«Ոսկե աստղ» մեդալ, կրծքանշան, որը շնորհվում էր Խորհրդային Միության հերոսներին։ Շրջանառության մեջ է մտել 1939 թվականից։ Մեդալի հետ մեկտեղ շնորհվում էր ԽՍՀՄ գերագույն շքանշանը՝ Լենինի շքանշանը։

«Ոսկե աստղ» մեդալ
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ
Տեսակմեդալ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 1, 1939
Պարգևատրման քանակը12 776
Հերթականություն
Ավագ պարգևՌուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոս
Կրտսեր պարգև«Մուրճ և մանգաղ» մեդալ
 Medal «Golden Star» Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած անձանց համար հատուկ մեդալ ստեղծելու գաղափարը պատկանում է ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ-ի քարտուղար Իոսիֆ Ստալինին։ ԽՍՀՄ գլխավոր կրծքանշանի տարբերակներ պատրաստելը Ստալինը հանձնարարել է խորհրդային ճարտարապետ Միրոն Մերժանովին։ Ամենահամապատասխան ձևը Ստալինի համար ոսկե աստղն էր։ Արդյունքում Մերժանովը կրծքանշանի մի քանի տարբերակ ստեղծեց, սակայն կրծքանշանի ձևի հիմքում ընկավ Ստալինի առաջարկած տարբերակը։ Առաջարկվող տարբերակներից էին՝ աստղ՝ կլոր դափնեպսակի մեջ, աստղ՝ Կրեմլյան պատի մի հատվածի հետ, կենտրոնում՝ դամբարանով։ Խորհրդային Միության հերոս օդաչու Միխայիլ Գրոմովի խորհրդով Մերժանովը աստղի ևս մեկ, վերջին ուրվագիծ կատարեց, որն ավելի շատ էր համապատասխանում Ստալինի՝ կրծքանշանի արտաքին տեսքի մասին պատկերացումներին։ Հենց այդ ուրվագիծն էլ ընտրվեց Ստալինի կողմից։ Պարգևի նախագիծը վերջնական տեսքին հասցնելը հանձնարարվեց «Гозна́к»-ի գլխավոր նկարիչ Իվան Դուբասովին։

Կրծքանշանը սահմանվել է 1939 թվականի օգոստոսի 1-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության «Խորհրդային Միության հերոսների համար գերազանցության լրացուցիչ կրծքանշանների մասին» հրամանագրով «Խորհրդային Միության Հերոսի» կոչմանն արժանացած քաղաքացիների համար»[1]։ Ի սկզբանե հրամանագրի համաձայն՝ մեդալը կոչվում էր նաև «Խորհրդային Միության հերոս», որի դիմերեսին գրված էր «ԽՄ հերոս»։ Սակայն ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության՝ 1939 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրի համաձայն՝ օգոստոսի 1-ի հրամանագրի 2-4-րդ հոդվածներում փոփոխություն կատարվեց, և այդուհետ մեդալը կոչվեց «Ոսկե աստղ»։

1939 թվականի նոյեմբերի 4-ին մեդալը շնորհվեց Խորհրդային Միության առաջին հերոս օդաչու Անատոլի Լյապիդևսկուն, որը բարձրագույն կոչմանն արժանացել էր դեռևս 1934 թվականին։

Շքանշանի նկարագրություն

խմբագրել

Շքանշանի նկարագրությունը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության՝ 1939 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության՝ 1943 թվականի հունիսի 19-ի հրամանագրում 1939 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով փոփոխություններ են կատարվել։ Հրամանագրում ասված է․

 
  1. «Ոսկե Աստղ» մեդալը ԽՍՀՄ բարձրագույն պարգևատրման աստիճանի՝ «Խորհրդային Միության Հերոսի» կոչմանն արժանացած անձանց պարգևատրման կրծքանշանն է։
  2. «Ոսկե Աստղ» մեդալը պատրաստվում է ոսկուց և իրենից ներկայացնում է հնգաթև աստղ՝ դիմային կողմում հարթ երկանկյուն ճառագայթներով։ Աստղի ճառագայթների երկարությունը 15 մմ է։
  3. Մեդալի հակառակ կողմն ունի հարթ մակերևույթ և սահմանափակված է բարակ եզրագծով։
  4. Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում, մեծատառերով գրված է «ԽՍՀՄ ՀԵՐՈՍ» (ռուս.՝ «ГЕРОЙ СССР»)։ Տառերի չափը 4×2մմ է, վերին ճառագայթի վրա մեդալի համարն է՝ 1մմ չափով։
 
 
Շքանշանի հակառակ կողմը

Մեդալը պատրաստված է 950 հարգի ոսկուց[2], ունի հնգաթև աստղի տեսք՝ դիմերեսին հարթ երկանկյուն ճառագայթներով։ Աստղի կենտրոնից մինչև ճառագայթի ծայրն ընկած հեռավորությունը 15 մմ է։ Աստղի հակադիր ծայրերի միջև հեռավորությունը 28,5 մմ է։ Մեդալի բռնակը պատրաստված է արծաթից։ 1975 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ մեդալի մեջ ոսկու պարունակությունը 20.521±0.903 գրամ էր, արծաթինը՝ 12.186±0.927 գրամ։ Բոլոր շքնանշաններն առանց բռնակի 21.5 գրամ են։ Մեդալի ընդհանուր քաշը 34,264±1,5 գրամ է։

