Ֆրանսիական փիլիսոփայություն

19:46, 18 Մարտի 2024 տարբերակ, Sonazak21 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆրանսիական փիլիսոփայություն, ֆրանսերեն լեզվով գրված փիլիսոփայության ընդհանրական անվանումը։Ֆրանսիական փիլիսոփայություն ուղղված է մարդու և հասարակության խնդիրներին, հաճախ հանդես է գալիս գրականության ձևով, գունավորված է հեղինակային անհատական ոճով։ Սկզբնական շրջանում հարելով ուշ անտիկ փիլիսոփայությանը՝ Ֆրանսիական փիլիսոփայությունը վաղ գտավ մտածողության և մատուցման մեջ իր չկրկնվող ձևը։

Պատմություն

Միջնադար

Միջին դարերում Ֆրանսիական փիլիսոփայությունը առաջնային դերում էր, և մինչև 14-րդ դարի վերջ Եվրոպայում չկար խոշոր փիլիսոփա, ով չէր սովորել կամ դասավանդել, գոնե ժամանակավոր, Փարիզի Schola Palatina -ում կամ Փարիզյան համալսարանում։ Փարիզյան Սոկարտ համարվում էր Պիեր Աբելյարը[1], ով հանդիսանում էր ֆրանսիական վաղ սխոլաստիկայի գագաթնակետը։

Վերածնունդ

ՎերածնունդՄոնտեն, ով ստեղծում է Էսսեն(ֆր՝Essai), որպես փլիլիսոփայության ժանր, ինչպես նաև Շարրոն

17-րդ դար

Դեկարտի շնորհիվ փիլիսոփայությունում հայտնվեց տրամասությունը(ֆր.՝ discours) և վեև հանվեց մտածող սուբյեկտի թեման։ Այս դարաշրջանի մյուս մտածողներն են Հասսենդին, Մալբրանշը, Պասկալը։

18-րդ դար

Լուսավորիչների դարաշրջանը Ֆրանսիայում ներկայացվել է էնցիկլոպեդիստների և մատերիալիստների միջոցով։ Վոլտերը մտցնում է հանդուրժողականության(ֆր.՝ tolérance), գաղափարը, որի տակ հասկացվում էր շրջադարձ դեպի սեկուլյարիզմ(լաիցիզմ)։ Ֆրանսիական փլիսոփայության հակակղերական ուղղվածությունը շարունակեցին Հոլբախը և Դիդրոն։, ովքեր հակադրում էին լուսավորյալ միտքը մութ սնոտիապաշտությանը։Կոնդիլյակ, Լամետրի, Դալամբեր, Մոնտեսքյո, Ռուսսո։

19-րդ դար

19-րդ դարում հատուկ տեղ է զբաղեցնում պոզիտիվիզմի հիմնադիր Օգյուստ Կոնտը,ում հաճախ համարում են նաև սոցիաոլոգիայի հիմնադիր, չնայած որ առաջին սոցիոլոգիական հետազոտությունները էմպիրիկ նյութի ներգրավմամբ իրականացրել է Էմիլ Դյուրգհեյմը։ Որոշակի ազդեցություն ունեին ֆրանցիացի սոցիալիստներ Սեն Սիմոնը, Ֆուրիեն, Պրուդոն։ Դարավերջին Անրի Բերգսոնի ստեղծագործություններում ծագում են կյանքի փիլիսոփայության գաղափարներ, որոնք նա շարունակում է զարգացնել 20-րդ դարում։

20-րդ դար

20-րդ դարում ֆրանսիական փիլիսոփայությունը կրել է Էդմունդ Հուսերելի և Մարտին Հայդեգերի, ինչպես նաև հոգեվերլուծության գաղափարների ազդեցությունը։ Դրա հետ մեկտեղ հենց այս ժամանակաշրջանում ֆրանսիական փիլիսոփայությունը դառնում է աշխարհում ամենաազդեցիկներից մեկը։ Մի կողմից ֆրանսիական փիլիսոփայությունում կարելի է առանձնացնել հատուկ ուղղություններ․ էքզիստենցիալիզմ (Սարտր, Կամյու, Մերլո-Պոնտի, Մարսել), Ստրուկտուրալիզմ(Լևի Ստրոս, Բարտ Ֆուկո), պոստմոդերնիզմ(Դելյոզ, Դերիդա, Լիոտար, Բոդրիյար, Բադյու), մյուս կողմից կան մտածողներ, ովքեր չեն պատկանում և ոչ մի ուղղության, ինչպես Տեյար դե Շարդեն, Մարիտեն, Մունյե, Բատայ, Բաշլյար և այլն։ Տեսեք նաև Ալտյուսսեր, Բլանշո, Բուրդյո, Գվատարի, Կորյե , Լական։

Ծանոթագրություններ

  1. «Пьер Абеляр». Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին. Վերցված է 2018-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Сэв Л. Современная французская философия. М.: Прогресс, 1968.
  • Кузнецов В. Н. Французская буржуазная философия 20 века. М., 1970
  • Сахарова Т. А. От философии существования к структурализму. Критические очерки современных течений буржуазной французской философии. М.: Наука, 1974. — 294 с.
  • Вдовина И. С. Французский персонализм (критический очерк философского учения). М.: Наука,1977.
  • Вдовина И. С. Французский персонализм: 1932—1982. М.: «Высшая школа», 1990.
  • Руткевич А. М. Как становятся историками философии во Франции // Историко-философский ежегодник '87. М., 1987. С. 286—298.
  • Уманская Т. А. Историко-философские исследования во Франции (По материалам журнальных публикаций 1985—1986).// Историко-философский ежегодник '87. М., 1987. С. 299—313.

Արտաքին հղումներ