանը, հատկապես ավագ հրամանատարի, այն է երբ կորցնում ես կառավարումը և կապը։ Ամենից շատ մենք վախենում էինք կորցնել վերահսկողությունը մեր զորքերի վրա։ Հնարավոր է, որ ես չկարողանայի իմ հրամանատարներից որևէ մեկին որևէ օգնություն ուղարկել, բայց բավական է, որ ես վերցնեի հեռախոսը և ճիշտ ուղղություն տալ, միայն դրա կարիքը կար»[20]։

Հենց Ստալինգրադում Չույկովը մշակեց «թշնամուն գրկելու» կարևոր մարտավարությունը, որով խորհրդային զինվորները գերմանական բանակն այնքան մոտ պահեցին իրենց, որ նվազագույնի հասցրին Վերմախտի օդային ուժը։ Չույկովն անմիջականորեն ականատես էր եղել կայծակնային պատերազմի մարտավարությանը, որը Վերմախտն օգտագործել էր ռուսական տափաստանը վերացնելու համար, ուստի նա օգտագործեց գերմանացիների կողմից քաղաքի ռմբակոծությունը՝ պանցերի ստորաբաժանումները փլատակների և քաոսի մեջ ներքաշելու համար, որտեղ նրանց առաջխաղացումը խոչընդոտվում էր։ Այստեղ դրանք կարող էին ոչնչացվել Մոլոտովի կոկտեյլներով, հակատանկային հրացաններով, մոտ տարածությունից գործող խորհրդային հրետանու միջոցով։ Այս մարտավարությունը նաև անարդյունավետ դարձրեց Վերմախտը, քանի որ Stuka սուզվող ռմբակոծիչները չէին կարող հարձակվել Կարմիր բանակի դիրքերի վրա՝ առանց վտանգի ենթարկելու իրենց ուժերը[21][22]։

«Մեր զինվորները գիտեին, որ ինչքան մոտ լինեն թշնամուն, այնքան լավ։ Նրանք դադարեցին տանկերից վախենալ։ Հետևակը կարող էր մտնել խրամատ, ձոր կամ շենք և կրակել տանկերի հետևից առաջ շարժվող թշնամու հետևակայիններին։ Տանկերնառաջ կշարժվեին և մենք դրանք թողնեինք մեր հրետանուն, որը երկու-երեք հարյուր մետր հետ էր գտնվում առաջնագծից և կկրակեր, երբ նրանք քսան-հիսուն մետրի վրա գտնվեին։ Եվ մենք թույլ չտվեցինք նրանց հետևակայիններին առաջ անցնել։ Գերմանացիները կմտածեին, որ այդ տարածքն արդեն մաքուր է, որ դա մեռած հող է, բայց այդ մեռած հողը վերակենդանացել էր։ Մենք ունեինք մեր Կատյուշաներն ու հրետանին»[23]։

62-րդ բանակի կողմից Ստալինգրադի կատաղի պաշտպանությունը դանդաղեցրեց գերմանական առաջխաղացումը և ստիպեց Առանցքի ուժերին ստորաբաժանումները դուրս քաշել քաղաքից՝ ուժեղացնելու քաղաքային հարձակումը։ Նոյեմբերի կեսերին գերմանական ուժերը գրավել էին քաղաքի մեծ մասը և Չույկովին և մնացած պաշտպաններին գամել էին Վոլգա գետի դիմացի մի փոքր հատվածում։ 1943 թվականին տված հարցազրույցներում Չույկովն ասել է, որ տեղեկացված չի եղել «Ուրանի» հակահարձակման օպերացիայի մասին, բայց կանխազգում էր, որ նման մի բան է սպասվում։

«Մենք զգացել էինք, որ մեր բարձրագույն հրամանատարությունը մեծ հարձակման է նախապատրաստվում, բայց չգիտեինք, թե կոնկրետ որտեղ։ Մենք դա զգացել էինք նոյեմբերի սկզբից։ Մեզ ավելի ու ավելի քիչ օգնություն էին ցույց տալիս։ Մենք ամեն օր կապ մեջ էինք հիմնական շտաբի հետ, սակայն այժմ նրանք անհետացել էին։ Խրուշչովն այստեղ չէր, և Երյոմենկոն միայն մեկ անգամ էր եկել...»[24]։

