Անդրեյ Երյոմենկո
Անդրեյ Իվանովիչ Երյոմենկո (ռուս.՝ Андрей Иванович Ерёменко, ուկր.՝ Андрій Іванович Єрьоменко, հոկտեմբերի 14 (նոր տոմարով՝ հոկտեմբերի 2), 1892 – նոյեմբերի 19, 1970), Խորհրդային Միության մարշալ (1955), Խորհրդային Միության հերոս։
Որպես շարքային մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1935)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ն Ստալինգրադի ճակատամարտերին, Ղրիմի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Պատերազմից հետո (1945— 1958)՝ Մերձկարպաայան, Արևմտասիբիրյաև և Հյուսիսային Կովկասի ռազմական զորքերի հրամանատար։ Եղել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ, ՍՍՏՄ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Սուվորովի առաջին աստիճանի, Կուտուզովի 1-ին աստիճանի, արտասահմանյան 7 շքանշաններով և մեդալներով։ Գրել է հուշեր՝ «Հատուցման տարիներ» գրքում (1969)։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123557828 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 637)։ |