Կլոդ Անրի Սեն-Սիմոն
Կլոդ Անրի դը Ռուվրուա, կոմս դը Սեն-Սիմոն (ֆր.՝ Claude Henri de Rouvroy, Comte de Saint-Simon, հոկտեմբերի 17, 1760[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 19, 1825[1][2][3][…] կամ մայիսի 19, 1826[4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական, տնտեսական, սոցիալական տեսաբան, որի ստեղծած ուսմունքը նշանակալի ազդեցություն է թողել քաղաքագիտության, տնտեսագիտության, հասարակագիտության, փիլիսոփայության զարգացման վրա։ Նրա հայացքները շարադրված են «Ժնևյան տեղաբնիկի նամակները ժամանակակիցներին» (1802 թ.), «Նամակներ ամերիկացուն» (1817 թ.), «Հայացք սեփականությանն ու օրենսդրությանը» (1818 թ.), «Հասարակական կազմակերպման տեսության մասին» (1819 թ.), «Արդյունաբերողների կատեխիզիսը» (1823-1824 թթ.), «Գրական, փիլիսոփայական ¨ արդյունաբերական խորհրդածություններ» (1825 թ.) և այլ աշխատություններում։
Կլոդ Անրի Սեն-Սիմոն Henri de Saint-Simon | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1760[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 19, 1825[1][2][3][…] (64 տարեկան) կամ մայիսի 19, 1826[4] (65 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Claude Henri de Rouvroy de Saint-Simon |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուղղություն | ուտոպիական սոցիալիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, լրագրող, պատմաբան, գրող, սոցիոլոգ, քաղինժեներ, ճարտարագետ, քաղաքաշինարար և քաղաքական գործիչ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][5] |
Հայտնի աշակերտներ | Olinde Rodrigues?, Barthélemy-Prosper Enfantin? և Օգյուստ Կոնտ |
Ազդվել է | Félix Vicq-d'Azyr?, Pierre Jean George Cabanis?, Մարի Բիշա, Nicolas de Condorcet?, Jean Burdin?, Charles Jacques Julien Bougon?, Konrad Engelbert Oelsner? և Օգյուստեն Տիերի |
Ամուսին(ներ) | Սոֆի դե Բավր |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Claude Henri de Rouvroy de Saint-Simon Վիքիպահեստում |
Հայացքները
խմբագրելՍեն Սիմոնը ստեղծել է քաղաքական ու տնտեսական մի գաղափարախոսություն, որը կոչվում է իր անունով՝ սենսիմոնիզմ, և ըստ որի հաջող հասարակություն ու արդյունավետ տնտեսություն ունենալու համար արդյունաբերական դասակարգի (նա այդ դասակարգն անվանում է նաև բանվորական) պահանջմունքները պետք է ճանաչվեն ու բավարարվեն[6]։ Ընդ որում՝ այդ դասակարգի մեջ նա ներառում էր ոչ միայն ձեռքի աշխատանք կատարող բանվորներին, այլև գործարարներին, կառավարիչներին, գիտնականներին, բանկիրներին, միով բանիվ՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են հասարակությանն օգուտ բերող, արտադրողական աշխատանքով[7]։
Սեն-Սիմոնը գտնում էր, որ արդյունաբերական դասակարգի կարիքների բավարարմանն ուղղված գլխավոր սպառնալիքը բխում է մեկ այլ դասակարգից, որն անվանել է անգործների դասակարգ և որի մեջ ներառել է բոլոր նրանց, ովքեր գերադասում են խուսափել աշխատանքից և պորտաբույծի պես օգտվել ուրիշների ջանքերով ստեղծված արդյունքից[8]։ Նա ընդգծել է անձի վաստակը ճանաչելու անհրաժեշտությունը և հասարակության ու տնտեսության մեջ ըստ վաստակի հիերարխիա ստեղծելու կարևորությունը։ Այդպիսի հիերարխիաներ առաջին հերթին պետք է ստեղծվեին կառավարիչների ու գիտնականների կազմակերպություններում, որոնք պիտի իրենց խելացի, հեռատես, արժեքավոր խորհուրդներով օգնեին կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել[9]։ Սեն-Սիմոնը խստորեն քննադատել է տնտեսությանը իշխանությունների միջամտության ոլորտների ընդլայնումը՝ գտնելով, որ այդ միջամտությունը պետք է սահմանափակվի միայն արդյունավետ աշխատանքին խանգարող խոչընդոտները վերացնելով, իսկ մնացած դեպքերում հենց այդ միջամտությունն ինքը կարող է խոչընդոտ դառնալ[8]։
Սեն-Սիմոնի ուսմունքի հիմնադրույթները կարճ ժամանակամիջոցում լայն ճանաչման են արժանացել, գնահատվել որպես հասարակական-տնտեսական գիտությունների ոլորտներում կատարված լուսավորչական բնույթի ներդրում և ծնունդ են տվել այնպիսի ուսմունքների, ինչպես՝ ուտոպիական սոցիալիզմը, ազատականությունը (լիբերալիզմը), անարխիզմը։ Ընդ որում՝ թե՛ լիբերալիզմի առաջին խոշոր տեսաբանը՝ Ջոն Ստյուարտ Միլը[10] և թե՛ անարխիզմի հիմնադիր Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնը շեշտել են, որ իրենց ոգեշնչել է Սեն-Սիմոնի ուսմումքը[11]։
Սենսիմոնիզմը, լինելով ուտոպիական սոցիալիզմի ամենավառ դրսևորումներից մեկը, էական ազդեցություն է ունեցել սոցիալիստական մտքի հետագա զարգացման, մասնավորապես, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «գիտական սոցիալիզմի» տեսության ձևավորման վրա[10], միաժամանակ նպաստել է սոցիոլոգիայի՝ որպես ինքնուրույն գիտության կայացմանը։
Սեն-Սիմոնի գաղափարները որոշակի ազդեցություն են գործել նաև հասարակագետ-տնտեսագետ Թորստեյն Վեբլենի ու նրա հիմնադրած ինստիտուցիոնալ տնտեսագիտության վրա, գիտական մի ուղղության, որի ներկայացուցիչն են դարձել բազմաթիվ ականավոր տնտեսագետներ[12]։
Աշխատություններ
խմբագրել- Lettres d'un habitant de Genève à ses contemporains (1803),
- L'Industrie (1816-1817),
- Le Politique (1819),
- L'Organisateur (1819-1820),
- Du système industriel (1822),
- Catéchisme des industriels (1823-1824),
- Nouveau Christianisme (1825).