1942 թվականի նոյեմբերի 19-ին խորհրդային ուժերը լայնածավալ կրկնակի գրոհ ձեռնարկեցին Ստալինգրադի հյուսիսում և հարավում՝ շահագործելով առանցքի թուլացած թեւերը և շրջափակելով գերմանական վեցերորդ բանակը, չորրորդ բանակի մի մասը և ռումինական երրորդ և չորրորդ բանակները՝ հսկայական տարածքում՝ Ստալինգրադից մինչև Կալաչ-օն-Դոն, մոտ 80 կմ։ Նոյեմբերի 22-ին Չույկովի 62-րդ բանակը անցավ հարձակողական դիրքի, հակահարձակման ենթարկելով թաղամասերը՝ վերագրավելու դրանք և գերմանական ուժերին թույլ չտալ հեռանալ քաղաքից՝ տարածաշրջանում այլ տեղ կռվելու համար։ Գերմանական վեցերորդ բանակը հանձնվեց 1943 թվականի հունվարի 31-ին։

Լեհաստան և Գերմանիա խմբագրել

«Պոզնանում կայազորի ոչնչացման համար մնացել էին 8-րդ գվարդիայի, 69-րդ բանակների և 1-ին գվարդիական տանկային բանակի ուժերի մի մասը։ Պոզնանի գրավումն անձամբ վստահվել է 8-րդ գվարդիական բանակի հրամանատար, գեներալ Վ.Ի. Չույկովին։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ այնտեղ շրջափակված էր ոչ ավելի, քան 20 հազարանոց զորք, բայց իրականում նրանք 60 հազարից ավելին էին…»

Ստալինգրադում տարած հաղթանակից հետո 62-րդ բանակը վերանշանակվեց որպես խորհրդային 8-րդ գվարդիական բանակ։ Այնուհետև Չույկովը ղեկավարեց 8-րդ գվարդիականներին՝ որպես 1-ին բելառուսական ճակատի մաս և ուղղորդեց նրա առաջխաղացումը Լեհաստանով։ Վիստուլա-Օդեր հարձակման ժամանակ 8-րդ գվարդիայի զորքերը Չույկովի գլխավորությամբ մասնակցել են թշնամու պաշտպանությունը խորությամբ կոտրելուն և ազատագրել Լեհաստանի Լյուբլին քաղաքի ծայրամասում գտնվող Մայդանեկ համակենտրոնացման ճամբարը։ 8-րդ գվարդիան ազատագրեց Լոձ քաղաքը, գրավեց Պոզնան բերդաքաղաքը պաշարումով, գրավեց Օդեր գետի ձախ ափին գտնվող կամուրջը և երկու ամիս կռվեց Կուստրինի տարածքում՝ կամրջի ծայրը պահպանելու և ընդլայնելու համար, մինչև վերջապես գլխավորեց Խորհրդային Միության հարձակումը, որը նվաճեց Բեռլինը, մինչ արևմտյան դաշնակից ուժերը ջախջախում էին այն, ինչ մնացել էր Հարավային և Արևմտյան Գերմանիայում 1945 թվականի ապրիլ/մայիսին։

Չույկովի առաջխաղացումը Լեհաստանով բնութագրվում էր բարդ տեղանքով հսկայական առաջխաղացումներով [մի քանի անգամ 8-րդ գվարդիական բանակը մեկ օրում առաջ է անցել ավելի քան 40 մղոն (64 կմ)]։ 1945 թվականի մայիսի 1-ին Չույկովը, ով ղեկավարում էր իր բանակը, որը գործում էր Բեռլինի կենտրոնում, առաջինն էր, ով իմացավ Ադոլֆ Հիտլերի ինքնասպանության մասին՝ նրան տեղեկացրեց գեներալ Հանս Կրեբսը, ով եկել էր Չույկովի շտաբ սպիտակ դրոշը ձեռքին։ Կրեբսը, Գեբելսի հրամանով, գերմանացիների համար ավելի բարենպաստ պայմաններ էր փնտրում հանձնվելու համար, որոնք Չույկովն իրավունք չուներ տրամադրելու և այդ պատճառով մերժեց որևէ պայման։ Մայիսի 2-ին նա ընդունեց Բեռլինի զորքերի անվերապահ հանձնումը գեներալ Հելմուտ Վեյդլինգից, ով ստանձնել էր հրամանատարությունը, իսկ այդ առավոտյան տեղի ունեցավ գեներալ Կրեբսի ինքնասպանությունը։

Չույկովը նկարահանվել է «Բեռլին» (1945) վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Յուլի Ռայզմանը։

