Բացել գլխավոր ցանկը

Սպիտակ դրոշ (այսինքն առանց նշանների և պատկերների հարթություն, որը բացառապես սպիտակ գույնի է), պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իմաստներ արտահայտող դրոշ:

Սպիտակ դրոշ
White flag waving.svg
Նշան և 🏳
Սպիտակ դրաշով գերմանացի բանագնեցները գնում են քննարկելու Բրեսլաուի կապիտուլյացիան

Բովանդակություն

Ժամանակավոր հրադադարի և բանակցությունների նշանԽմբագրել

Ներկայումս սպիտակ դրոշ միջազգային հարաբերություններում ընդունված է համարել որպես խնդրանք կամ պահանջ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Այն դիտարկվում է որպես հրադադարի և բանակցությունների շարունակման նշան: Սպիտակ դրոշը նաև կապիտուլյացիայի նշանն է, այսինքն հակառակ կողմի ողորմածությանը հանձնվելը: Սպիտակ դրոշի կիրառումը նախատեսվում է Ժնևյան կոնվենցիայով:

ՕմայաններԽմբագրել

Օմայաններ իսլամական աշխարհի վրա իշխել են ավելի քան 90 տարի (661—750) և օգտագործել են սպիտակ դրոշը որպես նշան, որը խորհրդանշում է Մուհամմադ մարգարեի առաջին հաղթանակը Բադրի ճակատամարտում: Օմայանների մոտ սպիտակը խորհրդանշել է նաև Աբբասյաններից տարբերակումը, որոնց նշանը սև գույնն էր: Բացի այդ սպիտակը համաարաբական գույներից մեկն է:

Բուդդիստական երկրներԽմբագրել

Բուդդիզմում սպիտակ գույնը ողբի նշանն է, այդ իսկ պատճառով բուդդիստական երկրներում սպիտակ դրոշները խորհրդանշում են այն, ինչ ուրիշ երկրներում՝ սև դրոշները:

Մինամոտո կլանԽմբագրել

Մինամոտո և Տայրա կլանների (տոհմերի) ընդդիմադրության ժամանակ (1180—1185), Մինամոտո կլանը հանդես է եկել սպիտակ դրոշի ներո, իսկ Տայրաները՝ կարմիր դրոշի: Մինամոտոյի հաղթանակից հետո, նրանց դրոշը դարձավ Ճապոնիայի դրոշի բաղկացուցիչ գույներից մեկը:

Ֆրանսիայի թագավորությունԽմբագրել

 
Ֆրանսիական նավը Մարտինիկայի ճակատամարտում կրում է սպիտակ դրոշ

Այսպես կոչված Հին կարգերի ժամանակ (ֆր.՝ Ancien Régime), սկսած XVII դարից, Ֆրանսիայի թագավորական դրոշը եղել է սպիտակ դրոշը, որի վրա կարող էին պատկերել հերալդիկ նշաններ կամ Սուրբ Հոգու շքանշանը:

Թալիբանյան ԱֆղանստանԽմբագրել

Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ թալիբները օգտագործել են սպիտակը որպես իրենց նշան և դրոշ: Երբ գրավվեց Քաբուլը 1996 թվականին Աֆղանստանի պետական դրոշը փոխվեց սպիտակի, որը խորհրդանշում էր հավատի և իշխանության մաքրությունը: Ավելի ուշ, 1997 թվականին նրա վրա ստորագրվեց շահադան:

Տես նաևԽմբագրել