Չանգչուն (չինարեն՝ 长春, փինյին՝ Chángchūn), քաղաք Հյուսիս-Արևելյան Չինաստանում[1], Իթոնգ գետի ափին։ Ձիլին նահանգի վարչական կենտրոնն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 7 674 439 մարդ[2]։ Երկաթուղային խոշոր հանգույց է, քաղաքին ծառայում է Լոնգջիա միջազգային օդանավակայանը։ Չինաստանի մեքենաշինության գլխավոր կենտրոններից է։ Կան մետալուրգիական, քիմիական գործարաններ, փայտամշակման, թղթի, խեցեգործական, տեքստիլ, կաշվի, սննդի, ծխախոտի արդյունաբերական ձեռնարկություններ, տնայնագործություն։ Չանգչունում տեղակայված է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղը։

Տեսարժան վայրեր

Քաղաքը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ 1897-1903 թվականներին Արևելաչինական երկաթուղու կառուցումից հետո Չանգչունը դարձավ առևտրական տրանսպորտային խոշոր կենտրոն։ 1931 թվականին Չանգչունը գրավել են կայսերական ճապոնիայի ուժերը՝ այն դարձնելով Մանջո Գուո (Մանջուրների երկիր) խամաճիկային պետության մայրաքաղաքը և վերանվանել Սինկին («Նոր մայրաքաղաք»)։ Ազատագրվել է 1945 թվականի օգոստոսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Illuminating China's Provinces, Municipalities and Autonomous Regions-Jilin». PRC Central Government Official Website. 2001. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.(անգլ.)
  2. https://www.citypopulation.de/php/china-jilin-admin.php
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանչուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 668