Հետագա կյանք խմբագրել

Պատերազմից հետո Չույկովը շարունակեց ղեկավարել 8-րդ գվարդիական բանակը Գերմանիայում, ավելի ուշ՝ 1949-ից մինչև 1953 թվականը Գերմանիայում ծառայելով որպես Խորհրդային ուժերի խմբի գլխավոր հրամանատար, նշանակվեց Կիևի ռազմական օկրուգի հրամանատար։ Այդ պաշտոնում ծառայելու ընթացքում 1955 թվականի մարտի 11-ին ստացել է Խորհրդային Միության մարշալի կոչում։ 1960-1964 թվականներին եղել է Խորհրդային Միության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար։ 1961 թվակնից զբաղեցրել է նաև Քաղաքացիական պաշտպանության պետի պաշտոնը մինչև 1972 թվականին թոշակի անցնելը։ 1961 թվականից մինչև մահը եղել է Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի անդամ։ 1969 թվականին Չույկովը գլխավորեց խորհրդային պատվիրակությունը, որը մասնակցում էր Դուայթ Դ. Էյզենհաուերի հուղարկավորությանը[25]։

Նա Մամաև Կուրգանի վրա Ստալինգրադի ճակատամարտի հիշատակին նվիրված «Հայրենիքը կանչում է» հուշահամալիրի նախագծման գլխավոր խորհրդատուն էր, և թաղվեց այնտեղ իր մահից հետո՝ 1982 թվականի մարտի 18-ին, 82 տարեկան հասակում։ Չույկովի մահից հետո, իր իրերի մեջ հայտնաբերվել է մի թղթի կտոր՝ ձեռագիր աղոթքով. «Օ՜, նա, ով կարող է գիշերը ցերեկ դարձնել, երկիրը՝ ծաղկած այգի, հեշտացրու ինձ համար ամեն դժվարություն, և օգնիր ինձ»[26]։

 
Մարշալ Վասիլի Չույկովի տապանաքարը։

Հուշագրություններ թարգմանության մեջ խմբագրել

  • Ճանապարհի սկիզբը. Ստալինգրադի ճակատամարտի պատմությունը, Լոնդոն, 1963 թվական[27]։
  • Չույկով, Վասիլի (1978). Երրորդ ռեյխի վերջը. Մոսկվա. Առաջընթաց։

Ժողովրդական մշակույթ խմբագրել

  • Խորհրդային պատերազմական ֆիլմ "Ստալինգրադի ճակատամարտ" (1949), դերակատար՝ Նիկոլայ Սիմոնով
  • Խորհրդային պատերազմական ֆիլմ "Բեռլինի անկումը" (1949), դերակատար՝ Բորիս Տենին
  • Խորհրդային-լեհ-արևելա-գերմանական-իտալական-հարավսլավական պատերազմական ֆիլմ Liberation (1970-1971), դերակատար՝ Իվան Պերեվերզև
  • Խորհրդային-արևելա-գերմանական-չեխոսլովակ-ամերիկյան պատերազմական ֆիլմ "Ստալինգրադ" (1989), դերակատար՝ Powers Boothe
  • Ռուսական կենսագրական ֆիլմ "Մեծ հրամանատար Գեորգի Ժուկով" (1995), դերակատար՝ Միխայիլ Ուլյանով
  • Չույկովը համառոտ կերպով ներկայացվել է 2004 թվականի «Անկում» գերմանա-ավստրիական ֆիլմում (Der Untergang), որտեղ նա գործ ուներ Բեռլինի անկման մեջ։ Նրա դերակատարը Ալեքսանդր Սլասինն էր։
  • Ռուսական 16 մասանոց սերիալ "Ժուկով" (2012), դերակատար՝ Իգոր Արտաշոնով

Պարգևներ խմբագրել

Խորհրդային Միություն

    Խորհրդային Միության հերոս, երկու անգամ (1944 թվականի մարտի 19-ին, 1945 թվականի ապրիլի 6-ին)
  Լենինի շքանշան, ինը անգամ (1943 թվականի հոկտեմբերի 26-ին,1944 թվականի մարտի 19-ին,1945 թվականի փետրվարի 21-ին,1960 թվականի փետրվարի 11-ին,1970 թվականի փետրվարի 12-ին)
  Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1968 թվականի փետրվարի 22-ին)
  Կարմիր դրոշի շքանշան, չորս անգամ (1920 թվականին, 1925 թվականին, 1944 թվականին, 1948 թվականին)
  Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան, երեք անգամ (1943 թվականի հունվարի 28-ին, 1944 թվականի օգոստոսի 23-ին, 1945 թվականի մայիսի 29-ին)
  Կարմիր աստղի շքանշան (1940 թվականին)
  Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար»
  Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
  Մեդալ «Վարշավայի ազատագրման համար»
  Մեդալ «Բեռլինի գրավման համար»
  Մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
  Մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»
  Մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»
  Մեդալ «Կուսական հողերի յուրացման համար»
  «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ
  «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
  Մեդալ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»
  Պատվավոր զենք՝ Խորհրդային Միության ոսկե զինանշանով մակագրված սուր (1968 թվականի փետրվարի 22-ին)