- An edition of the works of Saint-Simon and Enfantin was published by the survivors of the sect (47 vols., Paris, 1865–1878).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ CONOR.Sl
- ↑ "Keith Taylor 1975. Pp. 158-161">Keith Taylor (ed, tr.). Henri de Saint Simon, 1760-1825: Selected writings on science, industry and social organization. New York, USA: Holmes and Meier Publishers, Inc, 1975. pp. 158–161.
- ↑ "Alan Ryan Pp 647-651">Alan Ryan. On Politics. Book II. 2012. pp. 647–651.
- ↑ 8,0 8,1 "Keith Taylor 1975. Pp. 158-161"
- ↑ "Alan Ryan Pp 647-651
- ↑ 10,0 10,1 "Alan Ryan Pp 647-651"
- ↑ "Rob Knowles 2013. P.342"
- ↑ Vincent Mosco. The Political Economy of Communication. SAGE, 2009. p. 53.
Գրականություն
խմբագրել- Аникин А. В. Глава восемнадцатая. Прекрасный мир утопистов: Сен-Симон и Фурье // Юность науки: Жизнь и идеи мыслителей-экономистов до Маркса. — 2-е изд. — М.: Политиздат, 1975. — С. 341—350. — 384 с. — 50 000 экз.
- Блауг М. Сен-Симон, Клод Анри де Рувруа // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 269—271. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-01-9
- Васильевский М. Г. (1890–1907). «Сен-Симон, Анри Клод». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Волгин В. П. Очерки истории социалистических идей. Первая половина XIX в. — М.: Наука, 1976. — 420 с.
- Волгин В. П. Сен-Симон и сенсимонизм. — М.: Изд-во АН СССР, 1961. — 158 с.
- Волгин В. П. Французский утопический коммунизм. — М.: Изд-во АН СССР, 1960. — 184 с.
- Вольский Ст. Сен-Симон — 1935 год. — 312 с. (Жизнь замечательных людей).
- Гладышев А. В. «Артисты», «легисты» и «буржуа» (К. А. Сен-Симон о творцах Французской революции) // Французский ежегодник 2001: Annuaire d’etudes françaises. Чудинов А. В. (Ред.) 2001. — С. 266—279.
- Гладышев А. В. Миры Сен-Симона. От Старого порядка в Реставрации. Саратов: Изд-во СГУ, 2003. 610 с.
- Гладышев А. В. Миры К.-А.Сен-Симона. Между Наполеоном и Людовиком XVIII. Саратов: Изд-во СГУ, 2014. 428 с.
- Гладышев А. В. Сен-Симон и партийное строительство в эпоху Реставрации // Французский ежегодник 2009. М., 2009. — С. 139—173.
- Застенкер Н. Е. Анри де Сен-Симон // История социалистических учений. — М.: Изд-во АН СССР, 1962. — С. 208—227. — 472 с.
- Изложение учения Сен-Симона / Со вступит. статьей и комментариями В. П. Волгина. — М.: Изд-во АН СССР, 1961. — 608 с. — (Предшественники научного социализма).
- Кучеренко Г. С. Сенсимонизм в общественной мысли XIX века. — М.: Наука, 1975. — 358 с.
- Сен-Симон Клод Анри де Рувруа / Застенкер Н. Е. // Сафлор — Соан. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 23).
- Туган-Барановский М. И. Сен-Симон и сен-симонисты // Очерки из новейшей истории политической экономии: (Смит, Мальтус, Рикардо, Сисмонди, историческая школа, катедер-социалисты, австрийская школа, Оуэн, Сен-Симон, Фурье, Прудон, Родбертус, Маркс). — СПб.: Изд. журнала «Мир божий», 1903. — С. 110—133. — X, 434 с.
- Щеглов, «История социальных систем» (т. I, стр. 369—372).
- Altmann S. L., Ortiz E. L. (eds.) Mathematics and social utopias in France: Olinde Rodrigues and his times. — Providence (Rhode Island): American Mathematical Society, 2005. — ISBN 0-8218-3860-1
- Hubbard. S.-Simon, sa vie et ses travaux (1857).
- Osama W. Abi-Mershed Apostles of Modernity: Saint-Simonians and the Civilizing Mission in Algeria. — Palo Alto: Stanford University Press, 2010. — xii + 328 p. — ISBN 0-804-76909-5
- P. Weisengrün. Die Social wissensch. Ideen St.-Simons.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Քաղաքականություն և քաղաքագիտություն, Հարցեր և պատասխաններ, Պրակ Բ, Երևան, 2006։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Անրի Սեն-Սիմոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Անրի Սեն-Սիմոն» հոդվածին։ |