Ստեփան Քյուրքչյան
Ստեփան Հայկի Քյուրքչյան (հունվարի 7, 1929[1], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 1, 2004, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1976)։
Ստեփան Քյուրքչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1929[1] |
Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 1, 2004 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1954)[1] |
Աշխատավայր | ՀԱՊՀ[1] և Երևաննախագիծ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ, Վարդան Մամիկոնյանի հուշարձան, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, Երիտասարդական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար (Երևան), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Հովհաննես Այվազովսկու հուշարձան |
Պարգևներ | |
Stepan Kurkchyan Վիքիպահեստում |
Քանդակագործուհի Ռուզան Քյուրքչյանի ամուսինն է։
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954-1969 թվականներին դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1968 թվականից)։ 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում. 1968 թվականից ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՍտեփան Քյուրքչյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- ՀՀ ԳԱԱ Ագրոքիմիայի ինստիտուտը (1963),
- Կամերային երաժշտության տունը (1977),
- Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը (1981),
- «Ալգորիթմ» ԳՀ կենտրոնը (1983),
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001, ՀՀ Պետական մրցանակ, 2001),
- Դիլիջանում՝ Երևաննախագիծ ինստիտուտի հանգստյան տունը (1963)
Հեղինակ է նաև մի շարք հուշարձանների՝
- Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան) (1975, քանդակագործ՝ Երվանդ Քոչար),
- Րաֆֆու (1988, քանդակագործ՝ Արշամ Շահինյան),
- Ծովակալ Իսակովի (1988, քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան),
- Հովհաննես Այվազովսկու հուշարձան (Երևան) (2003, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան, բոլորը՝ Երևան),
- Վիկտոր Համբարձումյանի (1988, Վարդենիս, քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան),
- Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների (Արճիս, Երևան, Ավան) հուշարձանների ճարտարապետական մասի,
- Թորոս Թորամանյանի երկու հուշատախտակների՝ Երևանում և Լենինականում (քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան),
- Վահան Տերյանի, Լեոյի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արամ Խաչատրյանի, Հրաչյա Ղափլանյանի տապանաքարերի (1970-1980-ական թվականներին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն),
- ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու մեդալների (երեքն էլ՝ 1993), Պատվո շքանշանի (2000)։
«Տարվա լավագույն նախագիծ» միջազգային ստուգատեսի Մեծ մրցանակ (1995)։ Ճարտարապետական և գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1993)[2]։
Հիշատակ
խմբագրել2023 թվականին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցն անվանակոչվել է Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի անունով[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Թորոս Թորամանյանին նվիրված հուշարձան, 1985, Երևան, Պուշկինի փողոց
-
Հուշակոթող` Ալեքսանդր Սպենդիարյանի, 1979, Նալբանդյան փողոց 21
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել