Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր
Ժան Լը Ռոն Դ’Ալամբեր (ֆր.՝ Jean Le Rond D'Alembert, d'Alembert, նոյեմբերի 16, 1717[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2][3][4][…] - հոկտեմբերի 29, 1783[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2][5][4][…]), ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա, Փարիզի (1741) և Պետերբուրգի (1764) Գիտությունների Ակադեմիայի անդամ։
Գործունեություն խմբագրել
1751-1757 թվականներին Դ. Դիդրոյի հետ մասնակցել է «Գիտությունների, արվեստների և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։ Առաջինն է ձևակերպել («Դինամիկայի վերաբերյալ տրակտատ»-ում, 1743) կամայական նյութական համակարգի շարժման դիֆերենցիալ հավասարումներ կազմելու ընդհանուր կանոնները, որով դինամիկայի խնդիրները հանգեցրել է ստատիկային (տես Դ'Ալամբերի սկզբունք)։ Դ'Ալամբերի հիմնական մաթեմատիկական հետազոտությունները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը, որտեղ նա տվել է լարի լայնական տատանումները երկու կամայական ֆունկցիաների գումարով արտահայտող 2-րդ կարգի դիֆերենցիալ հավասարման (ալիքային հավասարում)* լուծման մեթոդ։ Այս, ինչպես նաև Լ. Էյլերի և Դ. Բեռնուչիի հետագա աշխատանքները կազմել են մաթեմատիկական ֆիզիկայի հիմքը։ Դ’Ալամբեր տվել է հանրահաշվական հավասարման արմատի գոյության վերաբերյալ հիմնական թեորեմի առաջին (թեև ոչ խիստ) ապացույցը։ Փիլիսոփայական աշխատանքներից նշանակալից են Հանրագիտարանի համար գրված «Ակնարկ գիտությունների ծագման և զարգացման» ներածականը (1751), որտեղ տրվում է գիտությունների դասակարգումը և «Փիլիսոփայության տարրեր» հոդվածը (1759)։ Ընդունելով նյութական իրերի օբյեկտիվ գոյությունը՝ Դ’Ալամբեր, այնուամենայնիվ, հետնողական մատերիալիստ չէր նա չէր բացառում աստծո գոյությունը, ժխտում էր իրերի էության ըմբռնման հնարավորությունը։ Դ’Ալամբեր համարում էր, որ գոյություն ունեն անփոփոխ և հասարակական միջավայրից անկախ բարոյական սկզբունքներ։ Դ’Ալամբեր աշխատություններ ունի նաև երաժշտության տեսության և երաժշտական գեղագիտության վերաբերյալ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 М. Д'Аламбер (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1838. — Т. 15. — С. 307—308.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Аламбер, Жан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 350.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 55. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 5,0 5,1 5,2 Alembert, Jean le Rond d' // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 539—540.
- ↑ Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ https://zkm.de/en/person/jean-le-rond-d-alembert
- ↑ Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
- ↑ Hankins T. L. Jean d'Alembert: Science and the Enlightenment — 1990.
- ↑ https://books.google.de/books?id=pedJAgAAQBAJ&pg=PA276&lpg=PA276&dq=d%27alembert+%22Russian+Academy+of+Sciences%22&source=bl&ots=PgXmoZ-KfX&sig=15RdLyxJki30YmI0pbPviK4B0t0&hl=en&sa=X&ved=0ahUKEwj7xqvUwMjXAhVSFOwKHQDkBUgQ6AEIQDAH#v=onepage&q=d'alembert%20%22Russian%20Academy%20of%20Sciences%22&f=false
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Members of the American Academy Listed by election year, 1780-1799 — American Academy of Arts and Sciences.
- ↑ Recherches sur Diderot et sur l'Encyclopédie (ֆր.) — Aux amateurs de livres, 2012. — Vol. 47. — P. 243—289. — ISSN 0769-0886; 1955-2416
- ↑ Аламбертъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 398.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 262)։ |