Օտարերկրյա

  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան, երկու անգամ (Արևելյան Գերմանիա)
  «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան (Արևելյան Գերմանիա)
  Սուխբաատարի շքանշան (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 30-ամյակ» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Խալխին Գոլի ճակատամարտի 30-ամյակ» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Խալխին Գոլի ճակատամարտի 40-ամյակ» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության 50 տարին» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Մեդալ «Մոնղոլիայի ժողովրդական բանակի 50 տարին» (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
  Վիրտուտի Միլիտարի Մեծ Խաչ (Լեհաստան)
  Polonia Restituta շքանշանի հրամանատարական խաչ (Լեհաստան)
  Գրյունվալդի խաչի 2-րդ աստիճանի շքանշան (Լեհաստան)
  «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ (Լեհաստան)
  «Օդերի, Նեյսեի և Բալթյան երկրների համար» մեդալ (Լեհաստան)
  Մեդալ«Չին-խորհրդային բարեկամություն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 TracesOfWar
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Чуйков Василий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Jones, p. 73
  8. Jones, p. 72
  9. Jones, p. 74
  10. 10,0 10,1 Jones, p. 75
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 中东路事件孙中山苏联顾问率苏军大败张学良 [Soviet Advisor to Sun Yat-sen lead Soviet Military of defeat Zhang Xueliang] (պարզեցված չինարեն). China Internet Information Center. 2013 թ․ մայիսի 24 [2010].
  12. 12,0 12,1 苏联二战名将曾警告蒋介石反内战 结交中共将领 [Famous Soviet World War II General Warned Chiang Kai-shek Against Civil War, Met Chinese Communist Commanders]. China News Service (պարզեցված չինարեն). 2015 թ․ ապրիլի 30.
  13. 13,0 13,1 Dieter Heinzig, The Soviet Union and Communist China, 1945–1950: The Arduous Road to the Alliance, M.E. Sharpe, 2004 p. 21
  14. 14,0 14,1 苏联名将崔可夫的中国情缘:曾长期作为国军顾问 [Famed Soviet General Chuikov's China Connection: Long-Time Military Advisor]. Qiushi.com (պարզեցված չինարեն). 2015 թ․ հուլիսի 29 [2015].
  15. Jin Dianqiang 金点强 (2007 թ․ օգոստոսի 21) [2007]. 皖南事变时苏军顾问失职内幕 [The Dereliction of Duty of Soviet Advisors in the Southern Anhui Incident]. People's Daily (պարզեցված չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  16. 没有这个外国元帅,薛岳第二次长沙会战,可能不会取得如此大胜 [Without this Foreign Marshall, Xue Yue Might Not Have Achieved the Great Victory in the Second Battle of Changsha]. Sohu.com (պարզեցված չինարեն). 2018 թ․ սեպտեմբերի 8.
  17. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջեր 270–271. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  18. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջ 272. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  19. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջ 288. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  20. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջեր 275–276. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  21. Craig, William (1973). Enemy at the Gates: the Battle for Stalingrad. New York: Penguin Books, 0-14-200000-0, pp. 90, 91
  22. Beevor, Antony (1998). Stalingrad. New York: Viking, 0-14-024985-0, pp. 128, 129
  23. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջեր 274–275. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  24. Hellbeck, Jochen (2015). Stalingrad: The City that Defeated the Third Reich. New York: PublicAffairs. էջ 279. ISBN 978-1-61039-718-6. OCLC 945232314.
  25. Vasily I. Chuikov Dies, Washington Post 1982-03-20
  26. Michael K. Jones (2010). «Conclusion». Stalingrad: How the Red Army Triumphed. Pen and Sword. ISBN 978-1848847071.
  27. Keegan, John. The Battle for History: Re-fighting World War Two (Barbara Frum lecture series), Vintage Canada, Toronto, 1995. Republished by Vintage Books, New York, 1996, p. 121

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Չույկով» հոդվածին։