Հանս Կրեբս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանս Կրեբս (գերմ.՝ Hans Krebs, մարտի 4, 1898[1], Հելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանական կայսրություն - մայիսի 1, 1945, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի գեներալ, գերմանական վերմախտի բարձրագույն հրամանատարության ցամաքային ուժերի վերջին հրամանատարը:
Հանս Կրեբս | |
---|---|
գերմ.՝ Hans Krebs | |
![]() | |
մարտի 4, 1898[1] - մայիսի 1, 1945 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Հելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանական կայսրություն |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | Գերմանական ոսկե խաչ և Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ |
Գերմանական կողմում մասնակցել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին:
ԿենսագրությունԽմբագրել
Հանս Կրեբսը ծնվել է 1898 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Սաքսոնիա երկրամասում գտնվող Հելմշթեդտ փոքրիկ քաղաքում:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տասնվեցամյա Հանսը կռվել է արևմտյան ճակատում, որպես կամավոր: Պատերազմից հետո նա շարունակել է իր զինվորական կարիերան Ռեխսվերում՝ Գերմանական կայսրության ռազմաօդային ուժերում:
1930 թվականին, որպես կապիտան տեղափոխվել է Բեռլինում գտնվող Գերմանիայի ռազմական նախարարություն: 1930 թվականին Կրեբսը որոշ ժամանակով աշխատել է գերմանական զինվորական կցորդ Խորհրդային Միությունում: Այդ շրջանում վերջինս բնակվել է Մոսկվայում:
Կրեբսը հիանալի տիրապետում էր ռուսերեն լեզվին և ճանաչում էր խորհրդային մի շարք բարձրաստիճան այրերի, այդ թվում և Խորհրդային Միության քառակի հերոս Գեորոգի Ժուկովին:
1939 թվականին դարձել է փոխգնդապետ և շուտով նշանակվել 7-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1940 թվականին դարձել է գնդապետ, 1942 թվականին՝ գեներալ մայոր, իսկ մեկ տարի անց՝ գեներալ-լեյտենանտ:
Ռուսաց լեզվի բնագավառում ունեցած իր գիտելիքները օգնեցին Կրեբսին, որպեսզի նա բանակցություններ անցկացնի խորհրդային կարմիր բանակի հետ: Նա փորձում էր զինադադար կնքել ԽՍՀՄ-ի հետ, սակայն խորհրդային զորքերը շարունակում էին գրոհել Բեռլինը:
Տեսնելով Գերմանիայում ստեղծված խառնակ իրավիճակն ու Երրորդ Ռայխի փլուզումը՝ Հանս Կրեբսն իր աշխատասենյակում ինքնասպան է լինում՝ ատրճանակով կրակելով իր սրտին: Միաժամանակ նրա հետ ինքնսպան է լինում նաև գեներալ Վիլհելմ Բուրգդորֆը:
Տես նաևԽմբագրել
ԳրականություԽմբագրել
- Hans Krebs — Hitlers treuester General // Braunschweiger Zeitung Spezial (04/2005)
- ↑ 1,0 1,1 1,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.