Վասիլի Կոնստանտինովիչ Բլյուխեր (նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1889, Barschinka, Rybinsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1938(1938-11-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1935 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1916 թվականից։

Վասիլի Բլյուխեր
ռուս.՝ Васи́лий Константи́нович Блю́хер
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1889
ԾննդավայրBarschinka, Rybinsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 9, 1938(1938-11-09)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրթությունchurch school?
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Presidium of the Supreme Soviet of the USSR? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
Պետանվտանգության պատվավոր աշխատակից
և Գեորգիևյան մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Vasily Konstantinovich Blyukher Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1910–1913 թվականներին բանտարկվել է գործադուլային կոչի համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծավալել Սամարայում։ 1917 թվականի նոյեմբերից Սամարայի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Եղել է Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Չեխոսլովակյան կորպուսի խռովությունից հետո գլխավորել է Օրենբուրգի շրջանում շրջապատված խորհրդային զորքերի 1500 կմ-անոց մարտարշավն Ուրալի շրջանում և, միանալով Արևելյան ռազմաճակատի զորքերին, մասնակցել է Կոլչակի զորքերի ջախջախմանը, ապա՝ Կախովկայի մարտերին և Պերեկոպի գրոհին։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետության ռազմական մինիստր (1921–1922)։ 1924–1927 թվականներին եղել է Կանտոնի չինական հեղափոխական կառավարության գլխավոր ռազմական խորհրդատուն։ 1929–1938 թվականներին Հեռավորարևելյան Հատուկ Կարմրադրոշ բանակի հրամանատարն էր, կազմակերպել ու գլխավորել է Հեռավոր Արևելքի պաշտպանությունը։ Այդ բանակում Բլյուխերի հետ ծառայել են Գրիգոր Խախանյան (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1927–1933) և Վ․ Թաիրովը (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1933–1935)։ Բլյուխերը տաղանդավոր զորահրամանատար էր՝ օժտված բացառիկ աշխատասիրությամբ և անձնական հմայքով։ Եղել է Համառուսաստանյան Կենտգործկոմի (1921–1924), ԽՍՀՄ Կենտգործկոմի (1930–1938) անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու (1934), ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմիր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)

Գրականություն խմբագրել

  • Душенькин В․ В․, От солда– та до маршала, 3 изд․, М․, 1966․
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Բլյուխեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453