Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա

Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (ռուս.՝ Военная орденов Ленина и Октябрьской Революции, Краснознамённая, ордена Суворова академия им. М. В. Фрунзе), բարձրագույն ռազմական դպրոց, որը գոյություն է ունեցել 1918-1998 թվականներին։ Ակադեմիայի նպատակն է եղել պատրաստել բարձրագույն ռազմական և հատուկ ռազմական կրթությամբ սպաներ։

Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
OVA RF.JPG
Տեսակռազմական ակադեմիա և բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1918
Անվանված էՄիխայիլ Ֆրունզե
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Order of Zhukov, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, I աստիճանի Սուվորովի շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան, Կարմիր Դրոշի շքանշան, Order of the Red Banner, Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա), Բարեկամության շքանշան, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան և Military Order "For Services to the People and the Fatherland"
##Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (Ռուսաստան)
Red pog.png
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, Ռուսաստան
Commons-logo.svg Combined Arms Academy of the Armed Forces of the Russian Federation Վիքիպահեստում

Մինչև հեղափոխությունԽմբագրել

Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պատմությունը կապված է 1832 թվականի նոյեմբերի 26-ին հիմնված Գլխավոր շտաբի Նիկոլաևյան (իշխանական) ակադեմիայի հետ։ Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան եղել է Ռուսական պետության ռազմական-գիտական կենտրոնը։ Գործունեության ընթացքում հաստատությունը տվել է բարձրագույն ռազմական կրթությամբ հազարավոր սպաներ, որոնք զբաղեցրել են բարձրագույն վարչական և հրամանատարական պաշտոններ բանակում։

Խորհրդային միությունԽմբագրել

1918 թվականի մայիսի 3-ին Նիկոլաևյան ակադեմիան վերակազմակերպվել է Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայի։ 1918 թվականի ընդունելության ժամանակ եղել է 183 ունկնդիր։ 1921 թվականին կառույցը վերածվել է Կարմիր բանակի ռազմական ակադեմիայի։ 1922 թվականի հունվարի 9-ին Հանրապետական հեղափոխական ռազմական խորհրդի որոշմամբ ակադեմիան պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1925-1998 թվականներին ակադեմիան կոչվել է Միխայիլ Ֆրունզեի անունով, ով ղեկավարել է ակադեմիան 1923-1925 թվականներին։ 1934 թվականի դեկտեմբերի 18-ին ակադեմիան պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի դեկտեմբեր, ակադեմիան տարհանվել է Ղրղզստան Ֆրունզե քաղաք։ Գումարտակի և գնդի հրամանատարների պահեստի ստեղծման համար 1941 թվականի վերջում Գերագույն հրամանատարի կարգադրությամբ ակադեմիայում կազմակերպվել են սպաների արագացված 3-ամսյա դասընթացներ։ Հավաքագրվել են գործնական մարտական ​​փորձ ունեցող, վիրովորումներից վերականգնված, գրագետ ու կամային սպաներ[1]։ 1945 թվականի փետրվարի 21-ին ակադեմիային շնորհվել է Սուվորովի I աստիճանի շքանշան, 1978 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։ Ակադեմիան պարգևատրվել է նաև սոցիալիստական ​​այլ երկրների 9 պարգևներով։ Ակադեմիան պատրաստել է տասնյակ հազարավոր սպաների, որոնցից մոտ երեսունը դարձել են Խորհրդային Միության մարշալներ, ավելի քան վաթսունը՝ բանակի գեներալներ և զինված ուժերի մարշալներ։ Ակադեմիայի շրջանավարտներից են եղել Սեմյոն Բուդյոննին, Նիկոլայ Վատուտինը, Մատվեյ Զախարովը, Իվան Կոնևը, Ռոդիոն Մալինովսկին, Գրիգորի Շտերնը, Վասիլի Չույկովը։ Ավելի քան 700 շրջանավարտներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։

Ակադեմիան 1991 թվականից հետոԽմբագրել

1998 թվականի նոյեմբերի 1-ին ՌԴ կառավարության 1998 թվականի օգոստոսի 29-ի № 1009 հրամանագրով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի, Ռ. Յա. Մալինովսկու զրահապատ ուժերի ռազմական ակադեմիայի և Բ. Մ. Շապոշնիկովայի «Выстрел» 1-ի բարձրագույն սպայական դասընթացների հենքի վրա կազմավորվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համազորային ակադեմիան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Архив Красной Армии ф. 4, оп. 11, д. 66, л. 284.

Արտաքին հղումներԽմբագրել