1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագիրը ենթադրում էր «ԽՄ հերոս» («Խորհրդային Միության հերոս», ռուս.՝ «Герой СС») գրությունը նշել մեդալի դիմերեսին, սակայն հոկտեմբերի 16-ին՝ հաջորդ հրամանագիրը, կապված քաղաքական իրադրությամբ («СС» համադրությունը զուգորդվում էր ՍՍ նացիստական գվարդիայի հետ), փոխեց գրությունը՝ դարձնելով «ԽՍՀՄ Հերոս» (ռուս.՝ «Герой СССР»), և հակառակ կողմում («ԽՄ»- ի համադրությունն ասոցացվում էր ԽՄ-ի նացիստական ջոկատների հետ) «ԽՍՀՄ հերոս»-ի հակառակ կողմում[3][4]։

Շքանշանը օղակի և ականջակի օգնությամբ միանում է ոսկեզօծ բռնակին, որն արծաթյա ուղղանկյունաձև թիթեղ է՝ 15մմ բարձրությամբ և 19,5մմ լայնությամբ, վերին և ստորին մասերում շրջանակներով։ Բռնակի հիմքի երկայնությամբ կտրվածքներ կան, ներքին մասին ամրացված է 20 մմ լայնությամբ մետաքսյա մուարե կարմիր ժապավեն։ Հակառակ կողմում բռնակն ունի հատուկ հարմարանք՝ մեդալը հագուստին ամրացնելու համար։ Բռնակը կշռում է շուրջ 13 գրամ։

Տարբերակներ

խմբագրել

Հայտնի է «Ոսկե Աստղ» շքանշանի պատրաստման մի քանի տարբերակ.

  1. 15×25 մմ չափերով ուղղանկյունաձև բռնակով՝ առանց միջանկյալ օղակի, մեդալն ամրանում էր բռնակին ամուր օղակներով։ Շնորհվել է մինչև 1943 թվականի հոկտեմբերը։
  2. 15×19,5 մմ չափերով ուղղանկյունաձև բռնակով, որն ուներ միջանկյալ օղակ։
  3. Հակառակ կողմում հռոմեական II թվով, որը նախատեսված էր Խորհրդային Միության կրկնակի Հերոսների պարգևատրման համար։
  4. Հակառակ կողմում հռոմեական III թվով, որը նախատեսված էր Խորհրդային Միության եռակի Հերոսների պարգևատրման համար։
  5. Հակառակ կողմում հռոմեական IV թվով, որը նախատեսված էր Խորհրդային Միության քառակի Հերոսների պարգևատրման համար։
  6. Հարգելի պատճառներով (մարտական գործողությունների ժամանակ) մեդալի կորստի դեպքում շնորհվում էր մեդալի կրկնօրինակը՝ դարձերեսին «Д» տառով և կորցրած պարգևի նախկին համարով։

Շնորհման վիճակագրություն

խմբագրել
  • 1941 թվականի հունիսին՝ Հայրենական մեծ պատերազմի սկզբին, «Ոսկե Աստղ» շքանշանին արժանացել է 626 հոգի։ Պատերազմի տարիներին մեդալով պարգևատրվել է 11 144 մարդ։ Շքանշանի շնորհման ամբողջ պատմության ընթացքում այն ստացել է 12 776 մարդ, որոնցից 22-ը շնորհվել է Կորեական պատերազմի, իսկ 86-ը՝ Աֆղանական պատերազմի հերոսությունների համար։
  • «Ոսկե Աստղ» շքանշանին երկու անգամ արժանացել է 154 մարդ, որոնցից 115-ը՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դրսևորած հերոսությունների համար։ Հետպատերազմյան տարիներին Խորհրդային Միության կրկնակի Հերոսի կոչման արժանացել են հիմնականում տիեզերագնացները։
  • «Ոսկե Աստղ» շքանշանին երեք անգամ արժանացել են օդաչուներ, ավիացիայի մարշալներ Իվան Կոժեդուբը և Ալեքսանդր Պոկրիշկինը, ինչպես նաև Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Բուդյոննին։
  • «Ոսկե Աստղ» շքանշանին չորս անգամ արժանացել են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Բրեժնևը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ведомости Верховного Совета СССР, 1939, № 28; № 35
  2. «Ордена и медали СССР». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. [1]
  4. Станислав Сергеев. (16 октября 2006). «Гори, гори, моя звезда!». Газета «Известия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.

Գրականություն

խմբագրել
  • Изотова М. А., Царёва Т. Б. Глава 5. Советская наградная система // Ордена и медали России и СССР / редакторы к.и.н. Хомутова Е., Рублёв С.. — Ростов-на-Дону: Владис, 2010. — С. 395. — ISBN 978-5-9567-0960-3
  • Володин А. Н., Мерлай Н. М. Медали СССР. — СПб.: Печатный двор, 1997. — С. 45—48. — 301 с. — 3000 экз. — ISBN 5-7062-0111-0
  • Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. — Мн.: Народная асвета, 1986. — С. 15—18, 55.

Արտաքին հղումներ

խմբագրել