Արշամ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշամ Արտաշեսի Շահինյան (նոյեմբերի 1, 1918[1], Երևան, Հայաստան[1] - դեկտեմբերի 13, 2004, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ (1972)։
Արշամ Շահինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1918[1] |
Ծննդավայր | Երևան, Հայաստան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2004 (86 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1] |
Ստեղծագործություն(ներ) | Վահան Տերյանի կիսանդրի, Թորոս Ռոսլինի հուշարձան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Րաֆֆու կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ և դասախոս |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Arsham Shahinyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1951-1980 թթ. դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-1980թթ. եղել է ուսումնարանի տնօրեն։ 1969 թվականից, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Եղել է նկարիչների միության անդամ։ 1972 թվականից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ:1985թ.-ին շնորհվել է քանդակի ամբիոնի դոցենտի գիտական կոչում։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, 2004թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում կերպարվեստի մասնագիտությամբ։ Արշամ Շահինյանը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից է։ 1949 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Մոնումենտալ քանդակներից են՝
- Թորոս Ռոսլինի հուշարձանը, (1967, բազալտ, Մատենադարանի առջև)
- Տիգրան Չուխաճյանի կիսանդրին (1971, մարմար, Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում)
- Վահան Տերյանի հուշարձանները (1965, մարմար, Երևան, 1974, բազալտ, Օրենբուրգ, ճարտարապետ Ս․ Լազարյան)
- Սարդարապատի ճակատամարտին նվիրված համալիրի համահեղինակ, 1968
- Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի արձանները (1974, բազալտ, Դիլիջան)
- Րաֆֆու կիսանդրին, (1987, գրանիտ, բրոնզ, Երևանի Րաֆֆու անվան դպրոցի առջև)
- Կոնակովո քաղաքի սպորտի պալատի դրվագված բարձրաքանդակները (պղինձ, 1978)
- Հայրենական պատերազմում զոհված մեղրաձորցի մարտիկներին նվիրված հուշարձանը (բազալտ, 1981, ճարտարապետ Ա․ Գաբրիելյան, գ․ Մեղրաձոր)
Հաստոցային քանդակներից են՝
- «Մտորումներ» (1957, մարմար, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Ծովակալ Իսակով» (1970, մարմար)
- «Մայր Հայաստան» (զինվորական թանգարան)
Պատկերասրահ
խմբագրել-
Թորոս Ռոսլինի հուշարձանը Երևանում
-
Րաֆֆու կիսանդրին, (1987, գրանիտ, բրոնզ, Երևանի Րաֆֆու անվան դպրոցի առջև)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշամ Շահինյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 423)։ |