Պիեռ Տեյար դը Շարդեն
- Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆր.՝ Pierre Teilhard de Chardin, մայիսի 1, 1881[1][2][3][…], Սարգենատ ամրոց, Orcines[4] - ապրիլի 10, 1955[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։
Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899 թվականին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901 թվականին՝ քահանա, 1920-1925 թվականներին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։
Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։
Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։
Միայն 1950 թվականին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։
Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955 թվականին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին[16]։,
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.geosoc.fr/propos-html/historique/presidents-de-la-sgf/64-presidents-sgf/1084-marie-joseph-pierre-teilhard-de-chardin.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Тейяр де Шарден Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 https://prosopo.ephe.psl.eu/pierre-teilhard-de-chardin
- ↑ The Relevance of Pierre Teilhard de Chardin's Christian World-View to Adult Catechesis — ProQuest, 1991.
- ↑ cath.ch (ֆր.)
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 12,0 12,1 https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-t.html
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www1.villanova.edu/villanova/president/university_events/mendelmedal/pastrecipients.html
- ↑ https://www.geosoc.fr/les-prix/distinctions-prix/63-propos/les-prix/liste-des-prix-sgf/108-prix-viquesnel.html
- ↑ Պիեռ Տեյար դը Շարդեն (1998). Մարդու ֆենոմենը. Երևան: Սարգիս Խաչենց. էջ V-VI.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Տեյար դը Շարդեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Տեյար դը Շարդեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 167)։ |